Jump to content

Էջ:Հակահայկական խորհրդատվություններ (1912-1920թ․թ․).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մայկոպի շրջանի[1] նվիրատուներից ստացած գումարի մասին տեղեկություն տալ. եթե ստացել եք այդպիսի գումար, Բյուրոյին հասցնել: Սակայն մինչև այժմ պատասխան չի ստացել [Բյուրոն]:

Նաև փետրվարի 21-ի գրությամբ դիմվել է Խորհրդիդ, որպեսզի ԹԵլավից հայ կամավորների օգտին ուղարկած 150 զույգ գուլպան հասցնեք Բյուրոյին:

Թելավից կրկին և կրկին դիմում են Բյուրոյին և տեղեկություն խնդրում այդ իրերի ստացման մասին, սակայն Ձեր լռության պատճառով Բյուրոն հնարավորություն չունի նրանց պատասխանել:

Բյուրոն խնդրում է իրեն անհարմար դրության մեջ չդնել և վերոհիշյալ գրություններին պատասխանել:

Փոխնախագահ Բյուրոյի Հ.Խունունց

ՀԱՍ, Ֆ.228, ց.1, գ.116, թ.63: Բնագիր: Ձեռագիր:

N 79

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՎԵՐՋԻՆԻՍ

ՄԻՋՈՑՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԻՐԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

9 մարտի 1915թ.
Թիֆլիս

Բյուրոն ստացավ Կոմիտեիդ միոցով մեզ ուղարկված հետևյալ իրերը:

Ղզլարից[2] - երեք արկղ. 46 տաք շապիկ, 40 տաք ժիլետ, 54 տաք վարտիկ, 10 շարֆ և 3 զույգ գուլպա:

Կոկանդից - մեկ արկղ. 77 հատ շլեմ, 27 զույգ կտորից թևնոց և 7 պարկ նվեր:

Իրերի ստացման մասին հայտնված է նվիրատուներին:

Փոխնախագահ Բյուրոյի Ալ. Խատիսյան

ՀԱԱ, Ֆ.28, ց.1, գ.116, թ.68: Բնագիր: Ձեռագիր:

N 80

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

ՎՆԱՍՎԱԾՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԻԳԴԻՐՈՒՄ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ

ՎԵՐԱՂԱՐՁԻՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒՆ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

14 մարտի 1915թ.
Թիֆլիս

Բյուրոն Իգդիրից պ. Ս.[իրական] Տիգրանյանից ստացել է մարտի 6-ի թվակիր մի գրություն, որի մեջ պ. Տիգրանյանը հաղորդում է հետևյալը.

  1. Այս և մյուս ընդգծումները բնագրինն է:
  2. Ընդգծումները բնագրինն են: