N 92
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԱՐԻՈՊՈԼԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐ ՍՏԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այսու Ազգային բյուրոն տեղափոխում է Ձերդ Վեհափառությանը անունով Մարիոպոլի հայկական կոմիտեից ստացված յոթը հարյուր րուբլին (700ր.) հօգուտ հայ փախստականների: Սրա հետ միասին ուղարկում ենք Թիֆլիսի առևտրական բանկի փոխադրատոմսը N 108582:
Փոխնախագահ Ազգային բյուրոյի Հ.Խունունց
ՀԱՍ, Ֆ.56, ց.7. գ.2197, թ.361: Բնագիր: Ձեռագիր:
N 93
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՀՆԴԿԱՀԱՅ ԳԱՂՈՒԹՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐՇԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Վեհափառ Տեր,
Աչքի առաջ ունենալով Ազգային բյուրոյի ստանձնաց գործի համար անհրաժեշտ խոշոր ծախքերը և այն հանգամանքը, որ Հնդկաստանի հայ գաղութը մինչև օրս շատ քիչ մասնակցություն к ցույց տվել ազգային հանգանակությունների մեջ, ազգային բյուրոն որոշել էր հրավիրել Թեհրանից դոկտոր Հարություն Տեր-Ստեփանյանին, որը լավ ծանոթ է այդ գաղութին, և հանձնարարել նրան Հնդկաստան, այնտեղի հայերի շրջանում Ազգային բյուրոյի դրած նպատակների համար հանգանակություն ձեռնարկել:
Ներկայումս, երբ մի նոր և սարսափելի աղետ եկավ ծանրանալու հայ ժողովրդի և հասարակական հիմնարկությունների վրա, Ազգային բյուրոյի նախագծած հանգանակության պահանջն ավելի ևս անհրաժեշտ է դառնում:
Ազգային բյուրոն դոկտոր Հ.Տեր-Ստեփանյանի Թիֆլիս գալուց հետո նորից խորհրդակցություն ունեցավ այդ խնդրի առթիվ և որոշեց այդ հանգանակությունից ստացված արդյունքի որոշ մասը հատկացնել գաղթականների օգտին, դնելով այն գումարը Ձերդ վեհափառության տրամադրության տակ:
Միևնույն ժամանակ Ազգային բյուրոն գտավ, որ գործի կատարյալ հաջողության համար շատ ցանկալի է, որ Բյուրոյի ներկայացուցչի հետ մի ազդեցիկ և կարող հոգևորական ևս ընկերանա Ձերդ Վեհափառության կողմից նշանակված:
Ուստի սորանով Ազգային բյուրոն որդիաբար դիմում է Ձեզ և խնդրում Է տալ Ձեր բարեհաճ օրհնությունը այս առաքելության հատուկ կոնդակով և նշանակել Ձեր կողմից մի հոգևորական ներկայացուցիչ դոկտոր ՀՏեր-Ստեփանյանին ընկերանալու համար: