Ազատված փախստականներին օգնում են Բաղեշի Քաղ[աքային] Միության սննդառու կայանում, նրանց հասնելուն պես սապոնով ու տաք ջրով լողացնում, մաքրում են, հագուստները փոխում և օրական երեք անգամ կարգին սնունդ են տալիս:
Կարիքը օր-օրի մեծանում է. անհրաժեշտ է ուղարկել նախ փող և ապա սնունդ ու ամեն կարգի հագուստեղեն:
«Հորիզոն», 23 հուլիսի 1916թ.
N 109
ԼՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ
ԱՆՈՒՆՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ազգային բյուրոն մեզ խնդրում է հայտնել, որ մայիսի 15-ից հետո Բյուրոն ստացել է հետևյալ նվիրատվությունները. Լաբինսկայա ստանիցայից 250ռ., Զաքաթալայի հայ տիկինների կոմիտեից 136ռ. Ց2կ., Պարիզից Պողոս փաշա Նուբարից 622ռուբ. 38 կ., Իզյում քաղաքում ապրող մի խումբ հայերից 125ռ., Եգիպտոսի Հայկական կոմիտեից 5.000ռ. Թիֆլիսի Հայկական կոմիտեից 200ռ., Թեոդոսիայի Հայկական կոմիտեից 500ո., Ցարիցինից Ս. Դոմբայանից 335ռ., էջմիածնից Վեհափառ կաթողիկոսի կարգադրությամբ 10.000ռ.:
«Հորիզոն», 12.07.16
N 110
ԼՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՍՐՈՊ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԴՐԱՄԱԿԱՆ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԹՈՒՐՔԵՐԻ ՄՈՏ ԵՂԱԾ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեսրոպ եպիսկոպոսը իր տրամադրության տակ եղած 2.891 ռ., հանձնեց Թուրքիա մեկնած փախստականների գլխավոր լիազոր գեներալ Թամամշևին հանձնելու Մուրադին կամ Սեպուհին թուրքերի մոտ եղած հայ գերիներին ազատելու համար:
«Հորիզոն», 21.07.16
N 111
ԼՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ
ՀԱՄԱՐ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ