ապա, ներկայացուցի դպրոց չլինելու պատճառը, առաջարկեցի հանգանակություն, տեղում հավաքվեց, անցա Բաքու, ուր ինձ օգնեց Պավել Տեր-Ներսիսյանը, ապա, մայիսին անցա Թիֆլիզ, ուր անգնահատելի օգնություն արավ տիկին Ռոգալյա Սերգեևնան: Արդյունքը եղավ մոտ 8.500 ռուբլի, քաղաքի երկու բանկերում մնացել է այժմ միայն 5.226ռ. 46 կոպեկ:
1917 թվի վերջերին ես խնդրեցի Ձերդ Սրբությունից թույլ տալու ինձ երթալու պատերազմի դաշտը: Սակայն Հայրապետական դիվանը մերժեց, [թե] ես իմ տեղումը լավ եմ: Այլ[ոց] և Ձերդ Վեհափառությանը հայտնի է, որ 1918 թվի մայիսի 28-ին տաճիկները մտան Գանձակ քաղաքի հայոց մասը, տեղացի կռվող ուժը գնաց Գետաշենի կողմերը առանց կռվի: Այս բոլորի մասին ես գրել եմ «Մշակ» լրագրի մեջ նույն թվին:
1918 թվի սեպիտեմբերին ես և Ս.Տեր-Իսրայելյանը գնացինք Շուշի Նուրի փաշայի հրամանով: Ամեն տեսակի հնարներով և տանջանքներով ազատեցինք հայ ազգաբնակչությունը, [դա] այս թվին, հետևյալ 1919 թվին և 1920 թվի սկզբում չկատարվեց, այլ կատարվեց 1920 թվի մարտին, այն է մեծամասնական զորքի Բաքու մտնելուց մի ամիս առաջ...
Ձեր Վեհափառության խոնարհ որդի և Ս Աջոյդ մատուցող առաջնորդ հայոց Գանձակի
ՀԱԱ, Ֆ.409, ց.1, գ.2644, թ.22-23: Ձեռագիր: Բնագիր:
N 113
ՆԻԿՈՍԻԱՅԻ ԱԶԳԱՇԱՀԱՆՊԱՍՏ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱՄԱԿԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՏԵՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԻՆ
ԺՈՂՈՎՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Վեհափառ Տեր,
Խոնարհաբար կուգանք հաստատել մեր 4/17 ապրիլ 1916 թվակիր նամակը, որում ներփակված էր (50) հիսուն անգղիական ոսկինոց պանգայիխ] չեք մը: Մեր հիշյալ նամակովը խնդրած էինք Ձերդ Վեհափառութենե, որ բարեհաճեք սույն գումարը Կովկասի ազգային պյուրոյին հանձնել անխտիր հայ կամավորական գործին հատկացնելու համար և ստացագիրը մեզ ղրկել տալ:
Ձերդ Վեհափառութենեն մինչև ցարդ որևէ պատասխան մը չստացանք, զոր մտահոգություն կպատճառե մեզ:
Ջերմապես կխնդրենք, որ մեր նախորդ նամակը ստացած և պարունակության համաձայն Ձերդ Վեհափառության բարձր տնօրինությունը ի գործ դրած ըլլալը, մեզ իմացնելու շնորհքը ընեք:
Մատչելով ի համբույր Ձերդ սաջո կմնանք Ձերդ ս. օծության խոնարհ որդիքը
Ի դիմաց հանձնախմբի
Ատենապետ — Հ. Փեշտիմալճյան
Ատենադպիր — Ս. Հ. Թուլումճյանց
ՀԱԱ, Ֆ.57, ց.5, գ.57, թ.44: Բնագիր: Ձեռագիր: