Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է ուսուցման քառաստիճան համակարգ և շնորհվում է կրտսեր ճարտարագետի, ճարտարագիտության բակալավրի, ճարտարագիտության մագիստրոսի, ճարտարագետ-հետազոտողի աստիճան։ 1993-ից գործում է համալսարանական քոլեջը, որը եռամյա ուսուցումից հետո շնորհում է կրտսեր ճարտարագետի որակավորում։ Ունի ցերեկային (11) բաժին։ Ուսուցումը տարվում է հայերեն և անգլերեն։ Համալսարանում սովորում են սփյուռքահայ (1958-ից) և արտասահմանցի (1965-ից) ուսանողներ։ 1959-ից մասնաճյուղեր ունի Գյումրիում և Վանաձորում, 1984-ից՝ Գորիսում, 1988-ից՝ Կապանում։ 1960_79-ին մասնաճյուղ ուներ Երևանի Հայէլեկտրագործարանում։ Համալսարանում գործում են հաս․ մասնագիտությունների և արտաքին տնտ․ կապերի ֆակ-ներ։ 1939-ից ունի ասպիրանտուրա, 1996-ից՝ գիտությունների դոկտորի և գիտությունների թեկնածուի գիտ․ աստիճաններ շնորհող մասնագիտացված 4 խորհուրդ։ Ունի հաշվող․ կենտրոն, ինքնուրույն նախագծակոնստրուկտ․ բյուրո, որին կից ստեղծվել է փորձն-փորձարար․ գործարան (1978)։ 1974_93-ին համալսարանը հրատարակել է գիտ․ աշխատությունների միջբուհական թեմատիկ ժողովածուներ։ 1994-ից հրատարակում է գիտ․ աշխատությունների տեղեկագիր (ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ), 1992-ից՝ «Ճարտարագետ» (1957_91-ին՝ «Պոլիտեխնիկ», 1991_92-ին՝ «Ապագա ճարտարագետ») բազմատպաքանակ թերթը։ Համալսարանում կատարվող ԳՀ աշխատանքի հիմն․ բնագավառներն են՝ կառավարման համակարգեր և էլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, ռադիոտեխնիկա, ավտոմատիկա և հեռուստամեխանիկա, հաշվող․ տեխնիկա, մեքենաշինություն, սարքաշինություն, քիմ․ տեխնոլոգիա, ժող․ տնտ․ ճյուղերի և տեխ․ ու կիրառական գիտությունների ընդհանուր և համալիր պրոբլեմներ։ Համալսարանի ֆակ-ների հիման վրա են կազմակերպվել Կադրերի որակավորման բարձրացման միջճյուղային ինստիտուտը և Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը։


Համալսարանի ռեկտորներ (տնօրեններ) են եղել Մ․Մազմանյանը (շին․ ինստ․, 1930_34), Հ․Հովհաննիսյանը (քիմիատեխնոլոգ․ ինստ․, 1932_33), Հ․Բաբաջանյանը (1934_36), Հ․Ղոնդախչյանը (1935_37), Ա․Մելիքջանյանը (1937, օգոստ․ _ 1937, հոկտ․), Մ․Պետրոսյանը (1937_46), Պ․Մելքոնյանը (1946_65), Ա․Ասլանյանը (1965_66), Ա․Գասպարյանը (1966_80), Ռ․Մովսիսյանը (1980_88), Յու․ Սարգսյանը (1988-ից, 1992-ից՝ ՀՊՃՀ նախագահ)։

Գրկ․ Հովակիմյան Ս․Գ․, Երևանի Կ․Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, Ե․, 1977։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԴԱՏ 1920, Ազգերի լիգայի պակտով հաստատված կառավարման կարգ, որը նախատեսվում էր տարածել Հայաստանի վրա։ Առաջին համաշխ․ պատերազմում Գերմանիայի և Թուրքիայի պարտությունից անմիջապես հետո ծագեց պարտված երկրների գաղութների և ենթակա ժողովուրդների հարցը։ Փարիզի հաշտության կոնֆերանսի (1919_20) առաջին որոշումներից էր Գերմանիային գաղութներից զրկելը։ Բանաձևում նաև ասվում էր, որ դաշնակիցները և նրանց հետ կապված պետությունները համաձայն են, որպեսզի Հայաստանը, Սիրիան, Միջագետքը, Պաղեստինը և Արաբիան ամբողջովին անջատվեն Թուրքիայից․ ընդսմին մատնանշվում էր, որ Թուրքիայի կողմից իրականացվել են հայերի և մյուս ենթակա ժողովուրդների սարսափելի ջարդեր։

Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի կղզիների թույլ զարգացած գերմ․ գաղութները ճանաչվեցին որպես ինքնակառավարման անընդունակ և եվրոպ․ երկրների կողմից երկարաժամկետ ղեկավարման ենթակա։ Մյուս կողմից Օսմ․ կայսրության որոշ ժողովուրդներ, ինչպես հայերը և արաբները, հասել էին զարգացման այն աստիճանի, որ նրանց գոյությունը որպես անկախ ազգի կարող էր իրականանալ այն երկրի միջոցով, որը կվերցներ այդ երկրների մանդատն այնքան ժամանակ, մինչև որ հնարավոր կդառնար նրանց ինքնուրույն գոյատևումը։ Դաշնակից տերությունները գտնում էին, որ Հայաստանի մանդատը կարող էր ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգները։

ԱՄՆ-ը Հայաստանով և հայերով հետաքրքրվել է XIX դարից։ 1894_96-ի հայկ․ կոտորածներից և հատկապես Մեծ եղեռնից հետո զգալի օգնություն է ցուցաբերել վերապրած հայերին։ 1917-ին ԱՄՆ-ի պետ․ դեպարտամենտը մի խումբ առանձնացրեց (հայտնի է «Հետաքննություն» անվամբ)՝ խաղաղություն հաստատելու համար հանձնարարականներ կազմելու նպատակով։ Իր զեկուցման մեջ խումբը երաշխավորեց վատ կառավարումից և ճնշումից ազատել օսմ․ կառավարությանը ենթակա ժողովուրդներին․ դա առնըվազն ենթադրում էր ինքնավարություն հայերի համար և քաղաքակիրթ ազգերի հովանավորությունը Պաղեստինի, Միջագետքի ու Արաբիայի նկատմամբ։ Այդ հանձնարարականներն իրենց արտահայտությունը գտան ԱՄՆ-ի նախագահ Վ․Վիլսոնի խաղաղության հանրահայտ 14 կետերում և ամերիկ․ պատվիրակությանը 1918-ի սեպտ․ տրված դիրեկտիվներում, որտեղ նշվում էր, որ Հայաստանը և Սիրիան պետք է գտնվեն այնպիսի կառավարության իշխանության տակ, որ հարմար կդիտվի ինչպես ներքին, այնպես և միջազգ․ տեսանկյունից, այն երաշխավորությամբ, որպեսզի երկու երկրներին «տրվի ինքնորոշման իրավունք հնարավորին չափ շուտ»։ ԱՄՆ-ի պատվիրակությունը Փարիզի կոնֆերանսում իր կառավարությունից ստացավ հրահանգ հայկ․ պետության սահմանների մասին, ըստ որի այն տարածվելու էր Կիլիկիայից, Անտիտավրոսի և Տավրոսի լեռներից մինչև Սև ծով (Տրապիզոն)՝ ընդգրկելով Կարսի և Երևանի հայկ․ արլ․ նահանգներն ու հարակից բարձունքները հս-ում և արլ-ում։ Հայկ․ պետությունը պետք է օգտվեր մանդատը ստանձնած տերության պաշտպանությունից՝ Ազգերի լիգայի հսկողության ներքո։

ԱՄՆ-ի կոնգրեսը կարող էր վավերացնել մանդատի ընդունումն առաջին համաշխ․ պատերազմի վերջին՝ երկրում