Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դերասանուհի։ ՎԽՍՀ ժող․ արտիստուհի (1964)։ Բեմ․ գործունեությունն սկսել է Զուբալովի անվ․ ժողտանը։ Ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկ․ ստուդիան (1924, ղեկ․ Ա․Բուրջալյան)։ 1924_ 1925-ին՝ Հայաստանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն), 1926_27-ին՝ Լենինականի Քաղլուսվարի, 1928_88-ին՝ Թբիլիսիի հայկ․ թատրոնների դերասանուհի։ Խաղացել է 300-ից ավելի դերեր, առավելապես աչքի ընկել բնութագր․ դերերով։ Լավագույններից են Կեկել, Էփեմիա (Սունդուկյանի «Պեպո»), Ռոզալիա, Մագթաղինե (Շիրվանզադեի «Պատվի համար», «Մորգանի խնամին»), Մարթա (Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»), Գալչիխա (Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Էմիլիա, Բիանկա (Շեքսպիրի «Օթելլո»)։ Նկարահանվել է կինոյում։


ՀԱԿՈԲՅԱՆ Վիկտոր Իսահակի [16․5․1926, գ․ Միրզիկ (Հյուսիսային Արցախ)], անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտ․ գիտ․ դ-ր (1973)։ Ավարտել է Երեվանի անասնաբուծ-անասնաբուժ․ ինստ-ը (1951)։ 1961-ից Հայկ․ անասնաբուծության և կերարտադրության ԳՀԻ-ի թռչնաբուծության բաժնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտ․ թռչունների կերակրման տարբեր հարցերին։ Առաջարկել է հվ-ի բնակլիմ․ պայմանների համար թռչունների կերակրման տարբերակված նորմաներ՝ ըստ տարվա եղանակների։ Երևանյան հավերի ցեղի հեղինակներից է։

Երկ․ Թռչնաբուծություն, Ե․, 1970։


ՀԱԿՈԲՅԱՆ Վիուլեն Պարույրի (ծ․ 1․5․ 1938, գ․ Գառնհովիտ, Արագածոտնի մարզում), դեղաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1977), պրոֆ․ (1979), ՀՀ ԳԱԱ ակադ․ (1994)։ Ավարտել է ԵԲԻ (1960)։ 1962-ից աշխատում է նույն ինստ-ի դեղաբանության ամբիոնում, 1994-ից՝ ամբիոնի վարիչ, 1979_83-ին՝ բուժ․ ֆակ-ի դեկան, 1986_87-ին՝ ուս․ գծով պրոռեկտոր, 1987-ից՝ ռեկտոր։ Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի արյան շրջանառության վրա ընդերածին ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների պարզաբանմանը։ Բացահայտել է ուղեղի անոթներում գամմա-ամինակարագաթթվի (ԳԱԿԹ) և նրա գոյացմանը նպաստող ֆերմենտների առկայությունը, պարզել ԳԱԿԹ-ի դերը ուղեղային արյան շրջանառության խանգարումների ժամանակ։ Զբաղվում է նաև սիրտանոթային համակարգի վրա ազդող ֆիզիոլոգ․ ակտիվ նյութերի հայտնաբերման, սակավաշարժ կենսաձևի ժամանակ ուղեղային արյան շրջանառության խանգարման և նրա դեղորայքային համուղղման հարցերով։ Անոթաբանների միջազգային քոլեջի (1991-ից), Լեհաստանի ԲԳԱ (1997-ից) անդամ։ Պարգևատրվել է Ա․Շվեցերի ոսկե մեդալով (1998)։

Երկ․ Ֆարմակոլոգիա, Ե․, 1989 (համահեղ․)։ Դեղաբանություն, Ե․, 1992 (համահեղ․)։ ԹսՌÿվՌպ թԸԾԽ վՈ ՎՏջչՏՉՏպ ՍՐՏՉՏՏոՐՈքպվՌպ, ժ․, 1985 (րՏՈՉՑՏՐ); թՌտՏՍՌվպջՌÿ Ռ ՎՏջչՏՉՏպ ՍՐՏՉՏՏոՐՈքպվՌպ, Ծ․, 1999․


ՀԱԿՈԲՅԱՆ Վլադիմիր Էդուարդի (ծ․ 7․12․1971, Բաքու), շախմատիստ։ Միջազգ․ գրոսմայստեր (1991)։ Ավարտել է Ֆիզ․ կուլտուրայի հայկ․ պետ․ ինստ․ (1992)։ Աշխարհի՝ մինչև 16 (1986, Արգենտինա), 18 (1989, Պուերտո Ռիկո) և 20 (1991, Ռումինիա) տարեկանների չեմպիոն։ Համամիութ․ 5 մրցաշարերի՝ Կեդայնյայ (Լիտվա, 1981), Բելցի (Մոլդովա, 1982), Տալլին (1982), Բաքու (1984), Սոչի (1986), միջազգ․ 3 մրցաշարերի՝ Նիշ (Հարավսլավիա, 1990), Բուենոս Այրես (1991), Նիկշիչ (Հարավսլավիա, 1991) հաղթող։ 1992-ին համաշխ․ օլիմպիադայում, Հայաստանի հավաքականի կազմում, դարձել է 3-րդ մրցանակակիր, 1995-ին՝ «Երևան» ակումբի կազմում շախմատի ակումբային թիմերի Եվրոպայի չեմպիոնների գավաթակիր, 1999-ին՝ աշխարհի շախմատի առաջնության երկրորդ մրցանակակիր։


ՀԱԿՈԲՅԱՆ Ցոլակ Գրիգորի [1․2․1916, գ․ Ֆանտան (ՀՀ Կոտայքի մարզում) _ 1․10․1977, Երևան], երկրաֆիզիկոս։ Երկրաբանահանքաբ․ գիտ․ դ-ր (1967)։ Ավարտել է ԵՊՀ (1941)։ 1961_73-ին ղեկավարել է Լենինականի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստ-ը, 1973-ից՝ նույն ինստ-ի Գառնիի երկրաֆիզ․ դիտակայանը։ Աշխատություններում լուսաբանված են մագնիսաչափությունը, հնամագնիս․ դաշտերին վերաբերող և երկրաֆիզ․ այլ հարցեր։

Երկ․ ԾՈչվՌՑվՏպ տՏսպ Ռ տՈսպՏՎՈչվՌՑՌջՎ ՍՈռվՏջՏռրՍՌւ ֆՒՒցջՌՉվօւ տՏՐՏՊ ԸՐՎÿվրՍՏռ հհՀ, ժ․, 1963․


ՀԱԿՈԲՅԱՆՑ Ալեքսանդր Միքայելի [1(13)․1․1859, գ․ Բարան (Ղազախի գավառում) _ 30․8․1981, Բաքու], մաշկավեներաբան։ Բժշկ․ գիտ․ դ-ր (1899)։ Ավարտել է Կազանի կայսեր․ համալսարանի բժշկ․ ֆակ-ը (1889)։ 1891_95-ին Պարսկաստանում զբաղվել է խոլերայի համաճարակի պատճառները պարզելու և բնակչությանն օգնություն ցույց տալու հարցերով։ 1895-ից աշխատել է Կազանի համալսարանին կից մաշկավեներ․ հիվանդությունների կլինիկայում։

Ս․ Իստամանովի հետ, աշխարհում առաջինն է ստացել (1897) փափուկ շանկր հիվանդության հարուցիչի մաքուր կուլտուրան։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են սիֆիլիսի և սուր միզուկաբորբի բուժմանը, «Բորժոմի» հանք․ ջրի քիմ․ բաղադրության հարցերի ուսումնասիրությանը։


ՀԱԿՈԲՅԱՆՑ Գևորգ Թամրազի (1920, Պյատիգորսկ _ 30․7․1976, Երևան), Խորհրդային Միության հերոս (3․6․1944), գնդապետ։ Ավարտել է Կրասնոդարի ռազմահետևակային ուսումնարանը (1941), Մ․Ֆրունզեի անվ․ ռազմ․ ակադեմիան (1948)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի առաջին շրջանում Հ-ի վաշտը (ապա՝ գումարտակը) Հվ․ ռազմաճակա