Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմինների վրա։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հմայակ Ավագի [16(28)․3․1897, գ․ Տումբուլ (այժմ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում) _ 21․4․1962, Երևան], բժիշկ, քիթկոկորդականջաբան։ Բժշկ․ գիտ․

դ-ր (1939), պրոֆ․ (1940)։ Ավարտել է Դոնի Ռոստովի Հյուսիս-Կովկասյան համալսարանի բժշկ․ ֆակ-ը (1926)։ 1939_ 1958-ին՝ ԵԲԻ իր նախաձեռնությամբ կազմակերպված քիթկոկորդականջաբանության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1941_44-ին՝ հանրապետ․ կլինիկ․ 1-ին հիվանդանոցի գլխ․ բժիշկ, 1945_48-ին՝ ԵԲԻ բուժ․ ֆակ-ի դեկան։ Աշխատանքները վերաբերում են վերին շնչառական ուղիների, քթի, կերակրափողի ֆիզիոլոգիայի, ախտաբանության և բուժման հարցերին։ Հայաստանի քիթկոկորդականջաբանների հանրապետ․ բժշկ․ ընկերության նախագահ (1940_ 1957)։ Հ-ի անունով է կոչվում ԵԲԻ քիթկոկորդականջաբանության կլինիկան։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մարգարիտ Գաբրիելի (8․1․1921, Երևան _ 7․2․1997, Երևան), երաժշտագետ, մանկավարժ։ ՀՀ արվ․ վաստ․ գործիչ (1965)։ Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1944), նույն տարվանից՝ դասախոս (պրոֆ․ 1981-ից)։ Աշխատությունները նվիրված են հայկ․ երաժշտության պատմության հարցերին («Կոմիտաս», 1969, «Հանրամատչելի գրականության մրցույթի» 2-րդ մրց․, 1970)։ Գրել է (Ա․Բարսամյանի հետ) «Հայ երաժշտության պատմություն» (1996), կազմել «Արամ Խաչատրյան․ նամակներ» (1995), «Հայկանուշ Դանիելյան» (1988, ռուս․) ժող-ները։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Միխայիլ Հարությունի [ծ․ 10․3․1946, գ․ Սաղյան (Ադրբեջանի Շամախիի շրջանում)], ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (20․9․1996)։ Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամ․ ուսումնարանը (1967), Մոսկվայի Մ․Ֆրունզեի անվ․ (1976), ԽՍՀՄ զին․ ուժերի Գլխ․ շտաբի (1988) ռազմ․ ակադեմիաները։ 1967_73-ին ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդ․ զորախմբում, 1976_83-ին՝ Անդրկովկասյան ռազմ․ օկրուգում, 1983_86-ին՝ 7-րդ բանակի բաժնի պետ, շտաբի պետի տեղակալ, 1988_ 1992-ին՝ Գլխ․ շտաբի ռազմ․ ակադեմիայի ամբիոնի վարիչ, 1992_94-ին՝ ՀՀ զին․ ուժերի Գլխ․ շտաբի օպերատիվ վարչության պետ, Գլխ․ շտաբի պետի առաջին տեղակալ։ 1997-ից՝ ՀՀ զին․ ուժերի Գլխ․ շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Միխայիլ Նիկոլայի [19․9․1906, ք․ Սղնախ (Վրաստանում) _ 17․5․1995, Մոսկվա, թաղված է Երևանում], ռազմական գործիչ, գեներալ-մայոր (18․2․1958)։ Ավարտել է Անդրկովկասյան հետևակային ուսումնարանը (1930), Մ․Ֆրունզեի անվ․ ռազմ․ ակադեմիային կից հրամանատարական դասընթացներ (1952)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմին մասնակցել է 1941-ի հունիսից, որպես հրաձգ․ գնդի հրամանատար։ Կռվել է Կերչ թերակղզում, Վորոնեժի ռազմաճակատում, 1943-ի փետր․ նրա գլխավորած գունդը մասնակցել է Ստարի Օսկոլ քաղաքի ազատագրմանը։ 1944-ի սկզբին Հ․ նշանակվել է Երևանի կայազորի 261-րդ հրաձգ․ դիվիզիայի գնդի հրամանատար։ Ծառայել է Թամանյան դիվիզիայում, 1954-ից՝ Անդրկովկասյան ռազմ․ օկրուգում հրաձգ․ դիվիզիայի հրամանատար։ 1962-ից՝ պաշտոնաթող։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Միքայել Արտեմի (27․10․1918, Շուշի _ 24․11․1987, Երևան), բանաստեղծ։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1941)։ 1972_83-ին՝ գիտխմբագիր Հայկական հանրագիտարանի գլխ․ խմբագրությունում։ Հեղինակ է քնարականությամբ ներթափանցված և լավատեսորեն տրամադրված խոհ․ բանաստեղծությունների («Ալեկոծված հույզեր», 1942, «Պատիվ», 1958, «Օրեր և խոհեր», 1963, «Ղարաբաղյան նվագներ», 1968, «Հավատամք», 1977, «Մինչև այստեղ», 1985, այլ ժող-ներ)։ Գրել է նաև մանուկների համար։ Այսրկովկասի թատրոններում բեմադրվել են Հ-ի «Երկու հանդիպում» և «Ժամանակի ստուգում» պիեսները։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մուշեղ (Միքայել) Աղաթելի [1898, գ․ Գյուտկում (այժմ՝ գ․ Գեղանուշ, ՀՀ Սյունիքի մարզում) _ 24․6․1944, գ․ Օրեխի (Բելառուսի Վիտեբսկի մարզում)], գվարդիայի եֆրեյտոր, Խորհրդային Միության հերոս (հետմահու՝ 22․7․1944)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմին մասնակցել է 1942-ից (Ստալինգրադյան, Կուրսկի ճակատամարտերին)։ Հերոսի կոչման արժանացել է Արմ․ Դվինան գետանցելու, ձախ ափին հենակետ գրավելու և այն պաշտպանելու համար։ Այդ մարտում Հ․ ծանր վիրավորվել է և մահացել։ Հ-ի անունով է կոչվում Գեղանուշի դպրոցը և փողոց Կապանում։


ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Նագուշ Խաչատուրի [10(23)․11․1912, Երևան _ 18․1․1993, Մոսկվա], մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ-ր (1950), պրոֆ․ (1950), ՀՀ ԳԱ ակադ․ (1950), ՀՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961), ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Մոսկվայի ռազմաինժեներական ակադեմիան (1936)։ 1960_61-ին՝ ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, 1961_63-ին՝ Երևանի պետ․ համալսարանի ռեկտոր, 1962_75-ին՝ ՀՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ։ 1975_93-ին՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստ-ի առաձգամածուցիկության տեսության բաժնի գիտ․ ղեկավար, 1977_88-ին, միաժամանակ՝ ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստ-ի առաձգամածուցիկ մարմնի մեխանիկայի սեկտորի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են առաձգական մարմինների ոլորման և կոնտակտային խնդիրներին, բարակապատ տարրերից առաձգական մարմինների ուժի փոխանցման կոնտակտային խնդիրների տեսությանը։ Տվել է ծերացող