Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նաների ու սարքերի նորոգման են ծառա– յություններ։ Կենցաղային ծառայությունների ծավալի աճի տարեկան միշին աեմպը բավական բարձր է ծառայությունների մյուս տեսակ– ների աճի տեմպերից, 1966–80-ին այն կազմել է 11,3% ։ 1982-ին իրացված կենցա– ղային ծառայությունների ընդհանուր ծա– վալում հատկապես մեծ էր հագուստի կար– ման ու նորոգման (20,8%),կենցաղային մե– քենաների ու սարքերի նորոգման (13,7%), կոշիկի կարման ու նորոգման (9,2%) տեսակարար կշիռը։ Զարգանում են ֆիր– մաների ու ծառայությունների հատուկ բյուրոների կողմից բնակչության սպա– սարկման առաջադիմական ձևերը՝ պատ– վերների ընդունում և կատարում տանը, կենցաղային տեխնիկայի բաժանորդագրա– կան սպասարկում, պատվերների կատա– րում պատվիրատուի ներկայությամբ ևն։ Ֆինանսները և վարկր Ֆինանսների էությունն ու նշանակու– թյունը։ ՍՍՀՄ ֆինանսները տնտ․ հա– րաբերությունների համակարգ են, որոնց միջոցով իրականացվում է դրամական ֆոնդերի պլանաչափ կազմավորումը, բաշխումն ու օգտագործումը՝ ընդլայնված վերարտադրւքԼթյան ապահովման, ժողո–

ՎԸՐԴԻ կենսամակարդակի բարձրացման և սոցիալիստ, հասարակության մյուս պահանջմունքների բավարարման համար։ Դրանց էությունը որոշվում է սոցիալիզմի տնտ․ օրենքների գործողությամբ, տըն– տեսության սոցիալիստ, սիստեմով, սո– վետական պետության բնույթով ու ֆունկ– ցիաներով և նրա ցարգացման օրինաչա– փություններով։ Ֆինանսների օգնությամբ իրականացվում է հասարակական արդ– յունքի և ազգային եկամտի տերիտորիալ, ներճյուղային և միջճյուղային բաշխումն ու վերաբաշխումը՝ ելնելով սովետական ամբողջ հասարակության, յուրաքանչյուր միութենական ու ինքնավար հանրապե– տության, ինքնավար օկրուգի, մարզի ու շրջանի պլանաչափ ու համամասն զար– գացման ապահովման շահերից։ Ֆինանս– ների միջոցով պետությունը վերահսկում է հասարակական արտադրության արդյու– նավետության բարձրացումը և նյութա– կան, աշխատանքային ու ֆինանս, ռե– սուրսների օգտագործման խնայողության ռեժիմը։ Դրանք սովետական պետության համար կարևոր միջոց են ծառայում ար– տասահմանյան երկրների հետ արտաքին տնտ․ կապերի իրականացման գործում։ Սովետական ֆինանսների առաջացումն ու զարգացումը։ Հոկտեմբերյան հեղա– փոխության հաղթանակից հետո պրոլե– տարիստի դիկտատուրայի ֆինանս, քա– ղաքականության նպատակն էր հաստա– տել սոցիալիստ, սեփականություն, ոչըն– չացնել հին պետ․ մեքենան և ստեղծել սովետական պետ․ ապարատ, ապահովել օտարերկրյա կապիտալից երկրի անկա– խությունը։ Սովետական իշխանությունն ազգայնացրեց բանկերը, չեղյալ հայտա– րարեց նախահեղափոխական փոխառու– թյունները, սահմանեց աշխատավորու– թյան պետ․ սոց․ ապահովություն, ապա– հովագրական գործի պետ․ մենաշնորհ։ Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ մշակ– ված ֆինանս, ծրագրով նախատեսվեց պետ․ հաշվառում ու վերահսկողություն իրականացնել մթերքների արտադրության ու բաշխման վրա, անցկացնել դրամական ռեֆորմ, վերացնել բյուջեի ճեղքվածքը։ Ստեղծվեց ֆինանսա–վարկային նոր ապա– րատ՝ ֆինանսների ժողկոմատ, ՌՍՖՍՀ ժող․ բանկ, տեղական սովետների ֆին– բաժիններ։ Սակայն ծրագրի իրագործումն ընդհատվեց քաղաքացիական պատերազ– մի ու օտարերկրյա ինտերվենցիայի պատ– ճառով։ Այդ տարիներին խիստ կրճատվե– ցին պետ․ եկամուտները, աճեց դրամա– կան էմիսիան, սահմանվեց պարենմաս– նատրում։ 20–30-ական թթ․ ֆինանսնե– րի ու վարկի զարգացման, դրամաշրջա– նառության ամրապնդման նպատակով պարենմասնատրումը փոխարինվեց պա– րենհարկով (1921), իրականացվեցին դրա– մական (1922–24) և հարկային (1930) ռեֆորմներ, կայունացվեց սովետական վալյուտան, վերացվեց բյուջեի դեֆիցիտը, սահմանվեց տնտեսական հաշվարկ՝․ Նախ– կին բազմաթիվ հարկերի ու տուրքերի փոխարեն պետության եկամուտներն ըս– կըսեցին կազմավորվել գլխավորապես շրջանառության հարկի և սոցիալիստ, ձեռ– նարկությունների շահույթից կատարվող մասհանումների հաշվին։ Կապիտալիզ– մից սոցիալիզմին անցման շրջանում ֆի– նանսները, և առաջին հերթին պետ․ բյու– ջեն, օգտագործվում էին որպես քաղաքում և գյուղում կապիտ․ տարրերին ճնշելու, սոցիալիստ, պետ․ ու կոոպերատիվ ձեռ– նարկությունների դիրքերն ամրապնդելու տնտ․ լծակներ։ Սոցիալիզմի կառուցմամբ արմատապես փոխվեց պետ․ բյուջեի եկա– մուտների ու ծախսերի սոց․ բնույթը։ Եկա– մուտներն սկսեցին կազմավորվել հիմնա– կանում սոցիալիստ, տնտեսության կու– տակումներից, իսկ ծախսերն ուղղվեցին ժողտնտեսության ճյուղերի, գիտության, կուլտուրայի, լուսավորության, առողջա– պահության զարգացմանը։ Բնակչության կենցաղային սպասարկման հիմնական ց ու– ցանիշները 1965 1983 Ձեռնարկությունների թիվը (տարվա վերջին), հզ․ 192,9 281 այդ թվում՝ գյուղական վայրերում 80,2 115 Ընդունման կետերի թիվը (տարվա վերջին), հզ․ 28,6 75,2* այդ թվում՝ գյուղական վայրերում Կենցաղային ծառայությունների ծավալը (1981-ի համադրելի 11,4 43,9 գներով), մլն ռ․ 1897,0 9313 այդ թվում՝ գյուղական վայրերում 311,0 2466 Աշխատողների տարեկան միջին թիվը, հզ․ 1321,0 2738

  • 1982

Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին ֆինանսները վերակառուցվեցին ռազմ, էկոնոմիկայի պահանջներին հա– մապատասխան։ Ուժեղացվեց ռեսուրսնե– րի պետ․ կենտրոնացումը, էական փոփո– խություններ կրեց բյուջեի ծախսերի կա– ռուցվածքը, պատերազմի տարիներին պաշտպանության համար հատկացում– ները կազմեցին 58,2 մլրդ ռ․ (ծախսերի 51% –ը)։ Պատերազմից հետո իրականացվեցին ֆինանսների, վարկի, դրամաշրջանառու– թյան, տնտհաշվարկի ամրապնդման մի– ջոցառումներ։ 1947-ին անցկացվեց դրա– մական ռեֆորմ, և վերացվեց քարտային սիստեմը, 1948–50-ին կատարվեց մեծա– ծախ գների ռեֆորմ, 1961-]^ փոխվեց գների մասշտաբը, 1965-ից ժողտնտեսու– թյունը փոխադրվեց արտադրության պլա– նավորման ու տնտ․ խթանման նոր համա– կարգի, փոփոխություններ մտցվեցին նաև պետ․ բյուջեի եկամուտների ձևավորման համակարգում։ ՍՍՀՄ ֆինանսներն ընդգրկում են՝ սո– ցիալիստ․ ձեռնարկությունների (միավո– րումների), տնտեսության ճյուղերի և հա– մապետ․ ֆինանսները։ Սոցիալիստ, ֆի– նանսների օղակներից յուրաքանչյուրն ունի ֆինանս, պլանի յուրահատուկ ձև։ Սոցիալիստ, ձեռնարկությունների (միա– վորումների) և տնտեսության ճյուղերի ֆինանսներն, անմիջականորեն կապված լինելով նյութական արտադրության հետ, կազմում են ֆինանս, համակարգի սկըզբ– նական օղակը։ Համապետ․ ֆինանսներն ընդգրկում են պետ․ բյուջեն, սոց․ ապա– հովագրությունը, պետ․ գույքային և անձ– նական ապահովագրությունը, պետ․ վար– կը։ ՍՍՀՄ պետ․ բյուջեն Սովետա– կան Միության դրամական միջոցների հա– մապետ․ ֆոնդի կազմավորման և օգտա– գործման հիմնական ֆինանս, պլանն է։ ՍՍՀՄ պետ․ բյուջեն (տես Բյուշե պետա– կան) կազմվում է ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների տնտ․ ու սոց․ զարգացման պետ․ պլանին համապատաս– խան։ Այն կոորդինացնող դեր է կատարում սովետական ֆինանսների միասնական համակարգում, հանդիսանում նրա կենտ– րոնական, կապակցող օղակը։ Բյուջեի օգնությամբ պետությունը միջոցները պլա– նաչափորեն բաշխում ու վերաբաշխում է արտադր․ և ոչ արտադր․ ոլորտների, ժող– տնտեսության ճյուղերի, հանրապետու– թյունների ու երկրի տնտ․ շրջանների միջև, ռեսուրսները կենտրոնացնում հասարա– կության զարգացման և սոց․ առաջընթա– ցի առավել կարևոր խնդիրների լուծման համար։ Բյուջեն նաև ձեռնարկություննե– րի (միավորումների) և տնտեսության ճյու– ղերի տնտեսաֆինանս․ գործունեության վերահսկման գործիք է։ Վերահսկողու– թյունն իրականացվում է ֆինանս, պլան– ների ձևավորման և կատարման, բյուջե– տային միջոցների հատկացման և վճա– րումների գանձման ընթացքում, ձեռնար– կությունների ու կազմակերպությունների գործունեության անընդհատ ստուգումնե– րի ուղիով։ ՍՍՀՄ պետ․ բյուջեի ռեսուրսները գըլ– խավորապես գոյանում են սոցիալիստ․