Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Վ․ Ի․ Լենինը լուսաբանեց Ռուսաստանի և համաշխարհային պատմության շատ հարցեր («Ինչ են «ժողովրդի բարեկսմները» և ինչպես են նրանք մարտնչում սոցիալ–դեմոկրատների դեմ», 1894, «Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում», 1896–99, «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա», 1916 ևն), պարզաբանեց հասարակության զարգացման օրինաչափությունները, արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացման, դասակարգերի և դասակարգային պայքարի, նոր տիպի մարքսիստական կուսակցության, ազգերի և ազգային–ազատագր․ շարժման հարցերը, ստեղծեց իմպերիալիզմի մասին ուսմունքը, զարգացրեց սոցիալիստական հեղափոխության մարքսիստական տեսությունը։ Մարքսիստական պատմագրության զարգացման հաստատման համար մեծ նշանակություն ունեցան Լենինի մշակած սկզբունքները՝ պատմագիտության մեջ կուսակցականության, իրադարձությունների գնահատմանը դասակարգային մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ, ինչպես նաև ազնվականական, բուրժ․ և մանր բուրժ․ պատմագրության մեթոդաբանական հիմքերի քննադատությունը ևն։

Պատմության մարքսիստական աշխարհայացքը սկսեցին մշակել մարքսիստներ Ա․ Շլիխտերը, Ա․ Ստոպանին, Ա․ Շեսակովը, Վ․ Վորովսկին, Մ․ Լյադովը, Ն․ Լուկինը, Ա․ Լունաչարսկին։ Ռուսաստանի պատմության առաջին սիստեմատիկ աշխատությունը գրել է Մ․ Պոկրովսկին՝ փորձելով այն լուսաբանել մարքսիսոական դիրքերից։

XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին բուրժ․ պատմագրության մեջ ի հայտ եկան այսպես կոչված «լեգալ մարքսիստները» (Մ․ Տուգան–Բարանովսկի, Պ․ Ստրուվե), որոնց կողմնակիցները ընդունում էին արմ․ բուրժ. էկոնոմիստներին և սոցիոլոգների տեսակետները, սակայն օգտագործում էին նաև Կ․ Մարքսի ուսմունքի որոշ դրույթներ։ Ընդհանուր պատմության հարցերին էին նվիրված Վ․ Գերիեի, Ի․ Լուչիցկու, Ն․ Կարեեի, Պ․ Վինոգրադովի, Ռ․ Վիպպերի և մյուսների աշխատութունները։ Պատմ․ գիտելիքների զարգացման գործում մեծ ներդրում կատարեց Մ․ Կովալեսկին, որի տոհմատիրական հասարակարգի պատմության մասին աշխատություններից օգտվել է Ֆ․ էնգելսը։ XIX դ․ 2-րդ կեսին, XX դ․ սկզբին բուրժ․ պատմագիտությունը մեծ հաջողությունների հասավ սլավոնների պատմության ուսումնասիրման գործում (Ֆ․ Լեոնտովիչ, Ֆ․ ՈԻսպենսկի, Մ․ Լյուբավսկի)։ Արևելագիտության բնագավառում աչքի ընկան Վ․ Վասիլևը, Մ․ Նիկոլսկին, Բ․ Տուրաևը, Վ․ Բարտոլդը, հնագիտության բնագավառում՝ Ա․ Ապիցինը, Վ․ Դորոդցովը, Բ․ Ֆսոմակովսկին, Մ․ Ռոստովցևը, Ն․ Մառը, Ի․ Զաբելինը։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակով պատմ․ հետազոտություններում հիմնավորվեց մարքս–լենինյան մեթոդաբանությունը։ Պատմության պրոբլեմները հետազոտվեցին Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայում (Կոմունիստական ակադեմիա), նյութական մշակույթի պատմության ռուս. ակադեմիայում (Հնագիտության ինստ․), Կոմունիստական կուսակցության պատմության հանձնաժողովներում (Իստպարտ), Կ. Մարքսի և Ֆ․ էնգելսի ինստ–ում (ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցության պատմության ինստ․), որոշ ուս․ հաստատություններում ևն, 1929-ից՝ ՄԱՀՄ ԳԱ պատմության ինստ–ում։ Սովետական պատմագիտության զարգացման գործում մեծ դեր խաղացին մի շարք ամսագրեր՝ «Պրոլետարսկայա ռևոլյուցիա» («Пролетарская революция»), «Կրասնի արխիվ» («Красный архив»), «Լետոպիս ռևոլյուցիի» («Летопись революции»), «Իստորիկ-մարկսիստ» («Историк-марксист») ևն։ 1920-ական թթ․ գրվեցին Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների, Քաղաքացիական պատերազմի մասին աշխատություններ, սկսվեց սոցիալիստական շինարարության պատմության ուսումնասիրությունը, մեծ ուշադրություն դարձվեց կոմունիստական կուսակցության պատմության հետազոտմանը։ Աստիճանաբար մարքսիստական դիրքերի վրա էին կանգնում նախահեղափոխական շրջանի պատմաբանները։ ՌՍՖՍՀ–ում պատմ․ գործի զարգացմանը նպաստեց ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի և ԱԱՀՄ ԺԿԽ–ի 1934–36-ի որոշումը՝ դպրոցներում և բուհերում պատմության ուսումնասիրման և դասավանդման մասին։ Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին և ընթացքում մեծ ուշադրություն դարձվեց ռազմա–պատմ․ թեմային, ֆաշիստ, գաղափարախոսության քննադատությանը։ Ետպատերազմյան տարիներին ընդլայնվեց պատմ․ ուսումնասիրությունների թեմատիկան, սկսվեց ժող․–դեմոկրատական հեղափոխությունների պատմության, ընդհանուր պատմության, համաշխարհային սոցիալիստական սիստեմի ստեղծման, ագգային–ազասագր․ շարժման, միջազգային հարաբերությունների ևն հարցերի հետազոտությունը։ Պատմ․ գիտության զարգացման վրա բարերար ազդեցություն ունեցան «Անհատի պաշտամունքի և նրա հետևանքների վերացման մասին» ՍՄԿԿ XX համագումարի (1956) և ՍՄԿԿ ԿԿ–ի 1956-ի հունիսի 30-ի որոշումները։ Մեծ տեղ հատկացվեց Ռուսաստանում ֆեոդ, հասարակարգի բազմակողմանի ուսումնասիրությանը, ընդլայնվեց ռուս. կապիտալիզմի պատմության թեմատիկան, էլ ավելի ծավալվեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, քաղաքացիական պատերազմի, նէպի, սովետական գյուղացիության, բանվոր դասակարգի, կոլեկտիվացման, ինդուստրացման պատմության ուսումնասիրությունն ու հետազոտությունը։ Մեծ տեղ գրավեց Վ․ Ի․ Լենինի կյանքի և գործունեության ուսումնասիրությունը։ ՌՍՖՍՀ պատմաբանների կարևորագույն նվաճումներից է բազմահատոր աշխատությունների ստեղծումը․ «Մոսկվայի պատմությունը» (հ 1–6), «Լենինգրադի պատմության ուրվագծեր» (հ․ 1–6), «ՍՍՀՄ ԴԱ պատմություն» (հ․ 1–2), «Սիբիրի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» (հ․ 1–5), ինքնավար հանրապետությունների և մի շարք քաղաքների պատմությունը։ ՍՄԿԿ պատմության հարցերը լուսաբանվում են ՍՄԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ում, նրա Մոսկվայի և Լենինգրադի մասնաճյուղերում, բուհերի ՍՄԿԿ պատմության ամբիոններում։ Լույս են տեսել ինքնավար հանրապետությունների և մարզերի կուս․ կազմակերպությունների պատմության ուրվագծեր։ ՌՍՖՍՀ պատմության վերաբերյալ փաստաթղթերը պահպանվում են ՍՍՀՄ Կենտր․ պետ․ պատմ․ արխիվում և ՌՍՖՄՀ Կենտր․ պետ․ արխիվում ևն (տես նաև Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն հոդվածի Գիտություն բաժինը)։ Տնտեսագիտությունը։ Հին Ռուսիայում տնտեսագիտական մտքեր էին բովանդակում աստվածաբանական տրակտատները, պետ․–իրավական ակտերը, իսկ Կիևյան Ռուսիայի արդեն առաջին փաստաթղթերում դրանք կրում էին դասակարգային բնույթ։ XIV–XV դդ․ տնտեսագիտական միտքն արտացոլում էր երկրի միավորման ու կենտրոնացված պետության ստեղծման համար առաջադեմ ուժերի պայքարը։ XVI – XVII դդ․ կարևորվում էին բոյարական ու վոտչինային հողասեփականության սահմանափակման, կալվածատիրական համակարգի պաշտպանության, մանուֆակտուրաների ստեղծման, երկրի ներքին ու արտաքին առևտրի ընդլայնման պրոբլեմները։

XVIII դ․ 1-ին քառորդին տնտեսագիտական միտքն արտահայտվել է Ի․ Տ․ Պոսոշկովի երկում («Գիրք աղքատության և հարստության մասին», 1724, հրտ․ 1842), որտեղ արդյունաբերության ու առևտրի զարգացումը, հարկերի չափավորումը, գյուղացիների պարհակների կարգավորումը համարվում էր պետության ու ժողովրդի բարեկեցություն կարևորագույն պայմանը։ XVIII դ․ տնտեսագիտական առաջադեմ գաղափարներով հանդես էր գալիս Մ․ Վ․ Լոմոնոսովը։ Դարի երկրորդ կեսը բնորոշվում էր իշխող դասակարգի ներսում հակասությունների սրմամբ․ ռեակցիոն ազնվականության ներկայացուցիչները (Ա․ Պ․ Սումարոկով, Մ․ Մ․ Շչերբատով և ուրիշներ) կողմ էին ճորտատիրական կարգի ամրապնդմանը և դեմ երկրի արդ․ զարգացմանը, իսկ լիբերալ ազնվականության գաղափարախոսները (Դ․ Ա․ Դոլիցին, Ա․ Յա․ Պոլենով, Ի․ Ա․ Տրետյակով), քննադատելով ճորտատիրության ծայրահեղությունները, հանդես էին գալիս գյուղացիությանը մասնակի զիջումների օգտին։ Հակաճորտատիրական գաղափարախոսության ականավոր ներկայացուցիչ էր Ա․ Ն․ Ռադիշչևը, որը նաև քննադատում էր ցարիզմի ֆինանս. ու հարկային քաղաքականությունը, կոչ անում զարգացնել արդյունաբերությունը։ Նրա աշխատություններում դատողություններ կան դրամաշրջանառության, գնի, վարկի ու շահույթի պրոբլեմների վերաբերյալ։

XIX դ․ 1-ին կեսին ազնվականության գաղափարախոսների շրջանում տարաձայնություններ կային Ռուսաստանի ապագա տնտ․ զարգացման հարցում։