Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նշանակելը։ ՍՍՀՄ–ում անցկացվում են միջազգային գիտ․ կազմակերպությունների ղեկավար մարմինների կոնգրեսներ, սիմպոզիումներ, նիստեր։ Ավելի լայն թափ են ստանում բնական և հասարակական գիտությունների բնագավառում գլոբալ գիտահետազոտական ծրագրերը (1980-ին հաշվվում էր 50-ից ավելի երկարաժամկետ ծրագիր)։

Միջազգային գիտ․ կապերի ավանդական ձև է արտասահմանյան ականավոր գիտնականներին ՍՍՀՄ ԳԱ օտարերկրյա անդամ, իսկ սովետական գիտնականներին արտասահմանյան երկրների ԳԱ և ազգ․ գիտ․ կազմակերպությունների օտարերկրյա անդամ ընտրելը։ 250 տարվա ընթացքում ԴԱ օտարերկրյա անդամ է ընտըրվել 1250 գիտնական, նրանցից 347-ը՝ սովետական շրջանում (1982-ին ՍՍՀՄ ԳԱ–ում կար 107 օտարերկրյա անդամ)։ ՍՍՀՄ ԳԱ 500-ից ավելի գիտնական արտասահմանյան երկրների 200 ակադեմիաների, ազգ․ ընկերությունների և այլ ազգ․ գիտ․ կազմակերպությունների անդամ է, 81 գիտնականի (1981) շնորհվել է արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների պարգևներ և մրցանակներ։ ՍՍՀՄ ԳԱ գիտնականները մասնակցում են արտասահմանյան հրատարակչությունների խմբկոլների և խորհուրդների աշխատանքներին (1980-ին՝ 200-ից ավելի ամսագիր ու հանդես)։ ՍՍՀՄ ԳԱ բազմաթիվ երկրներում կազմակերպում է սովետական գիտության նվաճումների ցուցահանդեսներ, կատարում միջազգային գիտ․ գրքափոխանակում։ Միջազգային գիտ․ համագործակցության գործում մեծ դեր են խաղում միութենական հանրապետությունների ԳԱ–ները, ինչպես նաև այլ երկրների գիտ․ կենտրոններ (միջազգային գիտ․ կապերի մասին տես նաև առանձին գիտությունների վերաբերյալ բաժիններում)։ Բնական գիտությունները Մաթեմատիկան

Ռուսաստանում մաթեմատիկայի բնագավառում գիտ․ հետազոտություններն սկսվեցին XVIII դարից, երբ Պետերբուրգի ԳԱ անդամներ դարձան Լ․ էյլերը, Դ․ Բեռնուլին և արևմտաեվրոպ․ այլ անվանի գիտնականներ, որոնց՝ Ռուսաստանում կատարած հիմնարար հետազոտություններով սկզբնավորվեց ռուս․ մաթ․ գիտ․ դպրոցը։ XIX դ․ Պետերբուրգի ԳԱ անդամ ընտրվեցին առաջին ռուս ականավոր մաթեմատիկոսներ Մ․ Վ․ Օստրոգրադսկին, Վ․ Ցա․ Բունյակովսկին և Պ․ Լ․ Չեբիշևը՝ Պետերբուրգյան մաթ․ դպրոցի հիմնադիրը։ Այդ դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից էին ակադեմիկոսներ Ա․ Մ․ Լյապունովը, Ա․ Ա․ Մարկովը, Վ․ Ա․ Ստեկլովը և ուրիշներ։

Բացի Պետերբուրգի ԳԱ–ից, գիտ․ խոշոր կենտրոններ են եղել Պետերբուրգի, Մոսկվայի, Կազանի, Կիևի և Խարկովի համալսարանները։ Մասնավորապես, Կազանի համալսարանում է ստեղծագործել ոչ էվկլիդեսյան երկրաչափության հիմնադիր Ն․ Ի․ Լոբաչևսկին, որի աշխատությունները հետագայում վիթխարի ազդեցություն են ունեցել մաթ․ և հարակից գիտությունների զարգացման վրա։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ՍՍՀՄ–ում լայն հնարավորություններ ստեղծվեցին մաթ․ գիտությունների համակողմանի զարգացման համար։ Մաթեմատիկայի բոլոր հիմնական ուղղություններով տեսական ու կիրառական արդյունավետ հետազոտություններ են կատարվում ՍՍՀՄ և հանրապետական ԳԱ–ների մաթ․ ինստիտուտներում ու համալսարաններում։ Մաթ․ գիտական նոր դպրոցներ են ստեղծվել Ուկրաինայում, Բելոռուսիայում, Հայաստանում, Վրաստանում, Ուզբեկստանում, Լիտվայում։

Սովետական գիտնականները խոշոր ավանդ ունեն ֆունկցիաների տեսության բնագավառում։ Իրական փոփոխականների ֆունկցիաների տեսությունը, բազմությունների տեսությունը, եռանկյունաչափական և օրթոգոնալ շարքերի տեսությունը զարգացրել և մի շարք ուղղություններ են ստեղծել Դ․ Ֆ․ Եգորովը, Ն․ Ն․ Լուզինը, Պ․ Ս․ Ալեքսանդրովը, Դ․ Ե․ Մենշովը, Ա․ Ն․ Կոլմոգորովը, Ա․ Մ․ Նիկոլսկին և ուրիշներ։ Կոմպլեքս փոփոխականների ֆունկցիաների տեսության բազմակողմանի զարգացման և մեխանիկայի ու ֆիզիկայի զանազան բնագավառներում այդ տեսության կիրառությունների գործում մեծ վաստակ ունեն Ն․ Ե․ ժուկովսկին, Ս․ Ա․ Չապլիգինը, Ի․ Ի․ Պրվալովը, Վ․ Վ․ Դոլուբևը, Մ․ Վ․ Կելդիշը, Մ․ Ա․ Լավրենտևը, Ն․ Ն․ Բոգոլյուբովը, Վ․ Ա․ վլադիմիրովը, Ն․ Ի․ Մուսխելիշվիլին, Ի․ Ն․ Վեկուան, Մ․ Մ․ Ջրբաշյանը, Մ․ Ն․ Մերգելյանը, Ա․ Ա․ Գոնչարը և ուրիշներ։

Դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների, մաթ․ ֆիզիկայի, օպերատորների տեսության, վարիացիոն հաշվի, ֆունկցիոնալ անալիզի և այլ բնագավառներում բազմակողմանի հետազոտություններ են կատարել և հիմնարար ադյունքներ ստացել Վ․ Ի․ Մմիռնովը, Վ․ Վ․ Ատեպանովը, Ա․ Ն․ Տիխոնովը, Ս․ Լ․ Սոբոլեը, Ի․ Դ․ Պետրովսկին, Մ․ Վ․ Կելդիշը, Մ․ Ա․ Լավրենտևը, Լ․ Ա․ Լյուստերնիկը և ուրիշներ։ Հավանականությունների տեսության և մաթ․ վիճակագրության բնագավառում Պ․ Լ․ Չեբիշևի, Ա․ Մ․ Լյապունովի և Ա․ Ա․ Մարկովի ավանդույթները շարունակել և էապես նոր տեսություններ են զարգացրել Մ․ Ն․ Բեռնշտեյնը, Ա․ Ցա․ Խինչինը, Ա․ Ն․ Կոլմոգորովը, Ցու․ Վ․ Լիննիկը և ուրիշներ։ Թվերի տեսության բնագավառում նշանավոր են Ի․ Մ․ Վինոգրադովի հիմնարար աշխատանքները, որոնց օգնությամբ լուծվել են թվերի անալիտիկ տեսության մի շարք դասական պրոբլեմներ։ Հանրահաշվի մի շարք դասական և նոր ուղղություններ են զարգացրել Դ․ Ա․ Դրավեն, Օ․ Ցու․ Շմիդտը, Բ․ Ն․ Դելոնեն, Ն․ Դ․ Չեբոտարյովը, Ա․ Ի․ Կոստրիկինը, Ա․ Դ․ Կուրոշը և ուր․։ Երկրաչափության բնագավառում առավել արժեքավոր են Ա․ Դ․ Ալեքսանդրովի, Ա․ Վ․ Պոգորելովի և այլոց աշխատանքները։ Տոպոլոգիայի բնագավառում առանձնապես մեծ ներդրում ունեն Պ․ Ս․ Ալեքսանդրովը և Լ․ Ա․ Պոնարյագինը, որոնց մշակած տեսություններն ու մեթոդներն էապես ազդել են ինչպես տոպոլոգիայի, այնպես էլ մաթ․ մյուս բաժինների զարգացման վրա։

Սովետական գիտնականները արդյունավետ աշխատանք են կատարում կիրառական մաթ–ի բնագավառում։ Այդ գործում մեծ վաստակ ունեն Մ․ Վ․ Կելդիշը, Ն․ Ն․ Բոգոլյուբովը, Ա․ Ա․ Դորոդնիցինը, Վ․ Մ․ Դլուշկովը, Ն․ Ե․ Կոչինը, Մ․ Ա․ Լավրենտևը, Ա․ Ն․ Տիխոնովը, Լ․ Վ․ Կանտորովիչը և ուրիշներ։ Աովետական մաթեմատիկոսները գործուն մասնակցություն են ունենում Միջազգային մաթ․ կոնգրեսների (1928-ից) և Միջազգային մաթ․ միության (1957-ից) աշխատանքներին։ Աստղագիտությունը

ՍՍՀՄ տարբեր շրջաններում պահպանվել են հին մշակույթի նյութական շատ հուշարձաններ, որոնք վկայում են դեռևս հեռավոր անցյալում աստղագիտական դիտումների նկատմամբ հետաքրքրության մասին։ Արդեն VII դարից տարածում է ստացել հայ գիտնական Անանիա Շիրակացու՝ տիեզերագրության վերաբերյալ աշխատությունը։ VIIIդ․ Վրաստանում երևան են եկել տիեզերքի մասին հունարենից թարգմանած ձեռագիր գրքեր։ X– XV դդ․ աստղագիտությունը մեծ վերելք է ապրել Միջին Ասիայում։ Աստղագիտական բնույթի շատ հիշատակություններ կան XI–XIII դդ․ ռուս. տարեգրություններում։ XVII դ․ վերջին XVIII դ․ սկզբին Ռուսաստանում ստեղծվել են առաջին աստղադիտարանները։ Պետերբուրգի ԳԱ իր գոյության առաջին տարիներից ունեցել է աստղադիտարան (Պետերբուրգում)։ XIX դ․ 1-ին կեսը նշանավորվել է մի շարք համալսարաններին (խարկովի, Դորպատի, Կազանի, Մոսկվայի, Կիևի, Պետերբուրգի ևն) կից աստղադիտարանների ստեղծմամբ։ 1839-ին բացվել է Պուլկովոյի աստղադիտարանը, որը առաջին իսկ տարիներից դարձավ աշխարհի լավագույն աստղադիտարաններից մեկը։ Դրա հիմնադիրը և առաջին դիրեկտորն էր Վ․ Յա․ Ստրուվեն։ Ռուսաստանում ասադաֆիզիկայի բնագավառում առաջին աշխատանքները կատարել են Ֆ․ Ա․ Բրեդիխինը և Ա․ Ա․ Բելոպոլսկին։

ՍՍՀՄ–ում աստղագիտության զարգացմանը էապես նպաստել է նոր ինստ–ների և աստղադիտարանների ստեղծումը․ Լենինգրադի աստղագիտական ինստ–ը (1919, այժմ՝ ՍՍՀՄ ԳԱ տեսական աստղագիտության ինստ․), Մոսկվայի համալսարանի Դ․ Կ․ Շտեռնբերգի անվ․ պետ․ աստղագիտական ինստ–ը (1931, ՇՊԱԻ), Վրաց․ ՄԱՀ ԳԱ Աբասթումանի աստղադիտարանը (1932), Ուկր․ Հ ԳԱ գլխավոր աստղադիտարանը (1949), ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանը (1946) ևն։ ՍՍՀՄ–ում աշխատանքներ են կատար–վում աստղագիտության բոլոր բաժինների ուղղությամբ։ Առավել կարևոր արդյունքներ են ստացվել աստղերի և Արեգակի վրա տեղի ունեցող ոչ ստացիոնար պրոցեսների, գալակտիկաների միջուկների և աստղառաջացման, Երկրի պտույտի ուսումնասիրության ու հիմնարար աստղաչափության բնագավառներում։

Մեծ հաջողություններ են ձեռք բերվել աստղաֆիզիկայի և աստղագիտության ասպարեզում։ Ուսումնասիրվել են մեր Գալակտիկայի աստղային բնակչության