Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/675

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան–դեկորացիոն արվեստին (Մ․ Դավի– դովա, է․ Բերյոզկին, Մ․ Պոժարսկայա, Ֆ․ Սիրկինա, Չուշկին), ինչպես և մանկա– կան թատրոնի (Ա․ Բրուշտեյն, Ա․ Գոզեն– պուդ, Ն․ Սաց, Լ․ Շպետ), տիկնիկային թատրոնի (Ն․ Սմիոնովա) պրոբլեմներին։ Կրկեսի և էստրադայի արվեստը արտա– ցոլվել է Ե․ Կուզնեցովի, Դմիտրիեի աշ– խատություններում․ հրատարակվել են «Ռուսական սովետական էստրադա» ակ– նարկները 3 հատորով (1976–81)։ Նշա– նակալի ներդրում է կատարվել արտա– սահմանյան թատրոնի ուսումնասիրման ասպարեզում․ Ջիվելեգովի, Բոյաջիևի, Ե․ Ֆինկելշտեյնի, Ա․ Սմիռնովի, Մ․ Մո– րոզովի, Ա․ Անիկստի, Լ․ Պինսկու, Ա․ Օբ– րազցովայի, P․ Ռայխի, Ի․ Ֆրադկինի, Դ․ ԿլյուԱի, Մ․ Կոտովսկայայի աշխատու– թյունները, Տ․ Բաչելիսի, Լ․ Գիտելմանի, Մ․ Դրուզինայի, Բ․ Զինգերմանի, Բ․ Սմիռ– նովայի և այլոց գրքերը ժամանակակից արա աս հա ման յան թատրոնի մասին։ Ակ– տիվորեն ուսումնասիրվում է եղբայրա– կան սոցիալիստ, երկրների թատրոնն ու դրամատուրգիան (Կ․ Դերժավին, Ս․ Իգ– նատով, Ռոստոցկի, Ա․ Բարտոշևիչ, Լ․ Սոլնցեա և ուրիշներ)։ Ստեղծվել է ֆունդամենտալ ընդհանրացնող աշխա– տություն՝ «Արևմտաեվրոպական թատ– րոնի պատմություն (հ․ 1–6, 1956–74), ինչպես և «Թատերական հանրագիտա– րան» (հ․ 1–5, 1961–67), «Բալետ» (1981) հանրագիտարանը։ Սովետական թատե– րագիտության զարգացման համար կա– րեոր նշանակություն են ունեցել «Գրա– կան–գեղարվեստական քննադատու– թյան մասին» (1972), «Գաղափարական, քաղաքական–դաստիարակչական աշխա– տանքի հետագա բարելավման մասին» (1979) ՍՍԿԿ ԿԿ որոշումները, որոնցով թատերագետների ուշադրությունը ուղղվել է ժամանակակից թատրոնի ավելի ակ– տուալ պրոբլեմների ուսումնասիրմանը։ Թատերագետներ կրթվում են Ա․ Լունա– չարսկու անվ․ թատերարվեստի պետ․ ինստ–ում (Մոսկվա), Լենինգրադի թատ– րոնի, երաժշտության և կինեմատոգրա– ֆիայի ինստ–ում, միութենական հանրա– պետությունների թատերական ինստ–նե– րում։ Սովետական թատերագետները մասնակցում են միջազգային կոնֆերանս– ների և գիտաժոււովների, 1959-ից՝ Թատ– րոնի միջազգային ինստ–ի աշխատան– քին, 1981-ին ընդունվել են թատերական քննադատների միջազգային ասոցիացիա։ Հրատարակվում են «Տեատր» (1937-ից), «Տէաարալնայա ժիզն» (1958-ից) ամսա– գրերը։ Տես նաև Թատրոն բաժինը, Թա– տերագիտություն ։Կինո գիտությունը Կինոյի տեսական հարցերը մշակելու աոաջին փորձերը Ռուսաստանում կա– տարվել են նախահեղափոխական տարի– ներին։ Կինոգիտությունը որպես ինքնու– րույն գիտություն հաստատվել է 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հե– տո։ Կինոգիտության համար հիմնարար են եղել Վ․ Ի․ Լենինի ասույթները։ Կի– նոն բնորոշելով որպես արվեստներից ամենակարևորը, Լենինը բարձր է գնա– հատել մասսաների կոմունիստ, դաստիա– րակության և լուսավորության նրա հնա– րավորությունները։ Կինոյին կուսակցու– թյան առաջադրած քաղ․ խնդիրները պայ– մանավորեցին նրա բուռն զարգացումն ու այն մեծ հետաքրքրությունը, որ նվիրվեց նրա արտահայտչամիջոցների ուսումնա– սիրմանը։ Սովետական կինոգիտությունը զարգացավ կինոարվեստի ստեղծագոր– ծական պրակտիկայի հետ սերտ կապի պայմաններում։ Համաշխարհային կինո– գիտության մեջ սկզբունքորեն նոր երե– վույթ էր Լ․ Կուլեշովի, Ս․ էյգենշտեյնի, Վ․ Պուդովկինի մշակած մոնտաժի տեսու– թյունն ու ռեալիստ, մեթոդը կինոյում։ Վավերագրական կինոյի առաջին տեսա– բանը դարձավ Զ․ Վերտովը։ Կինոգիտու– թյան կոմունիստական գաղափարայնու– թյան աճին նպաստել են Ա․ Լունաչարս– կու հոդվածներն ու ելույթները։ Վ․ Շըկ– լովսկու, Ա․ Պիոտրովսկու, Ն․ Իեզուիտովի աշխատություններում առաջ է քաշվել սովետական կինոյի բազմաբովանդակու– թյան հարցը։ Գրողներն ու գրականա– գետները (Յու․ Տինյանովը, Բ․ էյխեն– բաումը և ուրիշներ) նպաստել են կինոյի և «ավագ» արվեստների կապին, համաշ– խարհային արվեստաբանության նվաճում– ներով երիտասարդ գիտության հարս– տացմանը։ Ձևավորվել են կինոգետների և քննադատների առաջին պրոֆեսիոնալ կադրերը՝ Ի․ Սոկոլով, Ն․ Լեբեդև և ուրիշ– ներ։ Կինոգիտությունը սկսել է սկզբնա– վորվել նաև միութենական հանրապետու– թյուններում։ 1930-ական թվականներից սկսել են կինոգետներ կրթել Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ի, Արվեստագիտու– թյան պետ․ ակադեմիայի, Գիտահետա– զոտական կինոֆոտոինստիտուտի, Կինե– մատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ի ասպիրանտուրայում։ Կի– նոյի մասին Համամիութենական կուս․ խորհրդակցության (1928) փաստաթղթերը որոշակի դարձրին սովետական կինոար– վեստի հասարակական–քաղ․ ուղղվածու– թյունը, ընդգծեցին նրա ժողովրդայնու– թյունն ու կուսակցականությունը, նշեցին առանձին տեսակների և ժանրերի տեսա– կան մշակման անհրաժեշտությունը։ Սո– ցիալիստ․ ռեալիզմի մեթոդի հաստա– տումն ու զարգացումը նպաստեցին կինո– գիտության գաղափարական հետագա աճին ՍՍՀՄ–ում։ Կինոաշխատողների հա– մամիութենական խորհրդակցությունում (1935) բազմակողմանիորեն քննարկվել են կինոարվեստի զարգացման ուղիները։ Այդ շրջանում աշխատություններ են նվիր– վել կինոդերասանի արվեստին (Պուդով– կին), կինոդրամատուրգիայի խնդիրնե– րին (Վ․ Տուրկին, Վ․ Վոլկենշւոեյն), կինո– ռեժիսուրային (Կուլեշով, էյզենշտեյն և ուրիշներ)։ Ուսումնասիրվել են այն ժան– րերը, որոնք առանձնապես մեծ զարգա– ցում էին գտել 1930-ական թթ․ (պատմա– հեղափոխ․ և պատմ․ ֆիլմեր, էպոպեա, կինոկոմեդիա)։ 1940–50-ական թթ․ լույս են տեսել ռեժիսորներ Ս․ Ցուտկևիչի, Ս․ Գերասիմովի, օպերատոր Ա․ Գոլով– նյայի արժեքավոր ուսումնասիրություննե– րը, Լեբեդևի («ՍՍՀՄ կինոյի պատմության ակնարկ», 1947), Ս․ Գինզբուրգի, Վ․ Վիշնևսկու կապիտալ աշխատություննե– րը։ Կինոգիտության զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել 1950-ա– կան թթ․ սկսված սովետական կինոար– վեստի դասականների՝ Պուդովկինի, էյ– զենշտեյնի, Ա․ Դովժենկոյի, Ձ․ Վերտովի, Ի․Պիրևի երկերի հրատարակումը։ 1960– 1970-ական թթ․ շարունակվել է տեսական պրոբլեմների մշակումը, որին ակտիվո– րեն մասնակցել են Գերասիմովը, Ե․ Գաբ– րիլովիչը, Գ․ Կոզինցևը, Մ․ Ռոմը և ուրիշ– ներ։ Հետազոտվել են գաղափարա–գե– ղագիտական ընդհանուր հարցեր, սո– ցիալիստ․ ռեալիզմի, կինոարվեստի կու– սակցականության և ժողովրդայնության սկզբունքները։ Ընդհանուր տեսական ու գաղափարական պրոբլեմներ են ուսում– նասիրում Վ․ Բասկակովը, Վ․ ժդան, Ե․ Սուրկովը և ուրիշներ։ Կատարելա– գործվում է կինոյի ու նրա արտահայտչա– միջոցների (Ի․ Վայսֆելդ, Ս․ Ֆրեյլիխ և այլոք), ժանրերի և տեսակների («Կինոյի ժանրերը», ժող․, 1979, պատմահեղափո– խական ֆիլմի մասին Ն․ Զորկայայի, կինոկոմեդիայի մասին Ռ․ Յուրենևի, մուլտիպլիկացիոն կինոյի մասին Գինզ– բուրգի և Ս․ Ասենինի, վավերագրական կինոյի մասին Ս․ Գրոբաշենկոյի և Ցոլ․ Խանյուտինի գրքերը) մասին ուսում– նասիրությունը։ Նշանակալի երևույթ– ներ են «Սովետական կինոյի պատմու– թյուն։ 1917–1967» քառահատորը (1969–78), երկհատոր «Կինոբառարանի» (1966–70) լույսընծայումը։ Կինոգիտու– թյան հարցերին են նվիրված «Վոպրոսի կինոիսկուստվա» տարեգրքի (թող․ 1 – 17, 1955–76), «Կինո ի վրեմյա» պատմա– տեսական ժողովածուի (թող․ 1–3, 1977– 1980), «Իսկուստվո կինո» ամսագրի հոդ– վածները։ Կինոգիտությունում նշանակալի տեղ են գրավում բազմազգ սովետական կինո– յի պատմությունն ու տեսական խնդիրնե– րը։ Միութենական հանրապետություն– ների կինոգետների ուշադրությունը կենտ– րոնացած է գլխավորապես ազգ․ կինեմա– տոգրաֆիայի պատմության հարցերի, ազգ․ կինոստուդիաների առաջ ծառացած խնդիրների լուծման վրա։ Ուսումնասիր– վում է սոցիալիստ, երկրների կինոն (Յա․ Մարկուլան, Լ․ Պոգոժևա, Ի․ Ռուբա– նովա)։ Կապիտալիստական երկրների ժամանակակից կինոարվեստին են նվիր– ված Ս․ Կոմարովի, Վ․ Բոժովիչի, Գ․ Կապ– րալովի, Մ․ Տուրովսկայայի, Ցուտկևիչի և այլոց աշխատությունները։ Սովետական կինոգիտության զարգացման վրա մեծ ազդեցություն են գործել «Գրական–գե– ղարվեստական քննադատության մասին», «Սովետական կինեմատոգրաֆիայի հե– տագա զարգացման մասին» (երկուսն էւ 1972), «Ստեղծագործող երիտասարդու– թյան հետ տարվող աշխատանքի մասին» (1976), «Գաղափարական, քաղաքական– դաստիարակչական աշխատանքի հետա– գա բարելավման մասին» (1979) ՍՄԿԿ ԿԿ որոշումները։ Զարգացած սոցիալիզ– մի կինոարվեստը սովետական կինոգի– տության հետազոտությունների հիմնա– կան թեման է։ Կինոյի տեսության և պատ– մության առաջատար գիտահետազոտա– կան կազմակերպությունը ՍՍՀՄ պետկի– նոյի կինոարվեստի համամիութենական գիտահետազոտական ինստ–ն է (հիմն․ 1974, Մոսկվա)։ Կինոգիտական աշխա–