Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեծադիր քարերով։ ՃԼարւո․ ձևերում առ– կա են վաղ միշնադարյան ճարտ․ ավան– դույթները, սակայն միաժամանակ իր դրսևորումն է գտել ձևավորվող նոր ոճա– կան ուղղությունը, խիսա հարթային մշա– կում ունեցող զարդաքանդակներով հան– դերձ։ Տաճարն ունի երկու մուաք՝ արմ–ից և հվ–ից։ Լուսամուտները մեծ են, լայն, IV–VII դդ․ հայկ․ հուշարձանների բաց– վածքները հիշեցնող։ Նախնական գմբե– թը կործանվել է 1137-ի երկրաշարժից և վերականգնվել 1274-ին։ Այն նորից քանդ– վել է 1931-ի երկրաշարժի ժամանակ։ Արլ․ ճակատը մասնատված է հատվածքում եռանկյունաձև խոր խորշերով, որոնցից վերև տեղավորված են Աշոտ գահերեց իշխանի և նրա կնոջ՝ իշխանուհի Շուշա– նի դիմաքանդակները։ Նրանցից աջ և ձախ, խորշերի պսակների մեջ վիշապ օձերի, այլ ավանդական պահպանիչ էակ– ների քանդակներ են։ Տաճարի պատերը 930-ին ծածկվել են հարուստ որմնանկար– ներով, որոնցից այժմ քիչ բան է պահպան– վել։ Որմնանկարներն աչքի են ընկնում առանձին տեսարանների կուռ կոմպոզի– ցիայով, ֆիգուրների հետաքրքիր դասա– վորությամբ։ Տաճարի գլխավոր աբսիդում պատկերված է եղել գահի վրա նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ և սրբեր։ Արմ․ պատի վրա մնացել են ահեղ դատաստանի մեծ կոմպոզիցիայի մնա– ցորդները, իսկ հս․ պատին ծննդյան սյու– ժեի հետ առնչվող տեսարաններ։ Արև– մուտքից հրավիրված «ֆռանգ, ազգաւ» նկարիչների հետ մեկտեղ գործել են նաև հայ վարպետներ, որմնանկարներում դեմ– քերը ակնհայտորեն արևելցու են, բոլոր մակագրությունները կատարված են հա– յերեն, իսկ զարդաձևերի գերակշռող մասը լավ հայտնի է հայկ․ մանրանկարչությու– նից։ Տաթևի որմնանկարները, նրանցից ընդամենը մեկ տասնամյակ առաշ ավարտ– ված Աղթամարի որմնանկարների հետ միասին, X դ․ հայկ․ որմնանկարչական արվեստի ամենաբնորոշ հուշարձաններն են։ Տաճարի հվ․ պատին կից, 1043-ին կա– ռուցվել է կամարակապ սրահ (քանդվել է 1931-ի երկրաշարժից)։ 1087-ին համալի– րի պաշտպանական համակարգի հս–արմ․ անկյունում, մուտքի և դամբարանի ծած– կերի վրա, իբրև երկրորդ հարկ կառուց– վել է Ս․ Աստվածածին եկեղեցին։ 1295-ին, երկրաշարժից կործանված Ս․ Գրիգոր եկեղեցու (848-ին, համալիրի հնագույն եկեղեցուն կից կառուցել էր Փիլիպպե իշ– խանը) տեղում (Պողոս–Պետրոս տաճարի հվ–արլ․ կողմում) Սյունյաց մետրոպոլիտ, նշանավոր պատմիչ Ստեփանոս Օրբել– յանը մի եկեղեցի է կառուցել, դարձյալ Ս․ Գրիգոր անվամբ (ենթադրվում է, որ ճարտարապետը Մոմիկն է)։ Ուշ միջնա– դարում մեծ տաճարի արմ․ կողմում կա– ռուցվել է գավիթ, տանիքի վրա՝ զանգա– կատուն։ Տաճարի հվ․ մուտքի առշև 1787-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբա– րանը, իսկ XIX դ․ վերշին –XX դ․ սկըգ– բին՝ տաճարի արմ․ մուտքի առշև մի զան– գակատուն (որի պատճառով քանդել են եղած գավիթը և հին զանգակատունը)։ Այս հիմնական կառույցներից զատ, բա– կի կենտրոնում, X դ․ սկզբին կառուցվել է Տաթևի վանքի Պողոս–Պետրոս տաճարը (շին․ ավարտվել է 906-ին) հյուսիսից ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտությունը։ XIV դ․ վերշին վանքը աս– պատակվել է Լենկթեմուրի կողմից։ Վե– րականգնվել է XVII դ․, միաժամանակ, հիմնական կառույցների հվ․, արմ․ և հս․ կողմերում կառուցվել են պարիսպները, Տաթևի վանքի Ս․ Գրիգոր եկեղեցին վերականգնումից հետո բնակելի, օժանդակ և տնտ․ մի շարք շենքեր։ XVIII դ․ շին․ աշխատանքների ար– դյունք են առաշնորդարանը, վանական– ների խցերը, շտեմարանները, սեղանա– տունը, խոհանոցը, հացատունը, գինե– տունը ևն։ 1970-ական թվականներից համալիրը վերականգնվում է․ ավարտվել են Ա․ Աստ– վածածին և Ս․ Գրիգոր եկեղեցիների, հա– մալիրի պարիսպներին կից բնակելի և տնտ․ շենքերի վերականգնման աշխա– տանքները։ Տ–ի վանքի պարսպից հս–արլ․ կանգուն է վանքի ձիթհանը (կառուցել է Տաթևի կամուրջը (XVII դ․) Հովակիմ արքեպիսկոպոսը XVIII դ․ վեր– շին)։ Այն կառուցված է կոպիտ մշակված բազալտե քարերից, ունի կուռ հատակա– գիծ և բաղկացած է չորս արտադրասեն– յակից, որոնց թվում են գմբեթածածկ կալատունն (բովման վառարանով) ու թաղածածկ մամլման բաժինը։ Տ–ի ձիթ– հանը Հայաստանի միշնադարյան նույ– նատիպ կառույցներից ամենալավ պահ– պանվածն է ու արժեքավորը։ Ձիթհանից արլ․, ձորալանջի եզրին, վանքի բաղնիքի (XVII դ․) ուղղանկյուն հատակագծով, երեք մասից բաղկացած (քառակուսի հա– տակագծով հանդերձարան, լողասենյակ և ջեռուցման խուց) թաղածածկ շենքն է։ Այն որոշ պարզեցումով կրկնում է հայկ․ միջնադարյան բաղնիքների ճարտ․, մինչև ուշ միջնադար շարունակելով անտիկ բաղնիքների կառուցվածքային ձևերը։ Տ–ի վանքից արմ․, Որոտանի վտակի վրա, դեպի Տանձատափ տանող ճանապարհին կանգուն է միաթռիչք (7,2 մ), գլանաձև թաղով, մաքուր տաշված բազալտից շին– ված կամուրջը (ըստ արմ․ ճակատի արձա– նագրության կառուցվել է 1672-ին)։ Գյու– ղի հվ․ եզրին աղբյուրի շենքն է (կառուցել է Հովհաննես վարդապետը 1745-ին)։ Ունի պարզ, միակամար հորինվածք ։Թաղածածկ է, երկթեք տանիքով (այժմ՝ քանդված), կառուցված՝ կոպիտ տաշված բազալտից (կամարը և անկյունները4 սրբատաշ քա– րից)։ Տ–ի վանքի արլ․ պարսպին գրեթե ուղղահայաց, դարպասի անկյունից դե– պի արլ․ ձգվում է վանքի դպրոցի բավա– կան երկար (74,5 մ) շենքը (կառուցել է վանահայր Աբրահամ Աստապատցին XVIII դ․ 3-րդ քառորդում)։ Դպրոցը գոր– ծել է մինչև XX դ․, քանդվել է դարասկըզ– բին(բացվել է պեղումներով, 1981–82-ին)։ Ընդհանուր պատ–պարսպին կից են դըպ– րոցի ուղղանկյուն, թաղածածկ 16 դասա– սենյակները, որոնց դռները բացվել են դեպի շենքի առջևով, ողջ երկարությամբ ձգվող Փայտե պատշգամբը։ Դասասենյակ– ները տաքացվել են բուխարիկներով։ Կիսանկուղային ստորին հարկի սենյակ– ները հաղորդակից են եղել միմյանց և դրսից ունեցել են առանձին դռներ։ Տ–ի դպրոցն արժեքավոր է որպես Հայաստանի ուշ միջնադարի ուս․ կառույցի մեզ հա– սած եզակի օրինակ, որը պատկերացում է տալիս XVII –XVIII դդ․ վանական դըպ– րոցների ճարտ․ մասին։ Գյուղի կենտր․ մասում կանգուն է Ս․ Մինաս եկեղեցին (ըստ հվ․ մուտքի կիսաշրջանաձև կամարի արձանագրության կառուցել է Ներսես վարդապետը, 1646-ին)։ Այն եռանավ բա– զիլիկ է, երկու զույգ մույթով, կառուցված սրբատաշ քարով։ Հարդարանքում ուշա– գրավ է արմ․ դռան ճոխ շքամուտքը։ Տ–ի վանքի դիմաց, դեպի հվ․, ձորի մյուս կող– մում գտնվում է պատմական Տամալեք գյուղի Ա․ Աստվածածին եկեղեցին (կա– ռուցել է վանահայր Հակոբ եպիսկոպո– սը, X^ կեսերին)։ Ունի թաղածածկ դահ– լիճի հորինվածք, ուղղանկյուն խորանով (պահպանվել է եկեղեցու հս․ կեսը)։ Արլ․ պատի մոտ կանգուն է XIII դ․ խաչքար, Հովհաննես քահանայի արձանագրու– թյամբ։ Տ․ գյուղի Տանձատափ տեղամա– սից հս․, «Սվարանց խաչ» վայրում գտնը– վում է Ցուրավանքը, որի կազմում են