Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խաղում են երկու մարդ երկգույն, 64 վանդականոց տախտակի վրա, 16-ական «քարով»: Վանդակները համարակալում են վարից՝ վեր, ձախից՝ աջ: Առաջին քայլի իրավուքն տրվում է վիճակահանությամբ, ապա՝ խաղում են հերթով: «Քարը» շարժվում է ազատ վանդակներով, մեկ քայլ առագ կամ կողմ: Բոլոր խաղաքարերը, մինչև «տամա» դառնալը (վերջին վանդակաշարի հանսելուց հետո, երբ «քարը» կարող է շարժվել տախտակի ցանկացած ուղղությամբ և հեռավորությամբ), հավասարարժեք են: Մրցանակի «քարը» կարելի է վերցնել ցանկացած ուղղությամբ, եթե այն անպաշտպան է թիկունքից կամ կողքից; Թույլատրվում է միաժամանակ վերցնել հնարավոր թվով (քար), եթե նրանք դասավորված են մեկընդմեջ և անպաշտպան են; Մեկից ավելի «քար» վերցնելիս հարձակվողը քայլում է բոլոր ուղղություններով (օրինակ, եթե առաջին «քարը» խոցվել է առաջընթացքով, երկրորդը կարելի է վերցնել աջ, երրորդը՝ դեպի ետ ևն):