Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ասոցիացիայի (ՄՏԱ) մշակած գիտ․ այ– բուբենը՝ հայերենին հարմարեցված։ Այսպես, օրինակ, հայերեն £ոչար ազ– գանունը գիտ․ Տ–յամբ կլինի՝ ՏՄԲ–ով՝ K‘ocar, ՄՏԱ–ով՝ Khotshar, գործնական Տ–յամբ այն կլինի՝ ռուս․ Кочар, անգլ․ Kochar, ֆրանս․ Kotchar, գերմ․ Kotschar, իտալ․ Khotchar։ Տ․ պետք է տարբերել գրադարձությու– նից, որի դեպքում նկատի է առնվում բա– ռի գրությունը և ոչ թե արտասանությունը (օրինակ, Մկրտիչ բառի տառադարձումը կլինի МэкэгШ, իսկ գրադարձումը՝ Mkr- tic*)։ հայերենի բարբառների հնչյունները ճիշտ գրանցելու նպատակով Աճաոյա– նը մշակել է բարբառագիտական Տ․, որ հիմնված է հայերեն այբուբենի վրա4 լրացուցիչ նշանների օգտագործմամբ։ Այս– պես, ա նշանակում է առաջնային ստո– րին բարձրացման ձայնավոր, ա․՝ առաջ– նային վերին բարձրացման շրթնայնա– օ ցած ձայնավոր, ա՝ շրթնայնացած ա․ բ, գ՝, դ՝՜ արտահայտում են շնչեղացած բ, Գ․ Դ– Գյ, Կ1» Ք]4 քմայնացած գ, կ, ք․ կ՝ կոկորդային խուլ պայթական։ Ա․ Խաչատրյան․

ՏԱՌԱԿԱԼ պոլիգրաֆիայում, 1․ տեքստը ձեռքով շարելու գործիք։ Տ․ եր– կու անշարժ եզրերով (տեղադրված են ուղիղ անկյան տակ) U մեկ շարժական պատով (կախված շարվող տողի երկարու– թյունից՝ տեղադրվում է տարբեր դիրքե– րում) մետաղական թիթեղ է։ Տ–ում տեղա– վորում են չիւոերը և բացատանյութը։ 2․ Լինոաիպի հանգույց, որում ձուլումից առաջ բացատային տարրերից և տառա– մայրերից ձևավորվում է տողը։

ՏԱՌԱՀԱՅՐ պոլիգրաֆիայում, տառի կամ նշանի ռելիեֆային պատկեր– մամբ ուղղանկյուն հատվածքով պողպա– տե չորսվակ, որը աառամայր պատրաստե– լիս օգտագործվում է պատկերների խո– րացման համար։

ՏԱՌԱՁՈՒԼԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, բառաձ ու լական արաադրու– թ յ ուն, ձուլման եղանակով տպարանա– յին ապա տառի պատրաստում՝ ձեռքի շար– վածքի և այլ շարվածանյութերի համար։ Ձեռքի շարվածքի առաշին տառաձուլված– քըն ստեղծել է Ցո․ Գոււոենբերգը մոտ 1440-ին։ 1838-ին Դ․ Բրյուսը (ԱՄՆ) ստեղ– ծել է տպատառի ձուլման առաշին ձեռքի հաղորդակով մեքենան, իսկ 1862-ին Ի․ Զոնսոնը (Մեծ Բրիտանիա)՝ մեխանիկա– կան հաղորդակով ունիվերսալ մեքենա։ Շարվածքի տպատառը և այլ շարվածա– նյութերը հիմնականում ձուլում են տպա– Ձեռքի շարվածքի տպատառի պատրաստման սխեման․ 1․ տառի նկարը, 2, տառահայր, 3․ տառամայր, 4․ ձու– լակաղապար (ա․ տառամայր, բ․ կաղապարի պատեր, գ․ համաձուլվածքով լցված խոռոչ), 5․ պատրաստի լիաեր տառաձուլական գործարաններում, ինչ– պես նաև անմիջականորեն խոշոր պոլի– գրաֆիական ձեռնարկություններում։ Շար– վածաձուլման և լուսաշարվածքի մեքենա– ների ու ավտոմատների օգտագործման շնորհիվ տպատառի արտադրության պրո– ցեսը հետզհետե կրճատվում է։ Նոր տպա– տառի պատրաստման տեխնոլոգիան բաղ– կացած է հետևյալ պրոցեսներից, տպատա– ռի գրաֆիկական պատկերի մշակում և հաստատում, աաոաՎայրի պատրաստում, լիտերի ձուլում և դրանց կոմպլեկտավո– րում։ Տպատառի տառամայրն անհրա– ժեշտ է ձուլածո տպաձև ստանալու համար և իրենից ներկայացնում է տառի կամ նշանի խորացված պատկերով մետաղա– կան (հաճախ պղնձե) չորսու։ Տառամայր ստանալու համար թղթի վրա ստանում են տառի գրաֆիկական պատկերը, հա– նում ձևանմուշ, ապա պատրաստում (պանտոգրաֆ մեքենայով) աառահայր։ Վերջինը մամլիչի միջոցով սեղմում են պղնձե սալիկին՝ ստանում տառամայր։ Տառամայր կարելի է պատրաստել նաև մեքենայական փորագրման եղանակով՝ օգտագործելով տառի նկարի մետաղական ձևանմուշը։ Տպատառի ձուլումն իրակա– նացվում է տառաձուլական ավտոմատնե– րում․ տառամայրը տեղավորում են ավտո– մատի մեջ, ուր ճնշման տակ ներմղվում է տպագրական համաձուլվածքը (գունավոր մետաղների, սովորաբար, կապարի, ան– տիմոնի, անագի համաձուլվածք), որի պնդացումից ստացվում է լիտեր։ Մեկ տառից անհրաժեշտ քանակությամբ լի– տերներ ձուլելուց հետո (20–80 հզ․) տառամայրը փոխում են և ձուլում հաջորդ տառի լիտերը։ Կախված տպատառի կե– գեչից՝ ավտոմատի արտադրողականու– թյունը 1 ժամում 2–11 հզ․ լիտեր է։ Բա– ցատանյութը ձուլում են այդ նույն ավտո– մատներում՝ տառամայրերի փոխարեն օգ– տագործելով հարթ թիթեղիկներ։ Գծա– տողերը և առավել խոշոր բացատանյու– թերը ձույում են հատուկ ավտոմատներով։ Խոշորակեգել տպատառերի և բացատա– նյութի ձուլման համար XX դ․ 40-ական թթ․ օգտագործում են նաև պլաստմասսա։ Վերջինի կիրառումը ոչ միայն իջեցնում է շարվածանյութերի ինքնարժեքը, այլև փոքրացնում դրանց զանգվածը, մեծաց– նում մաշակայունությունը, բարելավում աշխատանքի պայմանները։ ՏՍԱ^տ–ում Տ․ ա․ կազմակերպվել է 1921-ին, պոլի– գրաֆտրեստի տպարանում։

ՏԱՌԱՄԱՅՐ, ձ ու լ ա մ ա յ ր, 1․ քառա– կող մետաղաձող, որի կողերից մեկին դրոշմված (ւոաոահայրի ներճնշմամբ) կամ փորագրված է գրանշանի խորացած պատ– կերը։ Ծառայում է որպես չիւոերների ձուլման կաղապար տառաձուլման և գրա– շարական արտադրություններում։ 2․ Պլաստիկ նյութի (ստվարաթուղթ, պլաստ– մասսա ևն) վրա ռելիեֆ տպագրական տպաձևից ստացված խորացած տպվածք, որն օգտագործում են ստերեոտիպների պատրաստման համար (տես աոերեուոի– պիա)։ 3․․ Շտամպի ցցուն պատճեն (հա– կաշտամպ), որն օգտագործում են ուռու– ցիկ ճնշատպման ժամանակ։

ՏԱՌԷՒ (Chalcalburnus tarichi), Վանա տառեխ, ծածանների ընտանիքի տա– ռեխների սեռի ձուկ։ Մարմինը երկարա– վուն է (երկարությունը 5 անգամ մեծ է բարձրությունից), հասնում է մինչև 233 մմ։ Ստորին ծնոտն առաջ է եկած։ Թեփուկնե– րի վրա կան մուգ պիգմենտային կետեր։ Բեղիկներ և ճարպալողակ չունի։ Զվա– դրած էգերի գլուխը և մարմինը ծածկված են բշտիկներով։ Արուները սեռահասուն են դառնում, երբ մարմնի երկարությունը հասնում է 165 մմ–ի, էգերը՝ 195 մմ–ի։ Տարածված է միայն Վանա լճում։ Գարնա– նը, ապրիլին, ձվադրման համար մեծ քա– նակությամբ դուրս է գալիս գետերը։ Ձըկ– նորսության օբյեկտ է։ Օգտագործվում է սննդում, գլխավորապես աղած և չորաց– րած, ինչպես նաև թարմ վիճակում։ Ռ․ Հովհաննիսյան

ՏԱՌԵՒԻԿՆԵՐ (Alburnoides), ծածաննե– րի ընտանիքի ձկների սեռ։ Մարմնի եր– կարությունը 8–14 սմ է։ Մեջքը մուգ է, կողքերը և փորը՝ արծաթագույն։ հայտնի է Տ–ի 4 (ՍՍՏՄ–ում՝ 3) տեսակ, տարածված Եվրոպայի, Առաջավոր և Միջին Ասիայի քաղցրահամ ջրերում, ջրամբարներում։ Մնվում է միջատներով, զոոպլանկտոնով։ ՞^ՍՍՀ համարյա բոլոր գետերում և լճե– րում (բացի Սևանա լճի ավազանից), մինչև 2200 մ բարձրության վրա, հանդիպում են հայկական Տ․ (A․ bipunctatus ar- meniensis Dadikian)։ Երկարությունը մին– չև 12 սմ է, զանգվածը՝ 35 գ։ Ձվադրում է ապրիլի վերջից մինչև հունիսի վերջը (բարձրադիր վայրերում՝ մինչև օգոս– տոս), էգը դնում է շուրջ 3500 ձկնկիթ։ ՏՍՍ^տ մի շարք ջրավազաններում Տ․ բա– վական մեծաքանակ են և կարող են սիրո– ղական ձկնորսության օբյեկտ լինել։ Ռ․ Հովհաննիսյան

ՏԱՌԼԵ Եվգենի Վիկաորովիչ (1875, Կին– 1955, Մոսկվա), սովետական պատմա– բան, ՍՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1927)։ Ավարտել է (1896-ին) Կիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակ–ը։ 1903– 1917-ին՝ Պետերբուրգի համալսարանի պրիվատ–դոցենտ, 1913–18-ին՝ Ցուրևի համալսարանի պրոֆեսոր։ 1917-ից՝ Պետ– րոգրադի, ապա՝ Լենինգրադի և Մոսկ– վայի համալսարանների պրոֆեսոր։ Ռուս, առաջին հեղափոխության ազդեցության ներքո Տ․ ուսումնասիրել է բանվոր դասա– կարգի պատմությունը։ 1911-ին պաշտպա– նել է դոկտորական դիսերտացիա «Բան– վոր դասակարգը Ֆրանսիայում հեղափո– խության դարաշրջանում» (հ․ 1–2, 1909– 1911)։ Մասնագիտանալով Արմ․ Եվրոպա– յի երկրների պատմության մեջ՝ Տ․ դար– ձել է այդ բնագավառի ռուս, ապա և սո– վետական պատմագրության խոշոր ներ– կայացուցիչը։ «Ցամաքային բլոկադա» (1913) և «Իտալիայի թագավորության տնտեսական կյանքը Նապոլեոն I-ի թա– գավորության օրոք» (1916) կապիտալ աշ– խատություններում առաջին անգամ շըր– ջանառության մեջ է դրել Լոնդոնի, Փա– Րիգի» Հաագայի արխիվների բազմաքա– նակ փաստաթղթեր, ապացուցել, որ ցա– մաքային բչոկադան չի արդարացրել Նա– պոլեոն I-ի հույսերը։ 1917-ի հոկտեմբեր– յան հեղափոխությունից հետո սկսվել է Տ–ի ս տեղծագործության ամենանշանա– կալի շրջանը։ «Եվրոպան իմպերիալիզմի դարաշրջանում» (1927) աշխատության