Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րոնն է։ Գտնվում է Չոլուտեկա գետի հով– տում։ Ավելի քան 533,6 հզ․ բն․ (1982)։ Ավտոճանապարհների հանգույց է։ Ունի միջազգային օդանավակայան։ Կա սնըն– դի, տեքստիլ, կարի, կաշվի–կոշիկի, փայ– տասղոցման և ծխախոտի արդյունաբե– րություն, շինանյութերի U լուցկու ար– տադրություն։ Ունի համալսարան, 2 ակա– դեմիա, պանամերիկյան գյուղատնտ․ դպրոց, Ազգային երաժշտ․ դպրոց, ԳՀԻ–ներ, Ազգ․ թանգարան, Ազգ․ գրա– դարան։ Հիմնադրել են իսպանացիները, XVI դ․ 2-րդ կեսին։ Կա տաճար՝ Ման Միգել (XVIII դ․), եկեղեցի՝ Լոս Դոլորես (1732– 1815)։ ՏԵԼԵ&ԻՈ (Telesio) Բեռնարդինռ (1509– 1588), Վերածննդի դարաշրջանի իտա– լացի բնափիլիսոփա։ 1535-ին ավարտել է Պադուայի համալսարանը։ Հիմնական աշխատությունն է «Իրերի բնության մա– սին համաձայն նրա սեփական սկզբունք– ների» (1565, ընդլայնված հրտ․, գիրք 1–9, 1586)։ Տ․ սխոլաստիկական արիստոտե– լականության հակառակորդ էր, բնությու– նը իր օրենքների հիման վրա փորձնական եղանակով ուսումնասիրելու նպատակով հիմնադրել է ակադեմիա, շարունակել է անտիկ հիլոզոիզմի ավանդույթները, ջերմության և սառնության հակադիր տա– րերքները ամեն ինչի գլխ․ շարժիչ սկըզբ– նապատճառն են և ներգործում են պասսիվ մատերիայի վրա։ Ջերմությունը օրգ․ կյանքի, ինչպես նաև կենդանիներին և մարդուն հատուկ նուրբ նյութական կեն– սական «ոգու» աղբյուրն է (մարդն ունի նաե աստվածատուր անմահ հոգի)։ Իմա– ցաբանության մեջ Տ․ զարգացրել է սեն– սուալիստական հայեցակետ։ Բարոյագի– տության հիմքը համարել է ողջ գոյի ինք– նապահպանման ձգտումը։ Տ․ մեծապես ազդել է Թ․ Կամպանելլայի, Զ․ Բրունոյի, Ռ․ Դեկարտի և Ֆ․ Բեկոնի վրա։ Գրկ․ Горфункель А․ X․, Филосо– фия эпохи Возрождения, М․, 1980-

ՏԷԼԵՄԱՆ (Telemann) Գեորգ Ֆիլիպ (1681 – 1767), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, կապելմայստեր։ 1701-ից իրավունք է ուսումնասիրել Լայպցիգի համալսարանում, որտեղ հիմնել է «Կոլ– լեգիում մուզիկում» երաժշտ․ խմբակը։ 1712–21-ին՝ կանտոր և մուզիկ–դիրեկ– տոր Մայնի Ֆրանկֆուրտում։ 1721-ից մինչե կյանքի վերջը ապրել է Համբուր– գում, եղել քաղաքային մուզիկ–դիրեկ– տոր, ղեկավարել եկեղեցական կապել– լաներ և օպերային թատրոն, հիմնել «Կոլ– լեգիում մուզիկում» ընկերությունը, 1728-ից հրատարակել «Der getreue Mu- sikmeister» նոտային ամսագիրը։ Աշխա– տել է տարբեր ժանրերում (մոտ 40 օպե– րա, բազմաթիվ հոգևոր կանտատներ, օրատորիաներ, պասսիոններ, մեսսաներ, նվագախմբային նախերգանքներ, սյուիտ– ներ, կոնչերտո գրոսսոներ, ստեղծագոր– ծություններ կլավիրի, ջութակի համար, տրիո–սոնատներ ևն)։ Լինելով 6ո․ Ա․ Բախի և Գ․ Ֆ․ Հենդելի ժամանակակիցը՝ Տ․ ազատ տիրապեւոել է պոլիֆոնիկ գրու– թյան տեխնիկային, յուրացրել ազգ․ մի շարք դպրոցների (հատկապես ֆրանս․ և լեհական) նվաճումները, մոտեցել իր ժամանակի համար նոր՝ հոմոֆոն–հար– մոնիկ գրությանը։ Գրկ․ Р а 6 е й В․, Георг Филипп Телеман, М․, 1974․

ՏԵԼԵՍ՚ԱՔնՍ (Т^ёда%0£), Ոդիսեսի ու Պենեւուցեի որդին հին հուն, դիցաբանու– թյան մեջ։ Ոդիսեսի 20-ամյա թափառում– ների ժամանակ Տ–ին խնամել և դաաոիա– րակել են մայրը և հոր մտերիմ ընկերը՝ Մենտորը։ «Ոդիսականում» նա արդեն 20-ամյա պատանի է, տան տերը, որին ենթարկվում է մայրը։ Չկարողանալով գսպել իր մոր ձեռքը խնդրող սանձար– ձակ փեսացուներին՝ Աթենաս դիցուհու խորհրդով Տ․ ուղևորվում ԷՊիլոս և Սպար– տա՝ հոր մասին տեղեկություններ իմա– նալու։ Վերադառնալով տուն՝ նա ճանա– չում է ցնցոտիների մեջ ծպտված հորը և նրա օգնությամբ կոտորում փեսացունե– րին։ Ըստ հետագա առասպելների, Ոդի– սևսի մահից հետո Տ․ ամուսնանում է կա– խարդուհի Կիրկեի հետ, որից ծնվում է Լատինոսը (լատինացիների անվադիր նախնին)։ Այլ առասպելի համաձայն՝ Տ–ի և Նեստորի դստեր ամուսնությունից ծնվել է Պերսեպոլիս որդին։ Տ–ի մասին առասպելների հիման վրա XVII դ․ ֆրանս․ գրող Ֆենելոնը գրել է «Տելեմաքոսի արկածները» վեպը։ Այլա– բանորեն Տ․ են անվանում պարտավորու– թյան կոչով հայրենի տուն վերադարձող մարդուն։

ՏԵԼԵՈԼՈԳԻԱ (< հուն․ хёХос; – ավարտ, նպատակ և ․․․ չոգիա), ն պ ա տ ա կ ա– բ ա ն ու թ յ ու ն, իդեալիստական ուս– մունք նպաւոակի օբյեկտիվ գոյության և նրանով պայմանավորված՝ աշխարհի նպատակահարմար կազմակերպվածու– թյան և երևույթների նպատակադրության մասին։ Տ․ անբավարար է համարում աշ– խարհի պատճառական բացատրությունը, քանի որ այն, իբր, տալիս է երևույթների գործողության միայն «կույր» մեխանիզմը, մինչդեռ նպատակաբանական բացատրու– թյունը աշխարհին հաղորդում է իմաստ՝ այն ներկայացնելով որպես կարգավոր– ված, «կենդանի» ամբողջություն։ Արտա– քին նպատակների Տ–ի ուս– մունքներում այդ ֆունկցիան վերագրվում է իրերից դուրս գտնվող (տրանսցենդենտ) նախասկզբին, իսկ իմանենտ Տ–ի ուսմունքներում, որոնք սերում են Արիս– տոտելից, ենթադրվում է բուն իրերին ներ– հատուկ մի ակտիվ նախասկիզբ, որը որո– շակի ու ավարտուն ձև է տալիս անշար– ժունակ ու ձևազուրկ մատերիային՝ դրա– նով իսկ հանդես գալով որպես մի յուրա– տեսակ «վերջնական, կամ նպատակային, պատճառ»։ Տ–ի բոլոր ուսմունքներում էլ նպատակային նախասկիզբը մետաֆի– զիկական բնույթ ունի։ Այնպես որ պատ– ճառի ու նպատակի, դետերմինիզմի ու նպատակաբանության հակադրմանը և ըստ այդմ՝ «գործող պատճառների» ու «վերջնական, կամ նպատակային, պատ– ճառների» տարբերակմանը համապատաս– խանում է փորձնական, բնագիտական («ֆիզիկական») և մտահայեցողական, փիլ․ (մետաֆիզիկական) ճանաչողության հակադրումը։ Սակայն մեխանիստորեն ըմբռնված պատճառականության սկզբուն– քի անբավարարության գիտակցումը փիլ–յան պատմության մեջ դրդել է գտնե– լու նպատակաբանական բացատրության հետ այն հաշտեցնելու եղանակներ։ Նպա– տակաբանական ուսմունքները տեսական բնագիտության և փիլ–յան մեջ աշխուժա– ցան XIX դ․ մեխանիստական բնագիտու– թյան սահմանափակությունների քննա– դատության հետևանքով (վիտաչիզմ), իսկ XX դ․՝ համակարգային մոտեցման և կիբեռնետիկայի մշակման կապակցու– թյամբ։ Սակայն օրգանական ամբողջու– թյունների, ինքնահարմարվող, ինքնա– կառավարվող, ինքնակարգավորվող բարդ համակարգերի նկարագրության համար նպատակաբանական պատկերացումների օգտագործումը լավագույն դեպքում փո– խաբերական իմաստ կարող է ունենալ, իսկ նպատակաբանական մեկնաբանու– թյունը բոլորովին անհիմն է։ Տ․, որքանով որ այն ենթադրում է արտադիտական էությունների գոյությունը, անհարիր է գիտ․ մտածելակերպին։ Գրկ․ Макаров М․ Г․, Категория «цель> в марксистской философии и критика те– леологии, JL, 1977; Theiler W․, Zur Geschichte der teleologischen Naturbetrach- tung bis auf Aristoteles, Zurich–Lpz․, 1925․ C․ Գևորգյան

ՏԵԼԵՊԱԹԻԱ (< հուն․ tfjXe – հեռու, հեռվում և ладо£ – ըմբռնում, զգայու– թյուն), տես Հեռազգայություն։

ՏԵԼԵՎԻԴԵՆԻԵ՜ Ի ՌԱԴԻՈՎԵՇՁԱՆԻԵ» («Телевидение и радиовещание», «Հե– ռուստատեսություն և ռադիոհաղորդում»), ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի հեռուստա– տեսության և ռադիոհաղորդումների պետ․ կոմիտեի գրական–քննադատական և տե– սական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսնում 1952-ից, Մու–կվայում [1952– 1956-ին՝ «Վ պոմոշչ մեստնոմու ռադիովեշ– չանիյու» («В помощь местному радиове– щанию»), 1957–70-ին՝ «Սովետսկոյե ռա– դիո ի տելեվիդենիե» («Советское радио и телевидение»)], 1970-ից «Տ․ ի ռ․» ան– վամբ։ Լուսաբանում է հեռուստատեսու– թյան ու ռադիոյի փոխազդեցությունը, նրանց զարգացման ուղիներն ու պրոբ– լեմները, արվեստի տարբեր հարցեր։ Պարբերաբար տպագրում է հեռուստա– դիտողների և ռադիոլսողների նամակներ; Նախատեսված է մասնագետների և ընթեր– ցողների լայն շրջանի համար։

ՏԵԼԵՑԿՈՅԷ, Ա լ թ ի ն կ ո լ, Ոս կ և լիճ, լիճ Ալթայի հս–արլ–ում, ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասում։ Գտնվում է Ալթինտու և Կորբու լեռնաշղթաների միջև, տեկտոնա– կան իջվածքում, 435 մ բարձրության վրա։ Մակերեսը 223 կմ2 է, երկարությունը՝ 77,7 կմ, լայնությունը՝ մինչև 5,2 կմ, մի– ջին խորությունը՝ 174 մ (առավելագույնը՝ 325 մ)։ Հատակը ծածկված է գորշ տիղմով, ափերը զառիվեր են, ժայռոտ։ Լիճ է թափվում մոտ 70 գետ, արտահոսում՝ Բիյա գետը։ Մնումը խառն է։ Սառցակա– լում է նոյեմբերից մայիս։ Ջրերը քաղցրա– համ են, հարուստ թթվածնով։ Թափանցի– կությունը 6–14 մ է։ Հաճախակի են քա– միները, ալիքի բարձրությունը՝ մինչև 2 մ՝․ Լճի մոտ է Ալթայի արգելանոցը։ Լճում զարգացած է սպորտային ձկնորսությունը։

ՏԷԼՈՖԱձ (<հուն․ хёХо£ – ավարա և ֆազ), տես Միտոզ հոդվածում։