Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Տ և կ լ ե․ «Բնանկար» գեղանկարչական դիմանկար–այլաբանու– թյուններ և բնանկարներ, ջրաներկ աշ– խատանքներ, գրքի պատկերազարդում– ներ, մոնումենտալ–դեկորատիվ գործեր (վիտրաժներ Ադիս Աբեբայի Աֆրիկայի տանը, 1961–63)։ Տ–ի ստեղծագործու– թյան մեջ նշանակալից տեղ է գրավում աֆրիկյան ժողովուրդների անկախության համար մղած պայքարի թեման։

ՏԵԿՈՍ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկ– րամասի Դելենջիկի շրջանում։ Բնակչու– թյունը՝ հայեր, հույներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործու– թյամբ, բանջարաբուծությամբ։ Ունի ակումբ, գրադարան, կինոթատրոն, 2 մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադըր– վել է 1866-ին։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից, 1867-ին։

ՏԵԿՈՐ, Տ ի կ n ր, Տ ի կ ո ռ, գյուղ Կար– սի մարզում, Կաղզվանի օկրուգի Նախի– ջևանի տեղամասում, Անիից մոտ 20 կւէ հվ–արմ․, Ախուրյանի աջակողմյան վտակ Տեկորի աջ ափին, Տեկոր բերդի մոտ, լեռներով եզերված տափարակ վայրում։ Տ․ ծաղկում է ապրել Բագրատունիների օրոք (հիշատակվում է իբրև գյուղաքա– ղաք)։ XVIII դ․ վերջին ուներ մոտ 200, XIX դ․ վերջին՝ մոտ 350, 1913-ին՝ 523 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ Միջնադարյան հայ մշակույթի կարևոր հուշարձան է Տեկորի աաճա– րը։ Գյուղում կար 1890-ից գործող դպրոց։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Տ–ի հայ բնակիչներից շատերը զոհվել են թուրք, հարձակումների հե– տևանքով։ Թ․ Հակոբյան

ՏԵԿՈՐԻ ՍԱՐԱՎԱՆԴ, Հայկական լեռ– նաշխարհում, Կարսի սարահարթի հվ–արլ․ մասը Տեկոր (Դիգոր) և Ախուրյան գետե– րի ու Երասխաձորի խորը կիրճերի միջև։ Եռանկյունաձև է, հս–արլ–ում հարում է Շի– րակի դաշտին։ Մակերևույթը բլրաթմբա– յին է, ալիքավոր, կտրտված ոչ խորը չոր ձորակներով ու արկղաձև հովիտներով։ Թեքված է հվ–արլ․։ Բարձրությունը 1200– 2000 մ է։ Տիրապետում է լեռնատափաս– տանային լանդշաֆտը։ Տես նաև Կարսի սարահարթ։

ՏԵԿՈՐԻ ՏԱՃԱՐ, հայկ․ վաղ միջնադար– յան ճարտ․ հուշարձան Տեկոր գյուղում։ Ըստ արմ․ մուտքի վերևի արձանագրու– թյան, V դ․ 2-րդ կեսում կառուցել է իշխան Սահակ Կամսարականը որպես Մ․ Սար– զըսի վկայարան։ Շինարարությունը ընդ– միջվել է և վերսկսվել V դ․ վերջում, ժա– մանակի մի շարք ակնառու գործիչների օժանդակությամբ, որոնց անունները հի– շատակվում են առաջին արձանագրու– թյան շարունակությունը կազմող մի նոր արձանագրության մեջ։ Այս հանգա ման– քըն էլ որոշիչ է հանդիսանում տաճարի վերակառուցման թվագրության համար։ Ամբողջ կառույցը ի սկզբանե բարձրացել է բազմաստիճան որմնախարսխի վրա, որն արլ–ից շրջանցել է աբսիդի եռանիստ ելուստը։ Աբսիդի երկու կողմում՝ հս–ից և հվ–ից, տեղավորված են ձգված համա– չափություններով ավանդատներ, որոնք մուտք ունեն տաճարի ներսից։ Հս․ ավան– դատան ելուստը արմ–ից ունի արտաքին բաց խորան։ Տաճարը երկու մուտք է ունե– ցել հս–ից, մեկական՝ հվ–ից և արմ–ից։ Արմ–ից, հս–ից ու հվ–ից տաճարը շրջան– ցել են բաց սյունասրահները, որոնց դրսի կողմի մույթերը չեն պահպանվել, սակայն առկա են նրանց համապատասխանող որմ– նասյուները՝ հպված տաճարի պատերին։ Տաճարի ներսում եղել են չորս ուժեղ, առանձին կանգնած մույթեր (սկզբնապես թերևս խաչաձև, ինչպես ենթադրում է Թ․ Թորամանյանը)։ Տաճարի ներքևի մա– սը (13 շարք) կառուցվել է վարդագույն տուֆից։ Վերակառուցման ընթացքում տա– ճարը գմբեթավորվել է։ Հին բազիլիկա– տիպ կառույցներին համապատասխանող մույթերը փոխարինվել են նոր, ավելի հզոր մույթերով։ Այդ բարդ եզրաձև ունե– ցող մույթերի վրա էլ հենվել են գմբեթա– կիր կամարները։ Վերջիններիս համա– պատասխան արվել են Փոխուղղահայաց թաղեր, որոնք և արտաքին պատերին են փոխանցել գմբեթի հորիզոնական հա– կազդումները։ Գմբեթակիր կամարներից վերև տեղավորված է եղել բարձր փոխանց– ման գոտին, որը գմբեթատակ քառակու– սին աստիճանաբար Փոխանցում է բուն Տեկորի տաճա– րի (Y դ․) հա– տակագիծը գմբեթի հիմնատակը կազմող ութանիս– տին՝ կոնստրուկտիվ մի լուծում, որտեղ ակնհայտ է ժող․ ճարտ–յան մեջ մշակված ձևերի արձագանքը։ Ստեղծված ութանիստ հիմքի վրա է հենվել գմբեթի կիսագունդը։ Տաճարի թաղային կոնստրուկցիաները արտաքինից պարփակվել են երկլանջ ծածկերով, որոնք կառույցի կենտր․ մա– սում հպվել են փոխանցման բարձր գո– տին պարփակող խորանարդաձև ծավալին։ X–XI դդ․ տաճարը վերանորոգվել է, ամբողջովին հեռացվել է նախկին կղմին– դըրյա ծածկը, որին փոխարինել են սա– լածածկ տանիքները։ Հնավանդ լայն լու– սամուտները նեղացվել են, և հեռացվել է, թերևս կիսակործան, սյունասրահը։ Տա– ճարի արտաքին ծավալային հորինվածքը լիովին դրսևորում է ներքին կառուցվածքը։ Առավել ճոխ մշակում ունեն հս․ և արմ․ ճակատները իրենց շքամուտքերով, զույգ որմնասյուները կրում են միասնական խոյակներ՝ V դ․ հայկ․ ճարտ–յանը բնորոշ ականթաթերթերով։ խոյակներից բարձ– րացող պայտաձև կամարները և հատկա– պես մուտքերի շրջանակները քանդակա– զարդված են սահուն, ալիքաձև ոճավոր– ված տերևազարդերով։ Ոչ պակաս հա– րուստ հարդարված են սյունասրահների որմնասյուներն ու դրանց խարիսխները, լուսամուտների պսակները։ Հիմնական մոտիվներն են խաղողի որթատունկի գա– լարներն ու ողկույզները, բուսական ոճա– վորված զարդաձևերը, ընդ որում կան մո– տիվներ, որոնք առաջին անգամ ի հայտ են գալիս այստեղ՝ Տ․ տ–ում։ Արմ․ ճակա– տի վերնամասում, փոքր խաչաձև լուսա– մուտի երկու կողմերում, քանդակված են մարդկանց (թերևս կտիտորների) կիսանդ– րիներ, իսկ վերևում՝ երկու սիրամար– գեր, որոնք կտցահարում են գավաթից բարձրացող խաղողի ողկույզները։ Գըլ– խավոր աբսիդը ծածկված է եղել որմնա– նկարներով, որոնք շատ վատ են պահ– պանվել։ 1911-ի երկրաշարժի հետևան– քով կործանվել են գմբեթը և ծածկերի մեծ մասը։ Հետագայում, գտնվելով Հայկ․ ՍՍՀ սահմաններից դուրս, Տ․ տ․ լիովին ավերվել է։ Տ․ տ․ բազիլիկատիպ և կենտրոնագըմ– բեթ հորինվածքների սինթեզի հիման վրա մշակված, չորս մույթեր ունեցող առաջին հորինվածքն է, որի առավել բնորոշ կողմը՝ գմբեթի հակազդումների չեզոքացումն է փոխուղղահայաց թաղերի միջոցով։ Տ․ տ–ում մշակված այս համա– կարգը վճռական նշանակություն է ունե– ցել սինթեզված տիպերի կազմավորման գործում (Օձուն, VI դ․, Մրեն, Գայանե եկեղեցի, Բագավան, VII դ․, Անիի Մայր տաճար, X դ․), այն կիրառվել է նույնիսկ XVII դ․։ Այս հորինվածքն այնքան տրա– մաբանական և կոնստրուկտիվ էր, որ IX–X դդ․ անցել է Բյուզանդիա և լայն տարածում գտել ուղղափառ եկեղեցու դավանանքին հետևող բազմաթիվ երկըր– ներում՝ Հունաստանում, Սերբիայում, Ռուսաստանում։ Պատկերազարդումը տես 528–529-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVI։ Գրկ․ Թորամանյան Թ․, Տեկորի տա– ճարը, Թ․, 1911։ Ղաֆադարյան Կ․ Գ․, Տեկորի տաճարի V դարի հայերեն արձանագը– րությունը և Մեսրոպյան այբուբենի առաշին տառաձևերը, «ՊԲՀ», 1962, >6 2։ Mapp Н․, Ереруйская базилика, Е․, 1968․ Ս․ Մնացական յան․

ՏԵԿՏԱՆԴԵՐ (Tectander), ֆոն դեր Ցա– բել Գեորգ (ծն․ թ․ անհտ․–1614), գերմա– նացի ուղեգրող։ Եղել է Պարսկաստանում՝ նախ որպես գերմ․ դեսպանորդ Ստեֆան Կակաշի քարտուղար, իսկ նրա մահից (1603) հետո՝ դեսպանորդ։ Մասնակցել է Աբբաս I շահի 1604-ին Հայաստան կատա– րած արշավանքներին։ Ներկա է գտնվել Երևանի պաշարմանը, եղել էջմիածնում, Նախիջևանում և Զուղայում։ 1605-ին, Ռու– սաստանի վրայով վերադառնալով Պրա– գա, կայսր Ռուդոլֆ H-ին ներկայացրել է