Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1939–51-ին՝ Մոսկվայի համալսարանի ազգագրության ամբիոնի վարիչ, 1942– 1966-ին՝ ՍՍՀՄ ԳԱ ազգագրության ինստ–ի դիրեկտոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են կրոնի պատմությանը, հասարակական կարգին, էթնոգենեզին, Միջին Ասիայի ժողովուրդների հնագիտությանը, նախնադարյան, hին և միջնադարյան պատմությանը։ «Աշխարհի ժողովուրդները» բազմահատոր հրատարակության խմբագիր։ Խորեզմի հնագիտաազգագրական գիտարշավի կազմակերպիչ(1937) ու ղեկավար (մինչև 1969-ը)։ Պետ․ մրցանակի դափնեկիր (1949)՝ «Հին Խորեզմ» (1948) աշխատության համար։ Պարգևատրված է 3 շքանշանով, ինչպես նաև մեդալներով։ Երկ․ По следам древнехорезмийской цивилизации, М․–Л․, 1948; По древним дельтам Окса и Яксарта, М․, 1962․

ՏՈԼՈՒԲԵԵՎ Յուրի Վլադիմիրովիչ (1906– 1979), սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1956)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1976)։ 1929-ին ավարտել է Լենինգրադի բեմարվեստի ինստ–ը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1926-ին։ Աշխատել է Լենինգրադի տարբեր թատրոններում, 1942-ից՝ Ա․ Ս․ Պուշկինի անվ․ դրամայի թատրոնում։ Տ–ի ստեղծած տարաբնույթ կերպարներն աչքի են ընկել հավաստիությամբ, հոգեբանական ճշգրտությամբ։ Լավագույն անձնավորումներից են՝ Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ»․ այդ երկու դերերը խաղացել է նաև կինոյում), Բուբնով (Գորկու «Հատակում»)։ Ամենախոշոր դերը Պարագլուխն է (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», լենինյան մրցանակ, 1958)։ Կինոդերերից են Սանչո Պանսա («Դոն Կիխոտ», 1957), քննիչ Պիլիպենկո («Վըթար>, 1965)։ 1967-ին թողարկվել է «Ցուրի Տոլուբեև» վավերագրական ֆիլմը։ ՍՍՀՄ (1947) և ՌՍՖՍՀ Սաանիսլավսկու անվ․ (1970) պետ. մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

ՏՈԼՈՒՈԼ (իսպ․ tolu – տոլուական բալզամ, որից Տ․ ստացվել է առաջին անգամ), մ ե թ ի լ բ ե ն զ ո լ, արոմատիկ ածխաջրածին, անգույն, օդում այրվող հեղուկ է, օրգ․ լուծիչ։ Խտությունը՝ 866,9կգ/մ3, հալ․ ջերմաստիճանը՝ –95°C, եռմանը՝ 110°C։ 1,27–7,0% Տ–ի գոլորշիներ պարունակող օդը պայթուցիկ է։ Վատ է լուծվում ջրում (0,014% ,20°C-ում), լավ՝ օրգ․ լուծիչներում։ Տ–ին բնորոշ են բենզոլային օդակում էլեկտրաֆիլ տեղակալման (գլխավորապես 2, 4, 6 դիրքերում) և մեթիլ խմբի փոխարկման (ռադիկալային մեխանիզմով) ռեակցիաները։ Տ․ անջատում են բենզինների կատալիտիկ ռիֆորմինգի վերջնանյութերից՝ ընտրողական լուծահանման և բազմաթորման միջոցով։ Օգտագործվում է բենզոլի, բենզոյական թթվի, նիտրատոլուոլի, բենզիլքլորիդների, ներկանյութերի և այլ նյութերի արտադրության համար, նաև որպես պոլիմերների լուծիչ։ Թույլ նարկոտիկ է։ Տ–ի գոլորշիների թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում 50 մգ/մ3 է։

ՏՈԿԱՄԱԿ [ռուս․ «тороидальная камера с магнитными катушками» (մագնիսական կոճերով տորոիդային խցիկ) արտահայտության կրճատված ձևը], տորի ձև ունեցող փակ մագնիսական թակարդ, որը նախատեսված է բարձրջերմաստիճանային պլազմա ստեղծելու և պահելու համար։ Տ․ տիպի համակարգերն առաջարկել (1950) և մշակել են սովետական ֆիզիկոսները՝ ջերմամիջուկային կառավարվող սինթեզի (ՋԿՍ) պրոբլեմի լուծման կապակցությամբ։ Տ–ում պլազման պահող և կայունացնող մագնիսական դաշտը երեք դաշտերի գումար է՝ տորոիդային պլազմային գալարով հոսող I հոսանքի ստեղծած Нω դաշտի, հոսանքին զուգահեռ Нφ ուժեղ տորոիդային դաշտի և տորի գլխավոր առանցքին զուգահեռ ուղղված, համեմատաբար թույլ Н․ լայնական դաշտի։ Գումարային մագնիսական դաշտի ուժագծերն ունեն միմյանց մեջ ներդրված տորոիդային մագնիսական փակ մակերևույթների համակարգ կազմող պարույրների ձև։ Տ–ում պլազման մագնիսահիդրոդինամիկորեն կայուն է, եթե բավարարվում է Нφα/НωR>1 պայմանը (R-ը տորի մեծ շառավիղն է, α-ն՝ պլազմային գալարի լայնական հատույթի շառավիղը)։ Н~H/Rωα/R լայնական դաշտն անհրաժեշտ է պլազման հավասարակշռության մեջ պահելու համար։ Պլազման տաքանում է իր միջով անցնող հոսանքների շնորհիվ, լրացուցիչ տաքացման համար օգտագործում են փոփոխական էլեկտրամագնիսական դաշտեր, ինչպես նաև ներարկում արագ չեզոք ատոմներ։ 70-ական թթ․ սկզբից Տ․ համակարգերն ամբողջ աշխարհում առաջատար տեղ են գրավել ՋԿՍ–ի հետազոտություններում։ Ջերմամիջուկային ռեակտորի մի շարք նախագծեր, որոնք պետք է իրականացվեն մինչև XX դ․ վերջը, հիմնված են Տ․ համակարգերի վրա։

ՏՈԿԱՆՏԻՆՍ (Tocantins), գետ Արլ․ Բրազիլիայում։ Երկարությունը 2850 կմ է, ավազանը՝ 770 հզ․ կմ2։ Կազմավորվում է Մարանյան և Ալմաս գետերի միախառնումից։ Հոսում է Բրազիլական սարահարթով։ Ընդարձակ էստուարով թափվում է Պարա գետի մեջ։ Խոշոր վտակը Արագուայան է։ Վարարման ժամանակ (հոկտեմբերից մարտ–ապրիլ) ջրի մակարդակը բարձրանում է 7–9-մ-ով։ Ջրի միջին ծախսը գետաբերանում 16300 մ3/վրկ է։ Նավարկելի է գետաբերանից սկսած 350 կմ։

ՏՈԿԱՐԵՎ Մերգեյ Ալեքսանդրովիչ [ծն․ 16(28)․12․1899, Տուլա], սովետական ազգագրագետ և պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1940), Ցակուտ․ ԻՍՍՀ(1956)և ՌՍՖՍՀ (1971) գիտության վաստ․ գործիչ։ Մոսկվայի պետ․ համալսարանի պատմության ֆակ–ի պրոֆեսոր (1939–73), ՍՍՀՄ ԳԱ ազգագրության ինստ–ի բաժանմունքի վարիչ (1943-ից)։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հասարակական կարգի, էթնոգենեզի, աշխարհի ժողովուրդների կրոնների պատմության և ձևերի, պատմագրության խնդիրներին։ Սիբիրի, Օվկիանիայի, Արմ․ Եվրոպայի ժողովուրդների ազգագրության մասնագետ է։ «Աշխարհի ժողովուրդները» բազմահատոր մատենաշարի 3 գրքի համահեղինակ է և խմբագիր։ Պարգևատրվել է 2 շքանշանով, ինչպես նաև մեդալներով։

Երկ․ Общественный строй Якутов в XVII– XVIII вв․, Якутск, 1945; Этнография народов СССР, М․, 1958; Ранние формы религии и их развитие, М․, 1964; История русской этнографии, М․, 1966; Религия в истории народов мира, 3 изд․, М․, 1976․

ՏՈԿԱՐՍԿԻ Նիկոլայ Միխայլովիչ [6(18)․ 12․1892, Պետերբուրգ –20․12․1977, Լենինգրադ], հայ ճարտարապետության պատմաբան։ Արվեստագիտության դ–ր (1962)։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ինժեներների ինստ–ը (1926)։ Հայկ․ ճարտ–յան հետազոտությամբ սկսել է զբաղվել դեռևս նախասովետական շրջանում (1915 թ․՝ Իշխան, 1916՝ Անի)։ 1921–39-ին եղել է Նյութական կուլտուրայի պատմության պետ․ ակադեմիայի (ГАИМК), 1939–- 1941-ին՝ էրմիտաժի ավագ գիտաշխատող։ 1923-ին գործուղվել է Հայաստան, հետազոտել ներկայիս Աբովյանի և Հրազդանի շրջանների ճարտ․ հուշարձանները, Սևանի վանքի համալիրը։ Մասնակցել է Ամբերդի (1936, որպես արշավախմբի ղեկավար՝ Հ․ Օրբելու տեղակալ) և Դվինի (1938) պեղումներին։ 1941-ին Տ․ տեղափոխվել է Հայաստան, եղել Հուշարձանների պահպանության կոմիտեի փոխնախագահ (1941–45), ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են Ավանի և Պտղնիի տաճարների, Հովհաննավանքի եկեղեցու ամրացման աշխատանքները։ 1947-ին Տ․ վերադարձել է Լենինգրադ, ղեկավարել ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թանգարանը։ 1957-ին Տ․ նորից այցելել է Սովետական Հայաստան, կազմակերպել և ղեկավարել հնագիտական արշավախումբ, որը 1957-ին պեղել է Ջրվեժի, 1958-ին Ողջաբերդի վաղ միջնադարյան հուշարձանները։

Տ․ առաջինն է շարադրել հայ ճարտ–յան ընդհանուր պատմությունը, հեղինակ է առանձին հուշարձաններին նվիրված հիմնարար աշխատությունների։ Գրել է Դ․ Ա․ Ղիփշիձեի «Անիի քարայրները» (1972, ռուս․) աշխատության նախաբանը, ծանոթագրությունները, մշակել նյութերը, պատրաստել գծագրերը։ Նրա թողած գիտ․ ժառանգությունը մեծ ավանդ է հայագիտության մեջ։ Տ․ ՀՍՍՀ ԳԱ–ի սահմանած Թ․ Թորամանյանի անվ․ մրցանակի առաջին դափնեկիրն է (1972)։ Պարգևատրվել է «Պատվոնշան» շքանշանով։

Երկ․ Предварительный отчет о поездке в Армению осенью 1923 г․ «Известия Российской