Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/718

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թուղթ է։ Հէսյրենասերների հերոսական պայքարի մասին են պատմում Ա․ Շամսո– նի (ծն․ 1900–83), Մ․ Դրյուոնի (ծն․ 1918), է․ Տրիոլեի (1896–1970) և այլոց ստեղծա– գործությունները։ Մարտական առաջա– դրանքը կատարելիս զոհվեց Ա․ Սենտ էքզյուպերին (1900–44)։ Պատերազմական տարիների փորձն է սնել 1940-ական թթ․ վերջի –50-ական թթ․ արձակը [Ռ․ Վայյան (1907–65), Պ․ Գասկար (ծն․ 1916), Ռ․ Մեռլ (ծն․ 1908), ժ․ Մանյան (ծն․ 1902), Ա․ Լանու (ծն․ 1913)]։ Քննադատ, ռեալիզմի գրկ․ առա– վել ներկայացուցչականն է և մշտապես համալրում է իր շարքերը․ Մ․ ժենեուա (ծն․ 1890), Գ․ Շեալիե (1895–1970), Մ․ Պանիոլ (ծն․ 1895), Ֆ․ էրիա (1898– 1971), Մ․ Ֆոմբյոր (ծն․ 1906), է․ Ռոբլես (ծն․ 1914), Ժ․ է․ Կլանսիե (ծն․ 1914), Ռ․ Գրենիե (ծն․ 1919), P․ Կլավել (ծն․ 1923), Պ․ Լենե (ծն․ 1942), Բ․ Պուարո– Դելպեշ (ծն․ 1929) և ուրիշներ։ Սիմոնա դը Բովուարի (ծն․ 1908), Ա․ Թրուայայի (ծն․ 1911), Ֆրանսուազ Սագանի (ծն․ 1935), Ռ․ Սաբատիեի (ծն․ 1923) համար հատկանշական է նատուրալիստ, և ռեա– լիստ․ միտումների հակամարտությունը։ 50-ական թթ․ ծաղկման է հասնում բանաս– տեղծներ Սեն–Ժոն Պերսի (1887–1975), Պ․ Լա Թուր դյու Պենի (1911–75), 60– 70-ական թթ․՝ ժ․ Ռուբոյի (ծն․ 1932), Բ․ Վարգաֆտիգի (ծն․ 1934) ստեղծագոր– ծությունը։ Բուրժ․ «մասսայական» մշակույթին դի– մակայում է սոցիալիստ, ռեալիզմի գրող– ների ստեղծագործությունը, որն արտա– հայտում է Ֆ–ի աշխատավորության պայ– քարը երկրի վերածնման համար (Ա․ Ստիլ, ծն․ 1921), խաղաղության շարժումը (Պ․ Դամառա, ծն․ 1919), ապրելու և աշխա– տելու պայմանների արմատ, փոփոխու– թյան պահանջը (Դ․ Մոնմուսո, 1883– 1960) են։ 1950-ական թթ․ սոցիալիստ, ռեալիզմի գեղագիտ․ զարգացրեց Լ․ Արա– գոնը։ Նրա «Չարչարանաց շաբաթը» (1958) և ժ․ Շաբրոլի (ծն․ 1925) «Աստծու խելահեղները» (1961) վեպերը նվիրված են պատմ․ պրոցեսում ժող․ զանգվածների դերի իմաստավորմանը։ 1950–60-ական թթ․ ֆրանս․ գրկ–յան մեջ սոցիալիստ, ու քննադատ, ռեալիզմ– ները շարունակում էին գաղափարագեղա– գիտ․ պայքարը պահպանողական հետա– դիմական ուղղության (Թ․ Մոլինյե, ծն․ 1909) և զանազան դեկադենտ, ու մոդեռ– նիստ․ դպրոցների ու հոսանքների դեմ, առաջին հերթին՝ ժ․ Պ․ Սարտրի (1905– 1980) ե Ա․ Քամյուի (1913–60) էկզիս– տենցիալիզմի դեմ։ էկզիստենցիալիստ, գաղափարները տարբեր ձեով բեկվե– ցին է․ Իոնեսկոյի (ծն․ 1912), Ա․ Բեկե– տի (ծն․ 1906) «աբսուրդի թատրոնում» և Նաթալի Սարրոտի (ծն․ 1900), Ա․ Ռաբ– Դրիյի (ծն․ 1922), Մ․ Բյուտորի (ծն․ 1926), Կ․ Սիմոնի (ծն․ 1913) «նոր վեպում»։ Շատ գրողներ հեռացան էկզիստենցիա– լիզմից, մոդեռնիզմի տեսությունից ու պրակտիկայից։ Այդպես, Ա․ Ադամովը (1908–70) «աբսուրդի թատրոնից» եկավ դեպի «հասարակական թատրոն», Ա․ Սա– յակրուն (ծն․ 1899), որ 1920-ական թթ․ մոտ էր սյուրռեալիզմին, ետպատերազմ– յան տարիներին ստեղծում է դիմադրու– թյան շրջանի, նավաբանվորների գործա– դուլի վերաբերյալ ողբերգություններ։ 1960-ական թթ․ կեսի -1970-ական թթ․ ֆրանս․ գրկ–յան մեջ սոցիալիստ, ռեալիզ– մի զարգացումն ընթանում է Ա․ Լեֆերի, Ռ․ Գարոդիի, Պ․ Դեքսի ռևիզիոնիզմի դեմ մղվող համառ պայքարում։ Գաղա– փարական այս պայքարի լարվածությու– նը տարբեր ձևերով արտացոլվեց գրող– ների ստեղծագործության մեջ։ Գրականագիտությունը։ Ֆրանս, գրա– կանագիտության ակունքները հասնում են XVI դ․ (ժ․ Դյու Բելլե, Պ․ Ռոնսար)։ XVII դ․ գրկ–յան վերաբերյալ գիտության ձևավորման մեջ մեծ ավանդ են ներդրել Ֆ․ Մալերբը, Գ․ դը Բալզակը և Ն․ Բուա– լոն, որը «Քերթողական արվեստ»-ում (1674) տվեց կլասիցիզմի տեսության ձևա– կերպումը։ Գրկ–յան նկատմամբ հայացք– ների էվոլյուցիայի համար էական եղավ մի կողմից «հների ու նորերի վերաբերյալ վեճը» XVII դ․ վերջին՝ հին գրկ–յան ան– սասան հեղինակությունը պաշտպանող Բուալոյի և, մյուս կողմից, ժամանակա– կից գրողներին նոր ժամանակի պահանջ– ներով կողմնորոշվելու իրավունք վերա– պահող Շ․ Պերրոյի (1628–1703) ու Ֆոն– տենելի միջև։ Լուսավորականության դա– րաշրջանում կլասիցիզմի դեմ պայքարը դարձավ ռոմանտիկների գեղագիտ․ ծրա– գրի հիմնական կետը։ ժ․ դը Ստալը առաջին անգամ ձևակերպեց գրկ–յան սոցիալ–պատմ․ պայմանավորվածության սկզբունքը։ Ստենդալի («Ռասինը և Շեքս– պիրը», 1823–25) և Վ․ Հյուգոյի աշխատու– թյուններում հետագա զարգացում ստա– ցան հակակլասիցիստ․ դրույթները։ Շ․ Օ․ Սենտ–Բյովը դարձավ գրականագիտու– թյան մեջ, այսպես կոչված, կենսագրա– կան մեթոդի նախահայրը, այդ մեթոդի համաձայն, գրողի ստեղծագործությունը մեկնաբանվում էր որպես իր ներաշխար– հի արտահայտություն։ Սենտ–Բյովի սուբ– յեկտիվիզմը Փորձեց հաղթահարել Տ․ Տե– նը (1828–93), որը գրականագիտության մեջ ստեղծեց կուչտուր–ւցատմական դըպ– րոց։ Սակայն այս տեսակետն ի վիճակի չեղավ բացատրելու գրկ․ տարբեր ուղղու– թյունների հայտնվելը նույն դարաշրջա– նում։ Այս թերությունը փորձեց վերացնել Ֆ․ Բրյունետիերը (1849–1906), գրկ–յան զարգացումը բացատրելով ստեղծագոր– ծական մեթոդների փոխազդեցությամբ։ XIX դ․ վերջին –XX ղ․ սկզբներին Ֆ–ում կուլտուր–պատմական դպրոցի ավան– դույթները զարգացրին է․ Ֆագեն (1847– 1916) և Գ․ Լանսոնը (1857-1934)։ Գրա– կանագիտության մեջ Տենի ուղղությանը իրեն հակադրել է իմպրեսիոնիստ, քննա– դատությունը՝ հանձին Ա․ Ֆրանսի, ժ․ Լե– մետրի, Ռ․ դը Գուրմոնի։ Գիտությունը գեղարվեստ, ստեղծագործության վերա– ճելու ցայտուն օրինակ են տալիս Ապրուս– տի որոշ աշխատանքներ («Ընդդեմ Սենտ– Բյովի», հրտ․ 1954)։ Ֆ–ում մարքսիստական գրականագիտու– թյան սկզբնավորումը կապված է XIX դ․ վերջին Պ․ Լաֆարգի (1842–1911) «Ռո– մանտիզմի ծագումը» (1885–96) աշխա– տության երևան գալու հետ։ XX դ․ ֆրանս․ գրականագիտության վրա էական ազդե– ցություն գործեցին Ա․ Բերգսոնի (1859– 1941) ինտուիտիվիստական գաղափար– ները, որ առավել հետևողականորեն զար– գացրեց Ա․ Տիբոդեն։ Բերգսոնի գաղա– փարների դեմ աբստրակտ ռացիոնալիզ– մի դիրքերից կովել է ժ․ Բենդան (1867– 1956)։ Պատմականության սկզբունքներին հավատարմությունը պահպանել ենՌ․ Լա– յուն (1889–1960), Լ․ Կազամիանը, Պ․ Վ․ վան Տիգեմը։ Ֆրանս, առաջադիմական գրականագիտության զարգացման մեջ 30-ական թթ․ վերջերին կարևոր դեր խա– ղացին մարքսիստ գրականագետներ Պ․ Կուտուրյեն, ժ․ Ռ․ Բլոկը, Լ․ Արագոնը։ Ետպատերազմյան բուրժ․ գրականա– գիտության մեջ հայտնի են Ռ․ Ալբերեսը (ծն․ 1921), Պ․ Բուադեֆրը (ծն․ 1926), Գ․ Պիկոնը (ծն․ 1915), Պ․ Սիմոնը (1903– 1970), որոնք գրկ–յան պատմությունը դի– տում են փիլ–յան պրիզմայի միջով։ XIV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը Ֆ–ի տարածքում հայտնաբերված ար– վեստի հնագույն նմուշներից են պալեո– լիթյան բազմագույն երփնագիր (Լասկո քարայր, Ֆոն դը Գոմ) և քանդակային (Լա Մադլեն, Տյուկ դը Օդուբեր) կենդա– նապաակերները, նեոլիթի և բրոնզի դա– րաշրջանների մեգալիթյան կառույցները (Կառնակ)։ Երկաթի դարաշրջանը ներ– կայանում է Հաչշտատյան մշակույթով, Լատենյան մշակույթով։ Կելտերի մշա– կույթը կազմավորվել է Ֆ–ի հվ–ում մ․ թ․ ա․ VI դ․ առաջացած հուն, գաղութների, այ– նուհետև՝ անտիկ Հռոմի ազդեցության ներքո [քարաշեն տաճարներ, ջրանցույց– ներ (Նիմ), թատրոններ (Օրանժ), հաղթա– կամարներ, դամբարաններ (Սեն Ռեմի), սարկոֆագներ, շիրմաքանդակներ, խճա– նկարներ ևն]։ V դարից, բարբարոսական պետությունների գոյացման հետ, կազ– մավորվել է միջնադարյան արվեստը (տես Մերովինգյան արվեստ)։tVIII–IX դդ․ «Կարոլինգյան վերածննդի» (տես Կարո– ւինգրսն արվեստ) ավանդույթները հիմք են հանդիսացել X–XII դդ․ ռոմանական ոճի կազմավորմանը։ Այդ ժամանակա– շրջանում ձևավորվել է ֆրանս․ միջնա– դարյան քաղաքը, անկանոն կառուցա– պատում, նեղ փողոցներ՝ 2–3-հարկանի տներով (Կլյունիի տները, մոտ XII դ․)։ Պաշտամունքային ճարտ–յանը անքակ– տելիորեն կապված էր մոնումենտալ արձանագործությունը, քարի քանդակա– զարդումը։ Գեղանկարչությանը հատուկ էր պայմանական, հարթային պատկե– րումը, կերպարների դրամատիկ արտա– հայտչականությունը։ Ոսկերչական իրե– րը, «Լիմոժի արծնապակուց» կերտվածք– ները, գործվածքներն ու ասեղնագործու– թյունն աչքի են ընկնում զարդերի ցայ– տուն ոճավորմամբ և «բարբարոսական» շքեղությամբ։ XII դ․ Հս․ Ֆ–ի քաղաքնե– րում ծնունդ է առել գոթական ոճը։ Այդ ժամանակաշրջանում աճել, վերակառուց– վել և ամրացվել են գոյություն ունեցող քաղաքները, ստեղծվել են նորերը, սո– վորաբար՝ կանոնավոր հատակագծային հիմքով, փողոցների ուղղանկյուն ցան– ցով, շատ խիտ կառուցւսպատմամբ, տա– ճարային և շուկայի պարփակ հրապա– րակներով։ Քաղ աքի գլխ․ հասարակական