Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թալայի, Բագարանի և Հրազդանի հա– վաքովի երկաթբետոնե կոնստրուկցիա– ների գործարանները, Երևանի տնաշինա– կան կոմբինատը ևն։ 1985-ին ՀՍՍՀ շինանյութերի արդյունա– բերությունն ուներ ցեմենտի, երկաթբե– տոնե կոնստրուկցիաների, ոչ հանքային և երեսպատման, խեցեգործական նյու– թերի, կրի, գիպսի արտադրության ճյու– ղեր։ ՀՍՍՀ արդյունաբերության ծավա– լում շինանյութերի արդյունաբերությունը գրավում էր 5-րդ տեղը, արտադր․ հիմնա– կան ֆոնդերը արդյունաբերության ընդ– հանուր ծավալում կազմում էին 8,3, իսկ արդ․ արտադր․ անձնակազմը՝ 7,8% (1985)։ 1970-ին դրա տեսակարար կշիռը արդյունաբերության ընդհանուր ծավա– լում կազմել է 6,6, 1975-ին՝ 6,1, 1980-ին՝ 5,9, իսկ 1985-ին՝ 5,4%։ ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերու– թյան համախառն արտադրանքի ընդհա– նուր ծավալը 1970-ին կազմել է 185,5, 1975-ին՝ 295, 1980-ին՝ 300, 1985–ին՝ 434 մլն ռ․։ Հանրապետության շինանյու– թերի արդյունաբերությունը ներառում է 93 արդ․ ձեռնարկություն և 273 արտադրու– թյուն (1985)։ ՀՍՍՀ–ն բնական հանքային շինանյու– թերի (բազալտ, պեռլիտ, պեմզա, հրա– բխային խարամ) հիմնական, իսկ տուֆի՝ միակ արտադրողն է ՍՍՀՄ–ում։ 1986-ին հանրապետությունում է արտադրվել ՍՍՀՄ–ում թողարկված տուֆե երեսպատ– <Տայբնագույնքաբեր> արտադրական միա– վոր մաքւ կարւ/ա& արտադրամասը ման սալիկների, պեմզայի, բազալտե շին– վածքների և հրաբխային խարամի 100%–ը, պեռլիտի՝ 90%-ը։ ժողտնտեսության զարգացման հետ հանրապետության շինանյութերի արդյու– նաբերությունը դարձել է կապիտալ շի– նարարության նյութատեխ․ բազան ապա– հովող հզոր ճյուղ (աղ․ 1)։ Հրաբխային տուֆերի, օբսիդիանների, պեմզաների, պեռլիտների արդյունահան– ման և դրանց օգտագործման արդյունա– վետ միջոցների մշակման, բարձրարտա– դրողական մեքենաների ստեղծման ու ներդրման հարցերով հանրապետությու– նում զբաղվում է ՀՍՍՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրության քա– րի և սիլիկատների ԴՀԻ–ն։ Գ․ Նիկողոսյան Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկ– ցիաների U շինվածքների արդյունաբե– րություն։ Հայկական ՍՍՀ–ում ձևավոր– վել է 1950-ական թթ․ կեսին, երբ գոր– ծողության մեջ դրվեց ՍՄԿԿ Կենտկո– Երեանի երկաթբետոնե կոնստրուկցիաների յք 5 գործարանի № 3 տեխնոլոգիական գիծը մի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1954-ի օգոստոսի 19-ի «Շինարարության համար հավաքովի երկաթբետոնե կոնս– տրուկցիաների ու շինվածքների արտա– դրության զարգացման մասին» որոշումը։ 1955–56-ին շահագործման հանձնվեց Երևանի երկաթբետոնե կոնստրուկցիանե– րի № 1 գործարանը (տարեկան 1 հզ․ г/3 արտադրողականությամբ), Կիրովականի, Լենինականի, Քաջարանի և Ախթալայի պոլիգոնային տիպի ձեռնարկությունները (տարեկան 5–10 հզ․ մ3 արտադրողակա– նությամբ)։ 1955–59-ին կառուցվեցին և շահագործման հանձնվեցին Երևանի ատաղձագործ, կոմբինատը, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների ու դե– տալների N»N* 1, 2 և 3 գործարանները, շին․ տրեստների արտադր․ կոմբինատներ ևն։ 1959-ից ՀՍՍՀ–ում սկսվեց շինարարու– թյան ինդուստրիալ բազայի զարգացումը։ Ձեռնարկություններում արմատավորվե– ցին կատարելագործված նոր տեխնոլո– գիաներ և սարքավորումներ, ընդլայնվե– ցին և վերակառուցվեցին գործող ձեռնար– կությունները։ Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությունն աճեց շուրջ 2,5 անգամ և 1957-ի 30,6 հզ․ ւ/3-ի փոխարեն 1959-ին թողարկվել է 73 հզ․ г/3 արտադրանք։ Երևանի հավաքո– վի երկաթբետոնե կոնստրուկցիաների JNP 1 գործարանի տարեկան արտադրո– ղականությունը 1959-ին կազմեց մոտ 40 հզ․ г/3 կոնստրուկցիա։ Դրա հետ մեկ– տեղ, բարելավվեցին նաև արտադրանքի որակական ցուցանիշները և բացի եր– կաթբետոնե կոնստրուկցիաներից այն ըս– կըսեց թողարկել նախալարված միջհար– կային ծածկեր, խոշոր չափի սանդուղք– ներ, հարթակներ, օդափոխիչ բլոկներ ևն։ 1959–60-ին գրեթե 3 անգամ աճեց Երե– վանի երկաթբետոնե կոնստրուկցիաների N 2 գործարանի արտադր․ կարողությու– նը (դրա թողարկած ֆերմավրաքաշերով միայն 1959-ին ծածկվել է 110 հզ․ t/2 բնակ– տարածություն)։ 1959–60-ին ՀՍՍՀ–ում առաջին անգամ երկաթբետոնե կոնս– տրուկցիաների N* 3 գործարանում կազ– մակերպվեց խոշոր պանելների արտա– դրություն և 1960-ի հունվարին Երևանի Չարբախ թաղամասում շահագործման հանձնվեց առաջին խոշոր պանելային շենքը։ 1960-ին Երևանում գործարկվեց խոշոր պանելների արտադրության գոր– ծարանը (տարեկան արտադրողականու– թյունը՝ 400 հզ․ ւԲ պանել)։ 1955–60-ին շինարարության ինդուս– տրացման մակարդակն աճեց մոտ 15, իսկ ճյուղի արտադրանքի ծավալը՝ 10,5 անգամ։ 1960-ին շահագործման հանձնը– վեց «սենյակի չաւիերի» միջնորմային խո– շոր պանելների Երևանի գործարանը։ 1964–80-ին հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների և շինվածքների նոր գործարաններ կառուցվեցին Երևանում, Կիրովականում, Արագածում, Թալինում ևն։ 1985-ին երկաթբետոնե կոնստրուկ– ցիաներ էին արտադրում 51 ձեռնարկու– թյուն, որոնց տարեկան արտադրանքի ծավալը կազմում էր 1,4 մլն մ3 կոնստրուկ– ցիա։ 9-, Նիկողոսյան, Գ․ Հովհաննիսյան Ցեմենտի արդյունաբերություն։ ՀՍՍՀ– ում ցեմենտի արդյունաբերության սկիզ– բը դրվել է 1-ին հնգամյակի տարինե– րին․ դրա կազմակերպման համար բա– զա հանդիսացան Արարատի շրջանում հայտնաբերված կրաքարի և կավի հան– քավայրերը։ 1933-ին շահագործման հանձ– նըվեց Արարատի ցեմենտի գործարանը, որն արդեն 1934-ին արտադրում էր 56,9, իսկ 1941-ին 95 հզ․ иг պորտլանդ և պո– զոլանային ցեմենտ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին այդ գործարա– նի արտադրանքը նվազեց մինչև 32 հզ․ иг և կրկին սկսեց աճել հետպատերազմյան տարիներին՝ 1947-ին հասնելով մոտ 108 հզ․ ա։ 1957-ին Արարատի ցեմենտի, շիֆերի ու կրի գործարանների միավոր– մամբ ստեղծվեց Արարատի ցեմենտի– Արարատի ցեմենտի–շիֆերի գործարանը շիֆերի կոմբինատը։ 1985-ին կոմբինատն արտադրել Հ 640 հզ․ ա ցեմենտ, 78,9 հզ․ ա ասբեստցեմենտե պայմանական սա– լիկ և թիթեղ, 152 հզ․ ա կիր, 642 պայմա– նական կամ ասբեստցեմենտե խողովակ, 2,28 մլն ա կրաքար։ Արտադրության պրոցեսները մեքենայացված են, ներդըր– ված են նորագույն հզոր վառարաններ, աղացներ, ջարդիչ սարքավորումներ ևն։ ճյուղն ընդգրկում է նաև Հրազդանի ցե– մենտի գործարանը, որը 1985-ին թողար– կել է 1025 հզ․ иг պորտլանդ ցեմենտ։ Գ․ Նիկողոսյան Ոչ հանքային շինանյութերի արդյու– նաբերությունը ներառում է շինարա– րական ավազի, խճի, ավազախճի խառ– նուրդի և խամքարի արտադրություննե– րը։ £1չ հանքային տեղական շինանյու– թերը օգտագործվում են ինչպես ՀՍՍՀ, այնպես էլ ՍՍՀՄ տարբեր շրջաններում՝ հավաքովի և միաձույլ երկաթբետոնե ու բետոնե շինվածքների, ապրանքային բե– տոնի ու շաղախների արտադրությունում, շենքերի ու կառույցների ընթացիկ նորոգ– ման ու շահագործման, տրանսպորտի մշտական կառուցվածքների (երկաթգծա–