Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կան պեմզաների և ներմուծվող հումքի օգաագործմամբ ՀՍՍՀ–ում կազմակերպ– վեց ապակու արտադրություն․ 1936-ին գործարկվեցին Երևանի պահածոյի, ապա– կե տարաների, քիմ․, մուլիտի, արդկոոպի ապակու գործարանների, համապատաս– խանաբար, ապակե տարաների, ամանե– ղենի և պատուհանի ապակու արտադրա– մասերը։ Հետպատերազմյան տարիներին ՀՍՍՀ ապակու արդյունաբերությունը հագեցվեց ժամանակակից տեխնիկայով, մեքենայաց– վեց և ավտոմատացվեց։ 1950-ին կառուց– վեց Արզնու, 1966-ին՝ Հոկտեմբերյանի ապակե տարաների, 1965-ին՝ Լենինակա– նի լուսատեխ․ ապակու, 1969-ին՝ Արզնու բյուրեղապակու գործարանները։ 1971-ին վերջինիս և Արզնու ապակե տարաների գործարանի միավորմամբ կազմակերպ– վեց «Բյուրեղապակի» արտադր․ միավո– րումը, որը 1973-ին Լենինականի լուսա– տեխ․ ապակու գործարանի հետ ընդգըրկ– վեց «Հայապակի» արտադր․ միավորման մեջ։ Տեղական ապարներից ստացված ապակե գնդիկներից ապակեթել է արտա– դրվում Սևանի «էլեկտրաապակեմեկու– սիչ» և էլեկտրավակուումային ապակի՝ Երևանի էլեկտրալամպերի գործարաննե– րում։ Լենինականում արտադրվում է նաև շին․ և դեկորատիվ ապակի, իսկ Երևանում գործում է հայելիների և կահույքի ապա– կու գործարանը։ Արզնու «Բյուրեղապակի» արտադր․ միավորումում Արագածի պեռ– լիտի հիման վրա թողարկվում է արհես– տական եղանակով ստացված բյուրեղ– ապակու բաղադրությամբ «Կանազիտ» ապակեբովախառնուրդ։ Տարբեր բաղա– դրությունների, մեծ քանակի «Կանազի– տի> արտադրությունը հնարավորություն կտա ՀՍՍՀ–ում զարգացնել պարֆյու– մերային, բժշկ․, օպտիկական, շին․ ու տեխ․ ապակու արտադրություններ։ ՀՍՍՀ ճենապակու–հախճապակու արդյունաբե– րությունը ներկայացնում է 1975-ին կազ– մակերպված «Հայճենապակի» արտադր․ միավորումը, որը ներառում է Երևանի հախճապակու (գլխավոր ձեռնարկու– թյուն, հիմն․ 1947), Արտաշատի բրուտա– խեցեգործ․ (1965) և ճենապակու (1978) գործարանները։ Սիավորումը, հիմնակա– նում ներմուծվող հումքից, թողարկում է հախճապակե, բրուտախեցեգործ․ մոտ 100 տեսակի լայն սպառման առարկաներ։ Արտադրանքի մեծ մասը սպառվում է ՍՍՀՄ–ում, արտահանվում է նաև Չեխոս– լովակիա, Լեհաստան և այլ երկրներ։ Ս․ Վերմիշևւս, Գ․ Նիկողոսյան Թեթև արդյունաբերության ՀՍՍՀ ժամանակակից թեթև արդյունաբ․ ինդուստրիայի խոշոր ճյուղերից է և հանրապետության արդյունաբերության զարգացման մեջ ունի զգալի դեր։ ժող․ սպառման առարկաների թողարկման ընդ– հանուր ծավալում և արդյունաբերության ամբողջ արտադրության մեջ դրա բաժինը կազմում է համապատասխանաբար 60 և 25%։ Համախառն արտադրանքի ծավալով մեքենաշինությունից հետո գրավում է երկրորդ տեղը (հանրապետության արդ․ արտադրանքի ծավալում)։ ՀՍՍՀ թեթև արդյունաբերության արտադրանքի թողարկ ու մը 1940 – 85-ին Արտադրանքը 1940 1965 1970 1975 1980 1985 Կարի արտադրություն, մլն ռ․ Կոշիկ կաշվե, մլն զույգ Կոշտ կաշվե ապրանքներ, մլն դմ2 Քրոմե կաշվե ապրանքներ, մլն դւէ2 0,9 47,3 7,3 36,4 131,0 10,3 50,1 157,5 33,5 10,7 48,1 168,9 54,6 13,8 48 25 4,4 85,5 18,4 43,0 253,0 Սինչև սովետական կարգերի հաստա– տումը Հայաստանում թեթև արդյունաբե– րությունը թույլ էր զարգացած և կրում էր հիմնականում տնայնագործ, բնույթ։ XIX դ․ Հայաստանում արդեն ձևավորված էին գորգագործությունը, կաշվի մշակման գործը, բամբակամանվածքային ջուլհա– կագործությունը, մետաքսագործությունը, կոշկակարությունը ևն։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո բամբակի, բրդի, կաշվի, բոժոժի արտադրության ավելաց– ման հիման վրա ստեղծվեցին տեքստիլ– տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի արդ․ ճյուղերը։ Հնարավորություն ստեղծվեց բրդի, բնական կաշվի, կոշիկի, գորգերի արտադրությունը փոխադրելու արդ․ հիմ– քերի վրա։ Սկսեց զարգանալ մետաք– սի արդյունաբերությունը։ Հետագայում ՍՍՀՍ–ում քիմ․ մանրաթելերի և արհեստ, կաշվի արտադրության զարգացման հի– ման վրա էլ ավելի ընդլայնվեց և ամրա– պնդվեց թեթև արդ․ բազան։ Նախապատերազմյան տարիներին թե– թև արդյունաբերության տեսակարար կը– շիռն ամբողջ արդյունաբերության համա– խառն արտադրանքում կազմել է 36%, ՀՍՍՀ թեթև արդյունաբերության կառուց– վածքում հաշվվում էր 8 ճյուղ՝ բամբակա– զտման, բամբակի, բրդի, մետաքսի, տրի– կոտաժի, կարի, կոշիկի և կաշվի։ 1940-ին համախառն արտադրանքի ծավալը 21,5 անգամ գերազանցեց 1913-ի մակարդակը։ Հայրենական պատերազմի տարիներին թեթև արդյունաբերության արտադրու– թյան ծավալը կրճատվեց 1,7 անգամ, 1950-ին այն 1,65 անգամ գերազանցեց մինչպատերազմյան մակարդակը։ Կա– ռուցվեցին և շահագործման հանձնվեցին Երևանի մահուդի գործարանը, Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատը, Երևանի մետաքսի կոմբինատի առաջին հերթը, Երևանի N* 4 և JSP 6 կոշիկի ֆաբ– րիկաները, Կիրովականի և Գորիսի տրի– կոտաժի ֆաբրիկաները։ 60-ական թթ․ ստեղծվում է հեռանկարա– յին նոր ճյուղ՝ ոչ գործվածքային նյութե– րի արտադրություն, կազմակերպվում են գորգերի մեքենայագործ․, քիմ․ մանրաթե– լերով բրդե և մետաքսե գործվածքեղենի արտադրությունները։ Թեթև արդյունաբերության տեղաբաշ– խումը կատարվում է, ելնելով ՀՍՍՀ բո– լոր շրջանների հավասարաչափ ինդուս– տրիալ զարգացման, աշխատանքային ազատ ռեսուրսների լրիվ զբաղվածու– թյան, կանանց արտադրության մեջ ընդ– գրկելու խնդիրներից։ 1985-ին թեթև արդյունաբերության ճյու– ղը ներառում էր 128 ձեռնարկություն։ 1960–85-ի ընթացքում թեթև արդյունա– բերության ճյուղային կառուցվածքը զգա– լիորեն փոփոխվե է․ եթե 1980-ին տրիկո– տաժի ճյուղի տեսակարար կշիռը 16,8% էր, կարինը՝ 32,7%, ապա 1985-ին համա– պատասխանաբար՝ 18,0% և 41,7% էր։ ՍՍՀՍ տնտ․ ու սոցիալ․ զարգացման 1986–90 թթ․ և մինչև 2000 թ․ ընկած ժա– մանակաշրջանի հիմնական ուղղություն– ներում նախատեսված է բրդյա գործվածք– ների թողարկումն ավելացնել 1,7 անգամ, նոր կառուցվածքի մետաքսե գործվածքնե– րինը՝ կրկնակի։ Առաջանցիկ տեմպերով զարգացնել մանկ, ապրանքների արտա– դրությունը։ Լայնորեն արմատավորել աշ– խատանքի պրոցեսների մեքենայացումը, ստեղծել մանվածքի, գործվածքային և տրիկոտաժեղենի ավտոմատացված ար– տադրություններ ։է․ Բաբայան, Մ․ Բուդաղյանց Տեքստիլ արդյունաբերությունը ներ– առում է բամբակագործվածքային, մե– տաքսի, տրիկոտաժի և այլ ենթաճյուղեր։ Նախահեղափոխական Հայաստանում այն կրում էր տնայնագործ, բնույթ։ Հա– տուկ տեղ էր գրավում գորգագործությու– նը (Հայաստանի ձեռագործ բարձրորակ գորգերը մեծ պահանջարկ ունեին տեղա– կան ու միջազգային շուկաներում)։ 1912-ին Երևանի նահանգի 574 գյուղերում տնային գորգագործությամբ զբաղված էին մոտ 7 հզ․ մարդ։ Կար նաև մետաքսաթելի տնայնագործ, մոտ 25, թաղիքագործ․ 17 ձեռնարկություն, բամբակազտիչ 330 մա– նըր «գործարան», 35 ներկատուն։ 1914– 1920-ին՝ տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները գրեթե լրիվ քայ– քայվեցին։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, մասնա– վորապես, խնդիր դրվեց վերականգնել բամբակագործությունն ու անասնաբու– ծությունը՝ որպես տեքստիլ արդյունաբե– րության զարգացման հումքի բազա։ 1921-ի օգոստոսի 10-ին ընդունվեց «Տե– ղական ու տնայնագործական արդյունա– բերության զարգացմանն օգնելու միջո– ցառումների մասին» դեկրետը։ 1921 – 1925-ին ծավալվեց բամբակազտիչ նոր ձեռնարկությունների կառուցումը։ Բամ– բակի զտումը կենտրոնացվեց Երևանում ու Հոկտեմբերյանում։ Արհեստագործ, կոոպերացիայի համակարգում ստեղծվե– ցին բամբակ մանող, բրդի նախնական մշակման ու թելի մանման տնայնագործ․- արհեստագործ․ արտելներ ու ջուլհակա– նոցներ։ 1932-ին արհեստագործ, կոոպե– րացիայի տարբեր ճյուղերում աշխատող մոտ 7 հզ․ բանվորից շուրջ 3,5 հզ․ զբաղ– ված էին տեքստիլ արդյունաբերության ենթաճյուղերում։ ՀՍՍՀ–ում խոշոր տեքս– տիլ արդյունաբերության ստեղծումն սկսվեց բամբակե գործվածքների արդյու– նաբերության կազմակերպմամբ։ 1924-ին գործարկվեց Լենինականի տեքստիլ–բամ–