Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երկրաշարժերը ծագմամբ կապված են ակաիվ խորքային բնույթի խզումների և դրանց հատման շրջանների հետ։ Աա իսկ պատճառով էլ Հայկական լեռնաշխարհում առանձնացվում են մի շարք շրջաններ, ուր երկրաշարժերի թե կրկնվելու հաճախա– կանությունը, և թե ինտենսիվությունը մեծ են։ Դրանք, այսպես կոչված, օջախա– յին շրջաններն են, որոնցից կարելի է առանձնացնել Երզնկայի, Վանի, էրզրու– մի, Անիի, Զանգեգուրի, Դվինի և այլ շըր– ջաններ։ Ուսումնասիրությունները ցույց են տա– լիս, որ Հայկ․ լեռնաշխարհի երկրաշար– ժերի օջախներն ունեն ոչ մեծ՝ 30–35 կմ չգերազանցող խորություններ։ Այսինքն երկրաշարժերի օջախները գտնվում են երկրակեղևում, որի պատճառով էլ երկ– րաշարժերը կոչվում են կեղևային։ Հա– մեմատաբար ինտենսիվ երկրաշարժերի օջախները տեղադրված են մինչև 10– 15 կմ խորություններում։ Ընդհանրապես, նկատվում է երկրաշարժերի ավելի մեծ կուտակումներ 0–10 կմ և 20–30 կմ խո– րություններում։ Երբեմն երկրաշարժի ուժեղ ցնցմանը նախորդում են թույլ ցըն– ցումներ (ֆորշոկներ) և միշտ հաջորդում են թույլ կամ ուժեղ ցնցումներ (աֆտեր– շոկներ)։ Ի տարբերություն Երկրի այլ շրջանների, ՀՍՍՀ երկրաշարժերի ֆոր– շոկային և աֆտերշոկային ակտիվությու– նը համեմատաբար կարճ է տևում։ Հան– րապետությունում կան շրջաններ (Զան– գեզուր, Լենինական), ուր ուժեղ երկրա– շարժերին չեն նախորդել թույլ երկրա– շարժեր (սեյսմիկ անդորր)։ Սա համար– վում է երկրաշարժերի երկարաժամկետ կանխագուշակման մեթոդներից մեկը։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում ուժեղ և թույլ երկրաշարժերի հարաբերակցու– թյունը։ Միշտ չէ, որ ուժեղ երկրաշարժերի շրջանում թույլ երկրաշարժերի քանակը մեծ է (Լենինական, Օրդուբադ) և ընդհա– կառակը, կան թույլ երկրաշարժերի կու– տակման շրջաններ, որտեղ ուժեղ երկրա– շարժերը քիչ են (Սևանա լճի ավազան, Վարդենիսի լեռնաշղթա)։ Բուն ՀՍՍՀ տա– րածքում սպասվելիք առավելագույն ուժի երկրաշարժերի ինտենսիվությունը կարող է լինել 8–9 բալ (ըստ 12-բալանոց սանդ– ղակի)։ Դրանք ծագմամբ կապվում են ակտիվ խորքային բեկվածքների հատ– ման հանգույցների հետ (Լենինականի, Վայոց ձորի, Զանգեգուրի հանգույցներ)։ Սեյսմիկ շրջանացում։ Գոր– ծիքային և անցյալի ուժեղ երկրաշարժերի մակրոսեյսմիկ տվյալների համատեղ վեր– լուծությամբ, ինչպես նաև, հաշվի առնե– լով շրջանի երկրբ․ առանձնահատկու– թյունները, ՀՍՍՀ ամբողջ տարածքը բա– ժանվում է յոթ և ութ բալանոց գոտինե– րի, ընդ որում ութ բալանոց սեյսմիկ գո– տին ընդգրկում է ՀՍՍՀ տարածքի արմ․, հվ–արմ․ և հվ․ մասերը (Շիրակի դաշտը, Արարատյան գոգավորությունը, Վայոց ձորը և Հվ․ Զանգեզուրը)։ Ութ բալանոց գոտին ընդգրկում է տարածքի մոտավո– րապես 70%–ը, իսկ յոթ բալանոց գոտին՝ 30%–ը։ Հանրապետության տարածքի հա– մար կազմված սեյսմիկ շրջանացման քար– տեզը նորմատիվ փաստաթուղթ է, որը կապված է ՍՍՀՄ ամբողջ տարածքի սեյս– մակայուն շինարարության նորմաների և կանոնների հետ։ Ջերմային դաշտը։ Երկրաջեր– մային դաշտը (երկրաջերմային գրադիեն– տը և ջերմային հոսքի խտությունը) ուսում– նասիրված է հանրապետության տարած– քում անհամաչափ բաշխված շուրջ 70 կե– տերում։ Ջերմաստիճանային չափումների զգալի մասը կատարված է համեմատա– բար փոքր խորություն ունեցող (100– 200 մ) հորատանցքերում։ Այդ տվյալների համաձայն ՀՍՍՀ տա– րածքը բնութագրվում է բարդ, լայն սահ– մաններում փոփոխվող ջերմային դաշտով։ Ջերմային հոսքի առավելագույն արժեք– ները հասնում են 150 մվւո/մ2, նվազա– գույնը՝ 40 մՎւռ/մ2։ Ջերմային դաշտը, ինչ– պես և մյուս երկրաֆիգիկ․ դաշտերը, աչքի են ընկնում տեկտոնական կառուցված– քին համապատասխանող գոտիականու– թյամբ։ Ջերմային դաշտի ամենաբարձր արժեքները դիտվում են հս–արմ–ից հվ–արլ․ տարածվող անկյունագծային գո– տում, որը համապատասխանում է նորա– գույն հրաբխայնության տարածման շըր– ջաններին։ Ջերմային հոսքն այստեղ մի– ջին հաշվով կազմում է 90 մՎա/մ2, որը բարձր է կայնոզոյան հասակի հրաբխա– յին շրջանների միջին ջերմային հոսքից։ Կենտր․ գոտուց դեպի հս–արլ․ և հվ–արմ․ ջերմային հոսքն աստիճանաբար փոքրա– նում է, հասնելով նվազագույն արժեքնե– րի։ ՀՍՍՀ տարածքում ֆոնային ջերմային դաշտը, որն առաջանում է հիմնականում ի հաշիվ երկրակեղևի ապարներում ռա– դիոակտիվ տարրերի տրոհման, ըստ հաշ– վարկների, գնահատվում է 45–55 մվւո/մ2։ Վերջինի համադրումը, դիտված ջերմա– յին հոսքի հետ, ցույց է տալիս, որ կենտր․ գոտու անոմալիայի պատճառ կարող են լինել ջերմության՝ խորքում տեղայնաց– ված աղբյուրները։ Որոշ շրջաններում (Ջերմուկ, Հանքավան, Ուռուտ ևն) դիտվող ինտենսիվ անոմալիաները (երկրաջերմա– յին գրադիենտը մինչև 15–20°C/100 մ) կապվում են ստորերկրյա ջրերի (ջերմուկ– ների) շրջանառության հետ։ Խորքային կառուցվածքը։ ա) Ըստ սեյսմիկ տվյալների։ Տարբեր էպիկենտրոնային հեռավորու– թյուններից գրանցված ծավալային և մա– կերևութային սեյսմիկ ալիքների օգնու– թյամբ որոշվել է ՀՍՍՀ տարածքի միջին մասի երկրակեղևի հաստությունը, որը կազմում է մոտ 47 կմ։ Այդ արժեքը դեպի հս–արլ․ և հվ–արմ․ նւիսզում է։ Երկրա– կեղևը կազմող առանձին շերտերի միջին հզորությունը հետևյալն է․ նստվածքա– յին շերտ՝ 6 կմ, գրանիտային շերտ՝ 13 կմ, միջանկյալ շերտ՝ 8 կմ, «բազալտային» շերտ՝ 20 կմ։ Նորագույն պատկերացում– ների համաձայն նշված «բազալտային» շերտը կազմված է հիմնականում սերպեն– տինացման ենթարկված պերիդոտիտնե– րից, փոխակերպված լավաներից և բազ– մազան այլ բյուրեղային ապարներից՝ գրանուլիտներից, չարնոկիտներից, էկ– լոգիտներից։ բ) Ըստ ծանրաչափա– կան (գրավիմետրական)տըվ– յ ա լ ն և ր ի։ ՀՍՍՀ տարածքը երկրա– կեղևի հզորության տեսակետից նույնպես բաժանվում է երեք գոտիների՝ հս–արլ․, կենտր․ և հվ–արմ․։ Դեպի տարածքի կենտ– րոն երկրակեղևի հաստությունը աճում է և Դեղամա լեռնաշղթայի ու Արագած լեռան զանգվածի շրջակայքում հասնում մինչև 45–46 կմ։ Հաստության աճը տեղի է ունե– նում ի հաշիվ տեղանքի ռելիեֆի և, այս– պես կոչված, լեռների «արմատների»։ Տարբեր ուղղումներով գրավիտացիոն դաշտերի լարվածությունը վկայում է տե– ղամասի՝ իզոստատիկ հավասարակշռու– թյունից դուրս գտնվելու մասին։ Հաշվարկ– ները ցույց են տալիս, որ հավասարակշռու– թյունը վերականգնելու համար հանրապե– տության տարածքի երկրակեղևի հաստու– թյունը պետք է աճի 6–9 կմ–ով։ Ծանրա– չափական տվյալների հիման վրա որոշ– ված են փոխակերպային հիմքի մակերե– սի տեղադրման խորությունները, որոնք տատանվում են բավական լայն միջա– կայքում՝ 2,7–7,0 կմ։ գ) Ըստ էլեկ– տրամագնիսական տվյալ– ների։ ՀՍՍՀ տարածքում խորքային մագնիսատելուրական զոնդավորման տվյալներով բյուրեղային հիմքի մակե– րեսը գտնվում է 4,5–7 կմ խորության վրա։ Հետազոտությունները հնարավորու– թյուն են ընձեռում երկրակեղևում և վե– րին պատյանում (մանթիայում) առանձ– նացնելու բարձր հաղորդականության չորս շերտ։ Առաջին հաղորդիչ հորիզոնը կապված է մագմայական օջախների հետ, երկրորդը և երրորդը՝ համաձայնեցվում են Կովկասում իրենց գոյությունն արտա– հայտող համապատասխան շերտերի ընդհանուր պատկերացումների հետ և վերջապես չորրորդը, ամենայն հավանա– կանությամբ, պայմանավորված է վերին թիկնոցից ստորինին անցումով։ Երկրաշարժերի կանխա– գ ու շ ա կ ու մ ը։ Հանրապետությունում երկրաշարժերի կանխագուշակման հար– ցերով սկսել են զբաղվել Զանգեգուրի (1968) ուժեղ երկրաշարժից հետո։ Այժմ նախատեսվում է ստեղծել երկրաշարժերի կանխագուշակման փորձադաշտեր՝ Արա– րատյան դաշտում, Շիրակում և Զանգե– զուրում, որոնք կընդգրկեն հանրապետու– թյան ութ բալանոց ամբողջ սեյսմիկ շըր– ջանը։ Արձանագրված են երկրաշարժերի մի շարք նախանշաններ, որոնք ի հայտ են եկել երկրաշարժից մի քանի ժամից մին– չև մի քանի օր առաջ։ Դրանք երկրաշար– ժերի, այսպես կոչված, կարճաժամկետ նախանշաններն են։ Որոշակի են հատկա– պես մագն․ դաշտի (Զանգեգուրի 1968-ի, Երևանի 1984-ի երկրաշարժերից առաջ), էլեկտրական դաշտի (Ջավախքի երկրա– շարժից առաջ), ստորերկրյա ջրերում հե– լիումի, իսկ բնահողում ռադոնի քանակի (էրզրումի 1983-ի երկրաշարժից առաջ), սեյսմիկ երկայնական և լայնական ալիք– ների արագությունների հարաբերության (էրզրումի 1983-ի երկրաշարժից առաջ) փոփոխությունները։ Մասնավորապես, ապարների մագն․ հատկությունների ուսումնասիրությունները բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում բերում են այն եզրակացության, որ տեկտոնա– մագն․ էֆեկտը պետք է հիմնականում պայմանավորված լինի ապարների լար–