Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/573

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զարգանում է պաշտամունքային և աշ– խարհիկ ուղղություններով։ Աոաջինը մշակվում է հեթանոսական տաճարներում, հատուկ կրթություն ստացող քրմական դասերի ջանքերով։ Երկրորդը ծագում և բարգավաճում է վիպասանների և գուսան– ների հայտնությամբ։ Այս ձեռքբերումնե– րը ամրապնդվում են Երվանդունիների օրոք։ Ընդհանրապես, Արարատյան թա– գավորության քայքայումից հետո հայերը երկու դար շփվում են նաև Աքեմենյան Պարսկաստանի մշակույթի հետ։ Տեղի ունեցած մերձեցումների ու խաչաձևում– ների, տոհմային կարգերի կազմալուծ– ման, գյուղական համայնքների գոյաց– ման, անհատական ընտանիքի կայունաց– ման ու վաղ ստրկատիրական հարաբերու– թյունների ձևավորման, հայ ժողովրդի կազմավորման հաջող ընթացքի պայման– Ծիսական զուգապարեր (ժայռապատկերներ, Ուղտասար, մ․ թ․ ա․ V–III հազարամյակ) ներում, նշանակալի արդյունքներ են նկա– տելի մասնագիտացված երգ–երաժշտու– թյան բնագավառում ևս։ Ծաղկում է մաս– նավորապես թաղման ծեսին կապված ողբը, որի ընդերքում աստիճանաբար զգալի կշիռ է ստանում վիպական նախա– սկիզբը։ Ծագում է հայոց երաժշտա–բա– նաստեղծական հնագույն ձևերից մեկը4 ասմունքելով ու մեջընդմեջ երգելով Եղջերափող՝ գտնված Սևանի ավազանից (մ․ թ․ ա․ I հազարամյակի սկիզբ) պատմված յուրատեսակ պոեմը, որն իր զարգացման մեջ նյութեր է քաղում հայերի սկզբնական պատմության և ավելի շատ՝ սկզբնական կրոնին (դիցաբանությանը) վերաբերող զրույցներից ու առասպելնե– րից։ Սրանցից Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի ու Շամիրամի, Վահագն վիշապաքաղի և Տորք Անգեղի մասին առասպելները վերապատմում է Մովսես խորենացին, դրանք անվանելով մերթ «զրույց», մերթ «երգ» ու «առասպել» և մերթ Էլ՝ «գուսանական»։ Մ․ թ․ ա․ IV– III դդ․ իրենց վճռական փուլն են թևակո– խում ոչ միայն հայ ժողովրդի կազմավոր– ման և հայերենի, որպես համաժողովըր– դական լեզվի, ձևավորման ընթացքները, այլև հայ երաժշտության որակական բա– ցահայտ ինքնատիպության գոյացման ըն– թացքը ողջ լեռնաշխարհի չափացույցով։ Առաջանում են նաև հայկ․ Էպոսի հնա– գույն շերտերը, որոնք վերաբերվում են VI–IV դդ․ դեպքերին՝ հայոց ու մարերի փոխհարաբերություններին։ Մ՛, թ․ ա․ III դ․ հին արլ․ ակունքներից սնված հայկ․ մշակույթը աստիճանաբար մերձենում է հելլենական քաղաքակրթությանը։ Այս հարյուրամյակին է վերաբերում Գառնիի անտիկ շերտից հայտնաբերված ոսկրյա սրինգը, որն արդեն 5 ձայնանցք ունի։ Սկզբում հելլենական քաղաքակրթությա– նը հաղորդակցվում է առավելապես ստըր– կատիրական վերնախավը, բայց ժամա– նակի ընթացքում հայկ․ տեղական ողջ մշակույթը ազդելով այստեղ տարածված հելլենականի վրա և ազդվելով նրանից, օրինաչափորեն բարձրանում է զարգաց– ման այն մակարդակին, որը գիտության մեջ պայմանականորեն անվանվում է «հել– լենիստական»։ Դրան մեծապես նպաս– տում է Մեծ Հայքի միացյալ թագավորու– թյան ստեղծումը, կայունացումն ու հզո– րացումը։ Մ․ թ․ ա․ II դ․ Հայաստանը Մեր– ձավոր Արևելքի թատերաբեմում հանդես է գալիս որպես անկախ և հզոր պետու– թյուն։ Հիմնվում է Արտաշեսյան հարըս– տությունը, որի երկհարյուրամյա տիրա– պետության շրջանում ծաղկելով, Տիգրան Մեծի ու Արտավազդ Բ–ի գահակալության տարիներին իր գագաթնակետին է հաս– նում ստրկատիրական Հայաստանի մշա– կույթը։ Երաժշտության բնագավառում կատարվում են կարևորագույն տեղա– շարժեր։ Վերելք են ապրում հայոց ռազմ, և ծիսական, մասնավորապես հարսա– նեկան երգերը, որոնցում, ժամանակի ընթացքում, զգալի դեր է կատարում քնա– րական նախասկիզբը։ Իրենց մասնագի– տական, ինչպես և հասարակական խըն– դիրներն արդեն լրիվ գիտակցած վիպա– սանների, գուսանների, վարձակների ար– վեստը լայնորեն սնվում է հայ միապետ– ների ու հայոց զորքի պատմ․ սխրանքնե– րի անմիջական տպավորություններից։ Զարգացման նշանակալի ուղի են անցնում «վէպ», «վիպասանք», «Երգք վիպասա– նաց» ու «Թուելեացն երգք» կոչված վի– պերգերը, որոնցից՝ Սանատրուկի, Եր– վանդի, Արաաշես Ա–ի, Արաավազդ Ա–ի, Տիգրան P-ի, Արտավազդ P-ի և այլոց վերաբերողները վերապատմում է Ւա– րենացին, տեղ–տեղ ակնարկելով, որ նը– ման տիպի ստեղծագործություններ ևս կատարվել են հնագույն անտարանջատ արվեստի բոլոր միջոցներով՝ ասմունքե– լով ու մեջընդմեջ երգելով, պարի, դիմա– շարժության և լարային կսմիթավոր գոր– ծիքի՝ փանդիռի նվագակցությամբ։ Հա– րուստ է եղել հեթանոս Հայաստանում օգտագործված երաժշտ․ գործիքների միակցությունը։ Բացի վերևում հիշատակ– վածներից կիրառվել են հարվածային, փողային և լարային նվագարաններ։ Հայկ․ հզոր պետականության կայունաց– ման արգասիքներից է հելլենիստական բարձր թատրոնի ծաղկումը, ուր դաստիա– րակվել են թատեր․ երգ–երաժշտության մշակները։ Հելլենիստական Հայաստա– նում մասնագիտացված երաժշտարվեստը ներկայացված է եղել վիպասանների, գուսանների և վարձակների դասերով, տաճարային երգիչների (մեներգիչ քուր– մերի, քրմուհիների ու երգեցիկ խմբերի մասնակիցների) կարգերով, ինչպես և թատեր․ երաժիշտների հատուկ խավով։ Վերջապես, հելլենիստական Հայաստա– նում գիտակցված անդրանիկ քայլերն է արել հայ երաժշտատեսական ու գեղագի– տական միտքը։ Հայաստանում վաղ ավա– տատիրական հարաբերությունների կազ– մավորման շրջանում ձևավորվում է հայկ․ քրիստոնեական եկեղեցին (301–302 թթ․), որն իր վերահսկողության տակ է առնում հայոց մշակութային, այդ թվում և երաժշտ․ կյանքը։ Աշխարհիկ արվեստն այս շրջա– նում ևս շարունակում է զարգանալ։ Գեղջ– կականից անջատվելով, այլ որակ են դրսևորում հայկ․ ավատատիրական քա– ղաքի ժող․ երգն ու պարը։ Աշխարհիկ երգ–երաժշտության շրջանակներում որ– պես մասնագիտացված արվեստի միակ ներկայացուցիչներ մնում են գուսաննե– րը։ Նրանց ջանքերով լուրջ տեղաշարժեր են կատարվում վիպերգության բնագավա– ռում։ Ստեղծվում և բյուրեղանում են «Պար– սից պատերազմ» անվամբ հայտնի ազգ․ մեծ վեպը, սրան հարող, ավելի տեղայ– նացված «Տարոնի պատերազմ»-ը, որոն– ցում գեղարվեստորեն պատմվում է Ար– շակունյաց Հայաստանի ու Սասանյան Պարսկաստանի դարավոր պայքարի մա– սին և գովերգվում են Մամիկոնյան տան քաջարի զորավարների սխրանքները։ Բարգավաճում է ձայնային–գործիքային գուսանական երաժշտությունը։ Գուսա– նական արվեստը, իր մեջ խտացնելով հայոց ավանդ, բանահյուսությունից և ժող․-քաղաքային երգերից, հնագույն վի– պասանների և գողթան երգիչների ձայ– նային–գործիքային արվեստից եկող կեն– սունակ շատ տարրեր, հարստանալով վաղ միջնադարյան Հայաստանի հարևան (արլ․) երկրների երգարվեստի նվաճում– ներով, VI–VII դդ․ իր նշանակությամբ ու ներկայացուցիչներով դուրս է գալիս Հա– յաստանի սահմաններից։ VII դ․ սկզբին, երբ Պարսկաստանի նոսրով Փերվիզ կամ Ապրուեզ երաժշտասեր արքայի աջակցու– թյամբ Տիզբոնում նախաձեռնում են երգ– երաժշտության կանոնավորումը, Հայաս– տանից հրավիրվում են մի քանի հայ երա– ժիշտներ։ Նրանց մասնակցությամբ էւ տեսականորեն իմաստավորվում է, այս– պես կոչված, «խոսրովային ոճը», որը վա– վերացնող երկու խոշոր երաժիշտներից մեկը Սարգիսն է՝ պարսկ․ արքունիքում ճանաչված հայ նշանավոր երգիչը։ Քիչ ավելի ուշ ստեղծվում է «Սասնա ծռեր» մեծ դյուցազներգությունը, որտեղ իրենց խտացումն ու ընդհանրացումն են գտնում անցյալում ձեռք բերված նվաճումները։ Վաղ ավատատիրական շրջանի նշանա– վոր երևույթներից է հայ հոգևոր երգաս– տեղծության ծագումը։ IY դ․, ապրելով նախնական խմորման հարյուրամյա մի շրջան, գրերի գյուտի շնորհիվ այն բարձրանում է հայոց մաս– նագիտացված և արդեն գրական լեզվի վրա խարսխված, ձևով ու բովանդակու– թյամբ նորոգված և ազգայնացված եր– գարվեստի աստիճանին և, անցնելով բա– րեշրջման մեծ բովով, այդ պատմաշրջանի վերջերում դուրս է գալիս, իր ժամանակի չաՓանիշով, զարգացման մայրուղիներից մեկը։ Երաժշտապատմ․ այդ ընթացքը ամբողջության մեջ գոյացնում է զարգաց–