Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տությանը, և՝ արևմտաեվրոպ․ երաժըշ– տության տեսությանը, որը երևում է Ավե– տիք Պաղտասարյանի (Ընթերցող Տիգրա– նակերտցի), Զեննե–Պողոսի, Խաչատուր էրզրումեցու և Մխիթար Սեբաստացու գործունեությունից։ Գրիգոր դպիր Դա– պասաքալյանը, միջնադարին հատուկ հայ երաժշտատեսական ու գեղագիտական դրույթները ձևակերպելուն և դասակարգե– լուն զուգընթացաբար, Փորձում է ճգնա– ժամ ապրող խազային հին գրության տեղ մի նոր համակարվ ստեղծել՝ հայկ․, ընդ– հանուր արլ, ու բյուզ․ տարրերից շաղախ– ված։ Ու թեև չի հաջողվում, բայց փաս– տորեն սկիզբ է դնում հայ արդի խազա– բանական գիտությանը։ Դա առանձնա– պես խթանում է հայկ․ նոր ձայնագրու– թյան ստեղծումը, որի հեղինակն է Համ– բարձում Լիմոնճյանը։ Վերանորոգության շրշա– ն ու մ (XVII–XVIII դդ․), հայ երաժշտու– թյունը, ներգրավվելով սեՓական միջնա– դարյան քաղաքակրթության երևույթնե– րը վերագտնելու շարժման, ինչպես և մշակույթի նաև եվրոպ․ ակունքներին դի– մելու Փորձի մեջ, կենսական զգալի ուժե– րով դիմավորեց XIX դ․ և առհասարակ ազգ․ զարթոնքի ժամանակաշրջանը։ Վեր– ջինս սկսվեց ինքնագիտակցության եկող հայկ․ աշխատավորական զանգվածների աշխուժացմամբ և ազգ․ քաղ․ ու հասարա– կական մտքի վերելքով։ Հայ շինականն իր անհատակ հիշողության խորքերից կյանքի էր կոչում անգամ հեթանոսական անցյալի հետ կապված խաղիկներ ու տոնական պարերգեր, զինվորական եր– կարաձիգ մեներգեր ու դրանց հետևող վառվռուն թռնոքիներ ու խելահեղ ծաՓ– պարեր, որոնք քիչ ավելի ուշ հնչելու էին ֆիդայիների ու կամավորների շուրթե– րից։ Քաղաքում դեմոկրատ, լայն շրջա– նակների կենցաղում կարևոր տեղ էր գրավում աշուղական արվեստը, որում սիրային ապրումների և հոգեշահ խրատ– ների կողքին առաջին պլան էին մղվում նաև սոցիալ․ հարցերի և հայրենասիրա– կան զգացումների հետ կապված կերպար– ներ։ ժողովրդի գրեթե ^ոլոր խավերում տարածվում էր ազգ․–հայրենասիրական բովանդակության նոր տիպի քաղաքային երգը։ Դպրոցական գործի զգալի առաջըն– թացի շնորհիվ բարձրանում էր երգ–երա– ժըշտության դասավանդման մակարդակը, տարածվում էր հայկ․ ու նաև արդի եվրոպ․ ձայնագրագիտությունը, ստեղծվում Էին դպրոցական, ճեմարանական և ավելի լայն շրջանակների համար նախատեսված երգարաններ, հրատարակվում երաժշտ․ դասագրքեր։ Մեծանում էր Եվրոպայի և Ռուսաստանի երաժշտ․ ուսումնարաննե– րում ու կոնսերվատորիաներում սովորող հայ երիտասարդների թիվը։ Այս պարքան– ներում ծագում և զարգանում է նոր շրջա– նի հայկ․ երաժշտահասարակական ու համերգային կյանքը։ Հիւաադրվում են հայկ․ երաժշտ․ ընկերություններ, լույս ընծայվում պարբերական հրատարակու– թյուններ (Կ․ Պոլսում, Թիֆլիսում, Բաք– վում)։ Կազմակերպվում են տարբեր ան– սամբլներ և արլ․ ու արմ․ տիպի (նույ– նիսկ սիմֆոնիկ Փոքր, Փողային) նվա– գախմբեր ու երգեցիկ խմբեր։ Մենահա– մերգներ են տրվում ինչպես արլ․, նույն– պես և արդի եվրոպ․ նվագարաններին տիրապետող երաժիշտների ուժերով։ Հանդես են գալիս մենակատար երգիչ– երգչուհիներ ևն։ Մեծագույն հեղաբեկում է կատարվում երաժշտ․ ստեղծագործու– թյան բնագավառում, իրագործվում է ան– ցումը միաձայնային արվեստից դեպի բազմաձայնայինը։ Կազմավորվում է նոր շրջանի հայկ․ կոմպոզիտորական դպրո– ցը, և հայոց երաժշտարվեստը դարավոր մեկուսացումից հետո դարձյալ դուրս է գալիս զարգացման լայն ուղի։ Երաժշտ․ ասպարեզը գրավում են կոնսերվատորիա– կան կրթություն ստացած ստեղծագործող– ներն ու կատարողները։ Շարունակում են արդյունավետ գործել աշուղները, սա– զանդարները, եկեղեց․ երաժիշտները։ Աշուղների ծավալած գործունեության ողջ իմաստը խտացած ու ընդհանրացված ար– տացոլումն է գտնում Շիրին–Ջիվանի առանցքային նշանակություն ունեցող հա– ջորդության և նրանց թողած ժառանգու– թյան մեջ։ Մանավանդ վերջինիս ստեղծա– գործությամբ լիապես հաստատվում է աշուղական արվեստի հայկ․ ազգ․ դըպ– րոցը (ի տարբերություն նախորդ՝ պարս– կահայկ․, թուրքահայկ․ և վիրահայկ․ դըպ– րոցների)։ Այս շրջանում զարգացման գագաթնակետին է հասնում հայ սազան– դարների՝ միջնադարյան գուսանների հե– տևորդների, արվեստը։ Վարպետությամբ աչքի ընկնող մի ամբողջ շարք կատարող– ստեղծագործողներ, ինչպես՝ սրնգահար Զենոպն ու թամբուրահար Ալեքսանը արև– մտահայերից, թառահար Աղամալ Մելիք– Աղամալյանն ու քամանչահար Սաշա Օգա– նեգաշվիլին (Ալեքսանդր Օհանյան) արե– ւլելահայերից և ուրիշներ, հայկ․ ազգ․ խորքով հարստացրին արլ․ դասական երաժշտությունը և հայ արվեստի համբա–1 վը տարածեցին Թուրքիայում, արաբ, եր–" կըրներում, Պարսկաստանում և Անդրկով– կասում, նաև Ռուսաստանում ու Եվրո– պայում։ ժամանակաշրջանի նշանակալի երե– վույթներից էր եվրոպ․ երաժշտ․ բարձրա– գույն կրթություն ստացած հայ կատարող– ների հայտնությունը։ Նրանց առջև ծառա– նում էր կատարողական արվեստի եվրոպ․ դարավոր Փորձը յուրացնելով, այն հայ նոր երաժշտության զարգացմանը ծառա– յեցնելու խնդիրը։ Հիշատակելի են դաշ– նակահարներ Վահրամ Մվաճյանը, Հե– ղինե և Եվգինե Ադամյանները, Կարլ Մի– կուլին, ՄտեՓան Էլմասը, ջութակահար– ներ Դավիթ Դավթյանն ու Հովհաննես Նալբանդյանը, երգչուհիներ Նադեժդա Պապայանը, Նինա Դարիալին (Նունե Ղորղանյան) ու Հեղինե Տերյան–Ղորղան– յանը, երգիչներ Ներսես Շահլամյանը U Բեգլար Ամիրջանյանը։ Առանձնահատուկ տեղ է գրավում Կոմիտասի երգչային կա– տարողական արվեստը՝ ազգ․ թե՝ ձևով, թե՝ բովանդակությամբ, որը, սակայն, հանգամանքների ճակատագրական բե– րումով մնաց հիմնականում որպես կղզիա– ցած երևույթ։ Դրանից բանիմաց կերպով օգտվեցին Մարգարիտ Րաբայանը և Ար– մենակ Շահմուրադյանը։ Հ․ Լիմոնճյանը, Ա․ Հովհաննիսյանը, Դ․ Երանյանը, Ն․ Թաշճյանը, Ե․ Տնտես– յանը և ուրիշներ նոր հայկ․ ձայնագրու– թյան ստեղծումից հետո, շարունակեցին կաւոարելագործել այդ համակարգը, իրա– վացիորեն գտնելով, որ այն իր տեսակի մեջ միակն է ողջ Արևելքում։ Հայկ․ ձայ– նագրության նշաններով նրանք գրառեցին Միջնադարյան մեղեդի (ձայնագրությունը՝ Ն․ Թաշճյանի) ազգ․ եկեղեց․ ու աշխարհիկ ժող․ բազմա– հարյուր մեղեդիներ։ Նաե հանդես եկան բազմաթիվ հորինումներով, հայ երա– ժըշտարվեստը հարստացնելով հոգևոր, աշխարհիկ արեելատիպ ու մեղեդիական մտածողության եվրոպ․ հունի մեջ գտնվող ազգ ․-հայրենասիրական նոր տիպի եր– գերով և քայլերգերով։ 1860-ական թթ․ հանդես եկավ նոր շըր– շանի հայկ․ կոմպոզիտորական արվեստի