Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են ռելիեֆով պայմանավորված կառու– ցապատման դժվարությունները։ Աչքի ընկնող կառույցներ են քիմ․ կոմբինատի համալիրը, մշակույթի պալատը, կապի տունը, ՀԿԿ Թումանյանի շրջկոմի և շըրջ– սովետի գործկոմի շենքը, Դեբեդ և Լալ– վար գետերի վրա կառուցված կամուրջ– ները։ Բնակելի ֆոնդը 297 հզ․ մ2 է (1986)։ Պատմ․ հուշարձաններից նշանավոր են Սանահինի վանքը (X–XIII դդ․) և կա– մուրջը (XII դ․)։ Ալավերդիում (շրջագծի մեջ մտնող Սանահինում) են ծնվել Ա․ և Ա․ Միկոյանները, սոց․ աշխատանքի հե– րոս Ա․ Ղազարյանը, Սովետական Միու– թյան հերոս Կ․ խաջիևը։ Լույս է տեսնում «Լոռի» շրջանային թերթը։

ԱՇՏԱՐԱԿ, 1963-ից՝ շրջ․, 1970-ից՝ հան– րապետ․ ենթակայության քաղաք, համա– նուն շրջանի վարչ․ կենտրոնը։ Դտնվում է Քասաղ գետի ափին, Երևանից 22 կմ հս–արմ․։ Վարչականորեն նրան է ենթարկ– վում Մուղնի գյուղը։ Տարածությունը 8,8 կմ2 է։ Բնակավայր է հնագույն ժամանակնե– րից։ Հայտնաբերվել են բրոնզի և երկաթի դարերի նյութական մշակույթի մնացորդ– ներ։ Մատենագիտական առաջին հիշա– տակությունները վերաբերում են IX դ–ին։ Պատմ․ հուշարձաններից նշանավոր են Ծիրանավոր (V դ․), Կարմրավոր (VII դ․), Մարինե (XIII դ․), Սպիտակավոր (XIII – XIV դդ․) եկեղեցիները, Քասաղի կամուրջ– ները (XII–XIII դդ․ մնացորդներ և XVII դ․)։ Անվանումը ծագել է «աշտարակ» բառից, որն էլ կապում են ասուրաբաբե– լական «իշտար» աստվածուհու անվան հելո։ Հանրապետության սննդի արդյունաբե– րության կենտրոններից է։ Կա նաև թեթև ու շինանյութերի արդյունաբերություն։ Առաջատար ձեռնարկություններն են գի– նու, կաթի, հացի գործարանները, տրի– կոտաժի ֆաբրիկան, կույրերի միավոր– ման, շինանյութերի կոմբինատները, Երե– վանի «Տնայնագործ» կոմբինատի մաս– նաճյուղը։ Ունի այգեգործական և պտղա– բանջարաբուծական տնտեսություններ, շրջ․ անասնաբուժարան, թռչնաբուծական ֆաբրիկա։ խճուղային ճանապարհների հանգույց է։ Ներքաղ․ տրանսպորտը ավ– տոբուսն է։ Կառուցվում են արդ․ նոր ձեռ– նարկություններ։ 1986–87 ուս․ տարում գործում էր 5 միջնակարգ, 1 ութամյա, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 1 մարզ, դպրոց, 10 մսուր– մանկապարտեզ, Երևանի էլեկտրատեխ․ տեխնիկումի մասնաճյուղ, 2 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 3 պոլի– կլինիկա, 2 դեղատուն, 1 մանկ, կոնսուլ– տացիա, 5 գրադարան, 2 մշակույթի տուն, 4 ակումբ, 1 կինոթատրոն, 2 մարզադաշտ, 1 հյուրանոց։ Այստեղ են ՀՍՍՀ ԴԱ Ռա– դիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի և ֆիզ․ հետազոտությունների ԴՀԻ–ները։ Աշտա– րակում է Պ․ Պռոշյանի տուն–թանգարանը։ Հատակագծման առաջին աշխատանք– ները կատարվել են 1949-ին (ճարտ․ Դ․ Դավթյան և ուրիշներ), երկրորդը՝ 1961-ին (ճարա–ներ* Փ․ Մանուկյան, Լ․ էյ– վագովա), վերջինը՝ 1974-ին (ճարտ․ Լ․ էյ– վազովա և ուրիշներ)։ 1955-ին կառուցված միաթռիչք կամուրջով քաղաքի 2 հատ– վածները կապվում են միմյանց։ Քաղաքը կառուցապատվում է բազմահարկ շենքե– րով, բայց պահպանվում են XVIII–XIX դդ․ 1,5–2 հարկանի բնակելի տներ։ Բնա– կելի ֆոնդը 313548 կմ2 է (1986)։ Աշտարակում են ծնվել Ն․ Աշտարակե– ցին, Ա․ Շահազիզը, Պ․ Պռոշյանը, Դ․ Ղա– փանցյանն ու Ն․ Սիսակյանը։ Լույս է տեսնում «Աշտարակ» շրջ․ թեր– թը։

ԱՐԱՐԱՏ, 1962-ից՝ շրջ․, 1972-ից՝ հան– րապետ․ ենթակայության քաղաք, Արարա– տի շրջանում, Երևանից 48 կմ հվ–արլ․։ Տարածությունը 3,56 կմ2 է։ Հիմնադրվել է 1930-ական թթ․ որպես ցեմենտի գործարանի ավան։ Հետագա– յում ավանի մեջ մտավ կից Դավալու գյու– ղը, որի անունով կոչվեց ավանը։ 1935-ին ավանն ու գյուղը կոչվեցին Արարատ։ Շին․ արդյունաբերության կենտրոն է։ Կա նաև սննդի և թեթև արդյունաբերու– թյուն։ Առաջատար ձեռնարկություններն են ցեմենտի–շիֆերի կոմբինատը, հացի գործարանը, «Անուշ» տրիկոտաժի արտա– դրական միավորման մասնաճյուղը, ոսկու կորզիչ ֆաբրիկան, կենցաղսպասարկման կոմբինատը։ Արարատով է անցնում Երևան–Նախ– իջևան ավտոճանապարհը։ Ունի երկաթու– ղային կայարան։ Ներքաղ․ տրանսպորտը ավտոբուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 4 միջնակարգ, 2 ութամյա, 1 պրոֆտեխ* ուսումնարան, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, I մարզ, դպրոց, 1 տեխնիկում, 7 մսուր– մանկապարտեզ։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 2 պոլի– կլինիկա, 1 դեղատուն, 1 մշակրւյթի տուն, կինոթատրոն, 2 գրադարան, հյուրանոց, պրոֆիլակտորիում (շրջակայքի հանքա– յին ջրերի բազայի վրա)։ Հատակագծման առաջին աշխատանք– ները կատարվել են 1952-ին, երկրորդը՝ 1971-ին (ճարտ–ներ՝ է․ Թաշչյան, Մ․ Հով– հաննիսյան, Լ․ էյվազովա)։ Քաղաքը կա– ռուցապատված է 2–3 հարկանի և բազմա– հարկ բնակելի և վարչ․ շենքերով։ Բնակե– լի ֆոնդը 92,5 հզ․ ւՐ է։ Լույս է տեսնում ցեմենտի–շիֆերի կոմ– բինատի «Կոմունիստական աշխատանքի համար» թերթը։

ԱՐԹԻԿ (ն․ Արդիք կամԱրդիկ), 1938-ից4 շրջ․, 1945-ից՝ հանրապետ․ ենթակայու– թյան քաղաք, համանուն շրջանի վարչ․ կեստրոնը։ Դտնվում է Արագածի հս–արմ, ստորոտին, Լենինականից 20 կմ հվ–արլ․։ Տարածությունը 6 կմ2 է։ Հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները վկայում են, որ Արթիկի տեղում բնակավայր է եղել դեռևս մ․ թ․ ա․ II հազարամյակում։ Պահպանվել են IV– Y դդ․ և V–VII դդ․ եկեղեցիներ։ Արդ․ կենտրոն է։ Առաջատար ձեռնար– կություններն են «Արթիկտուֆ» և կենցաղ– սպասարկման կոմբինատները, վակուու– մային էլեկտրավառարանների, ապակե կաղապարների, պանրի գործարանները, գորգագործական ֆաբրիկան։ Ունի մսա– կաթնային սովետական տնտեսություն։ Ավտոճանապարհների հանգույց է։ Եր– Արթիկ կաթուղով կապված է Լենինականի և Մա– րալիկի հետ։ Ներքաղ․ տրանսպորտը ավ– տոբուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 8 միջնակարգ, 1 ութամյա, 1 օժանդակ գի– շերօթիկ, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 2 մարզ, դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխ․ ուսումնարան, 9 մսուր–մանկապարտեզ։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 1 պոլի– կլինիկա, 1 դիսպանսեր, 1 դեղատուն, 2 մշակույթի տուն, 3 ակումբ, 5 գրադարան, 2 կինոթատրոն, 1 մարզադաշտ։ Առաջին հատակագիծը կազմվել է 1948-ին (ճարտ․ Ի․ Բուռնազյան, Ա․ Կա– րապետյան), երկրորդը՝ 1962-ին (ճարտ․ Ա․ Միրիջանյան), վերջինը՝ 1985-ին (ճարտ․ Ա․ Միրիջանյան)։ Քաղաքն ամ– բողջովին տուֆակերտ է՝ կառուցապատ– ված 3–5 և ավելի հարկանի շենքերով։ Բնակելի ֆոնդը 330 հզ․ մ2 է (1986)։ Ար– թիկի և Վրաց․ ՍՍՀ Ախալքալաք քաղաքի բարեկամությունը խորհրդանշվում է զբո– սայգում (7 հա) կանգնեցված Ւ»․ Աբովյանի և Շոթա Ռուսթավելու հուշարձաններով։ Լույս է տեսնում «Լեռնագործ» շրջանա– յին թերթը։

ԱՐՏԱՇԱՏ (մինչև 1945-ը՝ Ղամարլու), 1961-ից՝ շրջ․, 1970-ից՝ հանրապետ․ են– թակայության քաղաք, համանուն շրջա– նի վարչ․ կենտրոնը։ Դտնվում է Արարատ– յան դաշտում, Երևանից 30 կմ հվ․։ Տարա– ծությունը 7,07 կմ* է; Հիմնադրել են իրանից եկած հայերը՝ 1828–29-ին։ Անվանումը կապված է Հա– յաստանի նախկին մայրաքաղաք Արտա– շատի հետ։ Արդ․ և գյուղատնտ․ շրջանի կենտրոն է։ Զարգացած է սննդի արդյունաբերությու– նը։ Առաջատար ձեռնարկություններն են գործիքաշին․, պահածոների, կերամիկա– կան իրերի գործարանները, տրիկոտաժա– մանվածքային կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Ունի 2 կոլեկտիվ, 1 տնկա– րանային տնտեսություն։ Արտաշատով է անցնում Երևան–Նախիջևան երկաթուղին և ավտոմայրուղին, ունի երկաթուղային կայարան։ Ներքաղ․ տրանսպորտը ավտո– բուսն է։ 1986–87 ուս․ տարում գործում էր 6 միջնակարգ, 1 ութամյա, 1 երաժշտ․, 1 գեղարվեստի, 1 մարզ, դպրոց, 10 մսուր– մանկապարտեզ, 2 պրոֆտեխ, ուսումնա– րան։ 1987-ին կար 1 հիվանդանոց, 2 պոլի– կլինիկա, 1 հակատուբերկուլոզային դիս– պանսեր, 2 դեղատուն, 1 մշակույթի տուն, 3 ակումբ, 5 գրադարան, 2 կինոթատրոն, 1 պետ․ թատրոն, 1 մարզադաշտ, 1 հայ– րենագիտ․ թանգարան։