Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ռ․ Ն․ Գյանջեցյան ների բուժմանը, ինչպես նաև Տայաստանի կուրորտային վայրերի ուսումնասիրությա–նը։ Եղել է ՏՍՍՏ I –III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգե– վատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Գ–ի անունով է կոչվում Դիլիջանի առաջին առողջարանը։ Երկ․ Մալարիայի բուժումը, Ե․, 1944։ Մա–լարիայի կլինիկան, Ե․, 1945։ Ստամոքսի և 12-մաանյա աղիքի խոց, Ե․, 1946։

ԳՅԱՌԳՅԱՌ, Տ և ր հ և ր, գյուղ Տայ–կական ՍՍՏ Ստեփանավանի շրջանում, Գարզառ գետի ափին, Ստեփանավան– Կիրովական խճուղու վրա, շրջկենտրոնից 11 կմ հարավ–արևելք։ Սովետական տնտե–սությունն զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծու–թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ–նակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Գյառգյառ

ԳՅԱՌՆԻՁԱՅ, գեւո Տայկական ՍՍՏ–ում։ Տես Ազւսա։

ԳՅԱՎՈՒՐ (թուրք, gaur, պարսկ․ գ և բ ր, արաբ, կ ա ֆ ի ր – անհավաա), իսլամը դավանողների կողմից բոլոր այլադա–վաններին արված արհամարհական մա–կանունը։ Տիմնականում օգտագործվել է միջին դարերում։

ԳՅԱՐԴ, գյուղ Տայկական ՍՍՏ Ղափանի շրջանում, Գեղի գետի աջ կողմում, շըրջ– Գյարդ կենտրոնից 33 կմ արևմուտք։ Միավոր–վել է Գևղիի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրա–դարան, բուժկայան։ Շրջակայքում պահ–պանվել են հին զյուղատեղիներ, երկու եկեղեցի (X և XVII դդ․)։

ԳՅԱՐԴԱԲԱԴ, հայաբնակ գյուղ Իրանի Ռեզայեի (նախկին Ուրմիա) Ուրմիա գավառում։ 225 բն․ (1969)։ Զբաղվում են երկրագործությամբ, արհեստներով։ Գյու–ղում կա եկեղեցի և դպրոց։

ԳՅԱՈՒՐՈՎ Նիկոլայ (ծն․ 13․9․1929, Վե– լինգրադ), բուլղար օպերային երգիչ (բաս)։ ԲԺՏ ժող․ արտիստ (1962)։ Սովորել է Սոֆիայի կոնսերվատորիայում, կատա–րելագործվել Մոսկվայի կոնսերվատորիա–յում (ավարտել է 1955-ին)։ 1955-ից եղել է Սոֆիայի ժող․ օպերայի մեներգիչ, 1956–57-ին՝ ՍՍՏՄ Մեծ թատրոնի ստա– ժոր, 1957–58-ին՝ մենակատար, 1960-ից՝ Միլանի «Լա Սկալա» թատրոնի մեներգիչ։ Դերերգերից են՝ Դոն Բազիլիո (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Մեֆիստոֆել (Գու– նոյի «Ֆաուստ»), Կրեոնտ (Քերուբինիի «Մեդեա»), Գրեմին (Չայկովսկու «Եվգե– նի Օնեգին»), Ֆիլիպ (Վերդիի «Դոն Կառ– լոս»)։

ԳՅԵԼԼԵՐՈՒՊ (Gjellerup) Կարլ [12․6․ 1857, Ռոխոլտե (Դանիա)– 11․10․1919, Կլոցշե (Գերմանիա)], դանիացի գրող։ Գրել է դանիերեն և գերմաներեն։ «Իդեա–լիստ» (1878) առաջին վեպը պատմում է երիտասարդության կյանքի և հասարա–կության մեջ կանանց դերի մասին։ 1881-ին հրատարակել է «Ալոճենի» բանաստեղծու–թյունների ժողովածուն։ «Գերմանացինե–րի աշակերտը» (1882), «Միննա» (1889) վեպերում քննադատել է բուրժ․ լիբերա–լիզմը, պատկերել բուրժ․ գործամոլու–թյան բախումը իդեալիզմի հետ։ «Ջրաղաց» (1896) վեպը պատկերում է դանիական գյուղացիների կյանքն ու կենցաղը վե–րացական բարոյագիտության տեսան– կյունից։Գ–ի հետագա ստեղծագործություն–ների վրա զգալի է դեկադենտության ազդե–ցությունը։ Գրել է հան դրամաներ, քննա–դատական աշխատություններ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1917)։

ԳՅՈԴԱԿՅԱՆ Տովհաննես Արսենի [12(24)․ 7․1909, Ալեքսանդրապոլ – 19․8․1955, Երևան], հայ սովետական ագրոօդերևու– թաբան։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստ–ը (1932-ին)։ Դասախոսել է Մոսկվայի տար–բեր ինստ–ներում (1938–43)։ 1943-ին եղել է Իրանում, որպես հիդրոօդերևու– թաբանական արշավախմբի պետ։ 1948– 1952-ին ՏՍՍՏ ԳԱ գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար, 1952–54-ին՝ խաղողագոր–ծության, գինեգործության և պտղաբու–ծության ԳՏԻ–ի դիրեկտոր։ Երկ․ Հայկական ՍՍՌ այգեգործության զարգացման մի քանի խնդիրներ, Ե․, 1957։

ԳՅՈԴԵԼ (Godel) Կուրտ [ծն․ 28․4․1906, Բրյունն (այժմ՝ Բռնո, ՉՍՍՏ)], ավստրիա–ցի մաթեմատիկոս և տրամաբան։ 1940-ին գաղթել է ԱՄՆ։ 1953-իցՊրինստոնի բարձ–րագույն հետազոտությունների ինստ–ի պրոֆեսոր։ Մաթեմատիկական տրա–մաբանության բնագավառում կատարել է մի շարք արմատական ներդրումներ։ Տատ– կապես հայտնի են Գ–ի երկու թեորեմնե–րը։ Առաջին թեորեմի համաձայն, յուրա–քանչյուր բավականաչափ հարուստ ձևա–կան համակարգեր (օրինակ, բնական թվե–րի թվաբանությունը) ոչ լրիվ են, այսին– քըն դրանցում կան դրույթներ, որոնք ան–լուծելի են, չեն կարող ո՝չ ապացուցվել և ո՛չ էլ հերքվել այդ համակարգում։ Երկրորդ թեորեմը պնդում է, որ ձևական համա–կարգի անհակասակւսնությունն անհնա–րին է ապացուցել այդ իսկ համակարգի մի–ջոցներով։ Առաջինից հետևում է, որ (1) մարդկային մտածողությունը մինչև վերջ ձևայնացևելն անհնարին է, և (2) գոյու թյուն ունեն անլուծելի զանգվածային պրոբլեմներ։ Ս․ Ավեաիսյան

ԳՅՈԴԵԼԻ ԹԵՈՐԵՄ, տես Մեաամաթեմա– ւոիկա։

ԳՅՈԴԵԼՅԱՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄ, տես Մե– ւոամւսթեմաւոիկա։ ԳՅՈ&Ա ԼԵԶՈՒ, տես Սեմական ւեզուներ։ ԳՅՈձԱԼԴԱՐԱ (մինչև 1940-ը՝ Խանջու– ղազ), գյուղ Տայկական ՍՍՏ Գուգարքի շրջանում, Բազումի լեռների հյուսիսա–յին լանջին, շրջկենտրոնից 15 կմ հյու– սիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղ–վում է անասնապահությամբ և դաշտա–վարությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

ԳՅՈԹԵ (Goethe) Ցոհան Վոլֆգանգ (28․8․ 1749, Մայնի Ֆրանկֆուրտ – 22․3․1832, Վայմար), գերմանացի բանաստեղծ, մտա–ծող, բնագետ։ Գերմանական նոր գրակա–նության հիմնադիրներից մեկը։ Ծնվել է կայսերական խորհրդականի ընտանիքում։ Պատանի հասակում ուսումնասիրել է հին և նոր լեզուներ, փիլ․, գրականության պատմություն։ Սովորևլ է Լայպցիգի (1765–68) և Ստրասբուրգի (1770–71) համալսարաններում։ Ստրասբուրգում ծա–նոթացել է 6ո․ Գ․ Տերդերի հետ, մասնակ–ցել «Գրոհ և փոթորիկ» շարժմանը։ 1794-ից մտերիմ է եղել Շիչչերի հետ։ Տարուստ է Գ–ի գրական ժառանգությունը։ Գեղար–վեստական ստեղծագործությունը նա դի–տում է իբրև արարչագործություն, գե–ղարվեստի գերագույն նպատակը համա–րում մարդուն, իսկ մարդու ամենաթանկ հատկությունը՝ գործունեության ոգին։ Գ–ի բազմամյա գործունեությունը երեք փուլ է ունեցել։ Առաջինը «Գրոհ և փո– թորիկ»–ի շրջանն է (1770–75)։ Այդ տարի–ներին որոշակի է դարձել նրա ստեղծա–գործության դեմոկրատիզմը, հումանիզ–մը (հեղափոխական պայքարի միջոցով վերացնել ավատական–բռնատիրական կարգը, ստեղծել ազատ, միասնական Գերմանիա, ժողովրդին դուրս բերել զար–գացման, առաջադիմության լայն ճանա–պարհ)։ «Պրոմեթևս» (1773) դրամատիկա–կան գրվածքի հերոսը ըմբոստ, անվեհեր, ազատաբաղձ անհատն Է։ Տեղափոխական պայքարի և ազատության թեման առավել մեծ թափ է ստացել «Գյոց ֆոն Բեռլիխին– գեն» (1773) պատմական դրամայում, որը նյութով, կառուցվածքով, շեքսպիրյան պոետիկայի կիրառումով նորարարական երևույթ Էր։ Գ–ի այս շրջանի քնարերգու–թյունը գերմ․ պոեզիայի պատմության ամենափայլուն էջերից Է։