Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունից հեաո (1821) զարգացավ ռոման–տիզմը, որն աչքի էր ընկնում քաղաքա– գիական պաթոսով (Խ․ Բաարես Մոն– աուֆար, «Գվաաեմալական լեգենդ», 1843–44, N․ Ա․ Դե Իրիսարի, К Դիգես Օլավերի, Դ․ Էսարադա, Խ Մելա–ի– Վիդաուրե)։ XIX դ․ վերջերին եվրոպական քննադատական ռեալիզմի և նատուրա–լիզմի ազդեցության տակ սկսեց զարգա–նալ ռեալիստական վեպը (Ռ․ Ա․ Սալա– սար, է․ Մարտինես Սոբրալ, Մ․ Սոտո Խոլ)։ XX դ․ գրողներ Ֆ․ Կալդերոն Ավի– լան, Ռ․ Արեվալո Մարտինեսը ձգտում էին ստեղծել ազգային յուրօրինակ գրա–կանություն։ Տեղափոխության (1944–54) սկզբից գրողները միացան «Կասսա դե կուլտուրա» խմբին, որը ղեկավարում էիև Լ․ Կարդոսա–ի–Արագոնը, Մ․ Ա․ Աստու– րիասը։ Ստեղծվեց «Ուիաոա դե Գուատե– մալա» հանդեսը, որը գլխավորում էիև բաևաստեղծներ Կարդոսա–ի–Արագոնը, Ռ․ Լեյվան, 0․ Ռ․ Գոնսալեսը։ Ռեակ–ցիայի հաղթանակից հետո (1954) շատ գրողներ վտարանդիության մեջ շարու–նակում են պայքարը հանուն ազատու–թյան։ ճարտարապետությունը և կերպարվես–տը։ Մայա ցեղի մշակույթի ավանդույթ–ները պահպանվել են ևնդկացիների ժող․ գեղարվեստական արհեստներում (երկ–րաչափական նախշերով կարմիր, սն ու սպիտակ գործվածքներ, կևնդանիների ու մարդկանց ֆիգուրներով ևախշազարդ շա–լեր, գոտինևր, պատկերազարդ խեցե–ղեն)։ Գաղութատիրության շրջանում ստեղծվել են փողոցների ուղղանկյուն ցանցով, միահարկ տներով քաղաքներ (Անտիգուա, Չիչիկաստենանգո)։

ԳՎԱՏԵՄԱԼԱ (Guatemala), Գվատեմալա– յի Տանրապետության մայրաքաղաքը։ 820 հզ․ բն․ (1974)։ Տիմնադրվել է 1524-ին։ Մի քանի անգամ ավերվել է երկրաշար– ժերից։ 1776-ից վարչական կենտրոն Է։ Ունի 4 համալսարան, կոնսերվատորիա, , թանգարաններ։

ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՒՍԱԿ

ՅՈՒԹՅՈՒՆ (ԳԱԿ), հիմնադրվել է 1949-ին։ Մինչև II համագումարը (1952) կոչվել է Գվաւոեմալայի կոմունիստական կուսակ–ցություն։ 1944–54-ի ընդհանուր քաղ․ վերելքի տարիներին մասնակցել է երկ–րում ծավալված բանվորա–գյուղացիական շարժումներին։ 1954-ին, ԱՄՆ–ի ռազմ, ինտերվենցիայից հետո, անցել է ընդհա–տակ։ 1963-ին ԳԱԿ մի շարք հեղափոխա–կան խմբերի հետ մասնակցել է ապըս– տամբական զինված ուժերի ստեղծմանը։ 1968-ին, այդ ուժերի պառակտումից հետո, ստեղծել է ինքնուրույն զինված ուժեր։ 1969-ին ԳԱԿ IV համագումարն ընդունել է ծրագիր ն կանոնադրություն։ ԳԱԿ պատ–վիրակությունները մասնակցել են Կո–մունիստական և բանվորական կուսակ–ցությունների՝ 1957, 1960, 1969 թթ․ Մոսկ–վայի խորհրդակցություններին, հավա–նություն տվել նրանց ընդունած փաստա–թղթերին։ ԳԱԿ գլխավոր քարտուղարն է Ալվարադո Մոնսոն (1954-ից)։ Լույս է ընծայում «Վերդադ» («Verdad») թերթը։

ԳՎԱՐԴԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՏ Սուխումի շրջանում, շրջկենտրո– նից 8 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, ևգիպտացորենի, թեյի մշակությամբ, շերամապահությամբ, անասնապահությամբ։ Ունի հայկ․ տար–րական դպրոց։ Տիմնադրվել է 1874-ին։

ԳՎԱՐԴԻԱ (իտալ․ guardia), զորքևրի ընտրանի, արտոնյալ մաս, որի գլխավոր պարտականությունը թագավորի անձի պահպանությունն Էր։ Գոյություն է ունե–ցել դեռնս ստրկատիրության շրջանում, առավելապես հայտնի է եղել Պարսկաս–տանում («անմահների» զորագունդ) ն Տռոմում (վարձու թիկնազոր)։ Տայաստա–նում նման դեր են կատարել թագավորի «Թիկնապահ գունդը» ն «Արքունի գունդը» կամ «Ոստան գունդը» (գնդի զինվորները կոչվում էիև ոստանիկներ)։ «Գ․» տերմինն առաջացել է Իտալիայում XII դ․ (Գ․ էր պետ․ դրոշը պահպանող ընտրյալ ջոկա–տը)։ Արնելքի երկրներում միջին դարե– Գվարդիական դրոշ րում Գ–ի դերը կատարում էին թիկեա– պահները, վարձու զինվորների կամ ստրուկների ընտիր զորամասերը։ Սրանք կարևոր դեր էիև խաղում քաղ․ կյանքում և բազմիցս պալատական հեղաշրջումներ են կատարել (օր․ ենիչերիները Թուր– քիայում)։ Ֆրանսիայում Գ․ առաջացել է XV դ․, Անգլիայում, Շվեդիայում և Պրու– սիայում՝ XVII դ․։ Ռուսաստանում առա–ջին Գ․ (Լեյբ–Գ․) ստեղծել է Պետրոս I, 1687-ին։ Դեկաբրիստների ապստամբու–թյան (1825) հիմնական ռազմ, ուժը գվար–դիականներն Էին։ Տոկտեմբերյան հեղա–փոխության ժամանակ գվարդիական գըն– դերի մեծ մասն անցավ ապստամբ ժողո– վըրդի կողմը և խոշոր դեր խաղաց նրա հաղթանակում։ 1918-ին, հին բանակի վերացումով, Գներն արձակվեցին։ ՍՍՏՄ–ում գվարդիականի կոչումը տըր– վում է մարտերում առավելագույնս աչքի ընկած զորամասերին ն միավորումնե–րին։ 1941–45-ի Տայրենական մեծ պա–տերազմում Գ–ևերը կռվում էին ռազմա–ճակատի բոլոր կարնոր հատվածներում։ Գերագույն գլխավոր հրամանատարության որոշմամբ առաջիևը 1941-ի սեպտեմբերին Սմոլենսկի մոտ գործող զորամիավորում–ները դարձան գվարդիական։ Սւոալին– գրադյան ռազմաճակատում ցուցաբերած Գվարդիական կրծքանշան խիզախության համար, 21-րդ բանակի կազմում, գվարդիականի կոչման է արժա–նացել 76-րդ հայկ․ լեռնահրաձգային դի–վիզիան։ Բացի այդ, տարբեր ռազմաճա–կատներում կռվող շատ հայ ռազմիկներ և սպաներ գվարդիական զորամասերի կազմում արժանացել են գվարդիականի կոչման։ ՍՍՏՄ Գերագույն սովետի 1942-ի մայիսի 21-ի հրամանագրով գվարդիա–կան զորամիավորումների զինծառա–յողների համար հաստատվեց գվարդիա–կան կրծքանշան, իսկ 1943-ի ևունիսին՝ գվարդիական Կարմիր դրոշ՝ գվարդիա–կան բանակների և կորպուսների, ավե լի ուշ՝ ռազմածովային նավատորմի զո–րամասերի և միավորումների համար։ Ներկայումս Գ–ներ գոյություն ունեն նան կապիտալիստական մի քանի պե–տություններում (Մեծ Բրիտանիա, Շվե–դիա, Դանիա ևն)։ Նրանք պահպանում են թագավորի կամ պրեզիդենտի անձը։

ԳՎԵՐՁԻՆՈ, Գուերչինո (Guercino, Ջովաննի Ֆրանչեսկո ․ Բարբիերի, Barbieri) (մկրտվել է 8․2․1591, Չենտո, Էմիլիա–Ռոմանիա–22․12․1666, Բոլոնիա), Բոչոնիայի դպրոցի իտալացի նկարիչ։ Սովորել է Չենտոյում։ 1642-ից գլխավո–րել է Բոլոնիայի «Ակադեմիան»։ Լավա–գույն գործերից նն՜ «Մ․ ՊնարոնիԱայի թաղումը» (1621, Կապիւոոլիումյաև թան–գարաններ, Տռոմ), «Տիրամոր համբարձ– Գվերչինո․ «Կլեոպաարա* (Հայաստանի պետական պատկերասրահ, Երևան)