Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ըունակում են նաև աուքսոքրոմային խըմ– բեը (տես Աուքսոքրոմներ, Գունայնու– թյան տեսություն)։

ԳՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, քի–միական նյութերի կառուցվածքի և գուևա– վորվածության կապն արտահայտող տե–սություն։ Տիմնված է քվանտային տեսու–թյան վրա և բացատրում է նյութերի գու– նավորվածության և գույների փոփոխու– թյաև օրինաչափությունները։ Քվանտա– քիմիական պատկերացումները, նյութերի գունավորված լինելը բացատրելու հա–մար, առաջինը կիրառեցին Սկլարը և Ֆոստերը (1937–39)։ Գ․ տ–յան հետագա զարգացումը հնարավոր դարձրեց կան– խագուշակել ներկանյութերի կլանման սպեկտրները։ Մաթեմատիկակաև հաշ–վումները պարզեցնելու համար հաճախ օգտագործում են փորձնական եղանակով գտնված հաստատուևները։ Լույսի զգա–ցողությունը հետևանք է տեսողական նյարդի վրա էլեկտրամագնիսական տա–տանումների ներգործության։ Մարդու հա–մար տեսանելի են միայն 4000–7500 A երկարության ալիքները։ Այդ միջակայքի ալիքների (տեսանելի սպեկտր) միասնա–կան ներգործությունն ընկալվում է որ–պես սպիտակ։ Տարբեր գույների զգացո–ղությունն առաջանում է առանձին ալիք–ների ներգործությունից (տես աղյուսակ)։ Երբ տեսանելի սպեկտրից պակասում ևն որոշ ալիքներ, առաջանում է լրացուցիչ գույնի զգացողությունը։ Նյութը գունա–վորված է, եթե ընտրողաբար կլանում է սպիտակ լույսի բաղադրիչները։ Այդ դեպ–քում անցնում կամ անդրադարձվում են չկլանված ճառագայթները և առաջացնում լրացուցիչ գույնի զգացողություն։ Կլան–ված լույսի քանակությունը որոշվում է Բուգեր–Լամ րերտ–Բերի օրենքով։ Լույսի կլանումը հետևանք է մոլեկուլների Էներ–գիայի մեծացման՝ մոլեկուլը հիմնական վիճակից անցնում է գրգռված վիճակի։ Քանի որ տեսանելի լույսի քվանտային Էներգիան 37–70 կկաւ/գմու Է, ապա գունավորված կլինեն այն նյութերը, որոնք կլանում են այդպիսի ֆոտոններ։ Այսինքն նրանց հիմնական և գրգռված վիճակներին համապատասխանող Էներգետիկ մակար–դակների տարբերությունը 37–70 կկա{/գ մո{ Է։ Անօրգանական նյութերի մոլեկուլ–ների և իոնների կլանումը հետևանք է Էլեկտրոնների Էներգիայի մեծացման, սոլ– վատացման և բևեռացման աստիճանների փոփոխման։ Լույսի ընտրողական կլանու– մը կախված է նյութերի և նրանց մոլե–կուլների կառուցվածքից։ Պարզ կապեր պարունակող օրգ․ նյութերի մոլեկուլնե–րը գրգռված վիճակի են անցնում՝ կլանե– լով մանուշակագույն ճառագայթները (180–198 կկաւ/գմպ)։ Այդպիսի նյութե–րը գունավորված չեն։ Զուգորդված՝ կըրկ– նակի կապեր պարունակող նյութերը՝ գունածինները, կլանում են ավելի երկար ճառագայթներ, այսինքն՝ հիմնական և գրգռված վիճակների Էներգիաները ավե–լի քիչ են տարբերվում իրարից։ Տեսանելի ճառագայթների կլանումը սովորաբար պայմանավորված է մոլեկուլում զուգորդ–ված կապերի և ազո՝ –N= N–, ազոմե– տինային՝ – C = N, նիտրո՝ –N02 ևն խմբերի առկայու–թյամբ։ Այդ խմբերը կոչվում են գունա–կիրներ։ Գունավո–րումն ուժեղանում Է, եթե մոլեկուլը պա–րունակում է նաև – NR2, –ОН ևն խմբեր, որոնք կոչ–վում են աուքսո– քրոմներ։ Մեծացնե–լով մոլեկուլի բևե–ռացումը, նրանք հեշտացնում են գրգռված վիճակի անցնելը։ Կլանվում են ավելի քիչ Էներ–գիա ունեցող քվանտները, նյութի գույ–նը փոխվում Է՝ տեղաշարժվելով կանաչի կողմը (տես աղ․ 1)։ Կլանման տեղաշարժը երկար ալիքների կողմը (նյութերի գույնն անցնում է դեղինից–կարմիր–կապույտ և կանաչ) կոչվում է գ ու յ ն ի խտա–ցում կամ բատոքրոմային տե–ղաշարժ։ Տակառակ երևույթը կոչվում է գույնի բարձրացում կամ կլան–ման գիպսոքրոմային տեղաշարժ։ գունակիր աուքսոքրոմ -N=N-^j^> ОН գունածին Ներկանյութերի մեծ մասի մոլեկուլնե–րը պարունակում են բենզոլի կամ պի–րոլի օղակներ, որոնք հաճախ համակց–ված են իրար։

ԳՈՒՆԱՇԱՐ, գամմա գ ու նային, կերպարվեստում և դեկորատիվ արվես–տում գեղարվեստական երկ ստեղծելիս օգտագործվող գույների (մեկ գերիշխող գույնով) փոխկապակցված, ներդաշնակ երանգների շարք։ Գ․ կարող է ներառնել սպեկտրի գույները կաւք նրանց մի մասը։

ԳՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, 1․վերլուծա– կան քիմիայում, լուսաչափական եղանակներ, որոնցով որոշում են լու–ծույթներում գունավոր նյութերի պարու–նակությունը։ Չափում են լուծույթի կլա– նած լույսի քանակությունը՝ կախված գու–նավոր բաղադրիչի խտությունից։ Այդ կախումն արտահայտվում է Բուգեր–Լամ– բերտ–Բերի օրենքով․ I=I0․e~xlc (1)։ Լո–գարիթմելով (1)-ը կստանանք՝ 1ո(10/1)= =kc1=D (2)։ D-ն կոչվում է լ ու ծ ու յ թ ի օպտի– կական խ տ ու թ յ ու ն։ (2)-ից երե– վում է, որ լուծույթի օպտիկական խտու–թյունը ուղիղ համեմատական է լուծույթի խտությանը։ Այդ պատճառով գործնակա–նում նյութի խտությունը որոշում են չա–փելով լուծույթի օպտիկական խտությու–նը լուսագունաչափով, սպեկտրալուսա– չափով (օբյեկտիվ եղանակ) կամ աչքով (սուբյևկտիվ եղանակ)։ Վերջին դեպքում լուծույթի գույնը համեմատում են համե–մատական լուծույթների գույների հետ։ Գ–ի զգայնությունը մեծանում է, եթե լու–ծույթով անցնող լույսը մեներանգ է։ Անհրաժեշտ է ընտրել ալիքի այնպիսի երկարություն ունեցող ճառագայթ, որն ավելի լավ է կլանում հետազոտվող նյու–թը։ Տես նսճւՍւցեկտրաւուսաչավւություն, Գունայնության տեսություն։ 2․ Ֆ ի զ ի– կ ա յ ու մ, գիտություն գույնի չափման եղանակների մասին։

ԳՈՒՆԱՎՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, լու–սազգայուն թաղանթների միջոցով բազ–մագույն պատկերների՝ լուսանկարների ստացման եղանակ։ Գունավոր պատկեր–ները ստացվում են հատուկ լուսազգայուն շերտերի վրա, որոնք այնուհետև մշակ–վում են նեգատիվ–պոզիտիվային կամ դարձելի եղանակով։ Առաջին դեպքում նախ ստանում են լուսավորված առարկա–յի գունավոր նեգատիվ պատկերը, ապա պոզիտիվը՝ բնական գույներով։ Երկրորդ դեպքում օգտվում են դարձելի լուսազգա–յուն թաղանթներից, որոնց վրա ստանում են պատկերը բնական գույներով։ Գունավոր լուսանկարներ ստանալու հնարավորությունը նկարագրել ԷԶ․․Մաքս– վեչը 1861-ին։ Նա գտնում է, որ կապույտ, կանաչ և կարմիր լուսազտիչներ օգտա–գործելով ստացված նեգատիվների միջո–ցով հնարավոր է վերարտադրել լուսա–նկարվող առարկայի գույնը։ Այդ հնարա–վորությունն իրականացրեց ֆրանսիա–ցի գյուտարար Լ․ Դյուկլո դյու Օրոնը (1868–69)։ Գ․ լ–յան տարածված եղանակը եռշերտ լուսազգայուն թաղանթների վրա լուսա– նկարելն ու հետագա գունավոր հայտա–ծումն է։ Սովորաբար լուսանկարչական Գունավոր բազմաշերտ լուսա– նկարչական թիթեղի (ժապավենի, թղթի) կառուցվածքը։ 1,111 և IV – լուսազգայուն շերտեր, որոնք զգայուն են կա–պույտ (I), կանաչ (II) և կարմիր (III) ճառա–գայթների նկատմամբ, //–դեղին լուսազտիչ, V – հիմք՝ ժապավեն, ապակի, թուղթ ևն Ժապավենը (թիթեղը, թուղթը) ունի հե–տևյալ կառուցվածքը։ I շերտը զգայուն է միայն սպեկտրի կապույտ մասի նկատ–մամբ և զգայունացված չէ։ II շերտը դե–ղին լուսազտիչ է, որը պաշտպանում է հաջորդ շերտերը կապույտ լույսի ազ– Ա ղ յ ու ս ա կ Ալիքի երկա–րությունը՝ X, մմկ–ով Սպեկտրի գույնը Լրացուցիչ գույնը 400–435 Մանուշակագույն Դեղնականաչավուն 435–480 Կապույտ Դեղին 480–490 Կապտականաչավուն Նարնջագույն 490 – 500 Կանաչակապտավուն Կարմիր 500–560 Կանաչ Ծիրանի 560 – 580 Կանաչադեղնավուն Մ անուշակագույն 580 – 595 Դեղին Կապույտ 595 – 605 Նարնջագույն Կապտականաչավուն 605-730 Կարմիր Կանաչակապտավուն 730 – 760 Ծիրանի Կանաչ