Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեծությունը, ոբաեղ x-ը xi, хг,․․․․, xn մեծությունների միջին թվաբանականն Է․

ԴԻՍՊԵՐՍԻԱ ԱԼԻՔՆԵՐԻ, ներդաշնակ տատանման փուչային արագության կա–խումը հաճախականությունից։ Դ․ ա․ պայ–մանավորված է ալիքի տարածման միջա–վայրի ֆիզիկական հատկություններով։ Դ․ ա․ առաջանում է ցանկացած նյութա–կան միջավայրում (նույնիսկ շատ նոսր, ինչպիսին է, օրինակ, Երկրի իոնոլորտը), միայն վակուումում է, որ էլեկտրամագ–նիսական ալիքները տարածվում են առանց դիսպերսիայի։ Դ․ ա․ ի հայտ է գալիս նաև գերձայնային ալիքներում (տես Դիս– պերսիա ձայնի)։ Դիսպերսիայի առկա–յությունը հանգեցնում է տարածվող ազ–դանշանի ձևի աղավաղման։ Դա բացա–տրվում է ազդանշաևը կազմող տարբեր հաճախականության ներդաշնակ տատա–նումների տարածման արագությունների տարբերությամբ (տես Ափքներ, խմբա–յին արագություն)։ Օրինակ, երբ լույսն անցնում է թափանցիկ պրիզմայով, դիս– պերսիան հանգեցնում է սպիտակ լույսի տարրալուծման (տես Դիսս/երսիա չույսի)։

ԴԻՍՊԵՐՍԻԱ ԼՈՒՅՍԻ, նյութի բեկման ցուցչի կամ լուսային ալիքների փոդա–յին արագության կախումը հաճախակա–նությունից։ Դրանով է պայմանավորված Բեկման ցուցչի (հոծ գիծ) և կլանման ցուցչի (ընդհատ գիծ) կախումը ալիքի երկարությու–նից (մմկ–ոՎ) սպեկտրի առաջացումը լույսի բեկման, դիֆրակցիայի կամ ինտերֆերենցիայի դեպքում։ Լույսի դիսպերսիային են վե–րաբերում Նյուտոնի նշանավոր փորձերը (1672), որոնք հանգեցրին երկու կարևոր հայտնագործության․ 1․ տվյալ նյութում տարբեր գույնի լուսային ճառագայթները բնութագրվում են բեկման տարբեր ցու–ցիչներով, 2․ սպիտակ լույսը պարզ գույ–ների (մեներանգ ճառագայթների) համա–խումբ է– Սպեկտրի տվյալ տիրույթի հա–մար թափանցիկ նյութի բեկման ցուցիչը (ո) աճում է հաճախականության (v) մե– ծացմամբ (ալիքի երկարության՝ X-ի փոք– րացմամբ)։ ո–ի այսպիսի կախումը v-ից կոչվում է նորմալ դիսպերսիա։ Սպեկտրի այն մասերում, որտեղ լուսա–յին էներգիայի կլանումն ուժեղ Է, բեկման ցուցչի կախումը հաճախականությունից բավական բարդ է– Երևան է գալիս ա ն ո– մալ դիսպերսիայի տիրույթը (ո–ի նվազումը v-ի մեծացմամբ)։ Օրինակ, ցիանին ներկանյութի բարակ պրիզմա–յում կարմիր ճառագայթները կլանման տիրույթում մանուշակագույնից ավելի ուժեղ են բեկվում (նկ․)։ Յուրաքանչյուր նյութ ունի կլանման իր շերտերը, և բեկ–ման ցուցչի մեծությունը պայմանավոր– ված է սպեկտրում այդ շերտերի բաշխու–մով։ Դասական էլեկտրոնային տեսության համաձայն, նյութի ատոմները կամ մոլե–կուլները որոշակի սեփական հաճախակա–նությամբ ներդաշնակ օսցիլյատորներ են, որոնք լուսային ալիքի Էլեկտրական դաշ–տի ազդեցությամբ ստիպողական տա–տանումներ են կատարում (ընկնող ալիքի հաճախականությամբ)։ Երբ լուսային ալի–քի հաճախականությունը համընկնում է սեփական տատանումների հաճախակա–նությանը, առաջանում է ռեզոնանսի երե–վույթը, որով պայմանավորված է լույսի կլանման և £ դիէլեկտրիկական թափան–ցելիության կախումը հաճախականությու–նից (իսկ բեկման ցուցիչն իր հերթին սպեկ–տրի օպտիկական տիրույթում e-ից կախ–ված է п=]Г7 առնչությամբ)։ Ըստ այդ տեսության, բեկման ցուցչի և հաճախա–կանության կապն արտահայտվում է ո = 1 + 2лК -г––2V42 2 2 մոտավոր m (v02–v2)2 +y2v2 բանաձևով (N-ը մասնիկների թիվն է միա–վոր ծավալում, e-ն էլեկտրոնի լիցքն է, m-ը՝ զանգվածը, v-ն՝ լույսի, Vo-ն՝ սեփա–կան տատանումների հաճախականությու–նը, y-ն՝ տատանումների մարման գոր–ծակիցը)։ Դիսպերսիայի դասական և քվան–տային բացատրություններն էապես չեն տարբերվում։ Սակայն քվանտային տեսությունը, հաստատելով դասական պատկերացումներից Ստացված որակա–կան արդյունքները, էական ճշտումներ մտցրեց։ Մեծ թվով գրգռված ատոմների դեպքում լույսի դիսպերսիայի առանձնա–հատկությունները (այսպես կոչված՝ բա–ցասական Դ․ լ․) բացատրվում են քվան–տային տեսությամբ։ Լույսի դիսպերսիան թափանցիկ նյութերում մեծ նշանակու–թյուն ունի սպեկտրային սարքերի հաշ–վարկի համար։ Պտտական դիսպերսիան բևեռացման հարթության պտույտի անկ–յան կախումն է ալիքի երկարությունից։ Թափանցիկ նյութերում X-ի փոքրացմամբ այդ անկյունը սովորաբար մեծանում է (նորմալ պտտական դիսպերսիա)։ Լույսի կլանման տիրույթում կախումը բարդ է, ընդ որում, պտույտի անկյունը կարող է շատ մեծանալ (անոմալ պտտական դիս– պերսիա)։ Գրկ․ տես Դիֆրակցիա ւույսի հոդվածի գրականությունր։

ԴԻՍՊԵՐՍԻԱ ՁԱՅՆԻ, ձայնային սղիքնե րի Փուչային արագության կախումը հա–ճախականությունից։ Առանձնապես լւա| է արտահայտվում գազերում գերձայնային ալիքների տարածման ժամանակ։ Օրի–նակ, ածխաթթու գազում ձայնի արագու–թյունը 105 հց–ից փոքր հաճախականու–թյունների դեպքում 268 մ/վրկ է, իսկ 105 հց–ից մեծ հաճախականությունների դեպքում՝ 280 մ/վրկ։ Կարևոր է ռելաքսա– ցիոն դիսպերսիայի երևույթը բազմատո– մանի գազերում, երբ մոլեկուլների ևամըն– թաց շարժման էներգիան (ձայնային ալիքի հաղորդած) փոխանցվում է ազատությաէ ներքին աստիճաններին (տատանողակաէ և պտտակաև շարժումներ)։ Այդ փոխան–ցումը կատարվում է ռելաքսացիայի т ժա– մանակամիջոցի ընթացքում։ Եթե ձայնա–յին ալիքի պարբերությունը՝ T-ն, ւ–ից փոքր Է, ապա պարբերության ընթացքում ազատության ներքին աստիճանները չեն հասցնում գրգռվել։ Իսկ եթե Т^>т, ապա ձայնային ալիքի Էներգիան վերաբաշխ–վում է ազատության ներքին աստիճան–ներին, դրա հետևանքով ևամընթաց շարժ–ման Էներգիան, ուստի և գազի առաձգա–կանությունն ու ձայնի արագությունն ավե–լի փոքր են, քան մեծ հաճախականություն–ների (փոքր Т-ի) դեպքում։ Այսպիսով, հաճախականությունների որոշակի տի–րույթում ձայնի արագությունը մեծանում է հաճախականության մեծացմամբ։ Ռելաք– սացիոն Դ․ ձ․ առաջանում է ոչ միայն գազերում, այլև հեղուկներում (մի քանի միլիոն հց հաճախականության դեպքում), Էլեկտրոլիտների լուծույթներում, որոշ պինդ մարմիններում ևն։ Ոչ ռելաքսա– ցիոն բնույթի դիսպերսիայի պատճառ կարող են լինել միջավայրի ֆիզիկական ևատկությունները՝ ջերմահաղորդակա–նությունը, մածուցիկությունը ևն։ Ձայնի դիսպերսիան կարող է պայմա–նավորված լինել նաև տարածման միջա–վայրի (մարմնի) սահմաններով (այսպես կոչված՝ «երկրաչափական» տիպի դիս– պերսիա, օրինակ, ալիքների տարածու–մը ձողերում, թիթեղներում, ձայնային ալիքատարներում)։ Ձայնի դիսպերսիան հանգեցնում է տա–րածման ժամանակ իմպուլսի ձևի աղա–վաղման։ Գրկ․ Бергман Л․, Ультразвук и его применение в науке и технике, пер․ с нем․, 2 изд․, М․, 1957; Михайлов И․ Г․, Соловьев В․А․, Сырников Ю․П․, Основы молекулярной акустики, М․, 1964․

ԴԻՍՊԵՐՍՈՒԹՅՈՒՆ (<լատ․ dispersus– ցրված, փոշիացած), դ ի ս պ և ր ս ու– թյան աստիճան, մանրացված ֆա–զի մասնիկների չափերը բնորոշող մեծու–թյուն դիսպերս համակարգերում։ Դ․ հա–կառակ համեմատական է մասնիկների մեծությանը և որոշվում է ղիսպևրսված /․ Միադիսպերս համակարգ․ 2․ բազմադիս– պերս համակարգ․ f(6) – դիսպերսված ֆացի ծավալի բաժինը, որն ընկնում է տվյալ մե–ծությունն ունեցող մասնիկներին։ 6–մասնի–կի մեծությունը (Ց0-ն մասնիկի ամենահավա– նական մեծություն Է) ֆազի մասնիկների տեսակարար մակե–րևույթով։ Բարձրմոլեկուլային միացու–թյունների քիմիայում Դ․ բնութագրում է մակրոմոլեկուլնհրի միջին չավւը և որոշ–վում է մոլեկուլային զանգվածով։ Դիսպերս համակարգևրը սովորաբար պարունակում