Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երևանի բերդի մնացորդնէրը XIX դ․ վերջին հաջորդող թուրք և պարսիկ տիրակալնե–րի բացառիկ կարևոր ռազմական հենա–կետը Արարատյան դաշտում։ Մինչև ռուս–ների գրավելը (1827), ձեռքից–ձեռք անց–նելով, մի քանի անգամ ավերվել և վերա–շինվել է՝ ենթարկվելով որոշ փոփոխու–թյունների։ Առաջին նկարագրություննե–րը վերաբերում են XVII դ․ կեսին (ժ,–Բ․ Տավերնիե, ժ․ Շարդեն)։ Կան հիշատա–կություններ նաև մատենագրական աղ–բյուրներում (Զաքարիա Ագուլեցի, Առա–քել Դավրիժեցի և ուրիշներ)։ XIX դ․ սկըգ– բին զբաղեցրել է 790 t/X850 t/ չավւերի մոտ 7 հա քառանկյունի պարագծով տա–րածություն։ Երնանի կողմից շրջապատ–ված էր քարե հիմքեր ունեցող հողաշեն երկտակ պարիսպներով։ Դրանց միջև ընկած էր «արտաքին բերդը»՝ 36–42 մ լայնությամբ։ Երկտակ պարիսպների ընդ–հանուր երկարությունը կազմել է 4,5 կմ, բարձրությունը՝ 10,5–12 it։ Բերդն ունե–ցել է Թավրիզյան և Շիրվանյան երկտակ դարպասներ։ Պաշտպանական կառուց–վածքների բաղկացուցիչ մասն էին Տրազ– դանի ձորն իջնող գաղտնուղին, պարիսպ–ների (բացի արմ–ից) արտաքին պարա–գծով ձգվող հողաթմբերն ու ջրլեցուն խանդակները։ Պաշտպանական համա–կարգի մեջ էր մտնում նաև «Իծաբերդ» lVJXiXV՝) }ՀլՅձծ Wi£jviigA^Yu6 րլՈԼ– բը, որ Ե․ բ–իկ էր կապվում Տրագդաևի կամրջով։ Ե․ բ–ի ներսում եղել են տարբեր բնույթի շինություններ (սարդարի կամ խանի պալատը կից հարևմով, երկու մըզ– կիթ, բաղնիք)։ «Արտաքին բերդը» կա–ռուցապատված էր բնակելի տներով (ըստ ժ․ Շարդենի՝ 800), խանութներով, ար–հեստանոցներով։ XIX դարի առաջին կե–սին դրանց մի մասը օգտագործվել է կա–յազորի, զինվորական հիվանդանոցի, գա– վառապետարանի և այլ կարիքների հա–մար, կառուցվել են նոր շենքեր։ XIX դ․ 2-րդ կեսից Ե․ բ․ կորցրել է իր ռազմա–կան նշանակությունը, իսկ մոնումենտալ շենքերը, լքվելով, հետզհետե ավերվել են՝ իրենց տեղը զիջելով առաջացող բնակելի թաղամասին։ Տետագայում Ե․ բ–ի մի մասը զբաղեցրել են Շուստովի կոն–յակի գործարանի շինությունները։ Սովե–տական տարիներին այդտեղ կառուցվել է «Արարատ» տրեստի գինեգործարանի ընդարձակ համալիրը։ Գրկ․ Ադամյան Ա․, Տեղագրություն Երնանի, Ե․, 1889։ Շահ ազիզ Ե․, Տին Երևանը, Ե․, 1931, Էշ 173–87։ АрУХЮНЯН В․ М․, Асратян M# М․, Меяикян А* А․, Ереван, М~, 1968» с․ 23–27․ Վ․ Հարությունյան

ԵՐԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ պետական, ՏՍՍՏ առողջապահու–թյան մինիստրության բժշկական բարձ–րագույն ուսումնական հաստատություն։ Տիմնվել է 1930-ին, Երևաևի պետակաև համալսարանի բժշկ․ ֆակուլտետի (կազ–մակերպվել է 1922-ին) հիման վրա։ Առա–ջին դասախոսներն էին Ս․ Կամսարա– կանը, Վ․ Արծրունին, Գ, Արեշյանը, Ա․ Տա– կոբյանը, Ա․ Իսահակյանը, Լ․ Տովհան– նիսյանը, Տ․ Քեչեկը, Ա․ Տովհաննիս– յանը և ուրիշներ։ 1922–74-ին տվել է ավելի քան 8000 շրջանավարտ։ 1974–75 ուս․ տարում ուներ 2725 ուսանող (այդ թվում՝ արտասահմանյան և սփյուռքա–հայ), հինգ ֆակուլտևտ․ բուժկանխար– գելիչ (կազմակերպվել է 1922-ին), սանի– տարա–հիգիենային (1930-ին), մանկա–բուժական (1958-ին), ստոմատոլոգիական (1968-ին), դեղագործական (1972-ին)։ 1958-ին կազմակերպվել է բժիշկների կատարելագործման ֆակուլտետ, որը 1962-ին վերակառուցվել է և դարձել բժիշկների, կաաարեւագործւէան Երևանի ինաոիաոէւոՀ 1932 թվականին հիմնվել է ասպիրանտուրա և կլինիկական օր–դինատուրա։ 1936-ից իրավուևք է տըր– վել շնորևելու գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ։ 60 ամբիոններում, կենտրոնական և 26 գի–տահետազոտական ու պրոբլեմային լա–բորատորիաներում (1974) աշխատել են ՍՍՏՄ ԲԳԱ և ՏՄՍՏ ԳԱ 4 ակադե–միկոս ու թղթակից–աևդամ, գիւոություն– Երևանի պեա․ բժշկական ինաո–ի մասնաշենքը ների 70 դոկտոր, 235 թեկնածու։ Ամբիոն–ները գործում են հանրապետական ու քա–ղաքային հիվանդանոցների (կլինիկանե–րի) բազայի վրա։ Պրակտիկան տարվում է վերոհիշյալ, ինչպես նաև շրջանային հիվանդանոցներում։ Ուսման տնողու– թյունը 7 տարի Է՝ երկամյա մասնագի– տացմամբ (6-րդ կուրսում՝ սուբօրդինա– տուրա, 7-րդ–ում՝ ինտերնաաուրա)։ Գոր–ծում է (1947-ից) ուսանողական գիտական ընկերություն (ՈւԳԸ), ուր 1975-ին ընդ–գրկված էր 1200 ուսանող։ Գիտնականների աշխատանքները նվիրված են սիրտ–անո– թային համակարգի, հայկական (պերիո– դիկ), ալերգիական հիվանդությունների ախտածնության, ախտորոշման, կլինիկա–յի և բուժման, նեֆրոլոգիայի, նյութավւո– խանակության, կենսաքիմիայի և ախտա– բ անա–քիմիայի օրինաչաֆ ությունների # օրգանիզմի և բարձրագույն նյարդային համակարգի ռեակտիվության հարցերի ուսումնասիրությանը։ Տետազոտվել են սրտի պսակաձև անոթները լայնացնող և ուղեղի արյան շրջանառությունը կար– գավորող սինթետիկ նոր դեղանյութերի, օրգանիզմի իմունոլոգիական ռեակտիվու– թյան վրա կիսասինթետիկ նոր անտիբիո–տիկների ազդեցության մեխանիզմները, ՏՍՍՏ արդյունաբերության տարբեր ճյուղերում աշխատողների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ազդեցու–թյունը։ Ունի գրադարան (400 000 գիրք), ըն–թերցասրահներ, մասնագիտական կաբի–նետներ։ 1940-ից հրատարակում է գիտա–կան աշխատություններ, 1955-ից՝ ուսանո–ղական գիտական աշխատություններ, 1958-ից՝ «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթը։ Է, Գաբյւիեւյան

ԵՐԵՎԱՆԻ ԳԱՎԱՌ, վարչական միավոր (օկրուգ իմաստով) Արևելյաև Տայաստա– նում 1840–49 թվականներին։ Հայկա–կան մարզը վերացնելուց հետո ռուս, կայսր Նիկոլայ 1-ի 1840-ի ապրիլի 10-ի հրամա–նագրով Անդրկովկասը վարչական բա–ժանման ենթարկվեց, ստեղծվեց Ե․ գ․, որը մտավ Վրացա–իմերեթական նահան–գի (կենտրոնը՝ Թիֆլիս) մեջ։ 1846-ի դեկտ․ 14-ին, վարչական նոր բաժանմամբ, Անդրկովկասում ստեղծվեց չորս նահանգ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու ն Դերբենդի։ Երնանի, Նախիջնանի ն Ալեք– սանդրապոլի գավառները մտան Թիֆլիսի նահանգի մեջ։ 1849-ի հունիսի 9-ի հրա–մանագրով Ե․ գ․ վերացվեց, ստեղծվեց Երևանի, նահանգը, որը միավորում Էր Երնանի, Նախիջնանի, Ալեքսանդրապոլի ն Նոր Բայազետի գավառները։

ԵՐԵՎԱՆԻ ԳԱՎԱՌ, վարչական միավոր (օկրուգ իմաստով) Տայկական ՍՍՏ–ում 1921–30-ին։ Տայաստանի Տեղկոմի 1921-ի հուլիսի 20-ի դեկրետով Ե․ գ–ի մեջ մտան Ղամարլուի, Աղհամզալուի, Բաշ– գյառնիի, Կոտայքի և Ախտայի գավառա–մասերը (Երևաև քաղաքը Ե․ գ–ի մեջ չէր մտնում), իսկ 1921-ի օգոստոսի 16-ի դեկրետով՝ նաև Վեդի–Բասարի գավառա–մասը։ ՏՍՍՏ կենտգործկոմ)] նախա– գահության !929փ նւււփւփ որւտՏտմբ Ե․ գ․ նոր Փովւոխությաև ենթարկվեց, գավառի մեջ մտան 10 շրջան (նույն որոշ–մամբ գավառամաս տերմինը փոխարինվեց շրջան տերմինով)՝ Մեղրի, Դարալագյազ, Աշտարակ, Թալին, Կոտայք, Տրազդան, Ղամարլա, Ղուրգուղուլի, Վաղարշապատ, Վեդի։ ՏՍՍՏ Կենտգործկոմի նախա–գահության 1930-ի սեպտ․ 9-ի որոշմամբ ՏՍՍՏ վարչա–տերիտորիալ նոր բա–ժանումով Ե․ գ․ վերացվել է։

ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏՍ ԹԱՏԵՐԱԿԱՆ

ԻՆՍՏԻՏՈՒՏ, Տայկական ՍՍՏ կերպ–արվեստի և թատերարվեստի պետակաև բարձրագույն կրթական հաստատություն։ կազմակերպվել է 1952-ին, Երնանի թա–տերական (ևիմն․ 1944) և Երևանի գեղար–վեստական (հիմն․ 1945) ինստ–ների միա–վորումով՝ թատերական և կերպարվեստի ֆակուլտետներով։ Թատերական ֆակուլ–տետն ուներ ռեժիսորական, դերասանա–կան ն թատերագիտական (1944–62), կերպարվևստինը՝ գեղանկարչության, քանդակագործության, թատերանկարչու– թյան (1949–58) և գրաֆիկակաև (1949 – 1959) բաժիններ։ 1976-ին ինստ–ի եր–կու ֆակուլտետներն ունեին հետևյալ բաժինները, թատերականը՝ դերասանա–