Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Զ tj աըթնոց․ ավեըակների ընդհանուր տեսքը վերևից Զվարթնոց, կաթողիկոսական պալատի (VII դ․) գահադահլիճը, վերակազմություն՝ Վ․ ՛Հարությունյանի կաբաժան գոտուց վեր տեղադրված են զարդաքանդակ պսակազարդ բոլորակ լուսամուտները, որոնք լուսավորում են պարարկյալ սրահի երկրորդ հարկը։ Ան–կասկած հվ․ մասում է տեղադրված եղել արևային բոլորակ ժամացույցը։ Բարեհնչուն համաչափություններով ընդհանուր հորինվածքում կոմպոզիցիոն բոլոր տարրերը կազմում են կուռ, ամ–բողջական համակարգ՝ ուղղված որոշա–կի նպատակի՝ ստեղծել այնպիսի արխի– տեկտոնիկ կերպար, որը նույնությամբ ընկալվի և համազոր ներգործի բոլոր դիտակետերից։ Զ–ի կերպարը մտահղաց–ված է որպես մի ամբողջական կոթող–մո– նումենտ, որը, լինելով որոշակի ֆունկ–ցիայով շենք՝ տաճար, ամփոփելով Գրի–գոր Լուսավորչի մասունքները, պետք է կրեր իր ժամանակի գաղափարախոսու–թյան բուն խորհրդանշանը՝ խաչը։ Սի–մետրիայի ուղղահայաց առանցքով զար–գացող ծավալի ռիթմական կարգը (մակե–րեսների կոմպոզիցիոն տարրերի մետ–րական կարգը շնորհիվ տարածական կրճատման վեր է ածվում նույնպես ռիթ–մականի) ստեղծում է կերպարի դինամիկ վերսլացություն, չնայած, որ Զ–ի ուղղա–հայաց և հորիզոնական առանցքների հա–րաբերությունը փոքր է (5X4, բարձրու–թյունն առանց պատվանդանի մոտ 45 Վ է)։ Տաճարի ներսում՝ թռիչքի պատրաստ–ված թևատարած արծիվները, լուսավոր պարարկյալ սրահի որմնասյունազարդի ռիթմը, խոյազարդ խոյակներով սյունա– կազմ խորանների պարը, մույթերի սլաց–քը, բարձրադիր լուսաողող գմբեթը ողջ դեկորի հետ մեկտեղ պետք է ստեղծեր նույն վերսլացությունը։ Սակայն Զ–ի դի–նամիկան անսաստ սլացք չէր դեպի վեր, որ բնորոշ էր հետագա դարերի գոթական ճարտ․ կերպարներին, այլ հավասարա–կշռված, հանդարտորեն սահուն վերելք։ Պարարկյալ սրահի երկրորդ հարկի առ–կայությունը ֆունկցիոնալ և կառուցված–քային նշանակության հետ մեկտեղ մեծա–պես նպաստել է կևրպարի աստիճանաբար ներդաշնակված վերելքին՝ այդպիսով ձեռք բերելով նաև կոմպոզիցիոն նշանա–կություն։ Տաճարը գոտևորող բազմաթիվ դեկորատիվ երիզների համակարգում (քիվապսակ, խորանաշար, նռնաշար ևն) ևրկրորդ հարկի բոլորակ լուսամուտների պսակազարդ պարը ամենապատկերավոր կոմպոզիցիոն տարրերից Է։ Թ․ Թորամանյանի վերակազմության ստույգությունը ապացուցվեց 1906-ին՝ Զ–ի օրինակով, ըստ Ասողիկ պատմիչի, XI դ․ սկզբին Անիում կառուցված Գագկաշեն Գրիգոր Լուսավորչի ւոաճարի պեղումնե–րից հայտաբերված մանրակերտով (առար–կայական մյուս ապացույցը Փարիզի Սեն– Շապել եկեղեցու, 1243–48, որմնաքան–դակներն են)։ Թ․ Թորամանյանի վերա– կազմության վերաբերյալ եղել են առար–կություններ։ Ելնելով Ա․ Կուզնեցովի որոշ թեզերից (1951) և իր հետազոտությունից՝ Ա․ Մնացականյանը առաջարկել է (1958) վերակազմության այլ տարբերակներ։ Ա․ Կուզնեցովը Զ․ ընդհանուր առմամբ գնահատելով որպես մեծագործ և վեհա–շուք կառույց՝1 նրա հատակաձևը համարում է «կառուցվածքորեն անտրամաբանա–կան»։ Ըստ նրա, ժամանակի տեխ․ մա–կարդակը չէր համապատասխանում Զ–ի Զվարթնոց, ավերակների մի մասը Սեն–Շապելի (1243–48, Փարիզ) բարձրա–քանդակները Զվարթնոց․ 1․ բարձրաքանդակ «Ցոհան» արձանագրությամբ, 2․ բեկոր նռնենու բարձ–րաքանդակով, 3․ արծվաքանդակ խոյակ, 4․ խոյազարդ, կողովաձև խոյակ, Ներսես Գ կաթողիկոսի անվան աա առերով ճարտարապետի հանդուգն մտահղացմա–նը։ Նրա վերլուծությամբ քառակոնքը ծավալային ձևով արտահայտված է եղել արտաքինում, բացակայել է պարարկյալ սրահի երկրորդ հարկը, իսկ կառուց–վածքային հիմնական կրող հանգույցնե՝ րից շատերը գերլարվածության պատճա–ռով չէին կարող դիմադրել հզոր ծանրա–բեռնվածությանը։ Սակայն նա իր հաշ–վարկներում անտեսել է, որ Զ–ի մայր մույթերը, արծվախոյակավոր ու քառա–կոնքի սյուները, կապվելով կրկնակի կո–րության կամարների ու թաղերի միջո–ցով, կազմում ևն միաձույլ ամբողջական տարածական համակարգ, որի շնորևիվ կրող տարրերը աշխատում են միաժամա–նակ։ Պարարկյալ սրահի առաջին և երկ–րորդ հարկի թաղերից կազմված տարա–ծական օղակները ունեցևլ են հորիզոնա–կան կոշտ հակաերկրաշարժային նշանա–կություն։ Զ–ում օգտագործված են ամուր, դժվար հողմնաևարվող տուֆ, երեսա–պատման համար՝ պոչավոր քարեր, մեծ զանգվածները կրող մեծապես լարված սյուների և նրանց խարիսխների ու խո–յակների համար ավելի ամուր, դացի– տային տուֆերից միակտուր քարեր, քա– րակրաբետոնի լիցքերում՝ չեչաքար, պեմ–զա, բարձր որակի կրաշաղախ, որը ժա–մանակի ընթացքում ստանում է կրաքարի ամրություն։ Քարերն իրար միացնելու համար կիրառված են երկաթյա գամեր՝ ամրացված կապարի լիցքով։ Եթե նույ–նիսկ իբրև հիմք ընդունվեն Ա․ Վ․ Կուզ–նեցովս մոտավոր հաշվարկները (արծվա– խոյակ սյուների լարումը՝ 40 կգ/աէ2), ապա հաշվի առնելով, որ դացիտային տուֆերի ամրությունը հավասար է 1000– 1200 կգ/utl2, արծվախոյակ սյուների կրո–ղունակությունը բեռնվածությունից շատ ավելին է ստացվում։ Քառակոնքի ձնի դրսևորումը որպես արխիտեկտոնիկ սկզբունք իր բազմակերպ մարմնավորու–մը գտել էր մինչ Զ․ իրականացված մի շարք կառույցներում։ Տայկ․ ճարտ–յան մեջ Զ․ նորատիպ կառույց էր։ Քառակոնքն այստեղ կառուցվածքային ընդհանուր հո–րինվածքի միայն կորիզն է և ոչ տեկտո–