Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յին համակարգում ապրում են սեռահա– սուն էխինոկոկեր: Դրանց արտաթորան– քի հետ էխինոկոկի ձվերը ընկնելով ար– տաքին միջավայր՝ վարակում են կերը, ջուրը, սննդամթերքը են: Մարդիկ վա– րակվում են նաև անմիջական շփումից (առավել վտանգավոր է, երբ երեխաները խաղում են շների հետ): Ստամոքս–աղի– քային համակարգում ձվերը վերափոխ– վում են թրթուրների, թավւանցում արյան համակարգ, ապա լյարդ, թոքեր, գլխու– ղեղ և այլ օրգաններ ու հյուսվածքներ՝ առաջացնելով տարբեր մեծության, հե– ղուկով ու սկոլեքսներով (թրթուրի գըլ– խիկներ) լցված բշտեր (բշտային շրջանն ընթանում է դանդաղ, երբեմն՝ 10–40 տարի): Հիվանդության ընթացքում բըշ– տերը մի դեպքում պատռվում են (առաջա– նում են ալերգիկ երևույթներ, թունավո– րում, կոմա և մահ), այլ դեպքում՝ ետա– ճում ու կրակալվում (առողջացում): Հա– ճախ բուշտն աստիճանաբար աճում է, ճնշում համապատասխան օրգանները, առաջացնում տարբեր բնույթի ախտա– բանական երևույթներ: է. ախտորոշում են ռենտգենյան հետազոտությամբ, ալեր– գիական և ագլուտինացիայի հատուկ ռեակցիաներով: Բուժումը, վիրաբուժա– կան (բշտերի հեռացում) կամ վիրապատու– թյան հակացուցման դեպքում՝ տ և պ ա լ դեղանյութով: Կենդանիների բուժումը մշակված չէ: Կանխարգելումը. շների ճիճվաթափում (թափառողներին պետք է ոչնչացնել), ախտահարված օրգանների վարակազերծում, մսի կոմբինատներում, սպանդանոցներում անասնաբուժա–սա– նիտարական հսկողություն, սննդա– մթերք կամ կանաչեղեն օգտագործելիս սան–հիգիենիկ կանոնների պահպանում: է. տարածված է գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ ՀՍՍՀ–ում: Հայաստանում է–ի ուսումնասիրության հարցերով զբաղ– վել են Դ. Հովհաննիսյանը (1895–1907), հետագայում՝ հայ սովետական գիտնա– կաններ Դ. Մեւյշոնյաեը, Ս. Շաբիման– յանը, Ս. Ավդաւբեկյանը, է. Մարտիկյա– նը, Ա. Չոբանյանը: Կ. Դեղձանյան

ԷԻՆԱԹՈՆ, տես Ամենհոթեւց IV: «ԷԻՈ» («3x0», «Արձագանք»), բոլշևիկ– յան լեգալ օրաթերթ: Հրատարակվել է Պետերբուրգում, 1906-ի հունիսի 22 (հու– լիսի 5)-ից մինչև հուլիսի 7(20)-ը, «Վպեր– յոդ» («Bnepe#») օրաթերթի փոխարեն: Լույս է տեսել 14 համար: Փաստացի խմբագիրը եղել է Վ. Ի. Լենինը: Թերթում զետեղվել են Վ. Ի. Լենինի մի շարք հոդ– վածներ:

ԷԽՈԼՈՏ (էխո–արձագանք և լոտ), ծովի խորությունը չափող նավավարական և հե– տազոտական հիդրոակուստիկ սարք: Նա– վի ճառագայթիչ վիբրատորից ուղարկված ձայնը, անդրադառնալով ծովի հատակից, ընդունվում է նավի վրա գտնվող ընդու– նիչ վիբրատորով: Ձայնի առաքման և ընդունման միջև ընկած ժամանակահատ– վածով որոշվում է ձայնի անցած ճանա– պարհը, իսկ վերջինով՝ ծովի խորությունը: ԷԿձԵՍ՚Ա (հուն. ex£e|ia – ցան, լատ. Eczema), մաշկի քրոնիկական, հաճախ սրացումներով ուղեկցվող բորբոքային հիվանդություն: Պատճառները բազմա– զան են, բայց հիմնականում կապված է նյարդային համակարգի գործունեության խանգարումների և օրգանիզմի վրա զա– նազան ալերգենների (ներկեր, դեղա– նյութեր, նյութափոխանակության խան– գարումներից առաջացած արգասիքներ ևն) ներգործության հետ: է. կարող է տա– րածվել մաշկի բոլոր հատվածներում (բա– ցառությամբ լորձաթաղանթների): Ըստ զարգացման դինամիկայի հիվանդությու– նը բաժանվում է 3 շրջանի՝ սուր, ենթա– սուր և քրոնիկական: Սուր է–ի ժամանակ մաշկի վրա առաջանում են տարբեր տե– սակի և բնույթի ցաներ (պոլիմորֆ ցան), էրիթեմաներ, բշտիկներ, որոնք միաձուլ– վում են և առաջացնում կարմրավուն, բորբոքային հատվածներ (էրիթեմային փուլ): Ընթանում է ուժեղ, տանջալից քո– րով, ցավերով և տհաճ զգացումով: Հե– տագայում բորբոքման ֆոնի վրա գերա– կշռում են հանգույցները (հանգուցավոր փուլ), իսկ բշտիկները պատռվում են, ար– տադրում մեծ քանակությամբ արտաքիրտ (թաց փուլ): Մի քանի շաբաթից հետո բշտիկները չորանում են, կեղևակալվում (կեղևային փուլ), իսկ հետո կեղևները պոկվում են, և մաշկը թեփոտվում է (թե– փոտման փուլ): Սուր երևույթներն անց– նելուց հետո հիվանդությունը հաճախ դառնում է քրոնիկական: Բուժումը, հիմ– նականում պետք է որոշել ալերգենը: Թաց փուլում է–ի ցաները չորացնել ասեպ– տիկ դեղանյութերի (ռիվանոլի, արծաթի նիտրատի, ռեզորցինի լուծույթներ) թըր– ջոցներով: Հ. Գնորգյան

ԷԿԶԻՍՏԵՆՑԻԱԼԻԶՄ (<ուշ լատ. exsis- tentia – գոյություն), գոյության փ ի լ ի ս ո փ ա յ ու թ յ ու ն, արդի բուր– ժուական փիլիսոփայության ուղղություն, որի գլխավոր թեման մարդու անհատական կեցությունն է, նրա կյանքի իմաստն ու ճակատագիրը: Առաջացել է առաջին հա– մաշխարհային պատերազմից հետո Դեր– մանիայում (Մ. Հայդեգեր, Կ. Ցասպերս), իսկ երկրորդ համաշխարհային պաաերազ i/ի ժամանակ ձևավորվել է Ֆրանսիայում (Դ. Մարսել, Ժ.-Պ. Սարտր, Ա. Կամյու): է–ի գաղափարները սերում են Ս. Կիեր– կեգորից, անմիջական աղբյուրներն են Ֆ. Նիցշեի իռացիոնափզմը, Ա. Բերգսո– նի ինաոփաիվիզմը, է. Հուսեռլի ֆենո– մենոչոգիան: է. ընդգծում է հասարակա– կան կյանքի երևույթների օտարումը ան– հատից, անհատի ենթարկվածությունը զարգացած կապիտալիզմի պայմաննե– րում կյանքի «բանական» կարգավորման մեխանիզմին և անզորությունը հասարա– կական աղետների հանդեպ: Գիտությու– նը և նրա տեխ. կիրառությունը ևս, ըստ է–ի, պատկանում և ծառայում են խոր– թացած այդ աշխարհին, տրամաբանա– կան–դատողական մտածողությունը՝ տա– լով աշխարհի մեխանիզմը, բացառում է անհատին և չի իմաստավորում աշխարհը մարդու համար: Միաժամանակ է. հա– վակնում է հաղթահարելու անհատակա– նության հոգեբանականացումը և գտնելու մարդկային ապրումների անմիջական հիմքը, որոնք չի կարելի օբյեկտիվացնել, օտարել, հաղորդել ուրիշներին, թերևս միայն արվեստն է, որ կարող է մասնա– կիորեն վերարտադրել դրանք: Ապրում– ները, ըստ Ցասպերսի, առավել հստակ են «սահմանային վիճակներում» (մահվան երկյուղ, մեղքի զգացողություն ևն), երբ մարդն ըմբռնում է իր գոյության վերջավոր լինելը, բայց և հայտնաբերում է իր ան– հատականությունը, որպես անկրկնելի, միակ և միայնակ «գոյակ» աշխարհում՝ որպես էկզիստենցիա: Դրանով մարդկային անհատը բարձրանում է անձ– նավորության աստիճանի, ըմբռնում իր անկախությունը և ձեռք բերում «իսկական ազատություն»՝ ազատություն հոգևոր ոլորտում, որում էլ պետք է ընտրի ու գնահատի իր բարոյական վարքագիծը: Մինչդեռ հասարակությունը, որը արտա– քին, նյութական գոյության հնարավորու– թյուն է միայն, սահմանափակում է մար– դու ազատությունը և բարոյական ընտրու– թյան հնարավորությունը: է–ին բնորոշ այս ընդհանուր գծերից բացի որոշակի տարբերություններ կան նրա տարատեսակների (գերմ., ֆրանս., իտալ. ևն) ու տարբեր ներկայացուցիչ– ների հայացքների միջև: «Կրոնական» է. (Ցասպերս, Մարսել), օրինակ, հոգևոր ոլորտում «իսկական կեցության» հայտ– նությունը մեկնաբանում է որպես աստ– ծուն հասու լինելու միտում, իսկ «աթեիս– տական» է–ի ներկայացուցիչ Սարտրը նույնիսկ հավակնում է «լրացնել» մարք– սիզմը: է–ի մեջ ուժեղ են հոռետեսական տրամադրությունները, բայց երբեմն է–ին տրվում են լավատեսական («պոզի– տիվ») մեկնաբան ութ յուններ: Անձի հո– գևոր ուրույնության, ազատության և բա– րոյական պատասխանատվության ուս– մունքով է. հակադրվում է արդի բուրժ. հասարակության մեջ անհատականության կործանմանը, մարդկային հարաբերու– թյունների այլանդակ դրսևորումներին, հատկապես օգտապաշտությանը, բարո– յական արժեքների անկմանը: է–ի իդեալ– ները, ինչպես և իմաստասիրելու մեթոդը, որը գիտական կշռադատությունը փո– խարինում՜ է ինտուիցիայով 1ւ խորհրդա– ծությամբ, լայն տարածում են գտել և սերտ աղերսներ ունեն XX դ. բուրժ. ար– վեստի հետ: է–ի գաղափարներն արտա– հայտվել են Սարտրի, Կամյուի գեղար– վեստական ստ եղծագործությ ուններում, «աբսուրդի թատրոնում»: Անձի ազատու– թյան, հոգևոր արժեքների մեկնաբանու– թյան մեջ է. անտեսում է հասարակական երևույթների սոցիալ–տնտեսական խոր ակունքները, ուստի չի լուծում անձնավո– րության փիլիսոփայության արմատական հարցերը, որոնց գիտական մեկնաբանու– թյունը հնարավոր է միայն պատմության մատերիալիստական ըմբռնման տեսա– կետից: Գրկ. M e h a e T., OqepKH օ վայւօշօվաո 3K3HCTeHuHajiH3Ma, nep. c HeM., M., 1958; HI b a p u; T., Ot IIIoneHrayapa k Xeiifle- repy, nep. c HeM., M., 1964; CoBpeMeHHMH 3K3HCTeHii;HajiH3M, M., 1966; CoJioBbeB 9. IO., 3K3HCTeHi;HajiH3M h HayqHoe no3Ha- HHe, M., 1966; Bollnow O. F., Exis- tenzphilosophie, 5 Aufl, Stutg., 1960. <,uuii. Գնորգյան

ԷԿԻԲԱՍՏՈհձ, քաղաք Ղազախական ՍՍՀ Պավլոդարի մարզում: Երկաթուղային կա– յարան է՝ Պավլոդարից 130 կմ հվ–արմ.: 51 հզ. բն. (1974):