Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/583

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շրջկենտրոնից 18 կմ հարավ–արեելք: Կոլ– տնտեսությունն զբաղվում է պտղաբուծու– թյամբ, անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի ութ– ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահ– պանվել են եկեղեցիներ, գյ ուղատ եղիներ, ամրոցների մնացորդներ, գերեզմանոց– ներ:

ԼԵՌՆԱՇՒԱՐՀ, երկրագնդի լեռնածին զո– նայում տեղադրված, շրջապատի համե– մատությամբ բարձրադիր, միասնական ընդարձակ տերիտորիա՝ լեռնային ռելիե– ֆի համալիրների ու ձևերի բազմազա– նությամբ: Բաղկացած է լեռնահամակար– գերից, բարձրավանդակներից, սարահար– թերից, միջլեռնային գոգավորություննե– րից: Լ–ին բնորոշ է ռելիեֆի դրական ու բացասական ձևերի բարձրությունների մեծ տարբերությունը (մինչև մի քանի հզ. մ): Ծագումը պայմանավորված է բացառապես լեռնակազմությամբ: Երկրագնդի խոշոր Լ–ներից են Հայկականը, Տիբեթը, Պամիրը ևն:

ԼԵՌՆԱՇՂԹԱ, ռելիեֆի գծանման ձգված խոշոր դրական ձև, լավ արտահայտված հակադիր զառիթափ լանջերով ու նեղ լեռ– նակատարով: Լ–ի բարձրությունը, ձըգ– վածությունը և ձևը պայմանավորված են նրա ծագմամբ, զարգացմամբ և այն կազ– մող ապարների լիթոլոգիական կազմով:

ԼԵՌՆԱ9ԱՄԻՁ, սարի չամիչ, էֆեդ– ր ա (Ephedra), լեռնաչամիչազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Մշտադալար, երկտուն, հազվադեպ միատուն, թփեր կամ ցածրահասակ ծառեր են: Ցողունը հատվածավոր է, կանաչ ընձյուղներով, տերևները մանր են, թեփուկանման: Ասիա– յի, Աֆրիկայի, Եվրոպայի և Ամերիկայի մերձարևադարձային և բարեխառն գո– տում հայտնի է Լ–ի մոտ 42 տեսակ: ՄՄՀՄ տափաստանային, անապատային և լեռ– նային շրջաններում աճում է 9 տեսակ, որից 2-ը՝ քարաժայռային և սո– վորական Լ., աճում են նաև Զանգե– զուրի, Արեգունու և Գեղամա լեռնաշղթա– ներում: Լ. ծաղկում է մայիսին, պտուղնե– րը հասունանում են հունիս–հուլիս ամիս– ներին: Երիտասարդ ընձյուղները պարու– նակում են էֆեդրին ալկալոիդը և հումք են ծառայում դեղանյութերի ստացման համար: Պտուղները կոնահատապտուղ են, դեղին, կարմիր գույնի և պարունակում են վիտամին C ու շաքար: Լ. օգտագործվում է նաև դեկորատիվ կանաչապատման մեջ:

ԼԵՌՆԱՊԱՏ (ն. Հաջիղարա, մինչև 1957-ը՝ Մակարաշեն), գյուղ Հայկական ՄԱՀ Գու– գարքի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ արևմուտք: Կաթնաանասնապահական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, հացահատիկի, բանջարանոցային և կերային կուլտուրա– ների մշակությամբ: Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, կինո, հիվանդանոց: Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են եկեղեցիներ (VII դ., XVII–XVIII դդ.), կիկլոպյան ամրոցի մնա– ցորդներ (Բերդաղ), գյուղատեղիներ (Բա– կեր և Ուռուտ), գերեզմանոցներ, դամբա– րաններ, դոլմեններ:

ԼԵՌՆԱՊԱՐ (մինչև 1978-ը՝ Փամբ Հայ– կական), գյուղ Հայկական ՍԱՀ Արագածի Լեռնապաա շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս– արևմուտք: Անասնապահական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է հացա– հատիկի և կերային կուլտուրաների մշա– կությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան: ԼԵՌՆ ԱՎԱՆ (մինչև 1946-ը՝ Ղաչաղան), գյուղ Հայկական ՍԱՀ Մպիտակի շրջա– նում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արև– մուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հի մնա– դրել են Բասենից և Մաշից եկածները, 1829-ին: ԼԵՌՆ ԱՐ ՈՏ, գյուղ Հայկական ՄՍՀ Աշ– տարակի շրջանում, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս–արևմուտք: Միավորված է Ավա– նի անասնապահական սովետական տըն– տեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան:

ԼԵՌՆԵՐ, լեռնային երկրներ, լեռնային համակարգեր, հա– րակից հարթավայրերի նկատմամբ երկրի մակերևույթի բարձրադիր տեղամասեր, որոնց սահմաններում առկա են բարձրու– թյունների խիստ տատանումներ: Ձգվում են մի քանի տասնյակից մինչև մի քանի հզ! կմ: Լինում են ուղղագիծ (Կովկասյան լեռներ, Պիրենեյներ) կամ աղեղնաձև (Ալպեր, Կարպատներ): Տարբերում են լեռնային գոտի (Ալպ–Հի մալա յան), լեռ– նաշխարհ (Հայկական), լեռնահամակարգ (Փոքր Կովկաս), լեռնաշղթա (Փամբակի): Ըստ մասնատվածության լինում են ճա– ռագայթանման, փետրաձև, վանդակաձև, սանրաձև, ըստ բարձրության և ձևի՝ նա– խալեռներ (մինչև 1000 մ), ցածրադիր Լ. (1000–1500 մ, Ղազախական մանրա– բլուր), միջին բարձրության Լ. (1500– 2500 ւ/, Կոպետդաղ, Շվարցվալդ), բարձր Լ. (2500–4000 է/, Կովկաս, Ալպեր), առա– վել բարձր Լ. (4000 ւ/-ից բարձր, Հիմալայ– ներ, Հինդուկուշ, Կորդիլիերաների առան– ձին մասերը): Ըստ ծագման Լ. լինում են տեկտոնական, հրաբխային և Էրոզիռն: Տեկտոնական Լ. ծալքավոր են (առաջացել են գեոսինկլինալներում՝ երկրակեղևի ին– վերսիայի հետևանքով, Կովկասյան, Ալ– պեր) և բեկորային (առաջացել են երկրա– կեղևի առանձին տեղամասերի վեր բարձ– րացման հետևանքով, Տյան–Շան, Վոգեզ– ներ): Հրաբխային Լ. արդյունք են հրա– բխականության, որի հետևանքով առա– ջանում են բարձրավանդակներ (Հայկա– կան), լեռնազանգվածներ (Արագած), սա– րավանդներ (Թալինի), կոնաձև սարեր (Մեծ և Փոքր Արարատներ) ևն: էրոզիոն Լ. գոյանում են արտածին պրոցեսների ազդեցությամբ՝ երկրակեղևի բարձրացած տեղամասերի Էրոզիոն մասնատման հե– տևանքով (Կոլորադոյի կանիոնի շրջան): էրոզիոն Լ–ում տիրապետում են սառցա– դաշտային Էկզարացիան, ձնասառցադաշ– տային, ձնաջրային պրոցեսները, ձորա– կախանդակային մասնատումը: Լ. կան նաև օվկիանոսների հատակում: Դրանք ունեն խութային և ստորջրյա հրաբխային ծագում: Գրկ. HXykhh H.C., myKHHa 0*E., 2K&3Hb rop, M., 1959. Լեռնավան