Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լյումինեսցենցման ինւոենսիվությունը, քանի որ այն սովորաբար կախված է լյու– մինեսցենտող նյութի կոնցենտրացիայից: Լ. վ–յան զգայնությունը շաա բարձր է. նմուշում կարելի է հայտնաբերել նույ– նիսկ 10՜10–10՜11 գ/գ կոնցենտրացիայով խառնուրդ: Գազային լագերի ճառագայ– թով հաջողվում է որոշ իզոտոպներում լյու– մինեսցենցում գրգռել և այդպիսով նաև իզոտոպային Լ. վ. կատարել: Սխալներից խուսափելու համար չափումներում ան– հրաժեշտ է հաշվի առնել լյումինեսցենց– ման մարման, ռեաբսորբման հնարավո– րությունը, որոշ դեպքերում՝ լյումինես– ցենցման ինտենսիվության անկախությու– նը կոնցենտրացիայից ևն: Հայտնաբերման կամ տեսա– կային Լ. վ–յան դեպքում հայտնաբեր– վում են տարբեր օբյեկտներ և դրանց մանրամասնությունները, որոնց ուսում– նասիրությունը սովորական դիտման և լուսավորման պայմաններում անհնար է: Տեսակային Լ. վ–յան օգնությամբ որոշում են նաև ապարներում նավթի ու գազերի առկայությունը, ուսումնասիրում նավթի, միներալների, ապարների կազմությունը, տեսակավորում ալմաստները, հայտնա– բերում ինֆրակարմիր, ուլտրամանուշա– կագույն, ռենտգենյան և Y-ճառագայթնե– րը, տարրական մասնիկները: Լ. վ. օգ– տագործվում է կենսաբանության և բժշկու– թյան մեջ՝ բջիջների ուսումնասիրման, զանազան հիվանդությունների կանխո– րոշման համար, հնէաբանության մեջ, դատաքննչական հետախուզությունում ևն: Լյումինեսցենտային այն վերլուծու– թյունը, որը կատարվում է մանրադիտա– կով, կոչվում է լյումինեսցենտային միկ– րոսկոպիա: Գրկ. JIlOMHHeCEteHTHMH dHaJIH3 . C6. CTa- Teii nofl pea. M. A. KoHCTaHTHHOBOH-ffijie3HH- rep, M.t 1961. Մ. Մովսեսյան

ԼՏՈՒՄԻՆԵՍՑԵՆՑՈՒՄ (< լատ. lumen – լույս և escent – վերջածանց, որ նշանա– ռուս հ թ^)1 ազդեցություն), տվյաւ ջեր– մաստիճանում մարմնի ջերմային ճառա– գայթման նկատմամբ ավելցուկային լու– սարձակում, որի տևողությունը զգալիորեն գերազանցում է լուսային ալիքի պարբե– րությունը (t>10՜14 վրկ): Սահմանման առաջին մասը, որն առանձնացնում է Լ. ջերմային հավասարակշիռ ճառագայթու– մից, առաջարկել է Է. Վիդեմանը, իսկ երկ– րորդ մասը ձևակերպել է Ս. Ի. Վավիւովը՝ Լ. անհավասարակշիռ ճառագայթման մյուս տեսակներից (լույսի ցրում, անդրա– դարձում, արգելակման ճառագայթում ևն) տարբերելու համար: Բնության մեջ Լ–ման դրսևորումները՝ հյուսիսափայլը, որոշ միջատների, միներալների, փտող փայտի լուսարձակումը հայտնի են եղել շատ վաղ ժամանակներից, սակայն այդ երևույթի հետևողական ուսումնասիրումն սկսվել Է XIX դ. վերջից (Է. և Ա. Բեքերելներ, Ֆ. Լենարդ, Ու. Կրուկս և ուրիշներ): Լ. ուղեկցվում է Էներգիայի կորուստով: Ըստ այդ կորուստը լրացնող աղբյուրի բնույ– թի՝ տարբերում են Լ–ման հետևյալ տե– սակները. էւեկարաւյումինեսցենցուԱ, իո– նալյումինեսցենցում (գրգռում իոնների հարվածներով), կանդոլյումինեսցենցում (Լ. բոցում տաքացնելու միջոցով), կաթոդ– լյումինեսցենցում (գրգռում Էլեկտրոնների հարվածներով), ռադիոլյումինեսցենցում և ռենտգենալյումինեսցենցում (գրգռում ռադիոակտիվ և ռենտգենյան ճառագայթ– ներով), տրիբոլյումինեսցենցում (Լ. մե– խանիկական ազդեցությամբ), քեմիԱՈն– մինեսցենցում, ֆուոույոնմինեսցենցոէմ: Ըստ ետլուսարձակման տևողության՝ տար– բերում են ֆլուորեսցենցումը (կարճատև լուսարձակում) և ֆ ո ս ֆ ո– րեսցենցումը (տևական լուսար– ձակում): Այս տարաբաժանումը պայմա– նական Է, որովհետև հնարավոր չէ ժա– մանակային որոշակի սահման անցկաց– նել դրանց միջև: Լ. պայմանավորված է գրգռված վիճակում գտնվող ատոմների (մոլեկուլների, իոնների), այսպես կոչ– ված, ճառագայթային անցումների ժամա– նակ լույսի առաքումով: Ըստ տարրական պրոցեսների մեխանիզմի՝ տարբերում են ինքնակամ, ստիպողական, ռեկոմբինա– ցիոն և ռեզոնանսային Լ.: Ինքնակամ Լ–ման դեպքում լուսարձակման գրգռված կենտրոնը նորմալ վիճակին վերադառնում է ինքնաբերաբար, առանց արտաքին մի– ջամտության: Ստիպողական Լ–ման դեպ– քում լուսարձակման կենտրոնը գրգռման հետեւանքով տեղափոխվում է այնպիսի մետաստաբիլ վիճակ, որտեղից նորմալ վիճակին ինքնուրույն անցնելը անհնար է (կամ շատ դժվար), ուստի անհրաժեշտ է արտաքին լրացուցիչ էներգիա: Արդյուն– քում լուսարձակման կենտրոնն անցնում է սովորական գրգռված անկայուն վիճա– կի, այնուհետև՝ նորմալ վիճակի, վերջին անցումն ուղեկցվում է լուսարձակումով: Ռեկոմբինացիոն Լ. տեղի է ունենում գրգռման էներգիայի կլանման ժամանակ տրոհված մասնիկների վերամիավորման հետևանքով: Ռեզոնանսային Լ–ման դեպ– քում լուսարձակումն ինքնակամ բնույթ ունի և տեղի է ունենում այն էներգետիկ մակարդակից, որին, գրգռման հետևան– քով, հասել է լուսարձակման ևենտոոնո: Լ–ման պրոցեսի հիմնական բնութագրերն են լուսարձակման սպեկտրը, ճառագայթ– ման բևեռացվածությունը, ելքը (ճառա– գայթված էներգիայի հարաբերությունը կլանված էներգիային), լուսարձակման տևողությունը և մարումը: Ֆոտոլյումինես– ցենցման դեպքում մտցվում է նաև քվան– տային ելք հասկացությունը: Սովորաբար լյումինեսցենտային լույսը բնութագրվում է ալիքի ավելի մեծ երկարությամբ, քան լյումինեսցենտող մարմնի կլանած լույսը (տես Սաոքսի կանոն): Բայց հնարավոր են Ստոքսի կանոնից շեղման դեպքեր, երբ գրգռումը կատարվում է առանձին սպեկտրային գծերի միջոցով: Լ–ման մե– խանիզմի ուսումնասիրման համար կա– րևոր է իմանալ մարման օրենքը: Ինքնա– կամ Լ–ման դեպքում մարումը սովորաբար տեղի է ունենում էքսպոնենտային օրեն– քով: Լյումինեսցենտող տարբեր նյութերի ետլուսարձակման տևողությունը փոփոխ– վում է մեծ ինտերվալում (10՜9–106 վրկ): Լ–ման երևույթի կիրառությունների մա– սին տես կոււէինաֆորներ, Լյոււէինես– ցենաային վերւուծություն, կոնմինես– ցենաային ւամպ: Գրկ. IIpHHrcreSM Ո», OjiyopecmeH- ijhh h ci)oc4)opecq;eHUHH, nep. c aHrn., Mt, 1951; B a b h ji o b C.H., Co6p. coh., t* 2, M., 1952. ժ. Նինոյան

ԼՅՈՒՍ՜ՊԵՆ–ՊՐՈԼԵՏԱՐԻԱՏ (գերմ. Lum– pen – ցնցոտիներ), ապադասակարգայ– նացված խավ (թափառաշրջիկներ, աղ– քատներ, քրեական տարրեր ևն) հակա– մարտ հասարակարգում: Հատկապես լայն տարածում է ստացել կապիտալիզմի պայ– մանննրում: Հավաքագրվում է տարբեր դասակարգերից, կազմակերպված քաղ. պայքարի ունակ չէ: Մանրբուրժուական խավերի հետ կազմում է անարխիզմի սո– ցիալական հիմքը: Լ–պ–ին բուրժուազիան օգտագործում է որպես շտրեյկ՜բրեխեր– ներ, ֆաշիստական ջարդարար հրոսակ– ներ: Կապիտալիստական կարգերի ոչըն– չացմամբ Լ–պ. վերանում է:

ԼՏՈՒՏՇՈՒՆ, Պ n ր տ–Ա ր տ ու ր, քա– ղաք և չսառչող նավահանգիստ Չինաս– տանում, Լյաոնին նահանգում, Լյաոդուն թերակղզու հվ–ում: Ռազմածովային բա– զա: Կա նավանորոգման գործարան: Ըզ– բաղվում են ձկնորսությամբ: Լ–ում է գտնը– վում ռուս զինվորների 1904–05-ին Պորտ– Արտուրի պաշտպանության և սովետական զինվորների ճապոնիայից Հյուսիս–Արևել– յան Չինաստանի ազատագրության հա– մար (1945) զոհվածների գերեզմանա– տունը: ԼՅՈՒ ՇԱՈ–ՑԻ (ծն. 1898, Խունանի գավառ), չինական պետական և քաղաքական գոր– ծիչ: Չինաստանի կոմունիստական կու– սակցության (ՉԿԿ) անդամ 1921-ից: 1949–54-ին եղել է ՉԺՀ Կենտրոնական ժողովրդական կառավարական խորհրդի նախագահի տեղակալ, 1949–53-ին՝ ԱՀՖ փոխ–նախագահ, 1954–59-ին՝ ժողովըր– դական ներկայացուցիչների համաչինա– կան ժողովի մշտական կոմիտեի նախա– գահ: 1959-ին ընտրվել է ՉԺՀ նախագահ: «Կուլտուրական հեղափոխության» շըր– ջանում (1966) Լ. Շ–ց. մեղադրվել է ռևի– զիոնիզմի մեջ: 1968-ին ՉԿԿ ԿԿ–ի XII աւենումո L. Շ–օ–հն հեռաօյւեօ ՉԿԿ շայւ– քերից, ազատեց գրաված րոլոր պաշտոն– ներից, որպես Մաո Ցզե–դունի քաղ. գծի գլխավոր հակառակորդի: ԼՅՈհՏԵՏԻՈհՍ (լատ. Lutetium), Լս, պար– բերական համակարգի III խմբի քիմիա– կան տարր: Լանթանիդ է, կարգահամարը՝ 71, ատոմական զանգվածը՝ 174,97, ատո– մի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 5 d 6 տ2: Ունի երկու կայուն իզոտոպ՝ 175Լս (97,4%) և 176Լս (2,5%): Արհեստականորեն ստացված են ռադիո– ակտիվ իզոտոպներ: Հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս ժ. Ուրբենը (1807): Անվանվել է ի պատիվ Փարիզի (Lutetia, Փարիզի լատիներեն անվանումը): Հազ– վագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 8.10՜5% (ըստ զանգվա– ծի): Մպիտակ–արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1652°C, եռմա– նը՝ 3330°C, խտությունը՝ 9840 կգ/U3: Միա– ցություններում եռարժեք է: Օքսիդը՝ Լա2Օյ, և հալոգենիդները՝ LuX3(X=F, Cl, Br, I), անգույն նյութեր են: Հիդրօքսի– դը՝ Lu(OH)3, ջրում և հիմքերում գործնա– կանորեն չի լուծվում: Առաջացնում է կա– յուն կոմպլեքս միացություններ օրգ. նյու– թերի հետ: Լ. Գրիգորյան