Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ջրամբար Պաթոսի շրշանում Ձիթենու պուրակ Կիրենիա 60-ական թթ. աչքի են ընկնում արձակա– գիրներ Ա. Ւյրիսաոֆիդիսը, Իվի Մելեագ– րուն և ուրիշներ, բանաստեղծներ Ա. Պաս– տելասը, Մ. Պասիարդիսը: Զեավորվում է առաջադեմ գրողների երիտասարդ սե– րունդը (բանաստեղծներ Ա. Պիլիոտիս, Գ. Կոնստանդիս, արձակագիրներ Պ. Պեո– նիդիս, Լ. Սոլոմոնիդու, Ն. Ռոսսիդի): Կ–ի թուրքերենով գրականությու– նը ներկայացված է գլխավորապես պոե– զիայով: Թուրք համայնքում հայտնի են Օզքեր Ցաշինը (ծն. 1932), Ֆիքրեթ Դեմի– րաղը (ծն. 1940), Օղուզ Քուչետօղլուն (ծն. 1928): ժամանակակից դրամատուրգներ են Ֆադլ Քորքուտը, Յուններ Ուլուտուգը: Հայտնի է արձակագիր Հիքմեթ Աֆիֆ Մապոլարը (ծն. 1919): ճարտարապետությունը U կերպար– վեստը: Վաղ քարի դարի շրջանի սալարկ– ված փողոցով, հատակագծում շրջանա– ձև բնակարաններով Իփրոկիտիյա բնա– կավայրում (մ. թ. ա. VI հազարամյակ) հայտնաբերվել են քարե անոթներ, պրի– միտիվ կուռքեր, խեցեղեն: Ուշ բրոնզի դարի (մ. թ. ա. 1400–1050) կիպրա–մի– կենյան արվեստի ծաղկման շրջանի նկա– րազարդ սափորները, արձանիկները, բրոնզյա իրերը, ոսկե զարդերը, փղոս– կըրյա բարձրաքանդակները կերտված են էգեյան և արևելյան մշակույթների հա– մադրումով: էնգոմիում հայտնաբերվել է փողոցների ուղղանկյուն ցանցով քաղաք: Կիպրոսյան արխաիկայի շրջանում (մ. թ. ա. 700–475) ծաղկել է երկգույն (կարմիր, սև) սափորանկարչությունը, թրծակավե քանդակագործությունը: Կրաքարե մոնու– մենտալ արձանագործությունը մ. թ. ա. VI դ. վերջին կրել է հուն, արխաիկայի ազ– դեցությունը: Վունիի պալատի (մ. թ. ա. V դ. սկիզբ) հատակագծային հորինված– քում զուգորդվել են արլ. պալատների և հուն, մեգարոնի ճարտ. առանձնահատ– կությունները: Մ. թ. ա. IV դ.–մ. թ. IV դ. Կ–ի արվեստը և ճարտ. զարգացել են հուն, դասական և հելլենիստական, ապա նաև հռոմ. արվեստի ազդեցությամբ (Պաֆոսի, Կուրիոնի, Սալամի սի հուշարձանները): Կիտին և Լիտրանգոմին մերձ եկեղեցի– ներում պահպանվել են VI–VII դդ. վաղ բյուգանդական բարձրարվեստ խճանկար– ներ: XIII դ. գոթական ոճի հուշարձան– ներից են Նիկոզիայի և Ֆամագուստայի տաճարները, Ս. Իլարիոնի դղյակը ևն: Թուրքերի օրոք կառուցվել են մզկիթներ, անգլիացիների տիրապետության ժամա– նակ՝ կլասիցիզմի և ժամանակակից ճարտ. ոգով վարչական շենքեր: 1960-ական թվա– կաններից զարգանում են ճարտարապե– տությունը (ճարտ–ներ՝ Ս. Իկոնոմու, Մհ– խաիլիդիս եղբայրներ, Թ. Դիմիտրիոս), գեղանկարչությունն ու գրաֆիկան (նկա– րիչներ Ա. Դիամանդիս, Գ. Գեորգիու, Տ. Կանտոս): Կ–ի ժող. արվեստի ճյուղերն են՝ փայտի քանդակազարդումը, խեցե– գործությունը, արծաթի դրվագումը, ժանե– կագործությունը, ասեղնագործությունը: Երաժշտությունը: Պահպանվել են հնա– գույն քնարական, ռազմի, ինչպես և օս– մանյան ու անգլ. տիրապետության շրջա– նի ազատագրական պայքարի երգեր: Լայնորեն տարածված են հույների եր– գերն ու երաժշտական գործիքները: XX դ. սկզբին հիմք է դրվել պրոֆեսիոնալ երաժշտությանը: Առաջին նշանավոր կոմ– պոզիտորներից են Սոլոն և Ցանգոս Մի– խաիլիդիսները: Սիմֆոնիկ, կամերային երկերի, «Ոդիսևս» օպերայի, «Նավսիկա– յա» բալետի հեղինակ Ս. Միխաիլիդիսը հիմնել է Լիմասոլի կոնսերվատորիան (1934), առաջին սիմֆոնիկ նվագախումբը (1938) և Նիկոզիայի համերգային ընկերու– թյունը: Բազմաթիվ երգերի, սիմֆոնիկ երկերի հեղինակ Ցա. Միխաիլիդիսը «Մոցարտ» ընկերության (1938), Կ–ի ռա– դիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի (երկրի միակ պրոֆեսիոնալ կոլեկտիվի) հիմնադիրներից է: ժամանա– կակից կոմպոզիտորներից են՝ Ա. Լիմ– բուրիդիսը, Գ. Կոցոնիսը, Մ, Վիոլարիսը, Կ. Կոստեասը: Կ–ում չկա երաժշտական պրոֆեսիոնալ թատրոն: Գործում են կոն– սերվատորիաներ (Լիմասոլում, Ֆամա– գուստայում, Լառնակայում, Նիկոզիա– յում), երաժշտական ուսումնարաններ, սի– րողական երգչախմբեր, երգի–պարի ան– սամբլներ: Հայերը Կիպրոսում:tIV–V դդ. Կ–ում եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ: VI դ. վերջին բյուգանդական Մորիկ կայսրը Աղձնիքից ու Մերձեփրատյան շրջան– ներից Կ. է աքսորել մեծ թվով հայ ապստամբների: Երբ կղզին կռվախնձոր է դարձել Բյուզանդիայի և արաբ, խալիֆա– յության միջև, Կ–ի կառավարիչների թվում եղել են հայեր (868–894-ին՝ Ալեքսիս զորավարը, 958-ին՝ Վասիլ Հայկազը, 965-ին՝ Վահրամը և ուրիշներ): XII դ., Կ–ի թագավորության և Կիլիկիայի հայկ. պե– տության քաղ. և տնտ. սերտ հարաբերու– թյունների պայմաններում (երբ խնամիա– կան կապեր են հաստատվել Կ–ի Լուսին– յան և Կիլիկիայի հայ թագավորների միջև, Լուսինյաններից ոմանք նույնիսկ թագավորել են Կիլիկիայում, իսկ Կիլի– կիայում հայկ. պետականության անկումից հետո Կ–ի թագավորները տեր են դարձել հայկ. թագավորության ժառանգական իրավունքին և իշխել որպես «թագավոր հայոց»), կիպրահայերի թվաքանակը զգա– լիորեն մեծացել է: Մտեղծվել է առաջնոր– դական թեմ՝ եպիսկոպոսություն (2 եպիս– Պրեզիդենտ Մակարիոսը ողշունում է Մելգոն– յան կրթական հաստատության ՀՕ–ամյակի հանդիսության մասնակիցներին (1966) կոպոս՝ Նիկոզիայում և Ֆամագուստա– յում), բոլոր մեծ բնակավայրերում եղել են հայկ. եկեղեցիներ (շուրջ 12. նշանա– վոր է 560-ին կառուցված Մ. Մակարը կամ Կապույտ վանքը): XII–XV դդ. Կ–ում հի– շատակվում են հայկ. գյուղեր (օր., Արմե– նոխոր), քաղաքներում՝ հայանուն փողոց– ներ ու թաղեր (Նիկոզիայում՝ «Արմե– նիա» թաղը, «Հայոց դռները»): Կիլիկիա– յի հայկ. պետության անկումից հետո Կ–ում ապաստանել են հազարավոր հայեր, որոնք ավելի ուշ բնաջնջվել կամ արտա– գաղթել են մամլուքների՝ Կ. ներխուժելու հետևանքով:tXVI դ., Վենետիկի հան– րապետության տիրապետության շրջա– նում, միառժամանակ աշխուժանալուց հե– տո, կիպրահայ գաղթավայրը մարել է օսմանյան տիրապետության օրոք, պահ– պանելով միայն հոգևոր վարչությունը: 1878-ին, երբ կղզին անցավ անգլիացինե– րին, Կ–ում կար ընդամենը 150 հայ (1901-ի մարդահամարի տվյալներով՝ 563 հայ): Համայնքը ստվարացել է 1920-ական թթ.՝ Մեծ եղեռնից ու Կիլիկիայում թուրք, բռնու– թյուններից փրկված և Կ–ում ապաստանած շուրջ 7 հզ. հայերի հաշվին: Կիպրահայերի թիվը, համարյա անփոփոխ, 7 հզ. է եղել