Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դրել է անընդհատ ժամանակով մարկով– յան պատահական պրոցեսների տեսու– թյունը: Ավելի ուշ Կ. զարգացրել է ստա– ցիոնար պատահական պրոցեսների, ստա– ցիոնար աճերով և ճյուղավորվող պրո– ցեսների տեսությունները: Մեծ ավանդ ունի ինֆորմացիայի տեսության զարգաց– ման գործում: Փարիզի ԳԱ, Լոնդոնի Թա– գավորական ընկերության և արտասահ– մանյան մի շարք uiji ակադեմիաների ան– դամ է: ՍՍՀՄ պետական (1941) և լենին– յան (1965) մրցանակների դավւնեկիր է: Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով: Գրկ .THefleHKO B.B., A» H. Kojimo- ropoB, «ycnexH MaTeMaTHHecKHX HayK», 1973, t. 23, b. 5 (ունի մատենագիտություն):

ԿՈԼՈՒԴՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, կ ո լ ո ի– դ ա–դ իսպերս համակարգեր, խիստ բարձրադիսպերս (միկրոտարասեռ) համակարգերի ավանդական անվանումը: Կ. հ–ում դիսպերս ֆազի մասնիկներն ունեն 10՜7–10~5 սմ չափեր: Կ. հ. առա– ջանում են կոնդենսացման (գերհագեցած լուծույթից, գոլորշուց ու գերսառեցրած հեղուկից նոր ֆազի առաջացման սկըզբ– նական փուլ) և դիսպերսման (հեղուկների փոշիացում և պինդ նյութերի խիստ ման– րացում, սովորաբար մեխանիկական քան– դում) միջոցով: Տես Կոչոիդների քիմիա:

ԿՈԼՈԻԴՆԵՐԻ ՔԻՄԻԱ, դիսպերս համա– կարգերի և մակերևութային երևույթների ֆիզիկական քիմիայի ավանդական ան– վանումը: Որպես գիտության ինքնուրույն ճյուղ ձևավորվել է XIX դ. 60-ական թթ.: Կ. ք. ուսումնասիրում է խիստ դիսպերս– ված նյութերի յուրահատկություններով պայմանավորված պրոցեսները և երե– վույթները, որոնցից են համակարգերի մակարդումն ու կոալեսցենցումը (առան– ձին ագրեգատների իրար կպչելը և միա– ձուլվելը), ժելագոյացումն ու տարածական կառուցվածքների առաջացումը, հպվող մարմինների միջև փոխազդեցությունը (/Jivtvvv£, ,tհ.եւլւՀ.կՆերի հհհ. սյիէւդ նյութերի ինքնաբերաբար դիսպերսումը ևն: Կ. ք. ուսումնասիրում է նաև էմուլսիա– ները, փրփուրները, աերոզոլները, ծա– կոտկեն նյութերը (ադսորբենտներ, կատա– լիզատորներ, կատալիզատորի կրողներ), ժելերը, մակերևութային ակտիվ նյութերը: Կ. ք. խթանում է ուսումնասիրության ֆիզ– քիմիական մի շարք մեթոդների՝ ուլտրա– ցենտրիֆուգման, ուլտրաֆիլտրման, դիա– լիզի ու էլեկտրադիալիզի, էլեկտրաօսմո– սի ու էլեկտրաֆորեզի, կոտորակացման (ֆրակցիոնացման) ու դիսպերս վերլու– ծության ուլտրամիկրոսկոպիայի ու էլեկ– տրոնային միկրոսկոպիայի, պղտորաչա– փության զարգացմանը: Կոլոիդ վիճակում գտնվող նյութի մասնիկները ոչ թե մոլե– կուլներ են, այլ բազմաթիվ մոլեկուլնե– րից կազմված ագրեգատներ, որոնց չա– փերը 10՜7–10~՜5 սմ են: Կոլոիդների կարևոր հատկանիշը դրանց շատ զարգա– ցած միջֆազային մակերես ունենալն է: Այսպես, եթե 1 սմ կողեր ունեցող խո– րանարդը (որի մակերեսը 6 սմ2 է) մաս– նատվի 10~5 սմ կողի երկարությամբ խո– րանարդների, ապա այդ բոլորի մակերե– սը կդառնա 6• 1 Օ5 սմ2: Կ. ք–ի հիմնական բաժիններն են՝ դիսպերս համակարգեր ւմ մոլեկուլա–կինե տիկ ու մակերևութային երևույթները (բրոունյան շարժում, դի– ֆուզիա), միջակայուն (մեաաստաբիլ) մի– ջավայրում նոր ֆազի առաջացումը, այդ համակարգերի կայունության, մակարդ– ման ու կայունացման տեսությունը, դիս– պերս ֆազի մասնիկների (միցելների) կառուցվածքը, դրանց ֆիզքիմիական, մե– խանիկական հատկությունները, դրան– ցում տարածական կառուցվածքների առա– ջացումը, էլեկտրական ու էլեկտրակինե– տիկ, ինչպես նաև օպտիկական երևույթ– ները: Կ. ք. մշակում է դիսպերս համակար– գերի մասնակցությամբ ընթացող տեխնո– լոգիական պրոցեսների, այդ թվում տա– րասեռ կատալիզի ու ադսորբման տեսու– թյունները: Ի տարբերություն իսկական լուծույթների, կոլոիդները ցրում են լույսը (օպալեսցենցում ևն), դանդաղ են դիֆուզ– վում, ենթարկվում են դիալիզի և անկա– յուն են (մակարդվում են): Կոլոիդ մաս– նիկները հիմնականում լիցքավորված են, որի պատճառով տեղաշարժվում են հաս– տատուն էլեկտրական դաշտում (էլեկ– տրաֆորեզ): Կոլոիդ համակարգերը շատ են տարածված բնության մեջ և մեծ նշանակություն ունեն տեխնիկայում: Անձրևի, ամպրոպի ժամանակ լիցքաթա– փումները և օդերևութաբանական այլ ե– րևույթներ դիտվում են որպես կոլոի– դային պրոցեսների հետ կապված երե– վույթներ: Դելտաների առաջացումը կո– լոիդային պրոցես է: Հողը կոլոիդ բարդ համակարգ է (տես Կոչոիդների համա– կարգեր), և դրա հատկություններն զգա– լիորեն կապված են հողի մասնիկնե– րի չափերից, ձևից և ֆիզքիմիական այլ հատկություններից: Կ. ք. կիրառվում է միկրո– և ուլտրամիկրոկառուցվածքով մե– տաղ ստանալու համար, նաև մետաղա– արդյունաբերության մեջ: Խեցեգործու– թյունը և բրուտագործությունը սերտորեն կապված են Կ. ք–ի հետ, քանի որ դրանց հիմնական հումքը՝ կավախմորը, հիդրա– աացված ալյումինի սիլիկաաների խիէռ սուսպենզիան է: Մանրաթելերի ներկումը, կաշվի դաբաղումը, էմուլսային եղանա– կով պոլիմերացման պրոցեսները, թղթի, լաքերի, ներկերի, որոշ դեղանյութերի, ինչպես նաև բազմաթիվ սննդամթերքների (օրինակ, մարգարինի, մայոնեզի, հացի, պանրի և այլ կաթնամթերքների) արտա– դրությունը դժվար է պատկերացնել առանց Կ. ք–ի կիրառման այդ բնագավառներում: Բուսական և կենդանական օրգանիզմնե– րը կազմված են բարձրմոլեկուլային միացությունների լուծույթներից և ժելե– րից. այս առումով կենսաքիմիան և բժշկությունը սերտորեն առնչվում են Կ. ք–ի հետ: Գրկ. B Օ K) 1Հ K H it C.C., KypC KOJIJIOHA- hoh xhmhh, M., 1964. Ն. Րեյչերյան.

ԿՈԼՈԼԱԿ (մեծ քուֆթա), հայկա– կան կերակուր: Պատրաստում են հիմնա– կանում տավարի թարմ մսից: Միսը փայտե թակիչով ծեծում են սալաքարի վրա, խառ– նում սոխ, աղ, պղպեղ և այլ համեմունք– ներ, ձեռքով հարում մինչև համաձույլ զանգված դառնալը, պատրաստում խոշոր գնդիկներ, եփում են ջրում և ուտում յու– ղով կամ սոխեռածով: Առանձնապես հայտնի են Կամոյի (Նոր Բայազետի) և էջմիածնի Կ–ները: Կ–ի մյուս տեսակը (մանր քուֆթա) պատրաստում են աղա– ցած մսով, համեմունքից բացի խառնում բրինձ կամ ձավար, գնդիկները եփում ջրուլք, երբեմն՝ մսի արգանակում, որի մեջ լցնում են բրինձ կամ ձավար: Կ. պատրաստում են Հայաստանի գրեթե բոլոր գավառներում, տարածված է նաև այլ ժողովուրդների մեջ: Լ. Պեարոսյան

ԿՈԼՈԿՈԼ» («Kojiokoji», «Զանգ»), ռու– սական հեղափոխական առաջին թերթը: Հրատարակել են Ա. Գերցենը և Ն. Օգար– յովը 1857–1865-ին՝ Լոնդոնում, 1865– 1867-ին՝ ժնևում (սկզբում որպես «Պոլյար– նայա զվեզդա» տարեգրքի հավելյալ թեր– թիկ): «Կ.»-ի ծրագիրը նախատեսում էր գյուղացիության ազատագրում և համայն– քային հողատիրություն, գրաքննության և մարմնական պատիժների վերացում: 1861-ի գյուղացիական ռեֆորմից հետո վճռականորեն կանգնել է հեղափոխական դեմոկրատիայի դիրքերում՝ ընդդեմ լիբե– րալիզմի: «Կ.»-ում են տպագրվել Գերցենի և Օգարյովի՝ ռեֆորմը մերկացնող և դա– տապարտող հոդվածները, թռուցիկներ, ռուս, հեղափոխական ընդհատակի փաս– տաթղթեր: Խմբագրության կապը ռուս, հե– ղափոխական մտավորականության հետ նպաստեց վերջինիս համախմբմանն ու <Զեմչյա ի վոԱա» գաղտնի ընկերության ստեղծմանը: «Կ.»-ի թղթակիցներից և տա– րածողներից են եղել Ն. Դոբրոլյուբովը, Ն. Սերնո–Սոլովևիչը, Մ. Միխայլովը, դե– կաբրիստներ, գրողներ (Ի. Ակսակով, Ցու. Սամարիկ, Ա. Կոշելև, Ի. Տուրգենե), երիտասարդ վտարանդիներ: 1867–69-ին հրատարակվել են. «Kojiortoji. npH6aBOH- hmh jihct k nepBDMy AecHTHjieTHK», «Kojiokoji. PyccKoe npn6aBjieHHe* (6 համար) և «Supplement du Kolokol» ֆրանսերեն: 1870-ին Օգարյովը և Ս. Նե– չաևը լույս են ընծայել«Կ.»-ի ևս 6,համար, որոնք զգալիորեն տարբերվում էին գեր– ցենյան «Կ.»-ից: Թերթն անդրադարձել է նաե Թոլրքիայում ապրող հայերի վիճա– կին՝. Մ. Նալբանդյանը բարեկամական կապեր է ունեցել «Կ.»-ի շուրջ համախըմբ– ված ռուս հեղափոխական դեմոկրատների հետ (Գերցեն, Օգարյով, Բակունին, Սեր– նո–Սոլովևիչ և ուրիշներ):

ԿՈԼՈԿՈՏՐՈՆԻՍ (KoXoxotpcov^) Թեո– դորոս (1770–■ 1843), հույն զորավար: Նրա հրամանատարությամբ ապստամբները 1821-ի սեպւո. 26-ին գրավեցին Տրիպո– լիսը, 1822-ի ամռանը ջախջախեցին Մահ– մուդ–փաշա Դրամալիի թուրք, բանակը: 1825–27-ին, լինելով Պելոպոնեսի հուն, զորքերի գլխավոր հրամանատար, հա– ջողությամբ պարտիզանական պատե– րազմի տակտիկա է վարել եգիպտական զորավար Իբրահիմ–փաշայի գերազանց ուժերի դեմ: Կ. պատկանել է հուն, հեղա– փոխության ղեկավարության դեմոկրա– տական թևին: Եղել է 1827-ին Հունաստանի պրեզիդենտ ընտրված Ի. Կապոդիստրիա– սի աջակիցը, իսկ նրա մահից (1831) հետո՝ այսպես կոչված՝ ռուս, կուսակցության առաջնորդը:

ԿՈԼՈՄԲ (Cotombe) Միշել (մոտ 1430 – մոտ 1512), ֆրանսիացի քանդակագործ: Աշխատել է Տուրում և Նանտում: Գործե– րից են՝ Լյուդովիկոս XII թագավորի՝ Տուր քաղաքը մտնելու պատվին ստեղծած մե–