Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զենգի, Կարաուգում, Լեկզիր սառցադաշ– աերը: Ձյան գիծը Արեմտյան Կ–ում 3200 մ է, արլ–ում՝ 4000 մ՝. Հայկական լեռնաշ– խարհում կան ֆիռնային դաշտեր: Քարտեզը տես 633-րդ էշից առաշ՝ ներ– դիրում; Ջրերը: Կ–ի արմ–ը ջրառատ է, արլ–ը՝ սակավաջուր: Դետերը պատկանում են Սե, Ազովի և Կասպից ծովերի ավազաննե– րին: Սե ծովն են թափվում Կոդոր, Բզիբ, Ինգուր, Ռիոն, ճորոխ և այլ, Ազովի ծով՝ Կուբան, Եգորլիկ, Կասպից ծով՝ Թերեք, Կումա, Սուլակ, Սամուր, Կուր (Արտքսի հետ) գետերը: Դետերը սնվում են ձյան, անձրևի, ստորերկրյա և սառցադաշտա– յին ջրերով, մեծ մասամբ հորդանում են գարնանը՝ ձնհալի ժամանակ: Կոլխի– դայում հոսքի մոդուլը կազմում է 25–50 z/վբկ կմ2, երբեմն՝ մինչե 100 լ/վրկ կմ2, Արևելյան Նախակովկասում, Կուր–Արաքս– յան դաշտավայրում, Միջինարաքսյան գոգավորությունում՝ մինչև 2 լ/վրկ կմ2է լեռներում ըստ բարձրության մոդուլը աճում է 5–10 լ/վրկ կմ2-ոՎ: Կ–ի գետերը մեծ մասամբ լեռնային են, ունեն հիդրո– էներգետիկ ռեսուրսներ, նրանց վրա կա– ռուցված են հիդրոկայաններ: Նավարկու– թյան համար պիտանի են Ռիոն, Կուբան և Կուր գետերի ստորին հոսանքները: Դետերի ջուրն ունի թույլ հանքայնացում և լայնորեն օգտագործվում է ոռոգման համար: Կ–ի ամենախոշոր լիճը Սևանն է, 1898 մ բարձրության վրա, բնական վիճա– կից մակարդակն իջել է 18 մ, մակերեսը 1260 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 81 մք նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը: Մյուս լճերն են՝ Փարվանան, խան– չալին, Խոզապինը, Արփին՝ Այդըրլիճը, Ռիցան ևն: Խոշոր ջրամբարներից են՝ Մինգեչաուրի, Կուբանի, Սուլակի, Նախի– ջևանի ևն: Հողերը բազմապիսի են: Նախակով– կասի արմ–ումևՍտավրոպոլյան բարձրու– թյան վրա՝ սևահողեր, շագանակագույն հողեր, Արևելյան Նախակովկասում՝ գոր– շահողեր, մոխրահողեր, աղուտներ, Կոլ– խիդայում, Լենքորանի դաշտավայրում՝ կարմրահողեր, դեղնահողեր, Արևելյան Անդրկովկասի դաշտավայրերում՝ շագա– նակագույն, դարչնագույն, գորշ հողեր, մոխրահողեր, աղուտներ. Միջինարաք– սյան գոգավորության ցածրադիր մասե– րում՝ գորշահողեր, մոխրահողեր, աղուտ– ներ, ալկալի հողեր, Մեծ Կ–ի և Փոքր Կ–ի անտառային գոտում՝ անտառային գոր– շահողեր, դարչնագույն հողեր, հրաբխա– յին բարձրավանդակի միջին բարձրու– թյան լեռների գոտում՝ լեռնային սևահո– ղեր, մերձալպյան և ալպյան գոտինե– րում՝ լեռնամարգագետնային հողեր:* Բուսականությունը: ՍՍՀՄ լեռնային շրջանների մեջ բույսերի տեսակային կազմով Կ. ամենահարուստն է՝ մինչև 6500 տեսակ, որից 1600-ը էնդեմիկ են՝ պահպանված պալեոգենից: Հյուսիսային Կ–ի արմ. և կենտրոնական մասերում տա– րածված են փետրախոտային, շյուղախո– տային, կծմախոտային տափաստանները, որոնք շատ նման են Հայկական հրաբխա– յին բարձրավանդակի (Լոռի, Շիրակ, Սե– վանի ավազան, Սյունիքի բարձրավան– դակ) լեռնատափաստանային գոտու բույ– Մեծ Կովկասի հարավային լանջը Ադրբերա– նում սերին: Արևելյան Նախակովկասում տա– րածված են օշինդրային կիսաանապատնե– րը: Իրենց բնական լանդշաֆտով կիսա– անապատներ են Կուր–Արաքսյան, Արա– րատյան և Նախիջևանի դաշտերը, որտեղ աճում են օշինդր, աղաբույսեր, էֆեմեր– ներ ևն: Կ–ում ընդարձակ տարածում ունեն անտառները (7,3 մլն հա) Մեծ Կ–ի, Փոքր Կ–ի, Թալիշի միջին բարձրության գոտում: Կոլխիդայի տիպի անտառներում աճում են կաղնի, հաճարենի, բոխի, լաս– տենի, թխկի, շագանակենի, կարմրածաո՛., դափնեկեռաս, լիաններ: Սրանց նման են վրկանյան տիպի անտառները Թալիշում՝ կաղնի, բոխի, ձելկվա, երկաթածառ ևն: Մեծ Կ–ի և Փոքր Կ–ի անտառներում տիրա– պետող են հաճարենին, կաղնին, թխկին, բոխին, բարձրադիր մասերում՝ եղևնին, սոճին: Վերջին հարյուրամյակում անտառ– ները խիստ կրճատվել են. այժմ աշխա– տանքներ են տարվում նոր անտառային զանգվածներ ստեղծելու ուղղությամբ: Անդրկովկասի չորային շրջաններում տա– րածված են քսերոֆիտ նոսր անտառներ, շիբլյակի թփուտներ, ֆրիգանայի, տոմիլ– յարների, տրագանտային տիպի բուսա– Մռավդաղ լեռնաշղթան, հեռվում՝ Գյամի շ գագաթը կանություն: Անտառային գոտուց բարձր տարածվում են ենթալպյան ու ալպյան մարգագետինները: Կենդանական աշխարհը բազմատեսակ է: Շատ են էնդեմիկները: Նախակովկասում տարածված են կրծող– ները (դաշտամուկ, նապաստակ, ոզնի), Անդրկովկասի ցածրադիր կիսաանապատ– ներում ու անապատներում՝ կրծողներ, սո– ղուններ (օձեր, կարիճներ, մորմեր, մողես– ներ): Անտառներում կան գորշ արջ, եղջե– րու, այծյամ, սկյուռ, ժանտաքիս, աղվես, լուսան, գայլ, անտառակատու, փասիան, մայրահավ, փայտփորիկ ևն: Համեմատա– բար աղքատ է Արևմտյան Անդրկովկասի անտառների կենդանական աշխարհը, վե– րան տա ռային մարգագետիններում կան կրծողներ, մուֆլոն, այծյամ, բեզոարյան այծ, գայլ, աղվես, երգող թռչուններ: Ջրային թռչուններ կան Կուբանի, Թե– րեքի, Կուրի դելտաներում: Կզըլ–Աղաչի պետական արգելավայրում է գտնվում ջրային թռչունների խոշոր ձմեռանոցը: Վերջին հարյուրամյակում, մարդու ան– միջական ներգործությամբ, կենդանական աշխարհը խիստ աղքատացել է, շատ կեն– դանիներ հասել են ոչնչացման եզրին (բեզոարյան այծ, եղջերու, զուբր, այծյամ ևն): Կենդանական աշխարհի պահպանու– թյան նպատակով ստեղծվում են պետա– կան արգելավայրեր, խոշորներն են Թե– բերդայի, Դիլիջանի, Ւյոսրովի, Բորժոմի, Կոլխիդայի, Զաքաթալայի արգելավայ– րերը: <. Գաբրիեւյան Բնակչությունը: էթնիկական ևtլեզ– վական առումով Կ. ունի բարդ կազմ: Այստեղ ապրում է 3 լեզվաընտանիքների (Կովկասյան կամ իբերա՜կովկասյան, հնդեվրոպական և ալթայան) լեզուներով խոսող ավելի քան 50 ժողովուրդ: Կովկաս– յան ընտանիքը բաղկացած է քարթվելա– կան, աբխազա–ադըղեական, նախո–դա– ղըստանյան խմբերից: Կովկասյան ընտա– նիքի առավել բազմամարդ ժողովուրդը քարթվելական խմբին պաաակնող վրա– ցիներն են (3245 հզ., 1970), որոնք բնակ– վում են Կ–ի կենտրոնական մասում, Մեծ Կ–ից դեպի հվ. (այս խմբի մնացած ժողո– վուրդները, բացի աբխազներից, բնակ– վում են հիշյալ լեռնաշղթայից հս.): Վրաս– տանում վրացիները կազմում են ողջ բնակչության 66,8%–ը: Աբխազա–ադըղեա– կան խմբի մեջ մտնում են ծագմամբ միմ– յանց մոտ ադըղեները (100 հզ. Ադըղեական ԻՄ–ում և Կրասնոդարի երկրամասում), չերքեզները (40 հզ. Կարաչայ–Չերքեզա– կան ԻՄ–ում), կաբարդինները (280 հզ. Կաբարդինա–Բալկարական ԻՍՍՀ հար– թավայրային շրջաններում և Հյուսիս– Օսեթական ԻՍՍՀ Մոզղոկի շրջանում), աբխազները (83 հզ. Աբխազական ԻԱԱՀ–ում և Աջարական ԻՍՍՀ կից շըբ– ջաններում) և աբազինները՝ 125 հզ. Կա– րաչայ–Չերքեզական ԻՄ հս–ում): Նա– խական խումբը կազմում են չեչենները (613 հզ. Չեչենա–Ինգուշական ԻՍՍՀ արլ. և կենտրոնական մասերում, Դաղստանի ԻՍՍՀ խասավյուրտի շրջանում), ինգուշ– ները (150 հզ. Չեչենա–Ինգուշական ԻՍՍՀ արմ. և նրան հարևան Հյուսիս–Օսեթա– կան ԻՍՍՀ շրջաններում) և բացբիյների ոչ մեծ խմբերը (ՎՍՍՀ–ում):