Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հանձին ժողովրդական կոմիսարների խորհրդի: Հեղկոմի բոլոր գործադիր ֆունկցիաները փոխանցվեցին ՀՍՍՀ Ժողկոմխորհին: ՀՍՍՀ նորընծա Ժողկոմխորհի կազմում կար 12 ժողկոմ, որոնք գլխավորում էին համապատասխան ժողկոմատները, տասներեքերորդ՝ ռազմական գործերի ժողովրդական կոմիսար էր նշանակվել Ժողկոմխորհի նախագահ Ա. Մյասնիկյանը:

Գրկ. Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ե., 1960: Ա. Լյուլիկյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈԻՄԲ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ պետական սիմֆոնիկ նվագախումբ, հիմնադրվել է 1941-ին: Գեղ. ղեկավարը և գլխավոր դիրիժորն էր Կ. Սարաջևը, մշտական դիրիժորը՝ Ի. Խարաջանյանը: Նորաստեղծ նվագախումբը համալրվել է Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դասատուներով և ուսանողներով: Նվագախմբի ստեղծումով, մինչ այդ եզակի սիմֆոնիկ համերգները դարձել են պարբերական: Առանձնապես մեծ էր Կ. Սարաջևի դերը նվագախմբի պրոֆեսիոնալ մակարդակի և գեղ. սկզբունքների ձևավորման գործում: Երկացանկը հիմնականում ընդգրկում էր ռուս և եվրոպական դասական երաժշտություն, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և գործիքային գործեր: 1942-ին նվագախումբը (օպերային թատրոնի նվագախմբի հետ) Մ. Թավրիզյանի ղեկավարությամբ կատարել է Դ. Շոստակովիչի Յոթերորդ («Լենինգրադյան») սիմֆոնիան (երրորդ կատարումը՝ Կույբիշևից և Մոսկվայից հետո): Կարճատև ընդմիջումից հետո, 1945-ից, նվագախումբը շարունակել է իր