Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կոցների ընդերքում գտնվող ինֆիլտրա– ցիոն ծագման սուբարտեգյան բնույթի բարձրորակ ջրերը, ինչպեււ և գետերի ար– տաբերման կոների, ենթահունային ալ– յուվիի և ապա լեռնազանգվածների դիզ– յունկտիվ խախտումների հետ կապված քաղցրահամ ջրերը: Կլիման: Հ. լ–ին բնորոշ են կլիմայա– կան հակադրությունները, այստեղ հեր– թափոխվում են կլիմայի բոլոր տիպերը՝ մերձարևադարձայինից մինչև հավերժա– կան ձյան և սառցի կլիման: Կլիմայի բազ– մազանությունը պայմանավորված է նրա աշխարհագրական դիրքով, մթնոլորտի շրջանառության առանձնահատկություն– ներով, ռելիեֆի բնույթով, Միջերկրական, Սև և Կասպից ծովերի, ինչպես նաև Իրա– նական ու Փոքրասիական բարձրավան– դակների մոտիկությամբ: Տ. լ. գտնվում է մերձարևադարձային զոնայում և արևոտ է: Արևափայլքի միջին տարեկան տևողությունը 1600–2800 ժամ է, անարև օրերի թիվը՝ 15–80 օր: Տ. լ–ի կենտրոնական մասում, 900 մ բարձրու– թյան սահմաններում, մակերևույթի վրա արեգակնային ճառագայթման միջին ուժգ– նությունը րոպեում՝ 1,35, իսկ 3200 է/-ի վրա 1,57 կաւ/սմ2 է, առավելագույնը՝ 1,70 կաւ/սմ2: ճառագայթային էներգիայի հաշվեկշիռը մինչև 3800–4000 մ բարձրու– թյունները դրական է, ավելի վեր՝ բացա– սական: Տ. լ–ի կլիման հիմնականում ձևավորվում է բարեխառն լայնություն– ների օդային զանգվածների ազդեցության տակ: Ձմռանը գերակշռում են մթնոլոր– տային բարձր ճնշման գոտու հս–արլ. լեզվակները և արմ. ցիկլոնները: Հունվա– րի միջին ջերմաստիճանը 4°Շ–ից մինչև – 15°C է, նվազագույնը՝ մինչև –46°C (Կարս): Ամռանը Հ. լ–ի կլիման ձևավոր– վում է Առաջավոր Ասիայի ջերմային դեպ– րեսիայում, արևադարձային օդի պայման– ներում: Օդի միջին ջերմաստիճանը հուլի– սին 4°Օից 28°C է, առավելագույնը՝ մինչև 45°C: Տարվա ցուրտ կեսին լեռնաշխարհի վրա ձևավորվող Կարսի անտիցիկլոնի քամիներն ուղղվում են դեպի շրջակա ծո– վերը, ամռանը՝ ընդհակառակը, ծովերից դեպի ցամաք: Զմռանը գոգավորություն– ների հատակում գերակշռում են թույլ քամիներով անհողմ եղանակներ: Քամինե– րի առավելագույն արագությունը դիտվում է լեռնանցքներում և բարձրլեռնային գո– տում (7–9 մ/վրկ): Ամռանը զարգանում են լեռնահովտային քամիները և առավե– լագույն ուժի (մինչև 15–20 մ/վրկ) հաս– նում կեսօրից հետո: Տարեկան տեղում– ները Պոնտական և Տավրոս լեռների հա– մապատասխան լանջերին 1000–3000 մմ են, միջլեռնային իջվածքների ցածրադիր և նախալեռնային մասերում (Միջին Արաքսյան գոգավորություն)՝ 200–300 մմ: Կոշտ տեղումների տեսակարար կշիռը ավելանում է ըստ բարձրության: Միջին և բարձրլեռնային գոտիներում ձևավոր– վում է հաստատուն ձյունածածկույթ: Ցած– րադիր գոտում ձյունածածկույթ օրերի թիվը 0–10 է, բարձրլեռնային գոտում՝ ավելի քան 150: Ձյան շերտի հաստությու– նը համապատասխանաբար 5 սմ–ւց մինչև 2 մ և ավելի է: Ձյան կլիմայական սահմանն ընկած է ավելի քան 4200 մ բարձրության վրա, լեռնագրական սահմանը՝ 3200 մ և ավելի բարձր; Առավելագույն տեղումնե– րը լեռնաշխարհի մեծ մասում դիտվում են գարնան երկրորդ կեսին (մայիսին): Հ. լ–ում խոնավ մերձարևադարձային կլի– մա ձևավորվում* է Պոնտական ն Տավրոսի լեռների ծովահայաց լանջերին, չոր մերձ– արևադարձային՝ ներքին շրջանների գոգ– հովիտների ցածրադիր և նախալեռնային մասերում մինչև 1000–1200 մ բարձրու– թյունները (Արաքսի, Կուրի, Եփրատի հո– վիտներում, Ուրմիա և Վանա լճերի ավա– զանների ցածրադիր մասերում), որտեղ օղի միջին տարեկան ջերմաստիճանները լինում են 12–14°C, հունվարինլւ՝ 16Շ–ից մինչև–5°C, հուլիսինը՝ 24°-ից 27°C, նվա– զագույնը՝ –35°C, առավելագույնը՝ 45°C: Զմեռը բարձրլեռնային գոտում տևա– կան է՝ հաստատուն և խոր ձյունածածկույ– թով: Այդտեղ հաճախ են ձնաբքերն ու մառախուղները: Պարզկա գիշերների շնորհիվ գերիշխում են չոր սառնամա– նիքային եղանակները: Ամառները կար– ճատև են, զով եղանակների գերակշռու– թյամբ, ամպամած և անձրևային օրե– րի առավելագույն թվով: Միջին լեռնա– յին գոտում կլիմայական եղանակները համընկնում են տարվա եղանակների հետ; Զմռանը չափավոր ցուրտ է, հունվա– րի միջին ջերմաստիճանները տատան– վում են –5°Շ–ից –9°Շ–ի սահմաններում, նվազագույնը՝ –35°C: Անսառնամանիք ժամանակի տևողությունը 150–200 օր է, ձյունածածկույթը, նայած ռելիեֆի բնույ– թին, լինում է 30–150 սմ: Մի քանի բարձր լեռնագագաթներ (Արարատ, Սիֆան, Նեմ– րութ, Արագած ևն) ունեն հավերժական ձյան և սառույցի դաշտեր: Ջրագրական ցանցը խիտ է, ճյուղավորված: Տեղումներից ստացվող ջրի մոտ 2/3-ը գոլորշիանում է, մնացածը առաջացնում է մակերևութային և ստոր– երկրյա հոսք: Ներքին հրաբխային բարձ– րավանդակում գերակշռում է ստորեր– կըրյա, իսկ ծալքավոր և ծալքաբեկորա– վոր լեռնաշղթաների շրջանում՝ մակերե– վութային հոսքը: 1-ից սկիզբ են առնում Եփրաւո, Տիգ– րի ս, Կուր, Արաքս և ճորոխ գետերը: Գե– տային ցանցի մեծ մասը սելավաբեր է, շատ են ժամանակավոր ջրհոսքերը: Ըստ սնուցման աղբյուրների Հ. լ–ի գետերը բաժանվում են անձրևային, հալոցք ա– յին, գրունտային և խառը սնուցման տիպերի: Նրանց առանձնահատկու– թյուններից են մակարդակի հանկարծակի և զգալի տատանումները, հզոր արտա– բերման կոները, մեծ արագությունը և անկման ուժը: Մեծ արագությունների պատճառով գետերը չեն սառցակալում, սակայն հատակային սառցի և սղինի երե– վույթներ լինում են: Լեռնային գետերը նավարկության համար պիտանի չեն: Տ. լ–ի գետերը աչքի են ընկնում գետա– բերուկներով: Գետերի տարեկան միշին հոսքը 70–75 կմ3 է: Հ. լ–ում շատ են տեկտոնական, հրա– բխային և սառցադաշտային ծագում ունե– ցող մանր լճերը (Արճիշակ, Արին, Խաչ, Նազիկ, ԱրՓի, Մադաթաւիա, Խանչալի, խոզապին, Փարվանա, Տաբածղուրի, Գայ– լատու, Ծովք, Չըլդրի, Սև ևն): Լեռնաշ– խարհի խոշորագույն լճերն են Ուրմիան, Վանը և Սևանը: Հ. լ. հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք երբեմն մակերևույթ են դուրս գա– լիս՝ առաջացնելով շամբուտներ (Միջին Արաքսյան գոգավորություն): Տոդերը: Տ. լ–ի տարածքում կարելի է առանձնացնել հողնրի ծագումնային ավե– լի քան 15 տիպ և մի քանի տասնյակ են– թատիպ: Ցածրադիր և նախալեռնային գոտում մինչև 1000–1100 մ բարձրություն– ները, չոր ցամաքային կլիմայի պայման– ներում առաջացել են գորշ կիսաանա– պատային և ոռոգելի մարգագետնային հողեր: Այստեղ շատ են քարքարոտ հողե– րը (ղռերը): Լեռնաշխարհի որոշ մասե– րում՝ մինչև 900 մ բարձրությունները, որ– տեղ ստորերկրյա ջրերը մոտ են մակերե– վույթին, ձևավորվում են աղուտաալկալի հողեր: Կան նաև սոդային աղուտներ: Ցածրադիր և նախալեռնային գոտու հո– ղերը թույլ են հումուսացված (1–2%): Հազարամյակների ընթացքում երկրա– գործական մշակման հետևանքով այստեղ ձևավորվել է կուլտուր–ոռոգովի բարձր բերքատու հողերի տիպ: Ավելի մեծ բարձրություններում (մինչև 1700, տեղ–տեղ՝ 1900 մ) ալիքավոր սա– րավանդներում և միջլեռնային գոգհովիտ– ներում չա՜փավոր տաք կլիմայի պայման– ներում հանդիպում են շագանակագույն հողեր, 2–5% հումուսի պարունակու– թյամբ: # Հ. լ–ում 1300–2500 մ բարձրություն– ների վրա ամենատարածված հողային տիպը սևահողեյւն են՝ 5–9% հումուսի պարունակությամբ: Հ. լ–ի անտառային հողերը բաժանվում են՝ ա. դարչնագույն անտառային (ձևա– վորվում են մինչև 1500 մ բարձրություն– ները, չաֆավոր տաք, անկայուն խոնավ կլիմայի պայմաններու՞մ, պարունակում են 5–8% հումուս) և p. անտառային գորշ (ձևավորվում են 1500–2000 մ բարձրու– թյունները, չաֆավոր տաք, խոնավ կլի– մայի պայմաններում, 3–8% հումուսի պարունակությամբ) հողերի: Հ. լ–ում 1800–2400 մ տարածված են մար գագետնա–տափսատանային հողեր, 8–13% հումուսի պարունակությամբ և համապատասխան բուսածածկույթով: 2000–2400 ւ/-ից վեր՝ ցուրտ լեռնային կլիմայի, տևական ձյան շերտի և դաժան ձմեռվա պայմաններում ձևավորվում են լեռնա–մար գա գետնային հողեր, ճ մա գո– յացման պրոցեսներով: Այս հողերի ծա– գումնային հորիզոնները թույլ են ար– տահայտված, հումուսի պարունակությու– նը բարձր է (11– 20%): Այստեղ տարած– ված են ճմատորֆային, ճմային և թույլ զարգացած ճմակալված հողերի ենթատի– պեր: Հ. լ–ի բարձրադիր գոտում, 4000 t/–ից բարձր հավերժական ձյան և սառույցի շրջանում, ֆիզիկական հողմահարման պայմաններում առաջանում են պրիմի– տիվ հողեր՝ ժայռաբեկորներով, քարա– ցրոններով են: Բուսականությունը բազմա– զան է: Հ. լ–ում հաշվվում են ավելի քան 200 տեսակ էնդեմիկներ (արարատյան և Ուրարտուի ցորենները, Վավիլովի տարե– կանը, հայկական արոսենին, Թախտաջ–