Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան էլեմենտը, ջերմաէլեմենտը, ֆոտոէլեմենտը, Տ. հ–ի գեներատորը են: Ստացվում է նաև փոփոխական հոսանքի ուղղումով: Կիրառվում է էլեկտրամետալուրգիայում, էլեկտրաշարժիչներում, կապի, ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի սարքերում:

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ, տես Փոփոխական և հաաոաւոուն մեծություններ:

ՀԱՍՏԻՆԳՍ, Հեյստինգս (Hastings), քաղաք–կոմսություն Մեծ Բրիտանիայում, Արեելյան Սուսսեքս կոմսությունում, Պա դե Կալե նեղուցի ափին: 72,2 հզ. բն. (1971): Խոշոր առողջարան է, շախմատի միջազգային ամենամյա մրցուների վայր: Հ–ի շրջանում 1066-ին Նորմանդիայի Վիլհելմ հերցոգի զորքերը պարտության մատնեցին Պարոլդ թագավորի անգլո–սաքսոնյան զորքերին: ՀԱՍՏՈՑ տեխնիկայում, տարբեր նյութերի մշակման, երբեմն այս կամ այն արտադրությունում կիրառվող հարմարանքը պահող մեքենա: Մետաղների մշակման համար ծառայում են մետաղահատ, հաստոցները, փայտանյութի մեխանիկական մշակումը կատարում են փայտամշակման հաստոցների վրա, կան նաե քարի մշակման Հ–ներ (տես Քարամշակում): Տեքստիւ արդյունաբերության մեջ կիրառում են շուչհակահաստոցներ:

ՀԱՍՏՈՑ քանդակագործական, քանդակագործի աշխատանքում օգտագործվող հարմարանք, վերին մասում քառակուսի կամ կլոր, պտտվող պատվանդանով եռոտանի կամ արկղ (սովորաբար փայտյա), որի վրա տեղադրվում է քանդակը: հարթաքանդակի համար կիրառվող հաստոցը նկարակաւ (մոլբերտ) է հիշեցնում:

ՀԱՍՏՈՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, տերմին, որով բնորոշում են գեղարվեստական ինքնորույն արժեք ունեցող (օրինակ, ի տարբերություն մոնումենտալ արվեստի ստեղծագործության և գրքի պատկերազարդման) գեղանկարչական, քանդակագործական և գրաֆիկական ստեղծագործությունները, որոնք անմիջականորեն չեն նախատեսված որեէ շինության, հրատարակության և այլնի համար: Անկախ տեղից Տ. ա–ի ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական արտահայտչականու թյունը չի փոփոխվում: «Հ. ա.» տերմինը առաջացել է «հաստոց»-ից, որի վրա ստեղծվում են Տ. ա–ի ստեղծագործությունները (գեղանկարչության մեջ, օրինակ, դա նկարակալն է): Տ. ա. լայնորեն զարգացել է Վերածննդի դարաշրջանից, հատկապես XIX դարից:

ՀԱՍՏՈՑԱՆՈՐՄԱԼ», գործարան Երեվանում, ՍՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1958-ին: Արտադրում է հեղույսներ, պտուտակներ, պնդօղակներ, զսպանակավոր օղակներ ևն: Ունի հաստոցային նորմալները սառը նստեցմամբ և հըղկմամբ տեղակայող արտադրամասեր: Հիմնական հումքը՝ մետաղը, ստանում է Մագնիտոգորսկի մետալուրգիական գործարանից: 1978-ին թողարկել է 4 մլն 662 հզ. ռ. արտադրանք, որը սպառում են ՍՍՀՄ մեքենաշինական ձեռնարկությունները (հաստոցների կոմպլեկտավորման համար): Արտադրության տեխնոլոգիական պրոցեսների կատարելագործման և նոր արտադրատեսակների մշակման հարցերով զբաղվում է Վլադիմիրի տեխնոլոգիական կոնստրուկտորական կենտրոնական բյուրոն:

ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ Չ UI- րենցավանի, ՍՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնադրվել է 1947-ին, որպես նորոգման մեխանիկական գործարան, 1958-ին վերանվանվել է ներտաշ հաստոցների, 1967-ին՝ Հ. գ.: Ունի մեխանիկական, ջերմամշակման, հաստոցի իրանի պատրաստման, հավաքման են արտադրամասեր: Թողարկում է հորիզոնական ներտաշ, ուղղաձիգ (ծրագրավար) և հատուկ հաստոցներ, 1978-ից՝ նաև շարժիչներ: 1978-ին, 1947-ի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 375 անգամ, կազմել 18 մլն ռ.: Ձեռնարկության արտադրանքն առաքվում է ՍՍՀՄ տնտ. բոլոր շրջանները և արտասահմանյան 30 երկիր (Հունգարիա, Բուլղարիա, Անգլիա, Ֆրանսիա են): Մասնաճյուղեր ունի ՀՍՍՀ Կալինինոյի շրջանի Մեծավան (հիմնադրվել է 1976-ին), Թալինի շրջանի Սասնաշեն (1972-ին) և Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն (1979-ին) գյուղերում:

ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, մեքենաշինության ճյուղ, ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի համար թողարկում է մետաղամշակման և փայտամշակման հաստոցներ, կիսաավտոմատ և ավտոմատ գծեր, համալիր–ավտոմատ արտադրություններ, դարբնոցամամլիչային և ձուլման սարքավորումներ: Մեքենա արտմեքենայի, հատկապես մեխանիկական սուպորտով մետաղամշակման հաստոցի հայտնադործումը պայմանավորված էր կապիտալիստական խոշոր արտադրության զարգացմամբ: խառատայինից մետաղամշակման մյուս հաստոցների վրա մեխանիկական սուպորտի տեղադրմամբ սկզբնավորվեց գործադիր մեխանիզմով հաստոցների թողարկումը: Հետագայում մշակվեցին ֆրեզերային, ռանդիչ, թործիչ, շրջահաստոցների և այլ մոդելներ: Ռուսաստանում հաստոցներ էին արտադրում Պետերբուրգի «Բերդա» (1790) և «Իսլա» (1824) գործարանները, 1815-ից՝ Տուլայի զինագործարանը: 1913-ին թողարկվել է ընդամենը 1,8 հզ. մետաղահատ հաստոց, իսկ դրանց նկատմամբ արդյունաբերության պահանջարկի 76–84% –ը՝ ներմուծվել: Մովետական իշխանության տարիներին Հ. վերստեղծվեց: 1929-ին, «Ստանկոտրեստի» կազմավորմամբ, այն դարձավ ինքնուրույն ճյուղ, 1929–40-ին հաստոցաշինական ձեռնարկություններ կառուցվեցին Կրամատորսկում, Կիեում, Իսսրկովում, Մոսկվայում են: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հ. կատարում էր ռազմ, պատվերներ, շարունակվում էր նաև նոր գործարանների (Նովոսիբիրսկի, Մտերլիտամսկի) շահագործումը: Ետպատերազմյան շրջանում ՄՍՀՄ Հ. աշխարհում առաջատար տեղ գրավեց լայն անվանացանկի մետաղահատ հաստոցների արտադրությամբ: 1978-ին, 1950-ի համեմատ, մետաղահատ հաստոցների արտադրությունն ավելացավ 3,4, ավտոմատ ու կիսաավտոմատ գծերինը՝ 8,4 անգամ: Բարձր տեմպերով է աճել ճշգրիտ, կոորդինատայիններտաշ, ծանր, ունիկալ, թվային ծրագրային կառավարմամբ մետաղահատ հաստոցների թողարկումը: Յուրացվել է էլեկտրակայծային, իմպուլսային, կոնտակտային, ուլտրաձայնային հաստոցների արտադրությունը: Կիրառվում են մետաղի մշակման էլեկտրաֆիզիկական, էլեկտրաքիմիական մեթոդներ, լույսի ճառագայթով չափամշակումը: Սոցիալիստական մյուս երկրներից Հ. հատկապես զարգացած է Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, կապիտալիստական երկրներից՝ ԱՄՆ–ում, ճապոնիայում, ԳՖՀ–ում: Հայաստանում Հ. սկզբնավորվել է 1944-ին, երբ Երեանի Զերժինսկու անվ. մեքենաշինական գործարանը վերակառուցվեց խառատային հաստոցների արտադրության ուղղությամբ: Նույն տարում թողարկվեց 1615 մակնիշի խառատային առաջին հաստոցը: 1950-ից հաստոցներ արտադրեց նաև Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանը: 1955–60-ին, Չարենցավանի հաստոցաշինական, Լենինականի հղկող, Կիրովականի ճշգրիտ, Երեանի ֆրեզերային, 1972-ին՝ փորձնական հաստոցաշինական գործարանների կառուցմամբ Հ. ձեավորվեց որպես ՀՍՍՀ մեքենաշինության բարձր զարգացած ճյուղ: Ցոթնամյակի տարիներին ավելացավ հղկող, հորիզոնական ներտաշ, լայն ունիվերսալ ֆրեզերային, շառավղային գայլիկոնիչ, հատուկ և կիսաավտոմատ հաստոցների արտադրությունը, հաստոցների թողարկման քանակով Հայկ. ՍՍՀ ՍՍՀՄ–ում գրավեց 5-րդ տեղը: 1966– 1970-ին սկսվեց ավտոմատ թվային ծրագրային կառավարմամբ հաստոցների արտադրության յուրացումը: 1971–75-ին մետաղահատ հաստոցների թողարկումն աճեց 23%–ով, արտադրվեց մոտ 40 տիպաչափի հաստոց, որոնց 50% –ը ճշգրիտ և գերճշգրիտ էին: Հ–յան բնագավառում գիտատեխնիկական հետազոտություններն իրականացնում են «Հայմեքշինգիտ» ինստիտուտը, Մոսկվայի մետաղամշակման հաստոցների փորձնական ԳՀԻ–ի Անդրկովկասի մասնաճյուղը (ԷՆԻՄՍ): Հայկ. հաստոցները մեծ համարում ունեն ՍՍՀՄ–ում և արտասահմանում, Լայպցիգի, Պլովդիվի, Բուդապեշտի, Մոնրեալի և այլ ցուցահանդեսներում արժանացել են մեդալների ու դիպլոմների, արտահանվում են շուրջ 40 երկիր: Ա. Նազարյան

ՀԱՍՏՎԱԾՔ, նստվածքային, հրաբխածին կամ մետամորֆային առաջացումների ամբողջություն: Բնորոշվում է կազմող ապարների որոշ ընդհանրությամբ կամ նրանց հերթագայման բնույթով: Կարող է ունենալ տարբեր հասակային ծավալ և հզորություն: Հ–ի սահմանները կարող են չհամընկնել միասնական սանդղակի հիմնական ստորաբաժանումների և ռեգիոնալ շերտագրական ստորաբաժանումների հետ: Ազատ օգտագործման շերտագրական միավոր է: