Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պանման անհրաժեշտությունից: Հւսվեչ– WI արդյունքի առաջացմամբ Հ. բ. ս. վերացել է: Որպես «արդարացի հասարա– կարգի» կարևոր պայման, հավասարու– թյան և արդարության մասին պատկերա– ցումներն ամբողջացվել են աշխատավոր ժողովրդի ու նրա առանձին ներկայացու– ցիչների (Բաբյոֆ, ռուս նարոդնիկներ, Պրուդոն ևն) հավասարարական բաշխման պահանջներում: Սկզբում դրանք ունեին կրոնական գունավորում («քրիստոնեա– կան կոմունիզմ») և արտահայտվում էին սպառման առարկաների, հետագայում՝ նաև արտադրամիջոցների (առաջին հեր– թին՝ հողի) հավասարարական բաշխման ուտոպիական ցանկությունների ձևով: Ընդ որում, հավասարարական բաշխման պահանջն արդարացի էր, երբ արտահայ– տում էր ֆեոդալական հասարակության, ճորտատիրության մնացուկների դեմ պայ– քարի գաղափարը՝ հօգուտ ապրանքային արտադրության ամենալայն զարգացման: Այն հետադիմական է, երբ զուգակցվում է ապրանքային արտադրության պահ– պանման գաղափարի հետ կամ համար– վում սոցիալիզմի զարգացման տարր: Մարքսիզմը մերժում է Հ. բ. ս. սոցիա– լիզմի և կոմունիզմի օրոք: Հասարակու– թյան անդամների սոցիալ–տնտեսական հավասարությունը ենթադրում է՝ արտա– դրամիջոցների նկատմամբ մարդկանց միատեսակ հարաբերություն, շահագործ– ման վերացում, աշխատանքի հավասար պարտականություն և հասարակական ար– դյունքից անձնական սպառման համար իր բաժինն ըստ կատարած աշխատանքի քա– նակի ու որակի ստանալու իրավունք (սոցիալիստական հասարակություն), ըստ ընդունակության աշխատելու պարտակա– նություն և ըստ պահանջմունքի ստանալու իրավունք (կոմունիստական հասարակու– թյուն): Սոցիալիզմ ու կոմունիզմ նշանա– կում է ոչ թե հասարակության անդամների հավասարեցում, այլ մարդկանց անհա– տական ունակությունների համակողմա– նի զարգացում, նյութական բարիքների բաշխում՝ հաշվի առնելով նրանց անհա– տական պահանջմունքներն ու ճաշակը: Շ. Մ ար գար յան

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, արդար, իդեալա– կան հասարակարգի հիմնական սկըզ– բունքներից: Հ–յան պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և ար– տահայտել հասարակությունը արդարու– թյան սկզբունքով վերակառուցելու ճընշ– ված դասակարգերի ու դասերի իդեալը: «Հ.» հասկացությանը տարբեր պատմա– կան դարաշրջաններուս տրվել է սոցիա– լական տարբեր բովանդակություն: Հ–յան իրականացումն են հետապնդել թե՝ ստրուկների ապստամբությունները և թե՝ միջնադարյան գյուղացիական շարժում– ները: Հայ իրականության մեջ հասարա– կական Հ–յան հաստատումը եղել է Պավ– լիկյան ու Թոնդրակյան շարժումների նպատակներից: Դասակարգային պայ– քարի պրակտիկային զուգընթաց տեսա– կանորեն հիմնավորվել են նաև հասարա– կական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վե– րացման ուղիները, անհավասարությունն ուղղակիորեն կապվել է արտադրության միջոցների մասնավոր սեփականության հետ (Թ. Մոր, Թ. Կամպւսնեււա, հատկա– պես ժ–ժ. Ռուսո և ուրիշներ): Ուտոպիստ– ների ու լուսավորիչների ազդեցությամբ XVII դ. Անգլ. բուրժ. և XVIII դ. Ֆրանսիա– կան բուրժուական հեղափոխություննե– րում ձևավորված արմատական հոսանք– ների նպատակը համընդհանուր Հ–յան հաստատումն էր (չեվեԱերներըՀ Անգլիա– յում, Րաբյոֆի «հավասարների դավա– դրությունը» Ֆրանսիայում): Կապիտա– լիստական հասարակարգում առաջին ան– գամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դա– սային արտոնությունները: Սակայն իրա– վահավասարության բուրժ. լոզունգը գործնականում անտեսում էր մարդկանց սոցիալական անհավասարությունը, քո– ղարկում հասարակարգի հակամարտ, շա– հագործողական բնույթը: Րուրժ. հասա– րակության նման հակասությունները բա– ցահայտեցին դեռևս Շ. Ֆուրիեն և այլ սոցիալիստ–ուտոպիստներ: Համընդհա– նուր Հ. հաստատելու տեսական հիմնա– վորումն ու իրականացումը ռուս հեղափո– խական դեմոկրատների և Միքայել Նալ– բանդյանի հիմնական նպատակն էր: Սա– կայն բուրժ. հասարակարգում անհավա– սարության պատճառները, բնույթն ու ձևե– րը գիտականորեն մեկնաբանեցին մարք– սիզմ–լենինիզմի դասականները: Նրանք ապացուցեցին, որ անհավասարության իրական հիմքը պայմանավորված է ար– տադրության միջոցների մասնավոր սե– փականատիրական բնույթով, ցույց տվե– ցին հասարակական Հ. հաստատելու գործնական եղանակները: Իրական Հ., որ նշանակում է մասնավոր սեփականու– թյան, շահագործման վերացում և արտա– դրության միջոցների հասարակական սեփականության հաստատում, սկզբնա– վորվեց սոցիափզմի պայմաններում: Այս պրոցեսը հանգեցրեց աշխատավորների, ապա և հասարակության բոլոր անդամնե– րի (անկախ ծագումից, սոցիալական դրու– թյունից) քաղ. իրավահավասարությանը, ազգերի իրավահավասարությանը, կնոջ անիրավահավասարության վերացմանը, հաստատվեց հավասար իրավունք աշխա– տանքի և արդյունքի բաշխման բնագավա– ռում: խոշոր առաջադիմություն նշանավո– րելով Հ–յան հաստատման գործում, սո– ցիալիզմը միաժամանակ պրոբլեմն ամ– բողջովին չի լուծում, պահպանվում են սոցիալական անհավասարության մնա– ցորդներ՝ պայմանավորված նյութական արտադրության զարգացման անբավա– րար մակարդակով, մտավոր ու ֆիզիկա– կան աշխատանքի տարբերություններով, ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սկզբունքով ևն: Այս և նման պրոբլեմները լրիվ կլուծվեն կոմունիզմի ժամանակ, երբ կհաստատվի վերջնական և համընդհանուր Հ.: Միայն կոմունիզմը, արտադրության բարձր մակարդակի ապա– հովմամբ և յուրաքանչյուր մարդու հոգե– վոր կարողությունների զարգացմամբ, հնարավորություն կստեղծի վերջնակա– նորեն վերացնելու հասարակական ան– հավասարությունը, լուծելու մարդկու– թյան ամենաբարդ սոցիալական պրոբ– լեմներից մեկը: Գրկ. Մարքս Կ., Դոթայի ծրագրի քննա– դատությունը, Ե., 1955: Ն ու յ ն ի, Կապիտալ, հ. 1, Ե., 1933: Էնգելս Ֆ., Անտի–Դյուրինգ, Ե., 1967, գ. 10: Լենին Վ. Ի., Լիբերալ պրո– ֆեսորը հավասարության մասին, Երկ., հ. 20: Ն ու յ ն ի, Պետություն և հեղափոխություն, Երկ., հ. 25: ՍՄԿԿ ծրագիրը, Ե., 1974: III a x- HaaapoB r. X., CoijHajiH3M h paBeHCTBo, M., 1959; K y p m ji e b A.K., KoMMyHH3M h paBeHCTBo, M., 1971.

ՀԱՎԱՍԻ [Մարկոսյան Ար մե– նակ Պարսամի, 6.1.1896, գ. Այազ– մա (ՎՍՍՀ Ծալկայի շրջանում)–24.2. 1978, Երևան], հայ գուսան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1967): Աշակերտել է նշանավոր աշուղ Թիֆիլիին: Ստեղծագործական կյանքն սկսել է 1914-ից, Ախալքալաքում: 1946-ից բնակվել է Երևանում: Հայաստա– նի գրողների միության և կոմպոզիտոր– ների միության անդամ էր: Իր երկերի կատարումով հանդես է եկել նաև Վրսա– տան ում, Ադրբեջանում ու Մոսկվայում: Հավասի Հ. ժամանակակից գուսանական արվես– տի դասական ներկայացուցիչներից է: Նրա սիրային–քնարական, բարոյախոսա– կան, վիպական և հայրենասիրական թե– մաներով ստեղծագործությանը (մոտ 3600 աշուղական բանաստեղծություն, մոտ 2000 քառյակ, շուրջ 150 եղանակավոր երգ, երգախառն հեքիաթներ) հատուկ են լա– վատեսական ոգին ու ոգեշնչվածությունը: Կիրառել է աշուղական դասական տաղա– չափության ավելի քան 40 ձևեր, տարբե– րակել դրանք, օգտագործել նաև հայ ժող. բանաստեղծության չափեր ու ձևեր: Հ–ու եղանակները ելևէջային հատկանիշնե– րով բխում են գյուղական երգից, ձևերով հարում աշուղականին, ցայտուն ազգա– յին են: Մեղեդիական հնարամտությունը, հուզական ջերմությունը, ռիթմի և կառուց– վածքների թարմությունը և ընդհանուր արտահայտչականությունը բնորոշ են նրա լավագույն երգերի եղանակներին՝ «Կոլ– խոզի չոբան», «Ի՜նչ ասեմ յարիս», «Զուր կերթաս»,«Եղնիկի պես»,«Ինչո՞ւ սիրեցիր», «Հյուսիսային արև» հեքիաթի երգերը ևն: Դրանցից մի քանիսը կոմպոզիտորները մշակել են ձայնի և դաշնամուրի, երգչա– խմբի, վոկալ կվարտետի և ժող. երգի ու պարի անսամբլի համար: Հ–ու արվեստը նշանակալից էր իր բազմակողմանի ընդ– գրկումով: Նա ժողովրդական բանաս– տեղծ ու երգահան էր, երգիչ, նվագող (թառ, սազ) և ասմունքող: Հրատարակվել է Հ–ու ստեղծագործության փոքրագույն մասը՝ «Բուրմունք» (1950), «Երգեր» (1958), «Իմ քնարը» (նոտագրված, 1961), «Քառյակներ» (1966), «Հասմիկ» (1975): Գրկ • Աթայան Ռ., Գուսան Հավասի, Ե., 1963: Ռ. Աթայան