Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հիմնված անա. համակարգի ստեղծման ու զարգացման ուղիների որոշումն էր: Այդ կապակցությամբ բանավեճեր էին գնում սոցիալիզմի պայմաններում ապ– րանքա–ղրամական հարաբերությունների, արժեքի օրենքի ու պետության դերի, սե– փականության, էկոնոմիկայի կառավար– ման մեջ պլանային ու շուկայական սկըգ– բունքների հարաբերակցության մասին ևն: Սոցիալիստական շինարարության հարցերին են նվիրված Ի. Բրոզ Տիտոյի, է. Կարդելի, Վ. Բակարիչի և ուրիշների աշխատությունները: Տնտեսագիտական հետազոտությունները վերաբերում են սո– ցիալիզմի ու կապիտալիզմի քաղաքատըն– տեսությանը (Ա. Բայտ, Ռ. Լանգ), ար– դյունաբերության ու գյուղատնտեսության էկոնոմիկաներին (Ի. Վինսկի, Ա. Պոպո– վիչ), ինչպես նաև ֆինանսներին ու վար– կին, գնագոյացմանը, էկոնոմիկայում մաթ. մեթոդների կիրառմանը ևն: Տնտեսագիտական պրոբլեմները մշակ– վում են ինստ–ներում, ԳՀԻ–ներում ու համալսարանների տնտեսագիտության ֆակուլտետներում: Գիտական հիմնարկները Հ–ի բոլոր հանրապետություններն ունեն իրենց բարձրագույն գիտական հիմնարկ– ները. դրանցից են՝ Աերբիայի (հիմն. 1886-ին, Բելգրադ), հարավսլավոնական (1867, Զագրեբ), սլովենյան (1938, Լյուբ– լյանա), Բոսնիա և Հերցեգովինայի (1966, Սարաևո), Մակեդոնիայի (1967, Սկոպիե) և Չեռնոգորիայի (1976, Տիտո– գրադ) գիտությունների և արվեստների ակադեմիաները: Նրանց գործունեությու– նը կոորդինացնում է Հարավսլավիայի գիտությունների և արվեստների ակադե– միաների խորհուրդը (I960): 1977-ին կար մոտ 500 կազմակերպորեն և ֆինանսա– պես ինքնուրույն գիտահետազոտական հիմնարկ, որտեղ աշխատում է մոտ 37 հզ. մարդ: Երկրի բոլոր գիտական հիմնարկնե– րում աշխատում է ավելի քան 15 հզ. բարձր որակավորման մասնագետ: Գիտության, լուսավորության, մշակույ– թի և տեխնիկայի բնագավառում միջազ– գային համագործակցության միութենա– կան վարչության միջոցով 1977-ին մի– ջազգային գիտատեխնիկական կապեր են հաստատվել 110 երկրների, ՄԱԿ–ի և նրա հիմնարկների, Տնտ. համագործակցու– թյան և զարգացման կազմակերպության հետ: 1955-ին ստեղծվել է սովետա–հարավ– սլավական գիտատեխնիկական համագոր– ծակցության հանձնաժողովը, որը 1975-ին վերածվել է տնտ. և գիտատեխնիկական համագործակցության սովետա–հարավ– սլավական միջկառավարական կոմիտեի մշտական ենթակոմիտեի: Սովետա–հարավսլավական համատեղ աշխատանքներ են կատարվում մեքենա– շինության, քիմ. արդ., գունավոր մետա– լուրգիայի, տրանսպորտի, գյուղատնտ. և այլ բնագավառներում: 1973-ին ՍՄՀՄ ԳԱ–ի և Հ–ի գիտությունների և արվեստ– ների ակադեմիաների խորհրդի միջև ստո– րագրվել է համագործակցության համա– ձայնագիր: Զարգանում են կապերը ՍՍՀՄ–ի և ՀՍՖՀ–ի բուհերի միջև: XII. Մամուլը, ռադիոհաղորդումները, հե ռուստատե սո ւթյուն ը 1977-ին Հ–ում լույս էին տեսնում 3,5 հզ. թերթ, հանդես և պարբերական այլ հրա– տարակություններ, այդ թվում՝ 24 օրա– թերթ: Կարևորագույն թերթերն ու հան– դեսներն են՝ «Բորբա» («Borba», 1922-ից), «Վիեսնիկ» («Vjesnik», 1940-ից), «Օսլոբո– ջենե» («Ocjio6ofreHe», 1943-ից), «Պո– բեդա» («IIo6jefla», 1943-ից), «Պոլիտի– կա» (1904-ից) սերբահորվաթերեն, «Դե– լո» («Delo», 1959-ից) սլովեներեն, «Նո– վա Մակեդոնիա» («HoBa MaiceaoHHja», 1944-ից) մակեդոներեն օրաթերթերը, «էկոնոմսկա պոլիտիկա» («Ekonomska Po- litika», 1952-ից) սերբահորվաթերեն շա– բաթական հանդեսը, «Կոմունիստ» («Ko- munist», 1925-ից) սերբահորվաթերեն, սլովեներեն, մակեդոներեն, «Մլադոստ» («Mladost», 1919-ից), «Ռադ» («Rad», 1945-ից) սերբահորվաթերեն շաբաթա– թերթերը, «Աոցիյալիզամ» («Socijalizam», 1958-ից) սերբահորվաթերեն ամսագիրը: Նոր Հարավսլավիա հեռագրական գոր– ծակալությունը՝ ՆՀՀԳ (Telegrafska Agen- cija Nova Jugoslavia – TANJUG, ՏԱՆ– 6ՈԻԳ), հիմնվել է 1943-ին: Հ–ում ռադիո– հաղորդումները տարվում են 1926-ից: Ներքին հաղորդումները տրվում են սեր– բահորվաթերեն, սլովեներեն, մակեդո– ներեն, իտալ., թուրք., ռում., արտասահ– մանյան հաղորդումները՝ ալբաներեն, անգլ., արաբ., բուլղ., հուն., իսպան., գերմ., ռուս., ֆրանս.: Հեռուստատեսու– թյունը գործում է 1958-ից: XIII. Գրականությունը Հ–ի Ժողովուրդների էթնիկական և լեզ– վական ընդհանրությունը, պատմական և մշակութային ճակատագրի նմանությունը պայմանավորել են ազգային գրականու– թյունների փոխազդեցությունը՝ միաժա– մանակ չվերացնելով դրանց յուրահատ– կությունը (տես Հորվաթիա, Մակեդոնիա, Սերբիա, ՍԼովենիա, Չեռնոգորիա հոդ– վածների Գրական ու թյ ու ն բա– ժինը): 1918-ից Հ–ի գրականությունը զարգացել է միասնական պետության շրջանակնե– րում: 1910-ական թթ. վերջին –1920-ական թթ. սկզբին Հ–ում հեղափոխական շար– ժումը պատմական հող նախապատրաս– տեց ձախ էքսպրեսիոնիստական գրական հոսանքի սկզբնավորման համար, որը կապված էր կոմունիստական շարժման հետ [Ա. Ցեսարեց (1893–1941), Մ. Կոլե– ժա (ծն. 1893), Մ. Կոսովել (1904–26), Տ. Աելիշկար (ծն. 1900), Մ. Կլոպչիչ (ծն. 1905), Բ. Կրեֆտ (ծն. 1905)]: Ալովեն գրա– կանության մեջ հատկապես զարգացավ չափածոյի ժանրը: Հորվաթական գրակա– նության մեջ տեղ գտան նաև արձակի ժանրը և դրաման: 20-ական թթ. ռեալիս– տական ուղղությունը ներկայացնում էին մեծ մասամբ ավագ սերնդի գրողները՝ Վ. Պետրովիչը (1884–1967), Ի. Աեկուլի– չը (1877–1958), Ֆ. Բևկը (1890–1970), Օ. ժուպանչիչը (1878–1949), Վ. Ցար– էմինը (1870–1963) և ուրիշներ: 30-ական թթ. ռեալիզմի ներկայացուցիչների երկե– րում խորացավ սոցիալական վերլուծությու– նը, հակաբուրժուական ուղղվածությունը [P. Չոսիչ (1903-34), Գ. Կրկլեց (1899- 1977), Դ. Ցեսարիչ (ծն. 1902)]: Բ. Նուշիչի (1864–1938) կատակերգությունները («Տի– կին մինիստրը», 1929, «Միստր Դոլլարը», 1932, «Հանգուցյալը», 1937 ևն) միջազգա– յին բեմ հանեցին հարավսլավական դրա– մատուրգիան; 1941–45-ի ժողովրդա–ա զա տա գրական պատերազմի տարիներին պարտիզանա– կան պայմաններում Հ–ի գրականությունը զարգացավ «սոցիալական ռեալիզմի» նվա– ճումների, բանահյուսական ու ռոմանտի– կական ավանդույթների հիման վրա [Ի. Գ. Կովաչիչ (1913-43), Բ. Չոպիչ (ծն. 1915), 6ո. Պոպովիչ (1905–52), Ի. Դոնչևիչ (ծն. 1909), Մ. Բոժիչ (ծն. 1919), Կլոպչիչ]: 1945-ին լույս տեսան Ի. Անդրիչի (1892– 1975, նոբելյան մրցանակ, 1961) «Կա– մուրջ Դրինայի վրա» և «Տրավնիկի ժա– մանակագրությունը» սոցիալ–հոգեբանա– կան վեպերը: ՀՖԺՀ–ի ստեղծումից հետո նրա կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդ– ներն ազգային մշակույթի զարգացման համահավասար իրավունք ստացան: Բո– լոր հանրապետություններում ստեղծվե– ցին գրողների միավորումներ, գրական հանդեսներ, հիմնադրվեց Հ–ի գրողների միությունը: 1945–50-ական թթ. Հ–ի գրա– կանության մեջ իշխում էր «սոցիալական ռեալիզմի» ավանդույթների վրա հիմնը– ված գրական հոսանքը [Բ. Զուպանչիչ (ծն. 1925), Մ. Բոժիչ, Դ. Չոսիչ (ծն. 1921), Ս. Նովակ (ծն. 1924), Ս. 0անևսկի (ծն. 1920)]: 60-ական թթ. էքզիստենցիալիզմի ազդեցությունը նկատելի էր Ա. Ւփնգի (ծն. 1925), Դ, Մմոլեի (ծն. 1929), Ա. Շոլ– յանի (ծն. 1932), Դ. Կիշի (ծն. 1935), Բ. Շչեպանովիչի (ծն. 1937), ժ. Չինգոյի (ծն. 1936) ստեղծագործություններում: Մեծ տեղ էր գրավում «վերացական ին– տելեկտուալիղմի» պոեզիան [Բ. Միլկո– վիչ (1934–61), Գ. Ստոնիշա (ծն. 1930), Տ. Շոլամուն (ծն. 1941), Վ. Պոպա (ծն. 1922), Ս. Միխալիչ (ծն. 1928), Վ. Ուրո– շևիչ (ծն. 1934)]: 60-ական թթ. վերջին –70-ական թթ. սկզբին նատուրալիստական միտումների աշխուժացման հետ միասին նշանակա– լիորեն մեծացավ ռեալիստական ուղղու– թյան ազդեցությունը [Մ. Կրլեժի «Դրոշ– ներ» (հ. 1–5, 1963–69) վեպ–էպոպեան, Մ. նալիչի (ծն. 1914) «Ռազմական բախտ» (1973), «Ջատագովները» (1976), Դ. Չո– սիչի «Մահվան ժամանակը» (հ. 1–3, 1972–75) ևն j: ժամանակակից իրակա– նության պատկերման ու բարոյա–էթիկա– կան խնդիրներին են անդրադարձել ար– ձակագիրներ Բ. Զուպանչիչը, է. 0ոշը (ծն. 1913), Վ. Կուզմանովիչը (1930–76), Մ. Մարկովիչը (ծն. 1934), Զ. Մայդակը (ծն. 1938), Մ. Կապորը (ծն. 1937) և ուրիշ– ներ: 1945-ից հետո համեմատաբար թույլ էր զարգանում դրամատուրգիան: 60-ական թթ. Մ. Մատկովիչը (ծն. 1915), Սմոլեն, Վ. նուկիչը (ծն. 1936) և ուրիշներ զանա– զան փիլիսոփայական գեղագիտական ըմբռնումների հիման վրա անդրադար– ձան այլաբանական ձևերին, անտիկ ու պատմական սյուժեների մշակմանը: 70-ական թթ. ընդլայնվեց հետաքրքրու– թյունը բարոյափիլիսոփայական խնդիր– ների և ժամանակակից իրականության