Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իշխող Աբլղարիբ Արծրունին Օշինին պար– գեեց Լամբրոն բերդը՝ շրջակա հողերով ու գյուղերով հանդերձ, որտեղ նրա հաջորդ– ները, գործակցելով Բյուզ. կայսրությանը, ժառանգաբար իշխեցին մինչև XIII դ. սկիզբը: Օշինին հաջորդեց որդին՝ Հե– թում Բ իշխանը (XII դ. առաջին կես), որը Լամբրոնը, որպես ժառանգություն, թողեց ավագ որդուն՝ Օշին Բ–ին, իսկ Պապեոոն բերդը և շրջակայքը՝ կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին: Դստերը կնության տվեց Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Պահ– լավունու (1113–1166) եղբորը՝ Վասիլին (Գրիգոր Մագիստրոս Բջնեցու թոռը): Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ–ի դեմ Բյուզանդիային զինակցող Սմբատը մար– տում սպանվեց (1152), իսկ Օշին Բ գերե– վարվեց: Պապեռոնում Սմբատին հաջոր– դեց որդին՝ Բակուրանը, որը քրոջը՝ Ռի– թային, կնության էր տվել Թորոս Բ–ի եղ– բայր Ստեփանե իշխանին: Վերջինիս սպա– նությունից (1165) հետո նրա զավակներ Ռուբենը և Լևոնը դաստիարակվեցին Բա– կուրանի խնամատարությամբ՝ Պապեռո– նում: Բակուրանին հաջորդեց եղբայրը՝ Վասակ իշխանը: Օշին Բ ազատվեց Թո– րոսին 40 հզ. ոսկի փրկագին վճարելուց և մանկահասակ որդի Հեթումին (ծն. 1151) պատանդ թողնելուց հետո: Օշին Բ–ի կրտսեր որդին էր Ներսես Լամբրոնացին (ծն. 1153), դուստրերը՝ Տալիթան և Շու– շանը: Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ–ի դաոեր հետ, ազատվեց պա– տանդությունից և 1175-ին հորից ժառան– գեց Լամբրոնի իշխանությունը: Ռուբին– յան իշխաններ Սլեհի և Ռուբեն Բ–ի՝ Լամ– բրոնը գրավելու փորձերն ավարտվեցին անհաջողությամբ: 1201-ին Լևոն ԲՄեծ թա– գավորը խնամիանալու պատրվակով Հե– թում Գ–ին հրավիրեց Տարսոն, ձերբակա– լեց նրան և առանց մարտի գրավեց Լամբ– րոնը: Հեթում Գ այնուհետև նվիրվեց կրոնավորության՝ կրելով Հեղի նոր անու– նը (մահ. 1212-ի և 1218-ի միջև): Պապե– ռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոսաան– դինը դարձավ Հայոց բանակի սպարա– պետը, իսկ Լևոն Բ Մեծի մահից (1219) հետո՝ պետության խնամակալը (պայլ): 1126-ին Կոստանդինը որդուն՝ Հեթումին (տես Հեթում Ա) պսակելով Լևոն Բ–ի գահաժառանգ դուստր Զաբելի հետ, նրան հռչակեց Հայոց թագավոր, որը և դարձավ Հ–ի արքայատան հիմնադիրը: Կոստան– դինի ավագ որդի Մմբատը նշանակվեց սպարապետ (տես Սմբաւո Սպարապետ), մյուս որդիներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մատակարարման հրա– մանատար՝ մարաջախտ, Օշինը՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը՝ Մսի ար– քեպիսկոպոս և Դրազարկի վանահայր: Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոսաան– դին Լամբրոնացուն, շնորհվեց թագադրու– թյան գործակալությունը: Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան (Կեռան) ամուսնացել էր Հեթում Ա թագա– վորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենես– կալ Փիլիպպոս Իբլինացու հետ: Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274–94-ին վարել է մարաջախտության գործակալությունը: Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վա– րեցին նաև նրա որդիներ Հեթումը (1294– 1307) և Սմբատը (1307–14): Հ–ի իշխան– ներից այնուհետև հիշատակվում են Հե– թում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329-ին սպանվեցին Լևոն և թագավորի հրամանով: Հ–ի արքայատան գահացանկը. Հեթում Ա (1226-69), Լևոն Գ (1269-89), Հեթում Բ (1289–96, 1299–1301), Սմբատ (1296–98), Կոստանդին Բ (1298–99), Լևոն Դ (1301-08), Օշին (1308–20), Լևոն և (1320–42): Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հ–ի իշխող տոհմաճյուղը (արական գծով): Իշխանների խորհրդի որոշմամբ թագավոր հռչակվեց Հ–ի հեռա– վոր ազգական, Նղրի բերդապետ և մեծ մարաջախտ Կոստանդին Դ, որին հաջոր– դեց հորեղբորորդի Կոստանդին Ե: Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ–, Սիսուան, Վնւո., 1885: Տեր–Ղ ազարյան Հ., Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966: MuicaejiHH T. I*., Hcto- pHa KHjiHKHHCKoro apMHHCKoro rocyaapcTBa, E., 1952. Մ. Կատվաչյան

ՀԵԼԻԱԴԵ–ՌԸԴՈհԼԵՍԿՈՒ Ցոն (Heliade- Radulescu Jon, 1802–1872), ռումին լու– սավորիչ, գրող, բանասեր, պատմաբան: Հիմնադրել է ռում. թատրոնը, տպագրա– կան գործը, սկզբնավորել լրագրությունը: Եղել է հեղափոխական ժամանակավոր կառավարության անդամ (1848), Ռումինա– կան գրական ընկերության (1866) հիմնա– դիրը, Ռումինիայի ակադեմիական ընկե– րության (1867, 1879-ից՝ Ռումինական ակադեմիա) առաջին պրեզիդենտը: Գրել է «Մի գիշեր Տըրգովիշտեի ավերակնե– րում» (1836) չափածո եղերերգությունը, «Սուրբ ամրոց» (1841), «Իմ սիրելի ստվեր– ները» (1844) պոեմները ևն: Լավագույն երկը «Թևավոր ոգի» (1844) բալլադն է, որի նյութը վերցված է ժող. բանահյուսու– թյունից: Գիտական աշխատություններից են «Բանաստեղծության կանոններ կամ քերականություն»-ը (1831), «Ընդհանուր բանաստեղծության ամբողջական դաս– ընթաց»^ (հ. 1–3, 1868–70), «Ռումինա– ցիների պատմությունը» (1870): Հ–Ռ. սերտ կապերի մեջ է եղել ժամանակի ռումինա– հայ հեղափոխականների հետ, իր հրա– տարակած պարբերականներում հաճախ անդրադարձել հայերին: Երկ. KpbiJiaTbm pyx, b c6.: AHTOJioraa py- MbiHCKon no33Hii, M., 1958. Ս, Քոչանշյան

ՀԵԼԻԿՈՊՏԵՐ (< հուն. eU£, սեռական հոլով eXiKog – պարույր, պտուտակ և jttepdv ~ թև), ուղղաթիոի հնացած ան– վանումը:

ՀԵԼԻՈ… (< հուն. rjXiog –արեգակ), բարդ բառերի սկզբնամաս, որը ցույց է տալիս առնչությունը Արեգակի, արեգակ– նային էներգիայի հետ (օրինակ, Հեչիո– ւոեխնիկա):

ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻ&ԻԿԱ (հեփո… և երկ– րաֆիզիկա), գիտության բնագավառ, որն ուսումնասիրում է Արեգակի վրա տեղի ունեցող պրոցեսների ազդեցությունը երկ– րաֆիզիկական երևույթների վրա: Հան– դարտ Արեգակի (նրա վրա ակտիվ պրո– ցեսների բացակայության դեպքում) ճա– ռագայթումը բաղկացած է սպեկտրի բո– լոր դիապազոններում (ռենտգենյան, ուլտրամանուշակագույն, տեսանելի, ին– ֆրակարմիր և ռադիո), ըստ ժամանակի հաստատուն էլեկտրամագնիսական ճա– ռագայթումից և կորպուսկուլների (հիմ– նականում էլեկտրոնների ու պրոտոննե– րի) թույլ հոսքից՝ այսպես կոչված արե– գակնային քամուց: Թվարկված բաղադրիչ– ներից Երկրի մակերևույթ են հասնում միայն տեսանելի և ռադիոճառագայթում– ները: Առաջինը կրում է տրոպոսֆերա ու ջրոլորտ մտնող և դրանց ջերմային ու դինամիկական ռեժիմը որոշող էներգիա– յի հիմնական քանակությունը: Ուլտրա– մանուշակագույն և ռենտգենյան ճառա– գայթումներն իոնացնում են մթնոլորտի վերին շերտերը (ստեղծում են իոնոսֆե– րան) և այդպիսով հնարավոր դարձնում կարճալիք ռադիոկապը մեծ հեռավորու– թյունների վրա: Կորպուսկուլային ճառա– գայթումը մասնիկներով համալրում է Երկ– րի ճառագայթային գոաիները և Արեգակի հակադիր կողմում ձգվող Երկրի մագնի– սոլորտի պոչը: Արեգակի վրա ակտիվ պրոցեսների երե– վան գալուն զուգընթաց ուժեղանում է սպեկտրի ռենտգենյան, ուլտրամանուշա– կագույն ու ռադիոդիապազոններում ճա– ռագայթումը, և արտանետվում են (նեղ մարմնային անկյունով) մի քանի հարյուր կմ/վրկ և ավելի արագությամբ կորպուս– կուլային հոսքեր: Կարճալիք ճառագայթ– ման ուժեղացումը մեծացնում է իոնոսֆե– րայի շերտերի խտությունը, որը Երկրի լու– սավորված կողմում հանգեցնում է կար– ճալիք ռադիոկապի թուլացման կամ ընդ– հատման և երկարալիք ռադիոկապի բա– րելավման: Հագեցնելով ճառագայթային գոտիները, կորպուսկուլները դրանց ում արագանում են և թափանցում Երկրի մթնոլորտ՝ մինչև իոնոսֆերայի խորքերը (մերձբևեռային շրջաններում): Ընդ որում տեղի է ունենում անոմալ իոնացում, որը հանգեցնում է ռադիոկապի ուժեղ խաթա– րումների, բևեռափայլերի, ուժեղացնում է գիշերային երկնքի լուսարձակումը (կոր– պուսկուլներով օդի ատոմների գրգռվելու հետևանքով), առաջացնում մագնիսական փոթորիկներ: Իրենց հերթին, մագնիսա– կան դաշտի տատանումների հետևանքով տարբեր սարքերի հաղորդիչներում առա– ջանում են երկրային և ինդուկցիոն հո– սանքներ, որոնք խանգարում են այդ սար– քերի աշխատանքին:

ՀԵԼԻՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՏՈհն (հեփո… և կենսաբանություն), կենսաֆիզիկայի բա– ժին. ուսումնասիրում է Արեգակի ակտի– վության փոփոխությունների ազդեցու– թյունը երկրային օրգանիզմների վրա: Հ–յան հետազոտություններն ընդգրկում են. 1. կենսաբանական որոշակի ցուցա– նիշն երի Փոփոխությունների և Արեգակի ակտիվության տատանումների կոռելյա– ցիայի ուսումնասիրությունները, 2. արե– գակնային ակտիվության առանձին գոր– ծոնները մոդելավորող պայմանների ազ– դեցության փորձարկումը կենսաբանա– կան տարբեր օբյեկտների վրա: Հ–յան առաջին լաբորատորիան կազմակերպվել է 1968-ին, ՍՍՀՄ–ում (Իրկուտսկ): Հ. սեր– տորեն առնչվում է կենսաբանության մյուս ճյուղերի, բժշկագիտության, տիեզերա– կան կենսաբանության, աստղագիտու– թյան և ֆիզիկայի հետ: Հիմնական խնդիր– ները կենդանի օրգանիզմի վրա ազդող