Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նրա հոմանիշը միջքաղաքային կապն է, հականունը՝ տեղական կապը (քաղաքի կամ շրջանի ներսում): Հեռախոսային և հեռագրական, ինչպես նաև լուսահեռա– գրական, հեռուստատեսային և այլ ազ– դանշանների միաժամանակյա հաղոր– դումը մեծ հեռավորությունների վրա իրա– գործվում է կապի օդային, մալուխային և ռադիոռելեային գծերով, որոնցում խտաց– ված են հազարավոր կապուղիներ: Հ. կ–ի համար հեռանկարային է Երկրի արհես– տական արբանյակների օգտագործումը: Ազդանշանների մարումը համակշռելու նպատակով Հ. կ–ի վերգետնյա գծերի առանձին հատվածներում տեղակայում են սպասարկվող և չսպասարկվող (հե– ռուստակառավարումով և հեռավերահըս– կումով) ուժեղացման կետեր կամ հաղորդ– վող ազդանշանների ուժեղացուցիչներով միջանկյալ (վերատրանսսացիոն) կայան– ներ:

ՀԵՌԱՎՈՐ ԿԱՐԳ ԵՎ ՄՈՏԱԿԱ ԿԱՐԳ, հեռավոր և մերձավոր կար– գեր, ատոմների կամ մոլեկուլների փոխ– դասավորության կարգավորվածությունը ւկինդ մարմիններում և հեղուկներում: Միջատոմային հեռավորությունների հետ համեմատելի տարածությունում կարգա– վորվածությունը՝ կոչվում է մոտակա կարգ, իսկ անհամեմատ մեծ հեռավո– րությունների վրա կրկնվող կարգավորվա– ծությունը՝ հեռավոր կարգ: Իղեա– չական գազում ատոմի դիրքը տարածու– թյան որեէ կետում կախված չէ մյուս ատոմ– ների դիրքից, այսինքն՝ իդեալական գա– զում բացակայում են Հ. կ. և մ. կ.: Սա– կայն հեղուկներում և ամորֆ մարմիննե– րում արդեն գոյություն ունի հարևան ատոմների դասավորության որոշակի օրի– նաչափություն՝ մոտակա կարգ: Մեծ հեռա– վորությունների վրա կարգը խախտվում և աստիճանաբար վերածվում է «անկարգու– թյան», այսինքն՝ հեղուկներում և ամորֆ մարմիններում հեռավոր կարգ չկա (տես Ամորֆ վիճակ): Բյուրեղներում ատոմները դասավորված են կանոնավոր շարքերով, տարածական ցանցերով, ընդ որում ատոմ– ների փոխադարձ կանոնավոր դասավո– րությունը կրկնվում է ցանկացած հեռավո– րության վրա, այսինքն գոյություն ունեն Հ. կ. և մ. կ.: Հեռավոր կարգի հիմնական հատկանիշներն են մասնիկների դասա– վորության որոշակի օրինաչաֆությունը և սիմետրիան: Հ. կ. և մ. կ–ի առկայությունը պայմանավորված է մասնիկների փոխազ– դեցությամբ: Հ. կ. և մ. կ. հասկացությունը կարևոր է համաձուլվածքների տեսության համար: Այն բնութագրում է համաձուլ– վածքի կարգավորվածության աստիճանը: Օրինակ, երկու բաղադրիչներից կազմված համաձուլվածքում լրիվ կարգավորվածու– թյան դեպքում երկու տեսակի ատոմները հաջորդում են միմյանց, այսինքն յուրա– քանչյուր ատոմ շրջապատված է մյուս տե– սակի ատոմներով: Սակայն լրիվ կարգա– վորված վիճակ հնարավոր է միայն բա– ցարձակ զրո ջերմաստիճանում, որովհետև ջերմային շարժումը խախտում է կարգը: Ջերմային և մեխանիկական մշակումից կախված՝ կարելի է հասնել համաձուլ– վածքի կարգավորվածության տարբեր աս– տիճանի (ընդ որում, փուիոխվում են նաև համաձուլվածքի ֆիզիկական հատկու– թյունները): Հ. կ. և մ. կ. գոյություն ունեն ոչ միայն մասնիկների Փոխդասավորու– թյան մեջ (կոորդինացիոն կարգ): Օրինակ, ոչ սիմետրիկ մոլե– կուլներից բաղկացած հեղուկում մոտակա կարգ (իսկ հեղուկ բյուրեղներում՝ հեռա– վոր կարգ) գոյություն ունի մոլեկուլների կողմնորոշման մեջ (կողմնորոշ– ման կարգ): Ֆեռոմագնիսներում և հակաֆեռոմագնիսներում Հ. կ. և մ. կ. գոյություն ունեն մագնիսական մոմենտ– ների կողմնորոշման մեջ: Գրկ. K h t a Ց r օ p օ r c k hh A.H., Ոօ– p*floic h decnopafloK b MHpe aTOMOB, 5 ա#., M., 1977.

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Մետրիկական տարածություն:

ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, հիպերմետ– րոպիա (< հիպեր…, ju£tpov – չափ և ափ – աչք), աչքի բնականոն բեկու– նակության շեղում, երբ լույսի զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են աչքի ցանցաթաղանթի ետևում (F): Պատկերներն ստացվում են աղուո: Պատճառները, աչքի բեկող միջա– վայրերի (եղջերաթաղանթ և ոսպնյակ) բեկունակության թուլությունը (ռեֆրակ– ցիոն Հ.) (տես Բեկունակություն աչքի) կամ աչքի առաջ–ետին առանցքի կարճ լինելը (առանցքային Հ.): Երբեմն երկու պատճառները կարող են զուգակցվել (կոմ– բինացիոն Հ.): Հ. հանդիպում է մեծ մա– սամբ նորածինների մոտ, հետագայում, ձ.առագայթւարր սուտքը աչքի մեջ հեռատեսու– թյան դեպքում (հոծ գիծ) և ուռուցիկ ապակի– ներով շտկելուց հետո (կետագիծ) երեխայի աճմանը զուգընթաց, աչքի խըն– ձորակը որոշ չափով մեծանում է և, որ– պես կանոն, Հ. վերանում: Հեռատես աչքը, որը վատ է հարմարված ցանցա– թաղանթի վրա զուգահեռ ճառագայթնե– րի միացման համար, առավել վատ է հա– վաքում մոտակա առարկաներից եկող ճառագայթները, հետևաբար վատ է տես– նում թե՝ հեռուն, թե՝ մոտիկը, և իրակա– նում «Հ.» տերմինն այնքան էլ ճիշտ չէ: Հ–յան թույլ արտահայտվածության դեպ– քում երիտասարդները մշտապես լարե– լով թարթիչային մկանները, մեծացնում են ոսպնյակի կորությունը, որի շնորհիվ ուժեղանում է նրա բեկող հատկությունը (տես Ակոմոդացիա աչքի) և նպաստում հստակ տեսողությանը: Տարեց ևtծեր մարդկանց մոտ այդ հատկությունը թու– լանում է և զարգանում, այսպես կոչված, ծերունական Հ. (պրեսբիոպիա), որի դեպ– քում մարդը դիտվող առարկան (գիրք, թերթ ևն) ձգտում է հեռացնել աչքից: Հ–յան ժամանակ կարող են առաջանալ գւխացավեր, մանկական տարիքում՝ զու– գամետ շլություն: Տեսողությունը շտկվում է ուռուցիկ ապակիներով (կոնվեքսևերով): Ընտրվում են այնպիսի ապակիներ, որոնք ուժեղացնում են աչքի բեկող ուժը, ճա– ռագայթների կիզակետը Փոխադրում ցանցաթաղանթի վրա և ապահովում առա– վել հստակ տեսողություն:

ՀԵՌՆԱՆԴԵՍ (Hernandes) խոսե (1834– 1886), արգենտինացի բանաստեղծ, լրա– գրող, քաղաքական գործիչ: 80-ական թթ. եղել է պառլամենտի դեպուտատ, սենա– տոր: Հայտնի է գաուչոների (հովիվների) կյանքը պատկերող «Մարտին Ֆիերո» (1872) պոեմ–վեպով, որը համարվում է XIX դ. Արգենտինայի ռեալիստական գրա– կանության գլուխ՜գործոցը:

ՀԵՌՈՒՍՏԱԱ&ԴԱՆՇԱՆՈՒՄ, հեռուստա– մեխանիկայի բաժին, որն ընդգրկում է վերահսկվող օբյեկտների վիճակի մա– սին ինֆորմացիան հեռավորության վրա հաղորդելու մեթոդներն ու տեխնիկական միջոցները: Ազդանշանվում են, օրինակ, այնպիսի վիճակներ, ինչպիսիք են՝ «հո– սանք կա–հոսանք չկա», «բաց է–փակ է» ևն. ազդանշաններ են հաղորդվում, երբ վերահսկվող ֆիզիկական մեծություննե– րը հասնում են սահմանային արժեքի (առավելագույն, նվազագույն, վթարա– յին): Դիսպետչերական պունկտում ազ– դանշանները վերարտադրվում են օպտի– կական ինդիկատորներով, երբեմն ուղեկց– վում ձայնային ազդանշանով: Հ. հաճախ կիրառվում է հեռուստակառավարման հետ համատեղ: Հ–ման միջոցները երբեմն օգ– տագործում են ընդհատ չաՓիչ ինֆորմա– ցիայի հաղորդման համար: ՀԵՌուՍՏԱԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱ– ԿԱՐԳ, հեռուստամեխանիկայի համա– կարգ, որը կառավարման օբյեկտի գոր– ծադիր մեխանիզմներով իրականացնում է հաղորդված հրահանգները: Ընդհատ կառավարման համակարգերում հաղորդ– վում են «անջատել», «միացնել» կարգի որճշակի հրահանգներ, որոնք ավտոմա– տիկայի համակարգի միջոցով անջատում կամ միացնում են էլեկտրական շղթայի հոսանքը (օրինակ, էլեկտրական ենթա– կայանների յուղային անջատիչների Աշ– խատանքի դեպքում): Անընդհատ կառա– վարման համակարգերն սպասարկում են անթիվ բազմության դիրքեր ունեցող մե– խանիզմները (օրինակ, շարժվող օբյեկ– տի ղեկը): Այդպիսի մեխանիզմների աշ– խատանքը սովորաբար կառավարվում է հեւոնող համակարգի օգնությամբ: ժա– մանակակից արա գա գործ համակարգե– րում կիրառում են բարձր հուսալիության փոքրածավալ ֆերիտային, կիսահաղորդ– չային, օպտիկական, միկրոսխեմային տարրեր: ժողովրդական տնտեսության խոշոր համակարգերի կոմպլեքսային կա– ռավարման համար նախատեսվում են տարբեր մեքենաներ ու մեխանիզմներ գործի դնող տեղական ավտոմատիկայի համակարգեր: Դա Մեւքամյան.

ՀԵՌՈՒՍՏԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ, կառավարում հեռավորությունից, իրագործվում է հե– ռուստամեխանիկայի միջոցներով, հե– ռուստամեխանիկայի բաժին, որն ընդգըր– կում է հեռավորությունից կառավարման հրահանգների հաղորդման մեթոդներն ու տեխնիկական միջոցները: Խանգարում– ների պայմաններում հուսալի կառավա– րումն ապահովվում է հրահանգների կո– դավորմամբ և մոդուլումով: Հ–ման հա– մակարգը բաղկացած է կոդավորող սար–