Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սանքների հիմքում, որով Ա ավարտվեց կուսակցության՝ դեպի սոցիաւիստական հեղափոխությունը կողմնորոշվելու շըր– ջանը: Այնուհետև պայքար ծավալվեց այդ դիրքորոշման կենսագործման համար: Բոլշևիկները լայն աշխատանք տարան սովետներում, արհմիություններում, ֆաբ– րիկա–գործարանային կոմիտեներում, բա– նակում, գյուղական շրջաններում: Վիթ– խարի էր կուսակցության կենտրոնական օրգանի՝ <Պրավդա>-ւ դերը: Բոլշևիկները մեծագույն հմտությամբ էին օգտագոր– ծում ժամանակի իրադարձությունները և ծավալում բանավոր ու գրավոր ագիտա– ցիա, մերկացնում ժամանակավոր կա– ռավարության հակաժողովրդական քա– ղաքականությունը, էսէոների ու մենշևիկ– ների դավաճանությունը: 1917-ի ապրիլ– յան, հունիսյան և հուլիսյան դեպքերը (տես Ապրիւյան ճգնաժամ 79/7, Հունիս– յան ճգնաժամ /9/7, Հուլիսյան օրեր 1917) ակնբախորեն ցույց տվին, որ երկրում հա– սունանում էր համազգային ճգնաժամ՝ սոցիալական հեղափոխության հիմնա– կան նախադրյալը: Բուրժ. ժամանակավոր կառավարությունը և նրա էսէռամենշևիկ– յան գործակիցները, ահաբեկված հեղա– փոխական շարժմաև թափից, հրահրեցիև քաղաքացիական պատերազմ և հուլիսի 4-ին Պետրոգրադում գնդակոծեցին բան– վորների ու զինվորների խաղաղ ցույցը: Ուժեղացավ հակահեղափոխությաև հար– ձակումը, կատաղի հալածանքներ սկըս– վեցին բոլշևիկևերի դեմ, Վ. Ի. Լենինը հարկադրված էր անցնել ընդհատակ: Հուլիսյան դեպքերով վերջացավ երկիշ– խանությունը՝ հօգուտ բուրժուազիայի, և ավարտվեց հեղափոխության զարգացման խաղաղ շրջանը: Ուժազրկված էսէռամեև– շևիկյան սովետները դարձան ժամանա– կավոր կառավարության հավելուկը: Ակ– ներև էր բուրժուազիայի և նրա մանր– բուրժուական կցորդների լիակատար սեր– տաճումը: Վրա հասավ հեղափոխության զարգացման նոր փուլ, որի էությունը բա– ցահայտեց Վ. Ի. Լենինը: Նա ընդհատա– կից հետևում էր դեպքերի ընթացքին և ուղղություն տալիս կուսակցության գոր– ծունեությանը: «Քաղաքական դրությու– նը», «Երեք ճգնաժամ», «Լոզունգների առ– թիվ» և այլ հոդվածևերում Լենինը նշում էր, որ հուլիսյան դեպքերից հետո փոխվել է իրադրությունը երկրում. մնացել է միայն մեկ իշխանություն՝ բուրժ. ժամանակավոր կառավարությունը, որը հենվում է սվին– ների վրա, և այն կարելի է տապալել միայն զինված ապստամբության միջոցով, իսկ «Ամբողջ իշխանությունը սովետներին» լո– զունգը պետք է ժամանակավորապես հա– նել: ԱնփոՓոխ է մնում սոցիալիստական հեղափոխության կողմնորոշումը, բայց այժմ այն կարող էր իրականացվել նոր տակտիկայով՝ զինված պայքարով: Լե– նինյան ցուցումները դարձան ուղեցույց կուսակցության համար և ՌՍԴԲ(բ)Կ վեցե– րորդ համագումարը (1917-ի հուլիսի 26-ից օգոստ. 3-ը) ընդունեց զինված ապստամ– բության դիրքորոշում: Համագումարի որոշումներում շեշտվեց պրոլետարիատի ու չքավոր գյուղացիության դաշինքի դերը և կոչ արվեց նախապատրաստվել վճռա– կան գոտեմարտի: Չնայած ծանր պայմաններին, բոլշևիկ– ները ծավալեցին եռանդուն աշխատանք և հասան մեծագույն հաջողությունների մաս– սաների նվաճման գործում: Հենց այդ ժա– մանակ էր, որ Լենինը, մերկացնելով թշնամական լագերի թունոտ զրպարտանք– ներն ու հերյուրանքները, ասաց, «…մենք հավատում ենք մեր կուսակցությանը, մենք նրա մեջ ենք տեսնում մեր դարաշրջանի միտքը, պատիվն ու խիղճը…» (Երկ., հ. 25, էջ 327): Այդ իմաստնացած խղճի շուրջն էին համախմբվում մասսաները և ստվարացնում կուսակցության շարքերը, այսպես, եթե 1917-ի Փետրվարյան հեղա– փոխությունից անմիջապես հետո կուսակ– ցության շարքերում կար 24 հզ. մարդ, իսկ ԱպրիՍտն կոնֆերանսի ժամանակ՝ 80 հզ., ապա VI համագումարի օրերին՝ արդեն 240 հզ.: Բոլշևիկների կուսակցությունը մի միասնական հեղաՓոխական հեղեղի մեջ էր միավորում պրոլետարիատի սոցիա– լիստական շարժումը, գյուղացիության պայքարը հողի համար, ճնշված ազգու– թյունների ազգային–ազատագրական շար– ժումը, համաժողովրդական պայքարը խա– ղաղության համար: Ռուս, բուրժուազիան Փորձեց կանխել դեպքերի ընթացքը և հաստատել գեներալ Կոռնիլովի ռազմ, դիկտատուրան, բայց նրա պլանները ձախողվեցին: Բոլշևիկ– ները 1917-ի օգոստոսի վերջին կազմա– կերպեցին կոռնիլովյան խռովության (տես Կոռնիւովշչինա) ջախջախումը, որն էքլ ավելի բարձրացրեց կուսակցության հե– ղինակությունը ժող. մասսաների աչքում: Սկսվեց սովետների բոլշևիկացման շըր– ջանը, և նորից հերթի դրվեց «Ամբողջ իշխանությունը սովետներին» լոզունգը, որն այժմ պիտի իրականացվեր զինված ապստամբության միջոցով: վ. Ի. Լենինն ընդհատակից հավաստեց, որ հասունանում է հեղափոխական գրոհի ժամանակը: Նա <Պեաություն և հեղափո– իություն», «Սպառնացող աղետը և ինչ– պես պայքարել նրա դեմ», «Կպահե՜ն արդյոք բոլշևիկները իրենց ձեռքում պե– տական իշխանությունը», «ճգնաժամը հա– սունացել է» և այլ աշխատություններում ցույց տվեց, որ երկրում առկա է հեղաՓո– խական իրադրություն, երբ «վարինները» չեն ուզում ապրել հին ձևով, իսկ «վերին– ներն էլ» չեն կարող կաոավարել նախկինի նման: Իրոք, ոչ միայն ուժեղացավ ժող. մասսաների հեղաՓոխական վերելքը, այլև ժամանակավոր կառավարությունը, որն իր ոեակցիոն քաղաքականությամբ երկիրը հասցրել էր կործանման եզրին, ապրում էր խոր ճգնաժամ: Իր իշխանու– թյունը Փրկելու համար նա դիմեց որոշակի մանևրի, սեպտ. 1-ին Ռուսաստանը հայ– տարարեց հանրապետություն, որը պիտի կառավարեր դիրեկտորիան (իբր անկախ կադետներից), իսկ էսէռամենշևիկյան Կենտգործկոմն էլ հրավիրեց, այսպես կոչ– ված, դեմոկրաաական խորհրդակցություն (14–22 սեպտեմբերի), որն առանձնաց– րեց հանրապետության ժամանակավոր խորհուրդ (նախապառլամենտ): Բոլշևիկ– ները բոյկոտեցին այն և պահանջեցին սո– վետների համառուսասաանյան II համա– գումարի հրավիրում: Վ. Ի. Լենինը, հա– մակողմանի քննության ենթարկելով ըս– տեղծված իրադրությունը, եզրակացրեց, որ ցարիզմի, կապիտալիզմի, իմպերիա– լիզմի հանցանքով Ռուսաստանը կանգնել է Փլուզման առաջ և միակ Փրկությունը սոցիալիստական հեղափոխությունն է, որի հաղթանակն աներկբայելի է. «Մեր կողմն է հեղափոխության ավանգարդ, ժողովըր– դի ավանգարդ, մասսաներին իր հետևից տանելու ընդունակ դասակարգի մեծա– մասնությունը: Մեր կողմն է ժողովրդի մեծամասնությունը… Մեր կողմն է հաս– տատ հաղթանակը…» (Երկ., հ. 26, էջ 8): Այդ ժամանակաշրջանում Լենինը հա– տուկ ուշադրություն էր դարձնում զինված ապստամբության հարցին: Ռուս, և մի– ջազգային բանվորական շարժման պատ– մական հարուստ Փորձի գիտական ընդ– հանրացման հիման վրա նա մշակեց զին– ված ապստամբության կոնկրետ պլան, որը հատկապես մարմնացած է նրա «Բոլ– շևիկները պետք է վերցնեն իշխանությու– նը», «Մարքսիզմը և ապստամբությունը», «Կողմնակի անձի խորհուրդները» նա– մակներում ու հոդվածներում: Լենինը շեշտում էր, որ ապստամբությունը ար– վեստ է, և այն պետք է նախապատրաստել

ՌՍԴԲԿ(բ) ԿԿ–Ի 1917-ի հոկտեմբերի 10(23)-ի բանաձևը զինված ապստամբության մա– սին: Վ. Ի. Լենինի ձե– ռագիրը