Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/626

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անկման երկարատև շրջանը: Իդիշով Հ. գ. առաջացել է Գերմանիայում, XIII դ. և XIV–tXV դարերից արտացոլել է հրեաների կյանքը գերմ. ֆեոդալիզմի և վաղ Վերա– ծննդի շրջանում, XVI դ. վերջին՝ Լեհաս– տանում, XVIII դ. վերջին–XIX դ. սկըզ– բին՝ Ռուսաստանում: Իվրիտերենով և իդիշով նոր Հ. գ–յան զարգացման կարևոր գործոնն էր Գասկա– լայի լուսավորական շարժումը, որն սկըզբ– նավորվել էր Գերմանիայում փիլիսոփա– –դեիստՄ. Մենդելսոնի (1729–86) կողմից: XIX դ. Ռուսաստանում այդ շարժման հայտնի գաղաՓարախոսը Ի. Լևինզոնն էր (1788–1860): Գասկալայի նշանաբա– նով ծավալվեց իդիշով ստեղծագործող շատ գրողների գործունեությունը, որոնց մի մասն իրենց ստեղծագործություննե– րում բողոքում էին սոցիալական անար– դարության դեմ: XIX դ. կեսերին ռուս առաջադեմ գրականության ազդեցությամբ Ռուսաստանի Հ. գ. հագեցել էր դեմոկրա– տիզմի գաղափարներով (Պ. Սմոլենսկի, 1840–85, Մ. Լիլիենբլյում, 1843–1910, Ի. Գորդոն, 1830–92): XIX դ. վերջին– XX դ. սկզբին են հանդես եկել Հ. Բյալիկը (1873-1934), Ս. Չերնիխովսկին (1873– 1943), Զ. Շնեուրան (1887– 1959), Դ. Ֆրիշ– մանը (1865–1922), Ի. Ռավնիցկին (1859– 1944) և ուրիշներ: Իդիշով դասական գրա– կանության հիմնադիրը և նրա գրական տարբերակի մշակողը եղել է Մենդելե Մոյխեր–Սֆորիմը (Շ. Աբրամովիչ, 1836– 1917): Ա. Գոլդֆադենը (1840–1908) հիմ– նադրել է հրեական ժող. թատրոնը, գրել դեմոկրատիզմի և հումանիզմի գաղափար– ներով տոգորված պիեսներ ու բանաստեղ– ծություններ: XIX դ. 80–90-ական թթ. և XX դ. սկզբին դասակարգային պայքարի ակտիվացման հետ որոշ գրողներ արտա– ցոլեցին աշխատավորների սոցիալիստա– կան և դեմոկրատական հայացքները, մյուսները՝ բուրժուազիայի ազգայնական– սիոնիստական գաղափարախոսությունը: Շոլոմ–Ալեյխեմի (Ռաբինովիչ, 1859– 1916) դասական ռեալիստական ստեղծա– գործություններում տրված է հրեա ժողո– վըրդի կյանքի իրական պատկերը: Դ. Բեր– գելսոնի (1884–1952), Դեր Նիստերի (1884–1950), Օ. Շվարցմանի (1889–1919) ստեղծագործություններում արտացոլված է հասարակական շարժման նոր վերելքը: Սովետական Հ. գ–յան մեջ պոեզիայի հիմ– նադիրները դարձան Օ. Շվարցմանը, Դ. Գոֆշտեյնը (1889–1952), Լ. Կվիտկոն (1890–1952), Պ. Մարկիշը (1895–1952), հանդես եկան նոր բանաստեղծներ Ա. Կուշնիրովը (1892–1949), Ս. Գալկինը (1897–1960), է. Ֆինինբերգը (1899– 1946) և ուրիշներ: XX դ. 20–30-ական թթ. սկսեցին ստեղծագործել արձակագիրներ Ն.Գ. Լուրյեն (1885–1960), Մ. Դանիելը (1900-40), Շ. Գոդիները (1892–1941), Ա. Կա գանը (1900–65), Գ. Օռլանդը (1898–1946), Մ. Ալբերտոնը (1900–47), Ֆ. Սի տոն (1909–45), բանաստեղծներ՝ Մ. Տեյֆը (1904–66), Ցա. Զելդինը (1902– 1941), է. Կազակևիչը (1913–62), Բ. Օլևս– կին (1909–41), Ի. Կոտլյարը (1908–62) և ուրիշներ: Ուկրաինայի և Բելոռուսիայի արմ. մարզերի ազատագրումից, Լատ– վիա յում, Լիտվայում, էաոոնիայում, Բե– սարաբիայում սովետական կարգերի հաս– տատումից հետո Հ. գ. համալրվեց նոր անուններով (Ցա. Շտերնբերգ, ծն. 1890, Մ. Ալթման, ծն. 1890, Մ. Սակցիեր, ծն. 1907 և ուրիշներ): Մոտ 40 հրեա գրող զոհ– վեց 1941–45-ի Հայրենական մեծ պատե– րազմում: 60-ական թթ. նշանակալի են Մ. Ալթմանի, Ի. Շեխտմանի (ծն. 1908), Դոբինի (ծն. 1905), Նոտա Լուրյեի, Ֆա– լիկմանի (ծն. 1911), Ի.Ռաբինի (ծն. 1900), Գորդոնի (ծն. 1909), Տ. Դենի (ծն. 1912), Պոլյանկերի (ծն. 1908), Զաբարայի (ծն. 1908), Շ. Գորշմանի (ծն. 1906), Մ. Լևի (ծն. 1915) և ուրիշների ստեղծագործու– թյունները: ժամանակակից Հ. գ. արտա– սահման ու մ:tXIXtդ. վերջում, ԱՄՆ–ում հրեա բնակչության աճի հետ կապված (հիմնականում Արևելյան Եվրո– պայից ներգաղթած) Հ. գ. սկսում է զար– գանալ Ամերիկա յում: Պրոլետարական բանաստեղծներ Մ. Վինչևսկու (1856– 1932), Դ. էդելշտադտի (1866–92) և ուրիշ– ների ստեղծագործություններն ուղղված են սոցիալական անհավասարության դեմ: Արձակագիրներ Լ. Կոբրինը (1872–1925), Զ. Լիբինը (1872–1955), դրամատուրգ և ԱՄՆ–ում հրեական թատրոնի բարենորո– գիչ Ցա. Գորդինը (1853–1909), բանաս– տեղծներ Ա. Լեսինը (կեղծանունը՝ Ա. Վալ– տա, 1872–1938), Եգոյոշը (կեղծանունը՝ Բլյումգարտենա, 1870–1927) պատկերել եև ժող. զանգվածների կյանքը կապիտա– լիստական իրականության պայմաննե– րում: Հեղավւոխական և դեմոկրատական միտումներին զուգընթաց ԱՄՆ–ի Հ. գ–յան մեջ զարգացել են սիոնիզմի գաղափար– ներ: 1912-ին ստեղծվել է «Երիտասարդ– ներ» խմբակը, որը հրատարակել է «Կե– տուբիմ» (1912-ից 26-ը, 8 հհ.) ժողովածու– ները: Հ. գ–յան զարգացման գործում նշանակալի դեր է կատարել Պ. Գիրշբեյնը («Բաբելոն», վեպ–եռերգություն): 20-ական թթ. «Ֆրայխայտ» [այժմ՝ «Մորգեն–Ֆրայ– խայտ», հիմնադրել են Վինչևսկին և քննա– դատ Մ. Օլգինը (1879–1939)] կոմունիս– տական թերթի շուրջն են համախմբվել առաջադեմ գրողներ, քննադատներ ու հրապարակախոսներ: 1929-ին ստեղծվել է Հրեական պրոլետարական գրողների միությունը՝ «Պրոլետպեն»-ը (Ս. Ֆել–Եւին, Բեր–Գրին, Շ. Դեյկսել, Իաւվեր–Պավեր և ուրիշներ): Լեհաստանում Հ. գ. նկատելի վերելք ապրեց երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակա– շրջանում: 20-ական թթ. բանաստեղծնե– րի մի խումբ հանդես եկավ հին աշխարհի ու կապիտալիզմի ժխտման դիրքերից: Պոեզիայում գերիշխում էին անարխիստա– կան գաղափարները, արձակում՝ նատու– րալիզմը, որի խոշորագույն ներկա յա ցու– ցուցիչն էր Օ. Վարշավսկին (1890–1944): Այսուհանդերձ Ի. Զինգերը (1893–1944) և այլ ռեալիստ գրողներ պատկերեցին հրեա– կան աշխատավորության իրական կյանքը: Ֆրանսիայում առաջադեմ Հ. գ. ներկա– յացնում են բանաստեղծուհի Դ. Տեյտել– բոյմը, դրամատուրգ Ի*. Սլովեսը և ուրիշ– ներ: Պաղեստինում Հ. գ. սկզբնավորվել է XIX դ. վերջին, երբ անգլ. գաղութ են ներ– գաղթել իվրիտով ստեղծագործող գրող– ներ Հ. Բյալիկը, Մ. Սմիլյանսկին (1874– 1953), Ու. Գնեսինը (1879– 1913), Յա. Ֆիխմանը (1881–1948), Դ. Շիմոնին, (1886–1956), Ցա. Կոհենը (1881-1960), Ա. Բարաշը (1889–1957) և ուրիշներ, որոնց ստեղծագործությունը հագեցած է սիոնիզ– մի գաղափարներով: Նշանակալից է հատ– կապես Շ. Ագնոնի (1888–1970, նոբել– յան մրցանակ, 1966) ստեղծագործությու– նը: 20-ական թթ. 2-րդ կեսից Պաղեստինի Հ. գ–յան մեջ ավելի մեծ տեղ է գրավում դասակարգային շերտավորման թեման: Սիոնիստական գրականությանը հակա– դրվում է առաջադիմականը (Ա. Պեն, 1906–72, Մ. Ավի–Շաուլա, ծն. 1898), որի ներկայացուցիչները զարգացրել են հրեա– կան և համաշխարհային գրականության դեմոկրատական ավանդույթները: Սոցիա– լական խնդիրներով է հագեցած Ա. Շլենս– կու (ծն. 1900), Ն. Ալտերմանի (1910–70) և Լեյ Գոլդբերգի (1911–70) պոեզիան: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկԳԲիՉ Պաղեստինի Հ. գ–յան մեջ կարևոր տեղ է գրավել հիտլերյան վայրագություն– ների թեմատիկան, ինչպես նաև սովետա– կան ժողովրդի հերոսությաև պատկերու– մը: Գրկ. Kapnejiec I, Hctophh eBpeiScicott jiHTepaiypM, t. 1–2, CUB, 1890; P օ յ a h o b B.B., BH&ieHCKatf ho93hh, CIIE, 1912; JIbB ob-P ora^eBCKHfl B., PyccKo- eBpeficKa* jurrepaTypa, M., 1922.

ՀՐԵԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐ*, ՌՍՖՍՀ Իաբարովսկի երկրամասի կազմում: Ըս– տեղծվել է 1934-ի մայիսի 7-ին: Հվ–ում սահմանակից է Չինաստանին: Տարածու– թյունը 36 հզ. կւէ2 է, բնակչությունը՝ 190 հզ. (1979): Վարչականորեն բաժանվում է 5 շրջանի: Ունի 2 քաղաք, 12 քտա, կեևտրո– նը՝ Բիրոբիջան: Բնությունը: Հ. Ի. Մ. գտնվում է Իաւ– բարովսկի երկրամասի հվ–արմ–ում. բա– ժանվում է հս–արմ. լեռնային և հվ–արլ. դաշաավայրային մասերի: Հս–արմ. մա– սում են Փոքր Ւփնգան, Սուաարյան, Շչու– կի–Պոկտոյ և Պոմպեևյան լեռնաշղթա– ները (բարձրությունը՝ 600–7001/), հս–ում՝ Բուրեական լեռնաշղթայի ճյուղավորում– ները (800–1000 t/), հվ–ում և հվ–արլ–ում՝ Միջինամուրյան խիստ ճահճոտ դաշտա– վայրը (40– 150 it): Կլիման մուսսոնայիև Է: Զմեռը ցուրտ Է, սակավաձյուն, ամառը՝ տաք, խոնավ: Հունվարի միջին ջերմաս– տիճանը–21°Շ–ից մինչև–26,5°C Է, հու– լիսինը՝ 18–21°C, տարեկան տեղումները լեռներում 750–800 ւէւէ են, հարթավայ– րում՝ 500–700 iiU Վեգետացիոն շրջանը 155–175 օր Է: Գլխավոր գետը Ամուրն Է Բիրա, Բիջան, Տունգուսկա վտակներով: Հողերը լեռներում գորշ լեռնաանտառային են, Միջինամուրյան դաշտավայրում՝ մար– զագեանա–ճահճային և ալյուվիալ, բարձ– րադիր մասերում՝ գորշ անտառային: Տա– րածքի 36% -ը անտառածածկ Է: Միջին– ամուրյան դաշտավայրում բուսածածկույ– թը մարգագետնային, մարգագետնա–ճահ– ճային և ճահճային Է: Տնտ. մեծ նշանակու– թյուն ունեն ողողվող մարգագետինները: Կենդանիներից կան որմզդեղն, մարալ, վարազ, սկյուռ, սամույր, ջրաքիս, գե– տերում՝ ձկներ: