Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փարներով տոգորված պատմանկարչու– թյունը: Զարգացել է գրաֆիկան (Մ. Զի– չի) U քանդակագործությունը (Մ. Իժո): Առաջատար դեր է խաղացել ժանրային ռեալիստական գեղանկարչությունը: Հուն– գար խոշորագույն նկարիչ–դեմոկրատ Մ. Մունկաչիի ստեղծագործություններին բնորոշ է հոգեբանական խորությունն ու դրամատիգմը: XIX դ. վերջին կազմավոր– վել են Բուդապեշտի ճարտ. կերպարի բնորոշ գծերը՝ լայնահուն պողոտաներ, նեոգոթիկոյի, նեոբարոկկոյի, նեոռենե– սանսի ոճերով կառուցված շենքեր (Պառ– լամենտը, 1884–1904, ճարտ. Ի. Շտեյնդլ, Օպերային թատրոնը, 1875–84, ճարտ. Մ. Իբլ): XIX–XX դդ. սահմանագծին երե– վան է եկել «մոդեռն» ոճը (Կիրառական արվեստի թանգարանը Բուդապեշտում, 1893–96, ճարտ. է. Լեհներ): Բուդապեշ– տի հրապարակներում և պուրակներում կանգնեցվում են հուշարձաններ (Հուն– գարիայի 1000-ամյակի ճարտարապետա– կան–քանդակագործական համալիրը, քանդակագործ՝ Դ. Զալա): 1900–10-ական թթ. հունգ. արվեստը շարունակել է ազգա– յին մշակույթի դեմոկրատական ավան– դույթները (հայազգի Շ. Հոլոշի, Կ. Ֆե– րենցի, Ցա. Տորմա): Ա. Ֆենյեշի և Լ. Մեդ– նյանսկու ժանրային նկարները առանձ– նանում են հոգեբանական նրբագծերի հարստությամբ: Ֆրանս. «Նաբի» խմբա– վորմանը մոտ է դիմանկարիչ և ժանրիստ Ցո. Ռիպլի–Ռոնաին: Ավանգարդիստական «Ութ» խմբավորման նկարիչները դիմել են էքսպրեսիոնիզմի և սեզանիզմի հնարք– ներին (Կ. Կեռնշտոկ, Ռ. Բերեն): 1915– 1916-ին հանդես են եկել «հունգարացի ակտիվիստներ» հակամիլիտարիստական խմբավորման նկարիչները (Բ. Ուիտց, Շ. Բորտնիկ և ուրիշներ): Հ–ի գեղարվես– տական կյանքում կարևոր դեր է խաղա– ցել Հունգարական Սովետական Հանրա– պետության ստեղծումը (1919): Ֆաշիս– տական կարգերի հաստատումից հետո մի շարք հունգար արվեստագետներ հե– ռացել են Հ–ից: Երկրում ստեղծագործել են նկարիչներ Դ. Դերկովիչը, Ի. Դեշի–Հու– բերը, քանդակագործներ Դ. Դոլդմանը, Լ. Մեսերոշը, ինչպես նաև 1934-ին ստեղծ– ված «Սոցիալիստական նկարիչների խում– բը»: Արվեստի պաշտոնական ուղղություն– ներ են դարձել նատուրալիզմը, ակադե– միզմը և ևեոբարոկկոն: ճարտ–յան մեջ առաջադիմական էին Բ. Լայտայի ֆունկ– ցիոնալիստական կառույցները, քանդա– կագործության ասպարեզում՝ Ֆ. Մեդյե– շիի, Բ. Ֆերենցիի և Դ. Բոկրոշ–Բիրմանի, գեղանկարչության ոլորտում՝ Վ. Աբա– Նովակի ռեալիստական աշխատանքները: Հ–ում ժողովրդա–դեմոկրատական կար– գերի հաստատումից հետո, շինարարու– թյան բուռն վերելքի հետ, զարգացել է մոևումենտալ արվեստը: ժամանակակից ճարտ–յանը բնորոշ են հատակագծման նպատակայնությունը, պարզ ծավալների, բազմազան ձևերի զուգորդումը, հարդա– րանքում քանդակագործության, խճա– նկարչության, որմնանկարչության ևն կի– րառումը: Լավագույն կառույցներից են՝ Բուդապեշտի ժողովրդական ստադիոնը (1948–53, ճարտ. Կ. Դավիդ և ուրիշներ), Շինարարական արդյունաբերության աշ– խատողների արհմիության տունը (1948– 1949, ճարտ. Լ. Դադորոշ և ուրիշներ), էր– ժեբետ կամուրջը (1965, ճարտ. Պ. Շալի) ևն: Շինարարությունը լայն թափ է ստացել ինչպես հին (Միշկոլց, Դյոր), այնպես էլ նոր (Դունաույվարոշ, Կոմլո, Տիսապալկո– ևիա ևն) քաղաքներում, Բալատոն լճի առողջավայրերում: Նոր քաղաքներն ունեն ռացիոնալ, ազատ հատակագծում, բնակելի թաղամասերը ուշագրավ են աշ– տարակային տիպի և հորիզոնական ձըգ– ված տների ռիթմիկ համադրությամբ: Իրականացվում է Բուդապեշտի վերակա– ռուցումը, բարեկարգվում են քաղաքի հին և նոր շրջանները: ՀԺՀ կերպարվեստում նշանակալի է ազգային ռեալիստական ավանդույթները շարունակող ավագ սե– րընդի վարպետների գործունեությունը (գեղանկարիչ՝ Ի. Սյոնյի, քանդակագործ՝ ժ. Կիշֆալուդի–Շտրոբլ): Մեծ տարածում է գտել պատմահեղավւոխական և սոցիա– լիստական շինարարության թեմատիկան: Նվաճումներ եև արձանագրվել մոնումեն– տալ արվեստում: 1960-ական թթ. արվես– տին բնորոշ է գեղարվեստական որոնում– ների բազմազանությունը, ժողովրդին հո– գեհարազատ աշխատանքների ստեղծու– մը (Ի. Դ. Կուրուց, Մ. Շոմոշ): Միաժա– մանակ վերջին տարիների արվեստում նկատելի է ձգտումը դեպի հուզա–արտա– հայտչական լուծումները (գեղանկարիչ՝ Տ. Դուրաի, քանդակագործ՝ Ցո. Շոմոդյի, գրաֆիկ՝ Բ. Կոնդոր), սիմվոլիզմի և սյուր– ռեալիզմի տարրերի առկայությունը: Ֆ. Մարտինի գեղանկարչությանը և Ցո. Բարչայիի մոնումենտալ խճապատկեր– ներին բնորոշ են դեկորատիվ–վերացա– կան և կառուցողական որոնումները: Խո– շոր նվաճումներ են արձանագրվել քան– դակագործության ասպարեզում (Ե. Կե– րենյի, Ի. Կիշ) և դեկորատիվ արվեստում (Մ. Կովաչ, Ն. Ֆերենցի): XV. Երաժշտությունը Հ–ի երաժշտական մշակույթը սկզբնա– վորվել է երաժշտական հարուստ բանա– հյուսության հիման վրա: Հունգար ժող. երգասացևերի (էպիկակաև երգեր, բալ– լադներ) մասին առաջին տեղեկություն– ևերը վերաբերում են X դ.: Քրիստոնեու– թյան ընդունումից (X դ.) հետո հունգ. երաժշտության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել գրիգորյան խո– րալը:tXIII դ. սկսել է զարգանալ պրո– ֆեսիոնալ երաժշտական արվեստը: XY դ. Բուղայում և եպիսկոպոսևերի խոշոր պա– լատներում գոյություն են ունեցել կապել– լաներ: Չնայած օսմանյան արշավանքների հարուցած խոչընդոտներին, այդ շրջանում երևան են եկել առաջին աշխարհիկ երա– ժըշտական երկերը (հունգ. տեքստերով ժողովածուներ): Ռեֆորմացիայի շրջա– նում տարածվել է հունգ. հոգևոր երգը: XVII–XVIII դդ. հունգ. արիստոկրատա– կան շատ տներ ունեին գործիքային և երգչախմբային կապելլաներ (օրինակ, իշխան Պ. էստերհազիի նշանավոր կապել– լան Ցո. Հայդնի ղեկավարությամբ): Արևմտաեվրոպակաև ազդեցությամբ զար– գացել է քաղաքային երաժշտական կյան– քը: Հունգ. աոաջին երաժշաա–բեմական ստեղծագործության հեղինակն է Դ. Մատ– րաին («Դյորդ Չեռնի», 1812): XVIII դ. վերջին քաղաքային միջավայրում ծագել է պարային գործիքային երաժշտության, այսպես կոչված, վերբունկոշ ոճը, որը XIX դ. կեսերին դարձել է հունգ. ռո– մանտիզմի հիմնական ոճը, օգտագործվել խոշորագույն կոմպոզիտորների (Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Բրամս, նիստ և ուրիշներ) երկերում: Վերբունկոշին բնո– րոշ տարրերի մշակման հիման վրա Ցո. Ռուզիչկան ստեղծել է հունգ. առաջին օպերան («Բելայի փախուստը», 1822): XVIII դ.––XIX դ. սկզբին Հ–ի երաժշտա– կան արվեստում երևան են եկել ազգային միտումներ, որոնք առավել վառ արտա– հայտվել են ռոմանտիկական ազգային օպերայում (հիմնադիրն է Ֆ. էրկեչը): 1834-ին ստեղծվել է առաջին, այսպես կոչված, Ազգային երաժշտական դպրոցը, որի հիման վրա Ֆ. Լիառը 1875-ին հիմ– նադրել է Երաժշտական ակադեմիա (պրե– զիդենտ՝ Ֆ. նիստ, դիրեկտոր՝ Ֆ. էրկել, 1918-ից՝ Ֆ. նիստի անվ. երաժշտական արվեստի բարձրագույն դպրոց): 1837-իև Պեշտում հիմնադրվել է օպերային թատ– րոն, 1840-ին՝ Ազգային կոնսերվատորիա, 1853-ին՝ Ֆիլհարմոնիկ ընկերություն: Հունգ. ազգային երաժշտական մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել է Ֆ. նիստի ստեղծագործական և հասարա– կական գործուևեությունը: Ազգային երա– ժըշտական ավանդույթևերը զարգացրել է Մ. Մոշոնին (երկու օպերա, վոկալ–սիմ– ֆոնիկ ստեղծագործություններ):tXIX դ. վերջին հանդես են եկել նշանավոր կա– տարողներ, հատկապես հռչակված էր ջութակի հունգ. դպրոցը (է. Ռեմենյի, Ե. Հուբաի և ուրիշներ): Հ–ում են ծնվել և գործել նշանավոր ջութակահարներ Ցո. Ցոահիմը, Մ. Հաուզերը, ն. Աուերը, դաշնակահարևեր Ա. Սեկեյը, Ա. Աենդին, դիրիժորներ Դ. Ռիխտերը, Ա. Նիկիշը: XX դ. 1-ին կեսին համաշխարհային ճա– նաչում ստացան Ֆ. Լեհարի և Ի. Կաը1անի օպերետները: Հունգ. նոր երաժշտությունը (XX դ. սկիզբ) կապված է Բ. Բարաոկի և Զ. Կոտսյի գործունեությանը: 1945-ից Հ–ի երաժշտական կյանքը նշանավորվում է ազգային–դեմոկրատական մշակույթի ընդհանուր վերելքով, ինքնագործ ար– վեստի (երգչախմբեր, Փողային և սիմֆո– նիկ նվագախմբեր, պարային կոլեկտիվ– ներ) և երաժշտական կրթության զար– գացումով: ժամանակակից կոմպոզիտոր– ներից եև՝ Պ. Կադոշան, Ռ. Մարոշը, Ա. Մի– հայը, է. Աերվանսկին, Ֆ. Ֆարկաշը, Շ. Սոկոլային, Դ. Կուրտագան, Ֆ. Սաբոն: Երաժշտական մշակույթի կենտրոնը Բու– դապեշտն է, որտեղ գործում են՝ Ֆ. նիստի անվ. Հունգ. ազգային երաժշտական ակա– դեմիան, Բ. Բարտոկի անվ. կոնսերվա– տորիան, Հունգ. օպերային թատրոնը և Օպերետայի մայրաքաղաքային թատրո– նը, սիմֆոնիկ նվագախմբեր, ժող. պարի պետ. անսամբլը, «Բուդապեշտ» պարա– յին անսամբլը, պրոֆեսիոնալ և սիրողա– կաև բազմաթիվ կոլեկտիվներ, հունգար երաժիշտների ասոցիացիան (1949), Հուն– գարական ԴԱ–ին կից ժող. երաժշտության բաժանմունքը (1953), «Բարտոկի արխիվ» ընկերությունը (1961), երաժշտության ինստ. (1969) ևև: Երաժշտական կյանքի նշանավոր կենտրոններ են նաև Պեչը,