Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
XII․ Գրականությունը 
 150
XIII․ Ճարտարապետությունը և կերպարվեստը 
 150

I. Ընդհանուր տեղեկություններ
Մ. պետություն է Հարավ–Արևելյան Ասիայում, Մալակկա թերակղզու հվ. և Կալիմանտան կղզու հս. մասերում: Հարավ–Չինական ծովով բաժանված է Արևմտյան Մ–ի (Մալայա) և Արևելյան Մ–ի (Սարավակ և Սաբահ): Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ: Սահմանակից է Թաիլանդին, Ինդոնհզիային և Բրունեյին: Տարածությունը 332,8 հզ. կմ² է, բնակչությունը՝ 13,25 մլն (1979): Մայրաքաղաքը՝ Կուալա Լումպուր: Վարչականորեն բաժանված է 13 նահանգի՝ 9 սուլթանության և 4 նահանգապետության:
II. Պետական կարգը
Մ. սահմանադրական միապետություն է, նահանգների ֆեդերացիա: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1957-ին (1963-ի փոփոխություններով): Պետության գլուխը գերագույն կառավարիչն է՝ ձևականորեն օժտված լայն լիազորություններով. նշանակում է ֆեդերացիայի բարձրագույն պաշտոնյաներին, իրավասու է հրավիրել ու արձակել պառլամենտը, հաստատել օրինագծեր ևն (իրականում լիազորություններն իրագործում է միայն կառավարության հանձնարարությամբ): Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը պառլամենտն է՝ կազմված երկու պալատից (սենատ, ներկայացուցիչների պալատ) և գերագույն կառավարչից: Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քաղաքացիները, սակայն կիրառվում է նստակեցության ցենզ: Գործադիր բարձրագույն մարմինը կառավարությունն է (մինիստրների կաբինետ)՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ, որին նշանակում է գլխավոր կառավարիչը: Դատական համակարգի մեջ մտնում են ֆեդերալ դատարանը, երկու բարձր դատարանները, օկրուգային դատարանները, մագիստրատների I և II կարգի դատարանները, տեղական առաջնորդների դատարանները ևն: Յուրաքանչյուր նահանգում գործում է մահմեդական իրավունքի դատարանների համակարգ:
III. Բնությունը
Մ. գտնվում է հասարակածային գոտում: Մալակկա թերակղզու մակերևույթի մեծ մասը զբաղեցնում են բլուրները, ցածրադիր և միջին բարձրության (1000-2000 մ, առավելագույնը՝ 2190 մ, Տահան լեռ) լեռները, որոնց բաժանող երկայնաձիգ հովիտները լցված են փխրուն նստվածքներով: Թերակղզու ծովափնյա մասը զբաղեցնում են մինչև 90 կմ լայնության ալյուվիալ, հաճախ ճահճապատ, դաշտավայրերը: Դաշտավայրերը տարածված են նաև Կալիմանտան կղզու ափերի երկայնքով. կղզու կենտրոնական մասում դրանք փոխվում են բլուրների ու լեռնաշղթաների (2000-2400 մ): Մ–ի բարձրպգույն կետը Կինաբալու մեկուսացած զանգվածն է (4101 մ, Կալիմանտան կղզի): Երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների մասին տես Կալիմանտան և Մալակկա հոդվածներում:
Կլիման հասարակածային է, Մալակկա թերակղզու հս–ում՝ մերձհսաարակածային, մուսսոնային: Օդի միջին ամսական ջերմաստիճանը 25-28°C է: Ծովափնյա շրջաններում տարեկան տեղումները 2000-2500 մմ են, լեռներում՝ 4000-5000 մմ:
Ներքին ջրերը: Գետային ցանցը խիտ է: Գետերը կարճ են, ջրառատ: Առավել խոշոր գետերն են Պահանգը, Ռաջանգը, Բարամը, Կինաբատանգան:
Հողերը բուսական և կենդանական աշխարհը: Տիրապետում են պոդզոլացած լատերիտները, դաշտավայրերում՝ ասուվիալ հողերը: Տարածքի 3/4-ը ծածկված է մշտադալար խոնավ արևադարձային անտառներով, լեռների ներքին գոգավորությունները՝ չորասեր թփուտներով, բարձրադիր մասերը՝ մարգագետիններով: Կենդանական աշխարհը բազմատեսակ է, հարուստ: Հանդիպում են փիղ, երկեղջյուր ռնգեղջյուր, հիմալայան արջ, վագր, հովազ, գոմշացուլ, մարդանման կապիկներ, գետակինճ, կոկորդիլոսներ ևն:
IV. Բնակչությունը
Մ–ի բնակչությունը բնութագրվում է էթնիկական բարդ կազմով: 47%-ը մալայացիներ են, մոտ 34%-ը՝ չինացիներ, 9%-ը՝ հնդիկներ: Պետական լեզուն մալայերենն է, կրոնը՝ մահմեդականությունը: Կան նան բուդդայականներ, կոնֆուցիականներ և քրիստոնյաներ: Պաշտոնական տոմարը գրիգորյանն է, օգտագործվում են նսև մահմեդական (լուսնային հիջրա) և լուսնային տոմարները: Խոշոր քաղաքներ