Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հակասում էր Մ–ի ազգային շահերին և առաջացնում ժող. զանգվածների դժգոհությունը: 1971-ի համընդհանուր ընտրություններում հաղթեց լեյբորիստական կուսակցությունը (հիմնադրվել է 1920-ին), որի առաջնորդ Դ. Մինտոֆֆը կազմեց կառավարություն: Նոր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց Մ–ի ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ. երկրից դուրս բերվեց ՆԱՏՕ–ի՝ Եվրոպայի հվ. գոտու ռազմածովային ուժերի շտաբը, չեղյալ հայտարարվեց 1962-ի անգլո–մալթայական համաձայնագիրը, արգելվեց ամեր. 6-րդ նավատորմի նավերի մուտքը Վալետա նավահանգիստ ևն: Մ. վարում է չմիանալու, բոլոր երկըրների հետ խաղաղ գոյակցության քաղաքականություն: 1974-ին Մ. հռչակվեց հանրապետություն, պետության ղեկավարը դարձավ պրեզիդենտը (մինչ այդ ղեկավար էր Մեծ Բրիտանիայի թագուհին): 1976-ից Մ–ի պրեզիդենտն է Ա. Բուտտիջիչը:
ՍՍՀՄ–ի և Մ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1967-ին:
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Մ–ի լեյբորիստական կուսակցություն, հիմնվել է 1920-ին: Ազգայնական կուսակցություն, հիմնվել է 1924-ին:
Մ–ի կոմունիստական կուսակցություն, ստեղծվել է 1969-ին:
Բանվորների համընդհանուր միություն, հիմնվել է 1943-ին, ունի 27,1 հզ. անդամ:
Մ–ի արհմիությունների կոնֆեդերացիա, ստեղծվել է 1958-ին, միավորում է 21 արհմիություն (12,5 հզ. անդամ), մտնում է ԱՀԿ–ի մեջ:
Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Տնտեսապես թույլ զարգացած երկիր է, տիրապետում է արտասահմանյան, հատկապես անգլ. կապիտալը: Անկախության տարիներին Մ–ում ստեղծվել են արդ. նոր ճյուղեր, կապված մետաղամշակման, քիմ. արդյունաբերության հետ, ավելանում է շինանյութերի, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ընդլայնվել է սպասարկման ոլորտը (հատկապես հյուրանոցային): 1972-ին արտադրվել է 324 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա; Արդյունաբերության առաջատար ճյուղերն են տեքստիլի ու սննդհամի արդյունաբերությունները: Կան կաշվի–կոշիկի, խեցեղենի, քիմ. ոչ մեծ ձեռնարկություններ: Խոշոր ձեռնարկություններից է նավանորոգարանը: Մալթա կղզում արդյունահանվում է շինաքար, կերակրի աղ: Մշակվում է տարածքի 40%-ը: Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, ծաղկաբուծությամբ, անասնապահությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ:
Հիմնական ծովային նավահանգիստն ու օդանավակայանը Լուկան է, ավտոճանապարհների հանգույցը՝ Վալետան: Երկաթուղի չկա: Ավտոճանապարհները 1,2 հզ. կմ են: Արտահանում է տեքստիլ ապրանքներ, գինի, բանջարեղեն, մրգեր, ծաղիկներ, սերմեր, ներմուծում՝ սննդամթերքներ, քիմիկատներ, վառելիք, արդ. և տրանսպորտային սարքավորում: Արտաքին առևտրում առաջատար դեր ունեն Մեծ Բրիտանիան և Իտալիան: Առևտրական հաշվեկշռի դեֆիցիտը ծածկվում է ի հաշիվ տուրիզմից ստացվող եկամուտների և արտասահմանյան դրամական օգնության: 1976-ին Մ. են այցելել 336 հզ. արտասահմանյան տուրիստներ: Դրամական միավորը մալթայան ֆունտն է:
Բժշկա–աշխարհագրական բնութագիրը: 1978-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 18,0, մահացությունը՝ 8,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 14: Գերակշռում է ոչ վարակիչ ախտաբանությունը՝ աթերոսկլերոզ, չարորակ նորագոյացություններ, շաքարախտ, հիպերտոնիկ հիվանդություն ևն: Վարակիչ հիվանդություններից առավել տարածված են մանկական ինֆեկցիաները, որովայնային տիֆը: Հաճախակի են առնետային ռիկետսիոզի դեպքերը: 1971-ին պետ. հոսպիտալներում եղել է 3,4 հզ. մահճակալ (1000 բնակչին 10,4 մահճակալ): Արտահիվանդանոցային օգնություն են ցույց տվել հոսպիտալների 15 պոլիկլինիկական բաժանմունքները: 1975-ին աշխատել են 382 բժիշկ (850 բնակչին 1 բժիշկ), 44 ստոմատոլոգ, 300 դեղագործ, 1,5 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկներ, ստոմատոլոգներ և դեղագործներ պատրաստում է Մ–ի Թագավորական համալսարանը:
Լուսավորությունը: Պարտադիր կրթություն են ստանում 6-14 տարեկան երեխաները: Կրթական համակարգը նման է անգլիականին. 2-ամյա (փոքրիկների համար), 6-ամյա տարրական և 7-ամյա միջնակարգ (5-2 տարի) դպրոցներ: Միջնակարգ դպրոցները 3 տիպի են. քերականական, տեխ. և ժամանակակից: Մասնագիտական կրթություն են ստանում տարրական դպրոցի հիմքի վրա (3-5 տարի): Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 5-ամյա միջնակարգ դպրոցները (2 տարի): Բարձրագույն կրթություն են տալիս Վալետայի Թագավորական համալսարանը (հիմն. 1952-ին, համալսարանի ստատուս է ստացել 1769-ին): Մայրաքաղաքն ունի նաև հումանիտար, բնական գիտությունների և տեխնոլոգիական կոլեջներ: Վալետայում է գտնվում Մ–ի թագավորական գրադարանը և Մ–ի Ազգային թանգարանը (1903):
Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը: Մալթայերեն առաջատար օրաթերթերից են «Իզ Զմեին» («Iz Zmein», 1966-ից), «Օրիզոնտ» («Լ Orizzont»), «Իլ–Հադդիեմ» («Il-Haddiem», 1948-ից), անգլ.՝ «Թայմս օֆ Մալթա»