Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեջ» (տես «Ֆիրդուսի», ժող․, 1934)։ Ռուս. է թարգմանել Մ․ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» (1948) 1-ին հատորը։
Գրկ․ Ղանալանյան Ա․, Կարապետ Աղաբեկի Մելիք–Օհանջանյան, Ե․, 1978 (Նյութեր Հայկական ՍՍՀ գիտնականների կենսամատենագիտության, № 23)։Ս․ Հարությունյան ՄԵԼՆԻԿՈՎ Օլեգ Ալեքսանդրովիչ (ծն․ 1912), սովետական աստղագետ, ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1960)։ Ավարտել է Խարկովի համալսարանը (1933)։ 1936-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ Գլխավոր աստղադիտարանում (Պուլկովո)։ Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1946-ից)։ Միջազգային աստղագիտական միության «Աստղագիտական գործիքներ» հանձնաժողովի պրեզիդենտ (1977)։ Կազմակերպման աոաջին օրերից ղեկավարել է (1960–66) ՍՍՀՄ ԳԱ Հատուկ աստղադիտարանը, մասնակցել աշխարհում խոշորազույն աստղադիտակի (գլխավոր հայելու տրամագիծը՝ 6 մ) ստեղծմանը։ Աշխատանքները վերաբերում են անկայուն և փոփոխական աստղերին, Արեգակի ֆիզիկային, միջաստղային միջավայրին, աստղագիտական գործիքաշինությանը և աստղաֆիզիկայի պատմությանը։ 1948-ից գիտական սերտ կապերի մեջ է Բյուրականի աստղադիտարանի հետ․ 1949-ին և 1950-ին ղեկավարել է աստղերի ուլտրամանուշակագույն սպեկտրների դիտման՝ Պուլկովոյի և Բյուրականի աստղադիտարանների համատեղ գիտարշավները (Արագած լեոան լանջին, 3200 մ բարձրության վրա)։ ՍՍՀՄ ԳԱ Ֆ․ Ա․ Բրեդիխինի անվ․ մրցանակի դափնեկիր է (1965)։Լ․ Միրզոյան ՄԵԼՈ․․․ (< հուն․ μελος – երգ, մեղեդի), բարդ բառերի սկզբնամաս, որ նշում է կապը երաժշտության հետ (օրինակ՝ մելոդեկլամացիա, մելոդրամա
ՄԵԼՈԴԵԿԼԱՄԱՑԻԱ ( մելո․․․ և լատ․ declamatio – արտասանություն), բեմական արվեստի տեսակ, որ առաջացել է Հին Հռոմում I–II դդ․ որպես բանաստեղծական և դրամատիկական երկերի պալատական ընթերցման եղանակ՝ տավղի նվագակցությամբ։ Մ․ XIX դ․ Ռուսաստանում եղել է սալոնային ժամանց, ապա էստրադային ժանր՝ չափածոյի և արձակ հատվածի անգիր ընթերցում՝ դաշնամուրի նվագակցությամբ։Հ․ Հովհաննիսյան ՄԵԼՈԴԻԿԱ (< հուն․ μελωδίχσςα – մեղեդային, երգային), 1․ երաժշտագիտության մի բաժինը՝ ուսմունք մեղեդու մասին։ 2․ Երաժշտության որևէ բնագավառին կամ առանձին կոմպոզիտորին հատուկ մեղեդիական արվեստի բնորոշ հատկանիշների համադրվածքը, մեղեդիակազմության բնորոշ եղանակը կամ սկզբունքը։ Ավելի լայն առումով Մ․ մեղեդիական երևույթները բնութագրող բոլոր հատկանիշների և օրինաչափությունների համադրվածքն է։Ռ․ Աթայան ՄԵԼՈԴՐԱՄԱ (< մելո․․․ և դրամա բառից), դրամատուրգիական և թատերական ժանր։ Ձևավորվել է XVII–XVIII դդ․ Իտալիայում և Ֆրանսիայում։ Նախնական իմաստով Մ․ օպերայի մի տեսակն է՝ չափածո խոսքի, երաժշտության ու երգի համադրումով (Ժ․ Ժ․ Ռուսոյի «Պիգմալիոնը», 1762)։ Մ–ի այդ տիպը զարգացել է XVIII–XIX դդ․ Եվրոպայում և Ռուսաստանում՝ աստիճանաբար վերաճելով դրամատիկական ժանրի՝ զգայացունց սյուժեով, ցուցադրական հույզերով, բարու և չարի ճակատային հակադրությամբ, առաքինության հաղթանակով և բարոյա–խրատական լուծումով։ Մ–ի լավագույն նմուշները զուգորդված են եղել սոցիալական անարդարության դեմ բողոքով։ XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին մշակվել է Մ–ի ընդհանուր սյուժետային մի տիպ՝ գործող անձանց և փոխհարաբերությունների մոտ մեկ տասնյակ տարբերակով։ Գրվել ու խաղացվել են այդ տիպի հարյուրավոր պիեսներ ժամանակի եվրոպական ու ռուս. բեմերում, ինչպես և XIX դ․ հայ թատրոնում։ Մ–ի հին օրինակներից են՝ Ժ․ Մ․ Մոնվելի «Վանքի զոհերը» (1791), Լամարտելյերի «Ռոբերտ ավազակապետը» (1792)։ Մ–ի հետագա հեղինակներից են՝ Գ․ Պիկսերեկուրը, Մ․ Լյուիսը, Վ․ Դյուկանժը, Օ․ Անիսե–Բուրժուան, Ա․ դը Էններին և ուրիշներ։ Մ–ներում խաղացել են ժամանակի նշանավոր դերասաններ Է․ Քինը, Ֆ․ Լեմեթրը, Պ․ Մոչալովը, հայ բեմում՝ Մ․ Մնակյանը, Թ․ Ֆասուլյաճյանը, Պ․ Ադամյանը, Հ․ Աբելյանը, Սիրանույշը և ուրիշներ։Հ․ Հովհաննիսյան ՄԵԼՈՍ (< հուն․ μελоς), Հին Հունաստանում (Հոմերոսի ժամանակներից սկսած) նշանակել է մեղեդի, եղանակ, նաև պոետական արվեստում՝ երգելով կատարելու հատկացված քնարական բանաստեղծություն (ի տարբերություն վիպականից և եղերերգականից)։ Երաժշտագիտության մեջ Մ․ երաժշտության մեղեդիական (ինտոնացիոն) էության (ի տարբերություն ռիթմականից), նրա մեղեդիական նախասկզբի ընդհանրացված հասկացությունն է։Ռ․ Աթայան ՄԵԼՎԻԼ (Melville) Հերման (1819–1891), ամերիկացի գրող։ 1839–44-ին եղել է նավաստի։ «Թայփի» (1846) և «Օմու» (1847) վիպակներում ցույց է տվել բուրժ․ քաղաքակրթության կործանարար ազդեցությունը Պոլինեզիայի բնակիչների վրա։ 1849-ին հրապարակել է «Ռեդբըն» կենսագրական վիպակը և «Մարդի» երգիծական այլաբանությունը։ 1851-ին ստեղծել է «Մոբի Դիք կամ ճերմակ կետաձուկը» (հայ․ հրտ․, 1979) սոցիալ–փիլ․, կիսաֆանտաստիկական վեպը։ Այնուհետև հրատարակել է «Պիեռ կամ Երկիմաստություններ» (1852) հոգեբանական վեպը, «Իզրայել Փոթըր» (1855) պատմական, «Խարդախը» (1857) երգիծական վիպակները, «Պատշգամբում արված պատմություններ» (1856) նովելների ժողովածուն։ Լույս է ընծայել նաև չափածո գործեր՝ «Բանաստեղծություններ պատերազմի մասին» (1866), «Քլարելը» (1876), «Ջոն Մարը» (1888), «Թիմոլեոնը» (1891)։ «Բիլլի Բադ» (1881, հրտ․ 1924) վեպի սյուժեով գրվել է օպերա։ Ժամանակակիցներից չգնահատված և մոռացված Մ․ XX դ․ 20-ական թթ․ ճանաչվել է ԱՄՆ–ի գրականության դասական։
ՄԵԼՔԻՈՐ, մելխիոր [գերմ․ Melchior, ֆրանս․ maillechort-ի աղավաղված ձևը, ֆրանսիացի գյուտարարներ Մայոյի (Maillot) և Շորիեի (Chorier) անունով], պղնձի համաձուլվածքը հիմնականում նիկելի (5–30%) հետ։ Մ․ արծաթասպիտակավուն է, ունի մեծ կոռոզիակայունություն, սառը և տաք վիճակներում լավ մշակվում է ճնշմամբ։ Կիրառվում է ամանեղեն, մետաղադրամներ, ճշգրիտ մեխանիկայի դետալներ, բժշկական գործիքներ ևն պատրաստելու համար։
ՄԵԼՔԻՍԵԴԵԿ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ գրիչ և մանրանկարիչ։ XIV դ․ 1-ին կեսի Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Հայտնի է մեկ ձեռագրով (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 4813), որն ընդօրինակվել է 1338-ին։ Ավետարանի «Ծնունդ», «Տյառնընդառաջ», «Հարություն» և «Չորս ավետարանիչ»-ի ինքնատիպ հորինվածքներն ունեն հստակ կառուցվածք, կերպավորված են համարձակ, արտահայտիչ գծանկարով և մաքուր գույների (հիմնականում կապույտ, կանաչ, կարմիր) հնչեղ հարաբերումներով։ Նման գունամտածողությունը եզակի է հայ միջնադարյան արվեստում և նորովի ի հայտ է եկել ինչպես XX դ․ հայկ․, այնպես էլ արևմտաեվրոպական գեղանկարչությունում։ Մ–ի ընդգծված անհատականությամբ բնորոշվող ձևաստեղծման և գեղանկարչական սկզբունքները նրա երկարներին հաղորդում են հուզական խորը լիցք։
Գրկ․ Հակոբյան Հ․, Հայկական մանրանկարչություն․ Վասպուրական, [ալբոմ], Ե․, 1978։Հ․Հակոբյան ՄԵԼՔՈՆՅԱՆ Անդրեյ Խաչիկի [ծն․ 1915․ գ․ Մելկանով (այժմ՝ Կրասնոդարի երկրամասում)], Սովետական Միության հերոս (13․9․1944), գվարդիայի ավագ։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1937-ին զորակոչվել է կարմիր բանակ։ 1939–40-ին մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի, Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը, սովետա–ֆիննական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, որպես սակրային ջոկի հրամանատար, 1942-ից մարտնչել է Կովկասի, Ստալինգրադի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման համար։ Հերոսի կոչման արժանացել է 1944-ի ապրիլին՝ Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած արիության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր