Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընկերություն («Հարմոնիա»)։ Մոլդավ․ պրոֆեսիոնալ երաժշտ․ արվեստի աոաջին ներկայացուցիչներից է կոմպոզիտոր, բանահավաք և խմբավար Գ․ Մուզիչեսկուն։
Մոլդավ․ ԻՍՍՀ կազմավորումից (1924) հետո երևան են եկել կատարողական կոլեկտիվներ («Դոյնա» երգչախմբային կապելլա, 1930, սիմֆոնիկ նվագախումբ, 1935, Մոլդավ․ երաժշտա–դրամատիկական թատրոն, 1939, բազմաթիվ ինքնագործ խմբեր)։ Մ–ի երաժշտ․ մշակույթի զարգացման նոր հնարավորություններ ստեղծվեցին Մոլդավ․ ՍՍՀ կազմավորումից (1940) հետո։ Հիմնադրվել են կոմպոզիտորների միություն, ֆիլհարմոնիա, կոնսերվատորիա, ետպատերազմյան տարիներին՝ «Ֆլուերաշ» ժող․ գործիքների անսամբլը (1946), «Մուգուրել» ժող․ երգի անսամբլը (1967), կատարողական կոլեկտիվներ Մոլդավ․ ՍՍՀ ռադիոհաղորդումների և հեռուստատեսության կոմիտեին կից։ 1957-ին հիմնադրվել է օպերայի և բալետի թատրոնը, բացվել են երաժշտ․ ուսումնական նոր հաստատություններ։ Մեծ զարգացում է ապրում կոմպոզիտորական ստեղծագործությունը։ Նշանակալի են Դ․ Գերշֆելդի «Գրոզովան» (1956), Ա․ Ստիրչայի «Դոմնիկայի սիրտը» (1960, 3-րդ խմբ․ «Հերոսական բալլադ», 1970), Գ․ Նյագայի «Գլիրա» (1974) օպերաները։ Ազգային սիմֆոնիզմի հիմնադիրն է Շ․ Նյագան («Պոեմ Դնեստրի մասին», 1943, ջութակի կոնցերտ, 1943, վոկալ–սիմֆոնիկ ստեղծագործություններ)։ Լարային առաջին կվարտետների հեղինակ է Ե․ Կոկան։ Սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակներից են Լ․ Գուրովը, Վ․ Պոլյակովը, Գ․ Նյագան, Վ․ Զագորսկին, երգի և ռոմանսի՝ Ա․ Ստիրչան, Շ․ Արանովը, Դ․ Գեորգիցեն, մանկական երաժշտության՝ Զ․ Տկաչը։ Նշանավոր կատարողներից են՝ երգիչներ Թ․ Չեբանը, Մ․ Բիեշուն, Ն․ Սուլակը, դիրիժոր Տ․ Գուրտովոյը, ջութակահար Ս․ Լունկևիչը։ Հանրապետությունում անցկացվում են երաժշտ․ փառատոներ։
XVII. Թատրոնը
Մ–ի թատերարվեստի տարրեր են պարունակել ժող․ հին ծեսերն ու խաղերը։ XIV դարից ելույթներ են ունեցել պալատական և թափառաշրջիկ թատերախմբեր, զարգացել է ժող․ թատրոնը։ Ազգային թատրոնի զարգացման անհրաժեշտ պայմաններ երևան են եկել XIX դ․։ 1816-ին մոլդավ․ թատրոնի հիմնադիր Գ․ Ասաքին բեմադրել է առաջին ներկայացումը, 1840-ից Յասսիում գործել է մոլդավ․ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ Ազգային թատրոնի հաստատմանը նպաստել են դրամատուրգներ Վ․ Ալեքսանդրին, Կ․ Նեգրուցցին, Ա․ Ռուսսոն, Մ․ Կոգելնիչանուն և ուրիշներ։ Մ–ում դերասանական արվեստի ռեալիստական դպրոցի հիմնադիրը եղել է Մ․ Միլլոն։ Մ–ի թատերարվեստը ծաղկում է ապրել սովետական իշխանության հաստատումից հետո։ Մոլդավ․ ԻՍՍՀ–ում լայնորեն զարգացել են դրամատիկական խմբակները, որոնց հիման վրա 1927-ին Բալթայում ստեղծվել է երաժշտա–դրամատիկական թատերախումբ, հետագայում՝ դրամատիկական ստուդիա (1930-ից՝ Տիրասպոլում, 1932-ից՝ Օդեսայում)։ 1933-ին Տիրասպոլում բացվել է մոլդավ․ դրամատիկական թատրոնը (1939-ից՝ երաժշտա–դրամատիկական, 1957-ից՝ Պուշկինի անվ․ մոլդավ․ երաժշտա–դրամատիկական թատրոն, Քիշնև)։ Գործում են նաև Քիշնևի Չեխովի անվ․ ռուս. դրամատիկական (հիմնադրվել է 1934-ին, Տիրասպոլում), «Լուչաֆերուլ» հանրապետական (1960), «Լիկուրիչ» տիկնիկների (1945, երկուսն էլ Քիշնևում), Վ․ Ալեքսանդրիի անվ․ երաժշտա–դրամատիկական (1957, Բելցի), ռուս. դրամատիկական (1970, Տիրասպոլ) և այլ թատրոններ։ 1950-ական թթ․ թատրոնները մեծ ուշադրություն են դարձրել մոլդավ․ դասական դրամատուրգիային («Սկեսուր երեք հարսներով», ըստ Յո․ Կրյանգեի, Վ․ Ալեքսանդրիի «Կիրիցան Յասսիում», երկուսն էլ՝ 1957, ևն)։ Մ–ի թատերարվեստը աչքի է ընկնում ստեղծագործական հասունությամբ, խաղացանկում առաջատար տեղ է գրավում ազգային դրամատուրգիան, որի մի շարք ստեղծագործություններ բեմադրվել են նաև ՍՍՀՄ այլ թատրոններում։ Բեմադրություններից են Ա․ Լուպանի «Ժամանակի անիվը», Շեքսպիրի «Արքա Լիր» (երկուսն էլ՝ 1961), Ի․ Դրուցեի «Կասա մարե» (1962, բեմադրվել է նաև հայկ․ հեռուստատեսությամբ, 1973) և «Մեր ջահելության թռչունները» (1973, բեմադրվել է նաև Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնում, 1972), Գ․ Սալարչուկի «Ինձ բարություն մի արեք» (1963), Մ․ Շտեֆենեսկուի «Էմինեսկու» (1966), Վ․ Ալեքսանդրիի «Բլանդուզիայի շատրվանը» (1967), Ի․ Պոդոլյանուի «Հողը» (1970), Ի․ Կարաջալեի «Կառնավալ» (1978), Ա․ Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1979)։ 1958-ին ստեղծվել է Մոլդավական թատերական ընկերությունը։ Գ․ Մուզիչեսկուի անվ․ արվեստի ինստ–ում (Քիշնև) բացվել են դերասանական (1958) և ռեժիսորական (1967) ֆակուլտետներ։ Թատերական նշանավոր գործիչներից են դերասաններ, ՍՍՀՄ ժող․ արտիստներ Ժ․ Դարիենկոն, Ն․ Մասալսկայան, Ե․ Ուրեկեն, Կ․ Շտիրբուլը, Մոլդավ․ ՍՍՀ ժող․ արտիստներ Մ․ Ապոստոլովը, Պ․ Բարակչին, Ա․ Պլացինդան, ռեժիսորներ, Մոլդավ․ ՍՍՀ ժող․ արտիստներ Վ․ Գերլակը, Վ․ Կուպչան, Ի․ Շկոտյան, նկարիչներ, Մոլդավ․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչներ Բ․ Սոկոլովը, Ա․ Շուբինը։
XVIII․ Կինոն
Մ–ում առաջին նկարահանումներն իրականացվել են 1897-ին։ 1940–41-ին Քիշնևում գործել է կինոթղթակիցների մշտական կետ, որը 1945-ին վերսկսել է իր գործունեությունը և 1952-ին վերափոխվել փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի (1957-ից՝ գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի «Մոլդովա–ֆիլմ» կինոստուդիա)։ Մ–ի կինոյի լավագույն աշխատանքները նվիրված են պատմահեղափոխական, հայրենասիրական թեմաներին և արդի պրոբլեմներին։ Կինոնկարներից են «Աշնան վերջին ամիսը» (1965, ռեժ․ Վ․ Դեբրենյով, «Գրան պրի», 1967, Կանն), «Սերգեյ Լազո» (1967, ռեժ․ Ա․ Գորդոն), «Լաուտարներ» (1971, ռեժ․ Է․ Լոտյանու), «Վերջին հայդուկը» (1972, ռեժ․ Վ․ Գաժիու), «Հարազատ տուն» (1973, ռեժ․ Վ․ Դյոմին), «Ամրոց» (1978, ռեժ․ Վ․ Պասկարու, սցենարիստներ՝ Գ․ Տեր–Օվանեսով և Վ․ Պասկարու), «Ես ուզում եմ երգել» (1979, ռեժ․ Վ․ Ժերգի)։ 1962-ին հիմնադրվել է կինեմատոգրաֆիստների միությունը։ Տարեկան թողարկվում են 6 լիամետրաժ գեղարվեստական և շուրջ 60 վավերագրական ու գիտա–մասսայական կինոնկարներ։ Մ–ում գործում է (1979) 1695 կինոկայանք։ Մոլդավ․ կինոյի առաջատար վարպետներից են սցենարիստներ և ռեժիսորներ է․ Լոտյանուն, Վ․ Գաժիուն, Վ․ Իովիցեն, ռեժիսոր Վ․ Պասկարուն, օպերատորներ Վ․ Չուրյան, Պ․ Բալանը, Վ․ Կալաշնիկովը, Վ․ Յակովլևը։
XIX․ Հայերը Մոլդավիայում
Մ–ի տարածքում հայերը հաստատվել են միշնադարում։ Ըստ տեղեկությունների (Դ․ Դան) նրանք եկել են Ղրիմից։ 1401-ին Սուչավայում հիմնվել է հայկ․ եպիսկոպոսություն։ Հայկ․ կենտրոններ են եղել Սորոկին (XVI դ․ բերդի պարետ է եղել ազգությամբ հայ Թեոդորոշկո Վարդիկովիչը), Բենդերին (Տիգինա, ուր 1669-ին հիշվում է հայկ․ եկեղեցի), Քիշնևը, Կաուշանին (Ղովշա)։ 1787–91-ի ռուս–թուրքական պատերազմի տարիներին և հետո ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ արք․ Արղությանը օգնել է մեծ թվով հայերի բնակվելու նորահաստատ Գրիգորիուպոլիս քաղաքում (ուր 1792-ին արդեն կար երեք հայկ․ եկեղեցի)։ Մ–ի հայերը հիմնականում զբաղվել են արհեստագործությամբ, առևտրով, այգեգործությամբ։ Պահպանվել է Քիշնևի իշխանի հրամանագիրը (1749) հայ առևտրականներից մոլդավացիներին հավասար հարկ գանձելու վերաբերյալ։ Հայերին ավելի մեծ արտոնություններ շնորհվեցին (ունևոր դասին իրավունք տրվեց պետ․ պաշտոններ վարելու, ազնվականական տիտղոսներ կրելու), երբ 1812-ին Բեսարաբիան անցավ Ռուսաստանին։ 1858-ի վիճակագրությամբ Բեսարաբիայում ապրում էր 2606 հայ։ 1812-ին Քիշնևում (ուր մինչև այժմ կանգուն են 1902–03-ին կառուցված երկու հայկ․ եկեղեցի) հաստատվեց Բեսարաբիայի հայոց թեմի․ հոգևոր առաջնորդությունը (ուներ մեծ կալվածքներ)։ Առաջին թեմակալ առաջնորդն էր Գրիգոր արք․ Զաքարյանը (1812–27)։ Այնուհետև հոգևոր առաջնորդներ են եղել Ներսես Աշտարակեցին (1828–45), Գաբրիել արք․ Այվազյանը (1857–66), Մակար արք․ Տեր–Պետրոսյանը (1878–85) և ուրիշներ։ Թեմը գոյատևել է մինչև 1918-ը [վերջին առաջնորդը Ներսես արք․ Խուդավերդյանն էր (1899–1917)], երբ Բեսարաբիան անցել է Ռումինիային։ Մ–ում երևելի հայ գործիչներ էին Մանուկ բեյ Միրզայանը [ծավալել է շինարարական լայն գործունեություն, կառուցել Քիշնևի մոտ գտնվող Հնչեշտ (ներկայումս՝ Կոտովսկ) ավանը, նպաստել գյուղատնտեսության զարգացմանը ևն], նրա որդին՝ Օհանես բեյը [1870–72-ին Հնչեշտում կառուցել է եկեղեցի, 1881-ին՝ եռահարկ պալատ (ճարտ․ Ա․ Բեռնարդացցի)]։ 1867-ին Հնչեշտում կար 430 հայ, գործում էր հայկ․ դպրոց